TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Ամերիկացիների ավելի քան 50%-ը դեմ է հակառուսական պատժամիջոցներին

19:21 24.05.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների կեսից ավելին չի աջակցում հակառուսական պատժամիջոցների սահմանմանը։ Այս մասին են վկայում Associated Press-ի և NORC հետազոտական ​​կենտրոնի համատեղ անցկացրած հարցման արդյունքները, որն անցկացվել է մայիսի 12-16-ը 1172 չափահաս ամերիկացիների շրջանում: Հետազոտության համաձայն՝ ամերիկացիների կեսից պակասը (45%) կողմ է Ռուսաստանի Դաշնության դեմ ամենախիստ պատժամիջոցների կիրառմանը` հաշվի չառնելով Միացյալ Նահանգների տնտեսական հետևանքները: Հարցվածների […]

̰
Ֆինլանդիան կասեցրել է Ռուսաստանի հետ համատեղ միջուկային նախագծի իր հայտը

14:40 24.05.2022

Ֆիննական «Fennovoima»-ն հետ է կանչել «Ռոսատոմ»-ի հետ համատեղ ատոմակայանի (ԱԷԿ) կառուցման լիցենզիա ստանալու հայտը: Հայտարարությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում։ Մայիսի 2-ին ընկերությունը խզել է պայմանագիրը RAOS Project-ի («Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկություն) հետ։ Համատեղ նախագծի իրագործումից հրաժարվելը Ֆեննովիման բացատրել է ռուսական կողմի ուշացումներով։ Ատոմակայանը նախատեսվում էր կառուցել Ֆինլանդիայի Պիհայոկի քաղաքում։ Ընկերությունը հայտնել է, որ ներկա պայմաններում […]

̰
Ռուսաստանը պետք է դադարեցնի կախվածությունն Արևմուտքի մատակարարումներից. Լավրով

11:07 24.05.2022

Ռուսաստանը պետք է դադարեցնի կախվածությունն Արևմուտքի մատակարարումներից, երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք այժմ ստեղծում ենք ոչ միայն ներմուծման փոխարինման գործընթաց: Մենք պետք է դադարենք որևէ կերպ կախված լինել Արևմուտքի ցանկացած ապրանքի մատակարարումից՝ ապահովելու մեր հայրենիքի անվտանգության, տնտեսության և սոցիալական ոլորտների զարգացումը», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Եվգենի Պրիմակովի անվան գիմնազիայի […]

̰
Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնի տունը խուզարկվում է

10:57 24.05.2022

Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը և Տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տանը, ով կասկածվում է գործարար Վլադիմիր Պլախոտնյուկից, Մարիաննա Կերպեկից կաշառք վերցնելու համար։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ «Խուզարկությունները կատարվում են 324-րդ հոդվածի (պասիվ կոռուպցիա), 181-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր կազմակերպության կողմից կուսակցությանը ֆինանսավորելը), 337-րդ հոդվածի […]

̰
ՌԴ 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 31-ը

10:50 24.05.2022

Երեքշաբթի օրը՝ մայիսի 24-ին, «Ռոսավիացիան» հայտարարել է Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը մինչև մայիսի 31-ը երկարացնելու մասին։ «Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի մայիսի 31-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը», – ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հայտարարության մեջ: Թռիչքները ժամանակավորապես սահմանափակվում են դեպի […]

̰
Բայդենն Ավստրալիայի վարչապետին առաջարկել է քնել Quad գագաթնաժողովում

10:16 24.05.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է՝ ասելով, թե ոչ ոք չի դատապարտի Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեին, եթե նա մի փոքր քնի Անվտանգության հարցերով քառակողմ երկխոսության (Quad Security Dialogue, Ավստրալիա, Հնդկաստան, Միացյալ Նահանգներ և Ճապոնիա) գագաթնաժողովում, որը բացվել է երեքշաբթի, Տոկիոյում: Այսպիսով, Բայդենը ողջունել է Ավստրալիայի նոր վարչապետին, ով մեկնել է Տոկիո ընտրություններից մեկ օր անց: […]

̰
Մասկը միլիարդավոր դոլարներ է կորցրել սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով

17:46 23.05.2022

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 10 միլիարդ դոլար, հայտնում է Markets Insider-ը։ Պատճառը նրան ուղղված սեռական ոտնձգության մեղադրանքներն են։ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ մայիսի 19-ին նրա կարողությունը կազմել է մոտ 212 միլիարդ դոլար։ Մեղադրանքները Մասկի կարողությունը նվազեցրել են մինչև 201 միլիարդ դոլար: Այսպիսով, տարեսկզբից ձեռնարկատերն աղքատացել է ավելի քան 69 մլրդ […]

̰
Պուտինը խոսել է Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության մասին

17:28 23.05.2022

Չնայած բազմաթիվ պատժամիջոցների ազդեցությանը՝ Ռուսաստանի տնտեսությունը արժանապատվորեն է դիմանում հարվածներին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ «Չնայած բոլոր դժվարություններին՝ Ռուսաստանի տնտեսությունը դիմակայում է պատժամիջոցների ազդեցությանը, այն էլ  շատ լավ է դիմանում»,- վստահեցրել է ՌԴ ղեկավարը՝ անդրադառնալով հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին։ Պուտինն […]

̰
Ռուսական նոր McDonald’s-ը կմնա առանց ֆիրմային «M»-ի

17:16 23.05.2022

McDonald’s-ի ռեստորանները Ռուսաստանում կգործեն նոր տարբերանշանով և նոր խորհրդանիշերով՝ կմնան առանց ավանդական «M» տառի, այս մասին ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում ասել է Ռուսաստանում McDonald’s-ի գործադիր տնօրեն Օլեգ Պարոևը։ Այսպիսով՝ նա հերքել է «Իզվեստիա» թերթի նյութը, որտեղ ասվում էր, որ «M»-ը կմնա նույնը, իսկ լատիներեն «Mc» տառերը՝ ցուցանակի վրա։ Պարոևը խնդրել է չհավատալ լուրերին՝ ընդգծելով, որ «Mc» […]

̰
Պեկինում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 99 նոր դեպք

12:55 23.05.2022

Կիրակի օրը Չինաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 83 հաստատված դեպք և 16 ասիմպտոմատիկ վարակակիր, հայտնել են քաղաքային վարչակազմից։ Սա նկատելի աճ է շաբաթ օրվա ցուցանիշների համեմատ, երբ Պեկինում հայտնաբերվել է 52 նոր հաստատված դեպք և 9 ասիմպտոմատիկ դեպք: Կիրակի օրը Պեկինի կառավարության խոսնակ Սյու Հեջյանը մամուլի ասուլիսում ասաց, որ մայրաքաղաքը «բարդ» համաճարակաբանական իրավիճակի մեջ է […]

̰
Կանադայում ուժգին քամին ութ մարդու կյանք է խլել

12:54 23.05.2022

Կանադայի հարավում ուժգին քամու զոհերի թիվը հասել է ութի, հայտնում է CBC տեղական հեռուստաընկերությունը: Շատերը մահացել են ընկած ծառերի տակ, մեկ կին խեղդվել է, երբ նրա նավակը հայտնվել է փոթորկի մեջ և շրջվել, հարյուր հազարավոր մարդիկ Օնտարիո և Քվեբեկ նահանգներում մնացել են առանց էլեկտրականության: Փոթորիկը շաբաթ օրն անցել է Կանադայի հարավով:

̰
1290 դոլար արժեքով Gucci հովանոցը զայրացրել է գնորդներին

22:15 22.05.2022

Իտալական Gucci նորաձևության տան կողմից՝ Adidas ապրանքանիշի հետ համագործակցությամբ ստեղծված 1290 դոլար արժեքով  հովանոցը զայրացրել է գնորդներին,- գրել է Insider-ը։ Որպես նոր համատեղ հավաքածուի մաս՝ լյուքս դասի ապրանքանիշները ներկայացրել են համատեղ արտադրանք, որը զարդարված է իրենց լոգոների հիման վրա մշակված նախշով։ Հովանոցի արժեքը 1290 դոլար է:«Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս ապրանքը ջրակայուն չէ: Այն […]

̰
Լեհաստանում հնագույն պալատի մոտ «Հիտլերի գանձերի» մասին նոր տեղեկություններ են հայտնվել

19:05 22.05.2022

Ենթադրաբար Լեհաստանում հայտնաբերվել է նացիստների կողմից թաքցրած ոսկով տարա: Գանձերի մասին նոր տվյալներ են հայտնվել Daily Mail-ում։ Գանձ որոնողների խումբը հայտարարել է լեհական հին պալատի տարածքում մետաղյա տարայի հայտնաբերման մասին, որը կարող է պարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից թաքցրած զարդերը և ոսկին։ Պարբերականի տվյալներով՝ խոսքը 1,2-ից 1,5 մետր երկարության և մոտ 50 սանտիմետր […]

̰
Հայտնի են բրիտանացի ամենահարուստ երաժիշտների անունները

18:18 22.05.2022

The Sunday Times հրատարակությունը ներկայացրել է ամենահարուստ բրիտանացի երաժիշտներին: Ցուցակը գլխավորել է երգիչ և երգահան Փոլ Մաքքարթնին, ում կարողությունը գնահատվում է 865 մլն ֆունտ: Դրանցից 45 միլիոնը նա վաստակել է վերջին երեք տարվա ընթացքում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է U2 խմբի առաջատար Բոնոն՝ 625 մլն ֆունտ կարողությամբ, իսկ լավագույն եռյակը եզրափակել է կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերը՝ […]

̰
Ռուս գիտնականը տեսություն է առաջ քաշել Եվրոպայում երեխաների մոտ հեպատիտի վիրուսային բնույթի մասին

16:12 22.05.2022

Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի ՁԻԱՀ-ի կանխարգելման և վերահսկման գիտական ​​կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկին ասել է, որ մի շարք եվրոպական երկրներում երեխաների մոտ անհայտ էթիոլոգիայի հեպատիտի բռնկում է տեղի ունեցել, որի պատճառը կարող է նոր վիրուսը լինել,- այս մասին ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ գիտնականները փնտրում են նախկինում անհայտ վիրուս կամ նախկինում […]

̰
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

23:50 21.05.2022

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկաներ է հրապաարակել և կից գրառում արել: «Մենք սա նկարահանել ենք հունվարին, և այնքան դժվար էր այս շապիկը գաղտնի պահել: Տեղանքի ընտրության  համար մենք վերադարձանք աշխարհի իմ սիրելի վայրերից մեկը՝ Դոմինիկյան Հանրապետություն: Մեծ պատիվ և երազանք է հայտնվել Sports Illustrated Swimsuit Edition-ի շապիկին»,- գրել է Քարդաշյանը:

̰
Սննդաբանը հորդորել է առավոտյան հրաժարվել մանրաձավարի շիլայից

23:35 21.05.2022

Սննդաբան Իրինա Կապուստինան  հորդորել է խուսափել  արագ նախաճաշից: Նրա խոսքերը մեջբերում է solenka.info հրատարակությունը։ Նրա խոսքով` ավելի լավ է առավոտյան շիլա ուտել, քան արագ նախաճաշեր, մասնավորապես՝ քաղցր հացահատիկայն փաթիլներ և գրանոլա։ Կապուստինան բացատրել է, որ այդպիսի նախաճաշերը բաղկացած են վերամշակված հացահատիկներից, և ամենից հաճախ դրանք պատրաստվում են ալյուրից, ինչը օգտակար չէ ոչ կազմվածքի, ոչ էլ […]

̰
Ոճաբանն անվանել է հագուստի գունային համակցություններ, որոնք ստեղծում են շքեղ տեսք

22:22 21.05.2022

Who What Wear նորաձեւության խմբագիր Մաքսին Էգգենբերգերն անվանել է գունային համակցություններ, որոնք կարող են տեսողականորեն թանկ կերպար ստեղծել: Ոճաբանի կարծիքով՝ գույների համադրությունը կարող է նվազեցնել ինքնարժեքը կամ հակառակը՝ հանդերձանքն ավելի շահավետ դարձնել։ Այսպիսով, օրինակ, բեժ գույնի իրերը միշտ լավ տեսք ունեն, իսկ մուգ կապույտի հետ ավելի ազնիվ տեսք կունենան, ասում է խմբագիրը։ Բացի այդ, ոճաբանն […]

̰
Առաջին անգամ վաճառվել է 60 միլիարդ ռուբլի արժողությամբ մասնավոր հավաքածու

21:43 21.05.2022

Sotheby’s աճուրդում առաջին անգամ վաճառվել է աշխարհի ամենաթանկ մասնավոր հավաքածուն։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Խոսքն արվեստի գործերի հավաքածուի երկրորդ մասի մասին է, որը պատկանել է նյույորքցի միլիարդատերեր Հարիի և Լինդա Մաքլոուներին։ Նշվում է, որ վաճառված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 922,2 մլն դոլար (60 մլրդ ռուբլի)։ «Հատկանշական է, որ աճուրդի հիմնական լոտերը՝ Մարկ Ռոտկոյի […]

̰
Դիմահարդարը նշել է դեմքի արագ ծերացման պատճառները

21:29 21.05.2022

Ռուս դիմահարդարը նշել է դեմքի արագ ծերացման պատճառները: Բժիշկը ասել է, որ մասնագետների հետ կապ հաստատելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ կնճիռների առաջացման,  այտուցվածության և մաշկի թուլության պատճառը։ Նրա խոսքով՝ ծերացումը ամենից հաճախ կապ ունի դաշտանադադարի ժամանակ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետ: «Ավելի լավ է զննել և միայն դրանից հետո փորձել ինչ-որ բան անել»,- պարզաբանել է […]

̰
Տնտեսագետները նշել են պարենային հնարավոր գլոբալ աղետի գործոնները

21:02 21.05.2022

Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի արտահանման համաշխարհային մասնաբաժինը կազմում է մոտ 20 տոկոս, քանի որ այդ երկրներից մատակարարումների դադարեցումը վճռորոշ է դարձել պարենային գլոբալ շուկայի համար, ասել է տնտեսագետ , BusinessDrom վերլուծական գործակալության գործադիր տնօրեն Պավել Սամիևը։ Նա հավելել է, որ հենց Ռուսաստանն է այս պայմաններում ամենաքիչ տուժող կողմը: Բրիտանացի տնտեսագետները նշել են, որ Ուկրաինայում Ռուսաստանի […]

̰
Սննդաբանը զգուշացրել է նիհարողներին «վտանգավոր» մրգերի մասին

20:44 21.05.2022

Սննդաբան Ելենա Սոլոմատինան պապայան անվանել է նիհարողների համար լավագույն միրգը։ Ըստ նրա՝ «ամենանենգ» մրգի կոչումը բանանն է։ «Պապայան լավագույնն է նիհարելու համար: Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր թթվային մրգերն ու հատապտուղները կարող են հարմար լինել նիհարելու համար, քանի որ դրանք բոլորն էլ ցածր կալորիականություն ունեն։ Բայց պապայան լավագույնն է», – ասել է Սոլոմատինան: Իսկ խաղողից ու […]

̰
Ռուս վիրաբույժը բացահայտել է 73 տարեկան Պուգաչովայի գեղեցկության գաղտնիքը

20:29 21.05.2022

Ռուս պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Պլախոտինը բացահայտել է ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի գեղեցկության գաղտնիքը։ Մասնագետը նշել է, որ  երգչուհին մի շարք պլաստիկ վիրահատություններ է կատարել, որոնք օգնում են նրան երիտասարդ տեսք ունենալ 73 տարեկանում։ Այսպիսով, ըստ Պլախոտինի, աստղը ավելի գրավիչ է դարձել՝ բարձրացնելով պարանոցը, կզակը, շտկելով դեմքի օվալը, այտոսկրերը և օգտագործելով այս պրոցեդուրան՝ շտկելով դեմքի միջին […]

̰
Հոգեբույժը բացահայտել է դիետայի  ընթացքում կամքի ուժը չկորցնելու տարբերակներ

17:42 21.05.2022

Փորձագետ սննդաբան Վերոնիկա Սիսոեվայի կարծիքով՝ հաջողության հասնելու ճանապարհին գլխավորը ցանկությունները հաշվի առնելը,  պլան կազմելը և դրան հետևելն է: Նախքան նիհարելու գործընթաց սկսելը, մասնագետը խորհուրդ է տվել որոշել մոտիվացիան՝ ինչու՞ եք ցանկանում նիհարել և  ինչպե՞ս սահմանափակել սնունդը: Բժիշկը նշել է, որ հաջողության գաղտնիքներից մեկը ոչ թե սննդի, այլ մարդկանց մեջ ուրախություն գտնելու ունակությունն է։ Նա նաև […]

̰
Թոշակառուները դաշտում միլիոնների արժողության հին մետաղադրամներ են հայտնաբերել

12:54 21.05.2022

Թոշակառուներ Ֆիլ և Ջոան Քասլը մետաղադրամներ են  հայտնաբերել են իրենց տան մոտ՝ մետաղորսիչով «սանրելով» դաշտը։ 70-ամյա Ջոանը հերկած հողի մակերեսին նկատել է կոտրված ոսկե մետաղադրամ, և մետաղորսիչը ազդանշան է տվել։ Կինը սկսել է փորել։ 20 սանտիմետր խորության վրա նա հին դրամապանակ է գտել,-  Այս մասին հայտնում է The Sun-ը։ Հաջորդ երկու ժամում 71-ամյա Ֆիլը մոտակայքում […]

̰
Էնդոկրինոլոգը զգուշացրել է վիտամինների պատճառով գիրանալու վտանգի մասին

11:34 21.05.2022

Էնդոկրինոլոգը զգուշացրել է վիտամինների պատճառով գիրանալու վտանգի մասին։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։ Ըստ մասնագետի՝ վիտամինները սովի զգացում են առաջացնում, քանի որ արագացնում են նյութափոխանակությունը։ Ավելանում է ախորժակը, և առաջանում է քաշի ավելացման վտանգ։ «Վիտամիններ ընդունելիս ավելորդ կիլոգրամներ են հավաքվում ոչ թե այն պատճառով, որ այդ դեղամիջոցներն իրենք են պարունակում կալորիաներ, այլ այն պատճառով, որ […]

̰
Վիրուսաբանը գնահատել է աշխարհում  կապիկի ծաղիկի բռնկման վտանգը

20:10 20.05.2022

Հնարավոր է, որ  կապիկի ծաղիկով հիվանդ մարդկանց թիվը մեծանա, սակայն բռնկումը թե՛ Ռուսաստանում, թե՛ աշխարհում քիչ հավանական է։ Այս կարծիքին է Գամալեյա կենտրոնի գլխավոր գիտաշխատող, վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը,- նրա խոսքերը մեջբերում է «Известия»-ն։ Նա նաև նշել է, որ այս հիվանդությունը երբեք չի սպառնացել մարդկությանը։ «Կարծում եմ՝ վիրուսի բնույթը չի փոխվել։ Նման […]

̰
Իսպանիայում կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 30-ի

19:42 20.05.2022

Իսպանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 30-ի, հայտնում է Pais թերթը՝ հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը։ Հրատարակության տվյալներով՝ վարակվածների դրական արդյունքները հաստատվել են ՊՇՌ թեստերով։ Այսպիսով, 23 ՊՇՌ թեստ, որոնք վերցվել են կապիկի ծաղիկի կասկածանքով հիվանդներից և իրականացվել մանրէաբանության ազգային կենտրոնում, դրական են եղել։ Ավելի վաղ երկրում գրանցվել էր յոթ դեպք։ Pais-ը գրում է, […]

̰
Ռուսաստանի քաղաքներից մեկում գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել

19:36 20.05.2022

Մերձմոսկովյան Նոգինսկի տներից մեկում գազի բալոնի պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնում է RIA Novosti-ն։ Պայթյունը տեղի է ունեցել Կլիմովի փողոցի տներից մեկում։ Գործակալության տվյալներով՝ գազաբալոնը պայթել է հինգ հարկանի շենքի առաջին հարկում գտնվող արտադրական օբյեկտում։ Նշվում է, որ պայթյունը չի վնասել շենքը։ Բնակիչների  տարհանման մասին չի հաղորդվում։

̰
Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային 600 միլիոն եվրո փոխանցելու մասին

16:42 20.05.2022

Ուկրաինան Եվրամիությունից ստացել է ևս 600 միլիոն եվրո՝ որպես մակրոֆինանսական օգնություն։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Կիևին աջակցելու համար կր գումար փոխանցելու մասին, գրում է «РИА Новости»-ն։ «Այսօր մենք Ուկրաինային մակրոֆինանսական օգնության նոր տրանշ ենք հատկացրել՝ 600 միլիոն եվրոյի չափով»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։ Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի […]

̰
BACK_TO_TOP