09:08 09.03.2022
Հասանեկան զգեստները միշտ առանձնանում են յուրահատկությամբ, շատ կանայք այդպիսի զգեստ կրելու մասին երազում են վաղ մանկությունից: Եկեք վերհիշենք 19-րդ դարից մինչև մեր օրերը լեգենդար ու արտասովոր հարսանեկան այն զգեստները որոնք մնացել են նորաձևության պատմության մեջ: Ամենագեղեցիկ հանդերձանքները, որոնք դեռևս ոգեշնչում են ինչպես դիզայներներին, այնպես էլ հարսնացուներին, մեր ընտրանիում են: Զգեստը, որը կրել է Շվեդիայի թագաժառանգ […]
21:55 08.03.2022
Արևմտյան որոշ ընկերությունների հրաժարվելը Ռուսաստանում իրենց բիզնեսը զարգացնելուց կանխամտածված սնանկացում է։ Նման կարծիք է հայտնել «Եդինայա Ռոսիա»-ի (ԵՀ) խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ նա առաջարկել է ազգայնացնել այն ընկերությունների արտադրությունը, որոնք «միացել են պատժամիջոցների պատերազմին», որը Արևմուտքը սանձազերծել է Ռուսաստանի դեմ։ «Արևմտյան ընկերությունների նման գործողությունները ոչ այլ ինչ […]
21:47 08.03.2022
Ամերիկյան The New York Times թերթը հայտնել է, որ իր աշխատակիցներին դուրս է բերում Ռուսաստանից՝ ռուս զինվորականների գործողություններին վերաբերող ռուսական նոր օրենքի պատճառով։ Պարբերականը երեքշաբթի հայտարարել է, որ «ժամանակավորապես հեռացնում է իր լրագրողներին Ռուսաստանից՝ ավելի վաղ ընդունված օրենքի պատճառով»: Անցյալ շաբաթ Դաշնային խորհուրդը հաստատեց օրենք, որի համաձայն քրեական պատիժ և 10-ից 15 տարի ժամկետով ազատազրկում […]
21:39 08.03.2022
Եվրամիությունը մինչև 2022 թվականի վերջ կկրճատի ռուսական գազից իր կախվածությունը 67 տոկոսով: Այդ ծրագրի մասին Եվրահանձնաժողովը հայտարարել է երեքշաբթի՝ մարտի 8-ին։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և ՌԴ-ի կողմից էնեգակիրների թանկացման պատճառներով: Ծրագիրը նախատեսում է մինչև 2022 թվականի վերջ նվազեցնել կախվածությունը ռուսական գազի մատակարարումից 67%-ով, գազի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ, գազի վերականգնվող տեսակների անցումը արագացնելու […]
21:21 08.03.2022
Մեծ Բրիտանիան կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներկրումը մինչև 2022 թվականի վերջ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Կվասի Կվարթենգը։ «Մեծ Բրիտանիան կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներկրումը մինչև 2022 թվականի վերջը: Այս անցումը շուկային, բիզնեսին և մատակարարման շղթաներին ավելի քան բավական ժամանակ կտա ռուսական ներմուծումը փոխարինելու համար, որը կազմում է Մեծ […]
21:10 08.03.2022
Քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԼՕՌ կլինիկայի ղեկավար Վլադիմիր Զայցևը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ տագնապի ուժեղ զգացումն ազդում է ոչ միայն մարդու հոգեբանական վիճակի, այլև համի զգայարանների վրա: Բժիշկը բացատրել է, որ լեզվի վրա կան պտկիկների խմբեր, որոնք պատասխանատու են համի զգայունության համար։ Երբ դրանք սկսում են «խախտվել», դա հանգեցնում է համի զգացողության […]
21:00 08.03.2022
ԱՄՆ-ն արգելել է էներգակիրների ներկրումը Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բայդենի խոսքով՝ միաժամանակ ամերիկյան կողմը հասկանում է, որ Եվրոպայում դաշնակիցները չեն կարողանա միանալ ներմուծման արգելքին։ Բայդենը նաև նախազգուշացրել է, որ բենզինի գները երկրում կշարունակեն աճել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետևանքով։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իշխանությունները մասնավոր հատվածին կոչ են անում […]
16:27 08.03.2022
Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է ուղարկել Մոսկվա՝ իրենց երկիրը անբարյացակամ երկրների և տարածքների ցուցակում ընդգրկելու պատճառով, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Ցավալի է Ռուսաստանի կողմից Ճապոնիայի ընդգրկումը՝ որպես անբարյացակամ երկիր»,- ասել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղարը։ ՌԴ կառավարությունը նախօրեին հաստատել էր Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարերկրյա պետությունների […]
16:16 08.03.2022
YouTube վիդեոհոսթինգն արգելափակել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի «Soloviev Live» ալիքը։ Երբ օգտատերերը փորձում են էջ մուտք գործել, տեսնում են հաղորդագրություն՝ «Այս հաշիվը կասեցվել է YouTube համայնքի սկզբունքները խախտելու համար» վերտառությամբ։ Հեռացվել է նաև «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ալիքը։ Մարտի 3-ին «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել էր դադարեցնել կեղծ գովազդի տարածումը։ Կարգավորողը նշել էր, որ նման գովազդային հաղորդագրությունները […]
15:55 08.03.2022
Ռուս զինվորականները լռության ռեժիմ են հայտարարել ուկրաինական որոշ քաղաքներից խաղաղ բնակիչների դուրս գալու համար, հայտարարել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Բնակավայրերից խաղաղ բնակիչներին անվտանգ տարհանելու համար այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից լռության ռեժիմ է մտցվել և մարդասիրական միջանցքներ են բացվել Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից»,- ասել է նա։ Ուկրաինական UNIAN գործակալությունն […]
15:24 08.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ արևմտյան երկրները պատասխանատու են Ուկրաինայում մահվան դեպքերի համար, որոնք, ըստ նրա, հրաժարվում են փակել երկինքը և ինքնաթիռներ տրամադրել։ «Տասներեք օր է, ինչ մենք լսում ենք միայն խոստումներ: Տասներեք օր է՝ մեզ ասում են, որ օգնությունը մոտ է երկնքում, կլինեն ինքնաթիռներ, դրանք կհանձնվեն մեզ»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում: Նրա […]
15:13 08.03.2022
Մարտի 8-ի սակարկությունների տվյալների համաձայն՝ նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են նախորդ օրը գրանցված ռեկորդային թռիչքից հետո: Այսպիսով, Brent տեսակի նավթի գինը նվազել է գրեթե 10%-ով և մեկ բարելի դիմաց իջել մինչև 125 դոլար՝ նախորդ օրվա 139 դոլարից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում միանալ ռուսական նավթի […]
13:15 08.03.2022
Աշխարհում ամենաշատ պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի դեմ: Երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանը դարձել է համաշխարհային պատժամիջոցների ամենամեծ թիրախը։ Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 5530 պատժամիջոց, ինչը երկիրը դարձրել է աշխարհում ամենաշատ պատժամիջոցների ենթարկվածը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով պատժամիջոցների հետևման համաշխարհային տվյալների բազան (Castellum.ai): Փետրվարի 22-ից ԱՄՆ-ը և դաշնակիցները 2778 նոր պատժամիջոցներ են սահմանել […]
12:53 08.03.2022
Ուկրաինան Ռուսաստանի և Կարմիր խաչի հետ համաձայնեցրել է Սումիից մարդասիրական միջանցքի բացումը, երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին, հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։ Մարդկանց տարհանման համար կա միայն մեկ երթուղի` Սումի-Գոլուբովկա-Լոխվիցյա-Լուբնի-Պոլտավա: Նա նշել է, որ այլ երթուղիներ չեն համաձայնեցվել։ Տարհանումը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 10-ից։ Քաղաքացիական բնակչությունն իր մեքենաներով է տեղաշարժվում։ […]
12:42 08.03.2022
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինայից իր հեռանալը քաղաքացիական պատերազմից խուսափելու միակ միջոցն էր։ «Հավանաբար, վերջին ութ տարվա ընթացքում չի եղել մի օր կամ գիշեր, երբ ես չմտածեի՝ ճի՞շտ եմ վարվել՝ լքելով Ուկրաինան»,- ասել է նա իր կոչում, որի տեքստը ստացել է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ «դա միակ ճանապարհն էր Ուկրաինայում խուսափելու […]
12:31 08.03.2022
Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։ Միջադեպի պատճառը եղել է 9 ամսական ուղևորուհու մոտ սկսված շնչահեղձությունը։ Աղջիկը ծնողների հետ մեկնում էր Ռուսաստանի մայրաքաղաք։Մրգի կտորը, որ տվել են նրան կերակրելիս, մնացել է կոկորդում։ Կայացվել է վթարային վայրէջք կատարելու որոշում։ Սամարայի օդանավակայանում բժիշկները դիմավորել են փոքրիկին։ Հիվանդանոց […]
12:20 08.03.2022
Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ևս 20 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության հետ։ Ցուցակը երեքշաբթի հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ կայքում։ Դրանում, մասնավորապես, ներառվել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Բացի այդ, ցուցակում կան ռուս գործարարներ, այդ թվում՝ Ռոտենբերգ […]
12:14 08.03.2022
Ուկրաինայից փախստականների թիվը երեքշաբթի կամ չորեքշաբթի կհասնի երկու միլիոնի «սարսափելի» նշագծին, հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։ «Կարծում եմ՝ այսօր կամ ամենաուշը վաղը մենք կունենանք Ուկրաինայից երկու միլիոն փախստական, որոնք հատել են հարևան երկրների սահմանները», – ասել է Գրանդին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում։ Նա նշել է, որ այժմ կազմակերպությունն Ուկրաինայում արձանագրում […]
23:34 07.03.2022
ԱՄՆ-ում վաճառքի են հանել ֆրանսիացի հանգուցյալ դիզայներ Իվ Սեն Լորանի բնակարանը։ Նորաձևության տան հիմնադրի՝ Նյու Յորքում գտնվող բնակարանը կարելի է գնել 1,7 մլն դոլարով, հայտնում է Mansion Global-ը։ Բնակարանի մակերեսը 55 քմ է։ Կա մեկ ննջարան, մարմարե լոգարան, խոհանոց և խորդանոց։ Մանհեթենի հեղինակավոր The Pierre Hotel-ում գտնվող այս բարձր առաստաղով բնակարանից տեսարան է բացվում դեպի […]
23:17 07.03.2022
Սննդաբան Իրինա Պիսարևան RT-ին տված հարցազրույցում նշել է սթրեսի ժամանակ օրգանիզմին օգնելու ուղիները: «Այժմ շատ մարդիկ հակված են սթրեսի, խուճապի, դեպրեսիայի, որն ամենից հաճախ առաջացնում է շատ ուտելու պահանջ: Սովորաբար ուտում են հրուշակեղեն, իսկ դա կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարախտի, սրտանոթային համակարգի հետագա խնդիրների»,- պարզաբանել է մասնագետը։ Սննդաբանն ասել է, որ կարևոր է […]
23:09 07.03.2022
Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչն ասել է, որ շատ մարդիկ ճնշման կտրուկ բարձրացման դեպքում չգիտեն, թե ինչ պետք է անել, կամ սխալ գործողություններ են ձեռնարկում։ Նա հստակ նկարագրել է, թե ինչ է պետք անել նման դեպքում, գրում է «Medic Forum»-ը։ Մասնագետի խոսքով՝ գլխավորը, երբ մարդու ճնշումը կտրուկ բարձրանում է, հանգստանալն է։ Հաճախ մարդիկ կարծում […]
23:01 07.03.2022
Ա.Մ. Օբուխովի անվան գիտությունների ռուսական ակադեմիայի մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները կարողացել են բացատրել Շպիցբերգենի արկտիկական արշիպելագում ջերմաստիճանի բարձրացման պատճառը։ Այս ամենը պայմանավորված է մի երևույթով, որը կոչվում է «տաքացուցչի էֆեկտ»: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ինստիտուտի մամուլի ծառայությանը։ Երկարատև օդերևութաբանական դիտարկումների ընթացքում հետազոտողները պարզել են, որ այն օրերին, երբ Շպիցբերգենում պարզ եղանակ էր, […]
22:57 07.03.2022
Ամերիկյան հանրահայտ ժամանցային Netflix ընկերությունը, որը մատուցում է ֆիլմերի և սերիալների հոսքային ծառայություն, դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին հայտնել է Variety ամսագիրը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք որոշել ենք դադարեցնել մեր գործունեությունը Ռուսաստանում»,-ասել է Netflix-ի ներկայացուցիչը։ Հարթակը ռուսական շուկայում է 2016 թվականից։ Ռուսաստանում […]
22:24 07.03.2022
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն 10 միլիոն դոլար է նվիրաբերել ուկրաինական բանակին, հայտնում է GSA News-ը։ Դերասանը բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական արմատներ ունի։ Նրա տատիկը՝ Ելենա Սմիրնովան (1915-2008), ժամանակին ապրել է Օդեսայում։ Նա Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ծնողների հետ գաղթել է Գերմանիա, որտեղ հետագայում ամուսնացել է գերմանացի Վիլհելմ Ինդենբիրկենի հետ։ Լեոնարդոյի պապն ու տատը վերապրել են […]
21:46 07.03.2022
Դուբլինում բեռնատարը մխրճվել է ՌԴ դեսպանատան դարպասների մեջ, ասվում է դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Նիկիտա Իսակինի՝ ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ։ Դեսպանատան ներկայացուցչի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:30-ին։ Մեծ բեռնատարը մոտեցել է դարպասներին և «ամբողջությամբ քանդել դրանք»։ «Միջադեպը տեղի է ունեցել մոտակայքում կանգնած, անգործության մատնված իռլանդացի ոստիկանների ներկայությամբ: Բեռնատարի վարորդին ձերբակալել են և […]
21:14 07.03.2022
Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու ստեղծումն անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման, իսկ ԱՄՆ-ն շահագրգռված է ուկրաինական տարածքում հակամարտության շուտափույթ ավարտով։ Այս մասին մարտի 7-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Ռիգայում ելույթ ունենալով Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մարտի 6-ին հերքել էր այն պնդումները, թե ՆԱՏՕ-ն […]
19:56 07.03.2022
Ռուսաստանի զինված ուժերը ռազմական հատուկ գործողության շրջանակներում վերահսկողության տակ են վերցրել ուկրաինական ևս հինգ բնակավայրեր, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Նովուկրաինսկոյե, Ստարոմայորսկոյե, Ստարոմլինովկա, Մայորովո և Ռեմովկա բնակավայրերը, մարդասիրական օգնություն է ցուցաբերվում ազատագրված բնակավայրերի բոլոր խաղաղ բնակիչներին»,- […]
16:00 07.03.2022
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը երկուշաբթի օրը հրապարակել է ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը, որում ընդգրկված է 12 քաղաքական գործիչ։ Թեկնածուների ցուցակում ընդգրկված են Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը, ծայրահեղ աջերի կողմնակից Էրիկ Զեմուրը, Reconquest կուսակցության հիմնադիր, ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը […]
15:59 07.03.2022
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները և վերադարձնել աֆղան ժողովրդին պատկանող ակտիվները։ Այս մասին երկուշաբթի ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «ԱՄՆ-ն անպատասխանատու կերպով դուրս է եկել Աֆղանստանից՝ աֆղան ժողովրդին թողնելով լուրջ հումանիտար ճգնաժամի առաջ և ստեղծելով հսկայական սպառնալիք տարածաշրջանային կայունության համար»,- ասել է Վան Ին: Նախարարը կոչ […]
15:58 07.03.2022
ՌԴ կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դեմ, հայտնում է RIA Novosti-ն։ Ցուցակում ներառված երկրներն են՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեա, Սան Մարինո, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Ճապոնիա։ Հրամանը պատրաստվել է «Օտարերկրյա որոշ վարկատուների նկատմամբ պարտավորությունների […]