20:26 18.04.2022
Մոսկվան արտաքսում է Բուլղարիայի դեսպանատան մի քանի աշխատակիցների, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Նախարարությունից պարզաբանել են, որ իրենց մոտ են կանչել Բուլղարիայի դեսպան Աթանաս Կրիստինին և նրան հանձնել բողոքի նոտա, որը պատասխան է այս տարվա մարտին բուլղարական կողմից ՌԴ դեսպանատան տասը դիվանագետներին Սոֆիայում «պերսոնա նոն գրատա» հայտարարելու անհիմն որոշման»,- հայտնել են ԱԳՆ-ից։ Հաղորդագրության մեջ չի նշվում […]
13:55 18.04.2022
Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել Կարաչաևա-Չերքեզական Հանրապետությունում, հայտնում է հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը ահաբեկչական գործողություն էր պլանավորել կառավարական օբյեկտներից մեկի վրա: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկներ պատրաստելու բաղադրամասեր, օբյեկտի սխեման, որտեղ ծրագրվել էր հարձակումը, ահաբեկչական բովանդակությամբ գաջեթներ, հարձակողական զենք պատրաստելու ցուցումներ ինտերնետից, ինչպես նաև […]
12:55 18.04.2022
Սննդաբան Մելենդես Կլինգերը երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ բանան ուտելուց։ Նրա խոսքով՝ այդ պտուղը կարող է վատթարացնել երիկամների խնդիր ունեցող մարդկանց ինքնազգացողությունը, հայտնում է Medic Forum-ը: Ովքեր չունեն քրոնիկ խանգարումներ, բանանը շատ առողջարար նախուտեստ է օրգանիզմի համար, սակայն առողջական խնդիրները կարող են վատթարանալ երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, հատկապես, եթե այն […]
12:54 18.04.2022
Սիդնեյի համալսարանի գիտնականները Ծիր Կաթինում հայտնաբերել են 40 արտասովոր կարմիր հսկա աստղեր: Այս աստղերն ունեն անոմալիա՝ համեմատած նույն փուլում գտնվող մյուս լուսատուների հետ՝ ունեն անսովոր քիմիական բաղադրություն և փոքր զանգված։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը։ Աստղագետները գրանցել են նախկինում անհայտ 40 աստղ, որոնք այժմ գտնվում են կարմիր «հսկաների» վիճակում (աստղային […]
11:35 18.04.2022
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգել է թռիչքների սահմանափակումը դեպի Ռուսաստանի հարավում և կենտրոնում գտնվող 11 օդանավակայաններ՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա: Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը շեշտում է, որ ռուսական մյուս օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, աշխատում են բնականոն ռեժիմով։ Նախկինում մի քանի անգամ սահմանափակումներ են մտցվել Օդային տրանսպորտի […]
11:23 18.04.2022
Կոլումբիայում ձերբակալվել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող «Ծոցի կլան» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Պաշտո Պալասիոսը, ով հայտնի է «Անիծված Պատրիկ» մականունով։ Այս մասին հայտնել է Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն իր թվիթերյան էջում: Կոլումբիայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ Պալասիոսը կլանին է միացել 2012 թվականին։ «Ծոցի կլանը» մինչև վերջերս միավորում էր մոտ 1500 ավազակների, որոնց մեծ մասն աջ ծայրահեղական […]
23:16 17.04.2022
Բժիշկ Նատալի Կոմովան և Կալիֆոռնիայի բժշկական կենտրոնի ավագ գիտաշխատող Դանա Էլիս Հաննեսը ասում են, որ ջուրն ու կարմիր գինին օգնում են մարդկանց ապրել մինչև 100 տարեկան: Այս մասին գրում է Eat This, Not This! կայքը: Ըստ Կոմովայի՝ ամենից հաճախ աշխարհի ամենախիտ բնակեցվսծ տարածքների ՝«կապույտ գոտիների» բնակիչներն են շատ ջուր խմում և ապրում մինչև 100 տարի: […]
23:00 17.04.2022
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը պատմել է, թե որ մթերքներ են առաջացնում դեպրեսիա և ինչպես պայքարել դրա դեմ։ Այս մասին հայտնում է «Pravda.Ru» հրատարակությունը։ Փորձագետի խոսքով՝ ֆասթֆուդը, միսը, երշիկեղենը վտանգավոր են, քանի որ հանգեցնում են դեպրեսիվ վիճակի։ Նա բացատրել է, որ այդ մսամթերքի մեջ պարունակվող սպիտակուցը դժվար է մարսելը: «Հետևաբար խորովածը սկզբում կարող է հաճելի լինել, իսկ […]
22:51 17.04.2022
Նշվել են աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանները՝ ըստ The Art Newspaper միջազգային հրատարակության: 2021 թվականին ռուսական չորս թանգարաններ հայտնվել են ամենաշատ այցելվող մշակութային հաստատությունների ցանկում՝ Տրետյակովյան պատկերասրահը (իններորդ տեղ), Էրմիտաժը (վեցերորդ տեղ), Մուլտիմեդիա արվեստի թանգարանը (երրորդ տեղ) և Ռուսական թանգարանը (երկրորդ տեղ): Արվեստաբաններն այդ բարձր դիրքերը վարկանիշային աղյուսակում բացատրել են նրանով, որ դրանք ավելի կարճ ժամանակով […]
22:35 17.04.2022
Սննդաբանները չորս մթերք են անվանել, որոնց օգտագործումը քնկոտություն է առաջացնում։ Նրանց առաջարկությունները հրապարակված են Eat This, Not That! կայքում: «Գազավորված և այլ քաղցր ըմպելիքները արյան շաքարի ակնթարթային բարձրացում են առաջացնում, որին հաջորդում է շաքարի մակարդակի արագ անկումը: Շաքարի մակարդակի այս տատանումները կարող են բացասական ազդեցություն ունենալ էներգիայի վրա»,- ասում է սննդաբան Լիզա Յանգը։ Նա խորհուրդ […]
22:20 17.04.2022
«Մեդիցինա» կլինիկայի նյարդաբան Գալինա Չուդինսկայան ասում է, որ մղձավանջները Պարկինսոնի հիվանդության առաջին ախտանշաններն են.նրա խոսքերը մեջբերում է «Գազետա.ռու»-ն։ Մասնագետը պարզաբանել է, որ հիվանդությունն առաջանում է նեյրոնների աստիճանական ոչնչացմամբ և մահով, որոնք արտադրում են նեյրոհաղորդիչ դոֆամին։ Դոֆամինի արտադրության բացակայությունը հանգեցնում է գլխուղեղի կեղևի վրա բազալային գանգլիաների արգելակմանը: Պարկինսոնի հիվանդությունը, պարզաբանել է մասնագետը, սկսվում է 50 տարեկանից […]
21:40 17.04.2022
Թունաբան Միխայիլ Կուտուշովը զգուշացրել , որ որոշ գույների բորբոսներ մահացու վտանգավոր են: Մասնագետի խոսքերը մեջբերում է «Doctor Peter» հրատարակությունը։ Թունաբանը պնդում է, որ ամենաթունավոր տեսակները դեղին ու սև բորբոսներն են: Առաջինն առաջացնում է ուժեղ միկոտոքսին, որը հանգեցնում է թոքերի լուրջ վնասների և մահացու վտանգավոր է: Իսկ երկրորդը ապրում է հացի վրա, արտադրում է ալկալոիդ ֆումիգոկլավին, […]
20:56 17.04.2022
Սննդաբան Իրինա Պիսարևան սննդակարգերն անօգուտ է անվանել կարճաժամկետ ազդեցության պատճառով և կոչ է արել փոխել սննդային վարքագիծը։ Մասնագետի կարծիքը ներկայացնում է Life-ը: Սննդաբանի խոսքով՝ նիհարելու համար պետք է փոխել ապրելակերպը և սննդակարգը: Դա պայմանավորված է նրանով, որ մարդկանց համար դժվար է սահմանափակվել սննդով կամ երկար ժամանակ «նստել» նիհարեցնող դեղամիջոցների վրա։ Արդյունքում՝ սննդակարգի ավարտից հետո նրանք […]
20:27 17.04.2022
Սննդաբան Ելենա Սոլոմատինան խորհուրդ է տվել նիհարողներին հետևել «ափսեի կանոններին». Այս մասին հայտնում է News.ru-ն։ Փորձագետը կարծում է, որ արդյունավետ նիհարելու համար ճաշը պետք է հավասարակշռված լինի։ «Ընդհանրապես ափսեն պետք է դասավորել այսպես՝ մի կողմից բանջարեղեն ենք դնում, իսկ մյուս կեսը նորից կիսում ենք։ Մեկի վրա ինչ-որ սպիտակուցային մթերք է, օրինակ՝ միս կամ ձուկ, իսկ […]
19:16 17.04.2022
Դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը խորհուրդ է տվել նիհարելու մտադրություն ունեցողներին քիչ ուտել և բաց թողնել նախաճաշը։ Մասնագետի խոսքերը մեջբերում է Vechernyaya Moskva-ն։ Փորձագետի կարծիքով՝ 3-անգամյա սննդի մեխանիզմը ոչ միշտ է ճիշտ: Եթե ցանկանում եք նիհարել, օրական կերակուրների քանակը պետք է կախված լինի այն կարիքներից ու խնդիրներից, որոնք պետք է կատարվեն օրվա ընթացքում։ Առանց սնվելու ընդմիջումների, ճարպերի […]
15:43 17.04.2022
Հեմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռամիլյա Գոլուբենկոյի կարծիքով դառը շոկոլադը թրոմբոզի զարգացումը կանխող քաղցրավենիք է, քանի որ այն պարունակում է թեոբրոմին, որն օգնում է նոսրացնել արյունը։ Նրա խոսքերը փոխանցում է «Doctor Peter» առցանց հրատարակությունը։ Մասնագետն ասել է, որ թեոբրոմինը օրգանիզմի վրա ազդում է այնպես, ինչպես կոֆեինը՝ ընդլայնում է արյան անոթների անցանելիությունը, դարձնում դրանք ավելի առաձգական, իսկ […]
15:22 17.04.2022
Գվատեմալայում բուրգի ավերակների ներսում հայտնաբերված որմնանկարի բեկորների վրա, որը ներկայացնում է «7 եղնիկ» կոչվող օրը, նշվում է մայաների օրացույցի ամենավաղ կիրառումը։ Հնագետների ներկայացմամբ՝ բեկորները հայտնաբերվել են Սան Բարտոլո հնագիտական վայրում՝ հյուսիսային Գվատեմալայի ջունգլիներում, որը հայտնի է դարձել 2001 թվականին թաղված պալատի հայտնաբերմամբ՝ մ.թ.ա մոտ 100 թվականով թվագրվող մշակված և գունեղ որմնանկարներով, որոնք պատկերում են մայաների […]
14:53 17.04.2022
Քաղցկեղածին բջիջների ուսումնասիրությունը միկրոռոբոների միջոցով երկար ժամանակ գիտաֆանտաստիկայի ժանրից էր: Շուտով այն կարող է իրականություն դառնալ Կալիֆորնիայի նորաստեղծ ընկերության գիտաշխատողների շնորհիվ, ովքեր ստեղծել են գլխուղեղում տեղադրվող միկրոռոբոտներ: Bionaut Labs ընկերությունը ընդամենը երկու տարվա ընթացքում ծրագրում է իրականացնել առաջին կլինիկական փորձարկումները մարդկանց վրա՝ օգտագործելով միկրոսկոպիկ ռոբոտները: Ճիշտ այնպես, ինչպես բջջային հեռախոսներն այժմ պարունակում են չափազանց հզոր […]
14:30 17.04.2022
Եվրոպական առողջապահական գործակալությունները կոչ են արել լրացուցիչ հետաքննություն անցկացնել Առլոնի Kinder շոկոլադի գործարանում,պայմանավորված՝ Եվրոպայում սալմոնելայի բռնկման հետ: Երկրի հյուսիսում գտնվող Arlon գործարանի բոլոր ապրանքները հետ են կանչվել ապրիլի 8-ին՝ եվրոպական տասը երկրներում հայտնաբերված սալմոնաելայի դեպքերի մեծ քանակի պատճառով: Բելգիայի իշխանությունները կարգադրել են դադարեցնել շոկոլադի արտադրությունը: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) և Սննդի անվտանգության եվրոպական […]
14:08 17.04.2022
Բժիշկ Վլադիմիր Կատորգինը յուղոտ արգանակն անվանել է խումհարի դեմ լավագույն ժողովրդական միջոցը: Յուղոտ սնունդն օգնում է հաղթահարել ծանր խումհարը, ասում է հոգեբույժ-նարկոլոգ, Նեյրո-Փսի կլինիկայի գլխավոր բժիշկ Վլադիմիր Կատորգինը։ «Նույնիսկ Ռուսաստանում եփում էին շատ յուղոտ գառան արգանակներ, տավարի միս՝ խոտաբույսերով, սոխով, ֆիզիոլոգիապես այս ամենը շատ արդյունավետ է, քանի որ ճարպը օգնում է ալկոհոլի ճիշտ կլանմանը, իսկ […]
13:46 17.04.2022
Steinway Tower-ը կամ 111 West 57th Street-ն ունի բարձրության և լայնության 24:1, հարաբերակցությունը, ինչի շնորհիվ այն համարվում է «աշխարհի ամենաբարակ երկնաքերը»: 1428 ոտնաչափ բարձրությամբ այն նաև արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքերից մեկն է, որը զիջում է միայն Նյու Յորքի Համաշխարհային Առևտրի Կենտրոնին՝ 1776 ոտնաչափ բարձրությամբ և Կենտրոնական Պարկի աշտարակին՝ 1550 ոտնաչափ բարձրությամբ: Մանհեթենի կենտրոնական շենքը ներառում […]
12:52 17.04.2022
Հոգեբան Սվետլանա Կոլոսովան խորհուրդ է տվել հաճոյախոսություններ ընդունել ուրիշներից՝ ինքդ քեզ սիրելու համար Այս առաջարկությունները նա արել է News.ru-ին տված հարցազրույցում։ Կոլոսովան բացատրել է, որ մարդ հակված է ավելի շատ վստահել ուրիշներին, քան ինքն իրեն, նույնիսկ եթե հարցն իրեն է վերաբերում։ Այդ պատճառով հոգեբանը խորհուրդ է տալիս վստահել հաճոյախոսություններին։ Մասնագետը նշում է, որ մարդը մանկուց […]
12:31 17.04.2022
Վեր կացեք և շարժվեք, նույնիսկ ֆիզիկական ակտիվության փոքր չափաբաժինները, օրինակ՝ արագ քայլելը, կարող են էապես նվազեցնել դեպրեսիայի ռիսկը,- համոզված են հետազոտողները: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, վարժությունների առաջարկված մակարդակները Միացյալ Նահանգներում ներառում են աերոբիկ թեթև ակտիվություն՝ օրինակ՝ արագ քայլք, շաբաթական 2,5 ժամ, որը մարզում է մկանների բոլոր հիմնական խմբերը: Որպես այլընտրանք, կարելի է […]
12:23 17.04.2022
Հոլիվուդում հարսանեկան սեզոնը պաշտոնապես բացվեց 27-ամյա միլիարդատեր ժառանգորդ և դերասանուհի Նիկոլա Փելցի և բրիտանացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի ու նախկին Spice Girls-ի, այժմ դիզայներ Վիկտորյա Բեքհեմի ավագ որդու՝ 23-ամյա Բրուքլին Բեքհեմի շնորհիվ: Ամուսնությունը տեղի ունեցավ շաբաթավերջին Ֆլորիդայում գտնվող Փելց ընտանիքի Փալմ Բիչ կալվածքում: Փելցը կրում էր Վալենտինոյի բարձր նորաձևության շքեղ զգեստ՝ քառակուսի դեկոլտեով և անվերջանալի թվացող […]
11:59 17.04.2022
Հայտնի է դարձել Կաննի 75-րդ կինոփառատոնի ծրագիրը. Դիտումը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 17-ից 28-ը։ Մրցույթում ներկայացված է 18 ֆիլմ։ Դրանց թվում է Կիրիլ Սերեբրեննիկովի նոր ժապավենը՝ «Չայկովսկու կինը»։ Սա ռուս ռեժիսորի երրորդ աշխատանքն է, որը կպայքարի «Արմավենու ճյուղ»-ի համար։ Սերեբրեննիկովի մրցակիցների թվում է Ալի Աբասին՝ «Սուրբ սարդ» նախագծով։ Նա հայտնի է «Աշխարհների սահմանին» ֆանտաստիկ […]
11:38 17.04.2022
Վերլուծաբան Մինգ-Չի Կոն ասում է, որ նոր iPhone SE-ի պահանջարկը նվազել է: Նոր էժան iPhone SE սմարթֆոնը շուկայում պահանջված չէ։ Այս մասին նա իր Twitter-ում է հայտնել: Հայտնի ինսայդերներից մեկը նշել է, որ երրորդ սերնդի iPhone SE-ն հասանելի է աշխարհի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ կազմակերպված է Apple-ի գաջեթների պաշտոնական վաճառքը։ «Սա նշանակում է, որ […]
11:26 17.04.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ԵՄ առողջապահական գործակալությունը նախազգուշացումներ են տարածել այլ երկրներին՝ Մեծ Բրիտանիայում երեխաների մոտ լյարդի ծանր հիվանդության դեպքերի առեղծվածային աճի հետ կապված: Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահական գործակալությունները հունվարից հետաքննում են երեխաների մոտ հեպատիտի՝ լյարդի բորբոքման 74 դեպքերը: Մեծ Բրիտանիայի Առողջապահական անվտանգության գործակալությունը (UKHSA) ապրիլի 12-ին հայտնել է, որ հաստատված դեպքերի 49-ը գտնվում […]
10:54 17.04.2022
Հոգեբան Էլդար Օսիպովը բացատրել է քնի որակի և հոգեկան առողջության կապը.Քնի որակի խախտումն ազդում է ոչ միայն ֆիզիկական, այլև մարդու հոգեկան աշխարհի վրա։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, հինգերորդ ալիքին տված հարցազրույցում ասել է հոգեբան Էլդար Օսիպովը։Հոգեբանության տեսանկյունից երկար քունը մի ախտանիշ է, որը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում մարդու հետ, նրա […]
10:33 17.04.2022
Կորոնավիրուսային վարակը կարող է առաջացնել տեսողության խնդիրներ մինչև բացարձակ կուրություն։ Այս մասին զգուշացրել է Ուրալի դաշնային շրջանի գլխավոր թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Տոկարևը։ Նա վկայակոչել է օտարերկրյա գործընկերների նոր ուսումնասիրությունները, որոնցում նշվում է, որ CoViD-19-ին հաջորդող ամիսներին հիվանդների մոտ կարող է զարգանալ ցանցաթաղանթի անոթային թրոմբոզ։ Ռիսկիային են հատկապես, ըստ Տոկարևի, կարճատեսությամբ տառապող մարդիկ. «Նման […]
10:10 17.04.2022
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցի Զատկի կիրակի Վինձորում անցկացվող պատարագին՝ շարժունակությամբ պայմանավորված խնդիրների պատճառով: Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ թագուհին, ով վերջերս առողջական խնդիրներ է ունեցել, ներկա չի գտնվի միջոցառմանը: Անցյալ շաբաթ Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ 95-ամյա միապետը չի մասնակցել նաև Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում անցկացված Ավագ հինգշաբթի պատարագին : Արքայազն Չարլզը հետևեց […]