TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Ռուսաստանը հրաժարվել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ճապոնիայի հետ բանակցություններ վարել

19:56 21.03.2022

Ռուսաստանը հրաժարվել է խաղաղության պայմանագրի շուրջ  Ճապոնիայի հետ բանակցություններ վարել այդ երկրի ոչ բարեկամական գործողությունների պատճառով, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Ռուսական կողմը ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, քանի որ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ անբարյացակամ դիրքորոշում է ընդունում և ձգտում է […]

̰
Գերմանիայում պատրաստ չեն ռուսական նավթից կտրուկ հրաժարվելուն

17:59 21.03.2022

Ռուսական նավթի մատակարարման հարցում Գերմանիայի դիրքորոշումը չի փոխվել, Բեռլինը չի կարողանա հրաժարվել դրանից մեկ գիշերում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ն կարող է էմբարգո կիրառել ռուսական նավթի վրա։ «Կառավարությունը, ինչպես նախկինում, համոզված է, որ չի կարող հրաժարվել նավթի արտահանումից և ներկրումից: Դա դաշնային կառավարության դիրքորոշումն է, և […]

̰
Ռադան ցանկանում է Բասկովին, Կիրկորովին և Կրուտոյին զրկել «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումից

17:53 21.03.2022

Գերագույն ռադայի հումանիտար և տեղեկատվական քաղաքականության կոմիտեն դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին, Իգոր Կրուտոյին, Անի Լորակին և մյուսներին պատվավոր կոչումներից զրկելու խնդրանքով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է նախագահական «Ժողովրդի ծառա» խմբակցության փոխնախագահ Եվգենյա Կրավչուկը։ «Հումանիտար և տեղեկատվական քաղաքականության կոմիտեն դիմել է նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Նիկոլայ Բասկովին, Վլադիմիր Բորտկոյին, Վասիլի […]

̰
Սլովենիայի ԱԳ նախարարը հայտարարում է ԵՄ պատրաստակամության մասին՝ արգելելու ռուսական էներգակիրների ներմուծումը

16:33 21.03.2022

Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը մարտի 21-ին կայանալիք նիստում որոշում կկայացնի ռուսական նավերի համար նավահանգիստների փակման մասին։ Այս մասին հայտարարել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Անզե Լոգարը, փոխանցում է «РИА Новости»-ն։ Դիվանագետը հայտարարել է նաև ԵՄ-ի պատրաստակամության մասին՝ արգելելու ռուսական էներգառեսուրսների ներմուծումը։ «Պատասխանը պետք է ընդհանուր լինի տնտեսական ոլորտում։ Ուստի մենք կուժեղացնենք պատժամիջոցները, կփակենք նավահանգիստները։ Մենք […]

̰
Չինական Boeing 737-ի կործանման վայրում անտառային հրդեհ է սկսվել

16:22 21.03.2022

Սոցցանցերում հայտնվել են չինական Boeing 737-ի կործանման վայրում անտառային հրդեհի կադրեր: Weibo սոցիալական ցանցի օգտատերերը հրապարակել են կադրեր, որոնք ենթադրաբար արվել են Չինաստանում՝ China Eastern ավիաընկերության մարդատար Boeing 737-ի վթարի վայրում։ Դրանք հրապարակում է նաև չինական Video Salon Telegram ալիքը, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք տեսանյութն իրականում նկարահանվել է ողբերգության վայրում։ Boeing 737-ի կործանումը հանգեցրել […]

̰
Չինացիները կոչ են արել Ստոլտենբերգին չսովորեցնել իրենց ինչպես վարվել ՌԴ-ի հետ

15:47 21.03.2022

Հոնկոնգյան South China Morning Post թերթի ընթերցողները կտրուկ են արձագանքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանը, որում նա Չինաստանին կոչ է արել դատապարտել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում։ Բազմաթիվ օգտատերեր կարծիք են հայտնել, որ դաշինքը, որն ինքնին հրահրել է մի քանի հակամարտություններ, այդ թվում՝ ներկայիս ուկրաինականը, չի կարող որևէ մեկին ասել, թե ինչպես վարվի և ում պաշտպանի […]

̰
Վթարի ենթարկված Boeing-ի ուղևորներից մեկի բախտը բերել է․ նա ուշացել է թռիչքից

15:06 21.03.2022

Չինաստանում վթարի ենթարկված Boeing 737-ի ուղևորներից մեկն պատմել է, որ ուշացել է թռիչքից և վերադարձրել տոմսը։ Այս մասին հայտնի է դարձել «Chinese Video Salon» Telegram ալիքին։ Հեռուստաալիքը բախտավոր ուղևորի հեռախոսի էկրանից սքրինշոթ է տեղադրել՝ տոմսի չեղարկման ծանուցմամբ: Ինչպես հայտնում է China Video Salon-ը՝ այս անձը պետք է լիներ 133-րդը կործանված ինքնաթիռում։ Սակայն այս տեղեկատվության պաշտոնական […]

̰
Հրապարակվել են չինական Boeing 737-ի վայր ընկնելու կադրերը

13:58 21.03.2022

Համացանցում հրապարակվել են չինական Boeing 737-ի վայր ընկնելու կադրերը: Հիշեցնենք՝ ինքնաթիռում եղել է 133 ուղևոր։ Տեսանյութը հրապարակել է չինական Video Salon Telegram ալիքը։ Օդային վթարները հաճախ տեղի են ունենում ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ժամանակ, քանի որ դրանք թռիչքի ամենադժվար տարրերն են, Lentа.ru-ին պարզաբանել է Ռուսաստանի վաստակավոր օդաչու, «Վնուկովո» ավիաընկերության նախկին թռիչքային տնօրեն Յուրի Սիտնիկը։ Նա […]

̰
Լույսի տակ քնելը վտանգավոր է առողջությանը

23:55 20.03.2022

ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները հետազոտություն են հրապարակել Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, որտեղ նրանք բացահայտել են գիշերային քնի ժամանակ լույսի  վտանգավոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Փորձագետների կարծիքով, նույնիսկ մեկ գիշեր լույսի տակ քնելու դեպքում  կարող է խաթարվել գլյուկոզայի կարգավորումը և սրտանոթային ֆունկցիան՝ նպաստելով սրտի հիվանդության, շաքարախտի և նյութափոխանակության համախտանիշի առաջացմանը: Ինչպես գրում […]

̰
Ինչպես նիհարել 50-ից  հետո.սննդաբանի խորհուրդը

23:06 20.03.2022

Բրիտանացի սննդաբան Շոնա Ուիլկինսոնը 50 տարեկանից բարձր կանանց համար ավելորդ քաշի դեմ  արդյունավետ պայքարի  միջոց է  գտել: Այս մասին հայտնում է Daily Express-ը։ Մասնագետը խորհուրդ է տալիս նիհարել ցանկացողներին  շատ սպիտակուցներ պարունակող մթերքներ օգտագործել։ Նա կարծում է, որ դա թույլ կտա  վերահսկել քաշը, ձեռք բերել մկանային զանգված, որը կարող են կանայք կորցնել դաշտանադադարից հետո: Սննդաբանը […]

̰
Օրագիր պահելն օգնում է խորը քնել

22:42 20.03.2022

Առողջ ապրելակերպի խորհրդատու  անգլիացի Բեն Թրինորը նշել է օրագրի օգնությամբ ավելի արագ և խորը  քնելու  միջոցը: Այս մասին հայտնում է Metro-ն։ Ըստ  Թրինորի՝ եթե քնելուց առաջ սկսեք օրագիր գրել, ձեր էմոցիոնալ վիճակը զգալիորեն կբարելավվի։ «Հաճախ մենք չենք կարողանում քնել, քանի որ մտածում ենք առաջիկա բիզնեսի կամ հնարավոր խնդիրների մասին։ Քնի  ուշացման պատճառով   ուղեղը լավ չի […]

̰
Մոդել Քերոլայն Դաուրը Փարիզի Նորաձևության ցուցադրության հետնաբեմում  բախվել է սյանը

21:44 20.03.2022

Գերմանացի մոդել ու բլոգեր Քերոլայն Դաուրը ցուցադրել է Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում իր հետ պատահած դժբախտ պատահարի հետևանքները։  Տեսանյութերը հրապարակված են նրա TikTok աքաունթում։ 26-ամյա Քերոլայն Դաուրը  կիսվել է մի քանի գրառումներով, որոնցում պատմել է, թե ինչպես է հայտնվել հիվանդանոցում, երբ աշխատում էր նորաձևության ցուցադրության ժամանակ: Պարզվել է, որ աղջիկը պատահաբար բախվել է սյանը, երբ […]

̰
Եթե համոզված էիք, որ գարեջուրն օգտակար է երիկամներին, սխալվել եք,ասում են բժիշկները

20:39 20.03.2022

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունն ասել է, որ ալկոհոլի նույնիսկ մեկ անգամ օգտագործումը վնասում է երիկամներին։ Ընդ որում, գարեջուրը դրանց ավելի շատ  է վնաս պատճառում, քան ցանկացած այլ ալկոհոլային խմիչք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Բրունը հերքում է երիկամների համար գարեջրի օգտակարության մասին առասպելը և ասում, որ այս ըմպելիքի օգտագործումը հանգեցնում է ջրազրկման: Այն […]

̰
Ահա թե որն է բջջանյութով հարուստ ըմպելիքն ըստ սննդաբանի

20:05 20.03.2022

Սննդաբան Սմիթսոնն ասում է, որ մանրաթելն օգնում է նորմալացնել արյան  մեջ շաքարի պարունակությունը։ Դիետոլոգը երեք բաղադրիչով բջջանյութով  հարուստ ըմպելիքի պարզ և առողջարար բաղադրատոմս է  առաջարկել։ Նրա խոսքերը մեջբերում է Well and Good-ը։ Սննդաբան Թոբի Սմիթսոնը բացատրել է, որ մանրաթելը դանդաղեցնում է ածխաջրերի կլանումը և դրանով իսկ նորմալացնում արյան շաքարի մակարդակը։ Այն նաև օրգանիզմից հեռացնում է […]

̰
Նյարդաբանը նշել է կաթվածի ևս մի պատճառ

19:23 20.03.2022

Նյարդաբան-օստեոպաթ Ալեքսանդր Եվդոկիմովը նշել է ինսուլտի անսովոր պատճառ. նրա խոսքերը հայտնում է URA.RU-ն։ Եվդոկիմովը հայտնել է, որ դորսոպաթիան՝ հենաշարժական համակարգի և շարակցական հյուսվածքի հետ կապված խնդիրները, ավելի քան 30 տոկոսով մեծացնում են ինսուլտի ռիսկը։ «Օստեոխոնդրոզը հիմա հազվադեպ է ախտորոշվում, այս բառը չի օգտագործվում։ Ավելի շատ նման է դորսոպաթիայի: Բայց իրականում ողնաշարի, արգանդի վզիկի քրոնիկական խնդիրները […]

̰
Լուսնային հողը վտանգավոր է մարդու առողջության համար

19:01 20.03.2022

Ռուս գիտնականները պարզել են, որ լուսնային հողը վտանգավոր է մարդկանց համար, դրա բաղադրության մեջ եղած միկրոտարրերը կարող են առաջացնել մաշկի և շնչառական ուղիների գրգռում, կարող  են վնասել լյարդը, երիկամները և կենտրոնական նյարդային համակարգը, սա պետք է հաշվի առնել Լուսին թռչելիս,-այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սեչենովի համալսարանի մամուլի ծառայությունից: Սեչենովի համալսարանի և Պլատովի հարավ-ռուսական պետական […]

̰
Մայոնեզը կարող է որովայնի ճարպ կուտակել

18:38 20.03.2022

Սննդաբան Տրիստա Բեսթը նշել է մի քանի անսպասելի մթերքներ, որոնք կարող են հանգեցնել որովայնի հատվածում ճարպերի կուտակմանը։ Այս մասին հայտնում է Eat This, Not That! Ըստ մասնագետի՝ աղցանները չեն օգնի նիհարել, եթե դրանք համեմվում են  բարձր կալորիականությամբ սոուսներով կամ մայոնեզով։ «Աղցանի ոչ բոլոր սոուսներն են առողջարար, դրանցից շատերը ավելացնում են  կալորիաների և ճարպերի քանակությունը», – […]

̰
Գիտնականները ստեղծել են Երկրի վրա տեկտոնական գոտիների առաջացման ճշգրիտ մոդելը

18:19 20.03.2022

Պորտուգալիայից և Գերմանիայից գիտնականների միջազգային թիմը նոր երկրաբանական մոդել է մշակել, որը լուծում է Երկրի տեկտոնական գոտիների շարժման առեղծվածը: Այս մասին հաղորդվում է Communications Earth & Environment ամսագրում հրապարակված հոդվածում։ Տեկտոնական սալերի  շարժման մեջ  հիմնական  դերը խաղում են լիթոսֆերային բլոկների սահմանները, որտեղ մի բլոկը (առավել հաճախ օվկիանոսային և ավելի ծանր ընդերքը) դանդաղորեն սուզվում է մյուսի […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարում հնագետները գերեզմաններ և կապարե սարկոֆագ են հայտնաբերել

17:58 20.03.2022

Փարիզի Աստվածամոր տաճարում հնագետները մի քանի դամբարաններ և կապարե սարկոֆագ են հայտնաբերել, որոնք հավանաբար թվագրվում են 14-րդ դարով: Այս մասին ասվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ: Լավ պահպանված անհայտ գերեզմանները  հայտնաբերվել են  հրդեհից հետո ավերված գագաթը վերականգնելու համար փայտամած տեղադրելու  ​​աշխատանքների ժամանակ։  Նշվում է, որ կապարե սարկոֆագը մարդու մարմնի տեսք ունի և ամենայն հավանականությամբ պատրաստված […]

̰
Ռոբոտ-խատուտիկները կուսումնասիրեն կլիմայի փոփոխությունները

17:26 20.03.2022

Ամերիկացի գիտնականները ռոբոտներ են ստեղծել, որոնք կարող են թռչել ինչպես խատուտիկի սերմերը   Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի ամերիկացի փորձագետները խոսել են փոքրիկ ռոբոտների ստեղծման մասին, որոնք կօգնեն հավաքել տեղեկատվություն կլիմայի մասին: Հետազոտությունը հրապարակվել է մարտի 16-ին Nature ամսագրում: Հետազոտության հեղինակները նշել են, որ համաշխարհային կլիմայական ճգնաժամը շարունակում է անհանգստություն առաջացնել, ուստի օգտակար է հետևել ջերմաստիճանի, խոնավության […]

̰
Սուպերմոդել Բելլա Հադիդը փոշմանել է քիթը վիրահատելու համար

16:55 20.03.2022

Սուպերմոդել Բելլա Հադիդը խոստովանել է, որ ափսոսում է երիտասարդ տարիներին  քիթը վիրահատելու համար: «Կարծում եմ ՝ես կարող էի ապրել և մեծանալ իմ նախնիների քթով»,- ասել է  նա: Ամերիկյան Vogue-ի ապրիլյան համարի շապիկը զարդարած  սուպերմոդելն ասել է, որ կցանկանար , որ 14 տարեկանում դանակի տակ չընկներ: Թեև Հադիդին մեղադրում  են այլ վիրահատական միջամտություների համար ևս,  սակայն […]

̰
Հանե՛լ, թե՞ չհանել կոշիկները տուն մտնելիս. այս է  խնդիրը

16:24 20.03.2022

Դուք  վստահաբար մաքրում եք ձեր կոշիկները, եթե ցեխոտ կամ զզվելի բան եք տրորում:: Բայց  արդյո՞ք միշտ եք  հանում կոշիկնեը՝  տուն մտնելիս:  Օրինակ շատ ավստրալացիներ  դա չեն  անում: Շրջակա միջավայրի  հետազոտությամբ զբաղվող քիմիկոսների խումբը մեկ տասնամյակ է անցկացրել՝ ուսումնասիրելով  այն  բացիլները որոնք մարդիկ  տուն են բերում: Ու թեև  DustSafe ծրագրի միջոցով ներքին միջավայրի  ուսումնասիրությունը դեռևս ավարտված […]

̰
Օդի աղտոտվածությունը  կարող է մեծացնել աուտոիմուն հիվանդությունների առաջացման վտանգը

15:50 20.03.2022

Օդի աղտոտվածության երկարատև ազդեցությունը  կարող է մեծացնել աուտոիմուն հիվանդությունների առաջացման վտանգը: Կաթված, գլխուղեղի քաղցկեղ, վիժման և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ`  2019 թվականին հրատարակված հետազոտության հեղինակները համոզված են, որ օրգանիզմի գրեթե յուրաքանչյուր բջիջ կրում է կեղտոտ օդի ազդեցությունը: Այժմ Վերոնայի համալսարանի գիտնականները պարզել են նաև, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը  մոտ 40 տոկոսով  ավելացնում է  […]

̰
Գիտնականները հաջողությամբ « հետ են պտտել» մկների բջիջների ծերացման գործընթացը

15:18 20.03.2022

Salk Institute-ի (ԱՄՆ) գիտնականները հաջողությամբ «հետ են պտտել» ծերացման գործընթացը տարեց մկների բջիջներում: Nature Aging ամսագրում հրապարակված հոդվածում պարզաբանվում է, որ հնարավոր է եղել երիտասարդացնել բջիջները Յամանակայի գործոնների՝ հատուկ սպիտակուցների շնորհիվ, որոնք կարեւոր դեր են խաղում սաղմի զարգացման ընթացքում: Փորձի ընթացքում գիտնականները հետեւել են Յամանակայի գործոնների ազդեցությանը տարբեր տարիքի մկների վրա։ Փորձարկվողների առաջին խմբում այն […]

̰
BAFTA 2022.Կարմիր գորգի  աստղային նորաձևությունը

14:38 20.03.2022

Թեև աշխարհը շարունակում է  շունչը պահած հետևել ռուս-ուկրաինական  պատերազմին, կիրակի Բրիտանական կինոակադեմիայի 75-րդ կինոմրցանակաբաշխության (BAFTAs) ժամանակ ճգնաժամի ակնարկներ չկային, եթե չհաշվենք  այն, որ  ոմանք Լոնդոնի Թագավորական Ալբերտ Հոլլ  համերագսրահ էին ժամանել մուգ հագուստներով, ինչը  կարծես  թե  նրանց  տրամադրության արտացոլումն էր: Ի նշան  Ուկրաինային աջակցության ՝ որոշ  աստղեր  օգտագործել էին կապույտ և դեղին աքսեսուարներ, ինչպես բրիտանացի […]

̰
70-ից  հետո կյանքը նոր է սկսվում. Դիզայներ Մեգի Սքյուի պամությունը

14:16 20.03.2022

Երբ նա   17 տարեկան էր, և անունն էլ  Ռոզի էր, ուներ երազանք: Շաբաթ օրերին աշխատում էր Ջամայկայի Օչո Ռիոս քաղաքում գտնվող Calypso հագուստի խանութում և յուրաքանչյուր հերթափոխից հետո իր 5 ֆունտ աշխատավարձը հանձնում էր մորը: Նա խնայում էր իր Անգլիա մեկնելու համար, որտեղ հույս ուներ բուժքույր դառնալ: Երևի թե  հենց այդ  ժամանակ շքեղ նախշերով  […]

̰
Բացահայտվել է հետկորոնավիրուսային  երկարատև բորբոքման պատճառը

13:35 20.03.2022

Շվեդիայի Կարոլինսկի ինստիտուտի և Գերմանիայի Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականները պարզել են, որ իմունային բջիջների որոշակի տեսակ, որը կոչվում է մակրոֆագ, երկարատև բորբոքման պատճառ է  դառնում COVID-19-ի մեղմ ձևից հետո: Այս մասին հաղորդվում է Mucosal Immunology ամսագրում հրապարակված հոդվածում։ Հետազոտողները վերլուծել են 68 մարդկանց արյան նմուշները, ովքեր ունեցել են թեթև SARS-CoV-2 վարակ և համեմատել դրանք 36 […]

̰
Սմարթֆոնի տեսախցիկը կարող է կիրառվել  բժշկության մեջ

12:05 20.03.2022

Ամերիկացի գիտնականներն առաջարկում են օգտագործել սմարթֆոնի տեսախցիկը՝ հիվանդություններն ախտորոշելու համար: Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի մասնագետներն առաջարկել են տեսախցիկի օգնությամբ  առողջության տարբեր թեստեր անցկացնել,-  հայտնում է The Register-ը։ Հետազոտության մեջ ասվում է, որ ժամանակակից սմարթֆոնի տեսախցիկը տեսականորեն կարող է օգտագործվել հեղուկների՝ արյան, պլազմայի և այլ կենսաբանական բաղադրիչների հատկությունները որոշելու համար։  Տեսախցիկներն ունեն  սենսորային  Լիդար:  Lidar-ը  անգլերեն հապավում […]

̰
Ինչու՞ են գիտնականները  Մեծ Բրիտանիայում հորդորում անհապաղ պատվաստել երեխաներին Covid-ի դեմ

11:11 20.03.2022

Գիտնականները կոչ են անում անհապաղ պատվաստել  Covid-ի դեմ  նաև  երեխաներին, քանի որ  վերջին ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ Pfizer-ի նույնիսկ մեկ դեղաչափը կանխում է վարակելիությունը և մեղմացնում հիվանդության ընթացքը: Համաձայն Ազգային վիճակագրության գրասենյակի վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայում 2-ից 11 տարեկան երեխաներն ունեն վարակվածության ամենաբարձր մակարդակը՝համեմատած  ավելի մեծ տարիքի  երեխաների հետ: Միացյալ Թագավորության Պատվաստումների և […]

̰
Գիտնականները 1-ին տիպի շաքարախտը հայտնաբերելու նոր միջոց են գտել

21:42 19.03.2022

Ֆինլանդիայի Տուրկուի համալսարանի գիտնականները երեխաների մոտ 1-ին տիպի շաքարախտը հայտնաբերելու նոր միջոց են մշակել: Նրա օգնությամբ հիվանդությունը կարող է ախտորոշվել նույնիսկ մինչև արյան մեջ հատուկ հակամարմինների ձևավորումը։ Աշխատանքի արդյունքները նկարագրված են Diabetes Care ամսագրում: Ավելի վաղ ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ որոշակի հակամարմինների առկայությունը կարող է բացահայտել 1-ին տիպի դիաբետի զարգացման բարձր ռիսկ ունեցող […]

̰
BACK_TO_TOP