TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

400 միլիոն դրամ` երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրին

14:14 02.06.2022

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականի ծրագրերին և հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ: «Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական […]

̰
Անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ նորավարտ սպաների համար

13:38 02.06.2022

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած  և պաշտպանության նախարարությունում սպայական պաշտոնի անցած զինծառայողի համար սահմանվում է բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով: Նախագիծը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Գործընթացը ենթադրում […]

̰
Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առուվաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինի իրականացնել․ Փաշինյան

13:25 02.06.2022

Գործադիրն այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը քննարկել է անկանխիկ գործարքների հարցը:  «Կանխիկ գումարով գործարքների շրջանառության կրճատումը կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է։ Մեր նպատակադրումը և պլանավորումը այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Իհարկե, մենք […]

̰
Պեսկովը հայտնել է Կրեմլի և Սպիտակ տան միջև շփումների բացակայության մասին

11:47 02.06.2022

Կրեմլի և Սպիտակ տան միջև շփումներ իրականում չկան։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հունիսի 2-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կարելի է ասել՝ ոչ։ Ոչ հիմա. այժմ բոլոր շփումները գործնականում բացակայում են»,- RIA Novosti-ին տված հարցազրույցում պատասխանել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ՝ մայիսի 20-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ գերատեսչությունը […]

̰
Լեհաստանը հուլիսի 1-ից կդադարեցնի ուկրաինացի փախստականների ֆինանսական աջակցությունը

11:15 02.06.2022

Լեհաստանը հուլիսի 1-ից կդադարեցնի ուկրաինացի փախստականների մեծամասնությանը նպաստներ վճարել։ Այս մասին մայիսի 31-ին հայտնում է Rzeczpospolita-ն՝ վկայակոչելով Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերի հայտարարությունը: Այսպիսով՝ նպաստներ կշարունակեն ստանալ միայն նրանք, ովքեր դրա կարիքն ունեն՝ հաշմանդամները, ինչպես նաև հղիներն ու բազմազավակ կանայք։ Այս որոշումը կայացվել է փախստականներին խրախուսելու համար, որպեսզի նրանք սկսեն ինքնուրույն գումար վաստակել։ «Մենք […]

̰
ԵՄ-ն դիտարկում է միջոցներ, որոնք ուղղված են ՌԴ-ից նավթի էժան գնմանը. Բայդեն

10:48 02.06.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ ԵՄ-ն քննարկում է միջոցներ, որոնք կստիպեն Ռուսաստանին նավթը վաճառել շուկայականից ցածր գներով: «Եվրոպան այժմ որոշում է կայացնում էլ ավելի կրճատել ռուսական նավթի գնումները»,- չորեքշաբթի օրը Սպիտակ տանը ելույթի ժամանակ լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։ «Եվ  հարցեր են քննարկվում, թե ինչ կարելի է անել: Գուցե նույնիսկ նավթ գնել սահմանափակ […]

̰
Թուրքիան հանում է COVID-19-ի երկիր մուտք գործելու համար վկայականներ ներկայացնելու պահանջը

10:58 01.06.2022

Թուրքական իշխանությունները զգալիորեն մեղմացրել են հանրապետություն մուտքի կանոնները՝ վերացնելով ՊՇՌ թեստերի կամ հակագենային թեստերի արդյունքների ներկայացման պահանջը, որը ներդրվել էր որպես համավարակի դեմ պայքարի մաս։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը տարածած ՆԳՆ շրջաբերականում. «Հունիսի 1-ից ՊՇՌ թեստի բացասական արդյունքով վկայականները, որոնք պետք է ընդունվեին մուտքից առավելագույնը 72 ժամ առաջ, այլևս չեն պահանջվի»: Նախկինում Թուրքիան […]

̰
«Դիմադրություն» շարժում. օր 31

22:07 31.05.2022

«Դիմադրություն» շարժումն առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները: Ինչպես տեղեկացրել էր շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, 4 օր շարունակ այցելելու են պետական հիմնարկներ, կրթական հաստատություններ, որպեսզի պարզեն պաշտոնյաների տեսակետը ավելի վաղ իրենց կողմից հրապարակված հայտարարության վերաբերյալ: Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի դատախազություն, այնուհետև՝ դեպի ԱԳՆ: Սաղաթելյանը տեղեկացրել է, որ այսօր շենքեր չեն շրջափակելու, իրենց նպատակն […]

̰
Կանադան պատժամիջոցներ է կիրառել չորս ռուսական ընկերությունների և 22 անձանց նկատմամբ

21:32 31.05.2022

Կանադան պատժամիջոցներ է կիրառել չորս ռուսական ընկերությունների և 22 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 31-ին, ասված է Կանադայի կառավարության կայքում: Կաբինետը մանրամասնել է, որ ցուցակում ընդգրկված են «ռուսական ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև հիմնական ֆինանսական հաստատությունները և բանկերը»: Զեկույցում նշվում է նաև, որ Կանադան շարունակում է Ուկրաինայում […]

̰
Թուրքիան չեղարկել է ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժություններ

21:15 31.05.2022

Թուրքիան չեղարկել է ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժություններ Մոնտրոյի կոնվենցիայի պատճառով, մայիսի 31-ին հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ Թուրքիան ձգտում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի կարգավիճակի, և դրա պատճառով մտադիր չէ ներքաշվել հակառուսական պատժամիջոցների մեջ։ «Մենք մտցրել ենք Մոնտրոյի կոնվենցիան, ստիպված ենք բաց պահել օդային տարածքը։ Անգամ Կոնվենցիայից դուրս գալով՝ Ռուսաստանին հարցնում ենք […]

̰
Վրաստանի «Բորժոմի» երկու գործարաններում գործադուլներ են սկսվել

20:45 31.05.2022

«Բորժոմի» ընկերության շուրջ 800 աշխատակիցներ անժամկետ գործադուլ են հայտարարել Վրաստանի երկու գործարաններում՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում։ Այս մասին մայիսի 31-ին հայտնել է տեղական Formula հեռուստաալիքը։ Նախորդ օրը «Վրաստանի արհմիությունների ասոցիացիան» զգուշացրել էր գործադուլի մեկնարկի մասին: Պահանջների թվում են ապօրինի աշխատանքից ազատված 50 գործընկերների նախկին աշխատանքին վերադարձը,  աշխատավարձը և դրա 25%-ով բարձրացումը։ Բացի […]

̰
Ինչո՞ւ հաճախ չի ստացվում հեշտ նիհարել

23:58 30.05.2022

Սննդաբան Ելենա  Սոլոմատինան նիհարողների գլխավոր սխալն անվանել է առանց մասնագետի դիետա ընտրելը: Օրինակ  ինսուլինկախյալ դիաբետիկներին չի թույլատրվում մրգերով  պահքի օրեր անել, իսկ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեցողները  նախ պետք է պարզեն, թե որն է հորմոնալ խնդիրների  պատճառը, Եվ  միայն հետզոտություններից  հետո կարելի է  սննդակարգ ընտրրել: Այս մասին Lente.ru-ին հայտնել է սննդաբանը։ Ինքնուրույն դիետա նշանակելը […]

̰
Տղամարդը գրադարան է վերադարձրել 40 տարի առաջ վերցրած գիրքը

23:40 30.05.2022

Տղամարդը գրադարան է վերադարձրել 40 տարի առաջ վերցրած գիրքը , հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ Պիեր Ֆազալարին ասել է, որ ինքը վերցրել է գիրքը, երբ սովորում էր երկրորդ դասարանում, իսկ հետո մոռացել է դրա մասին։ Շատ տարիներ անց նա հայտնաբերել է այն իր ծնողների տան նկուղում գտնվող արկղերից մեկում և որոշել է  կարդալ իր դուստրերի […]

̰
Վայրի կատուները 100 տարվա մեջ առաջին անգամ վերադարձել են Սավոյայի անտառներ

23:28 30.05.2022

Վայրի կատուները, որոնց ֆրանսիացի ֆերմերները անվանել են «անտառների վագրեր», գրեթե մեկ դար անց կրկին հայտնվել են Սավոյայի շրջանում: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Le Parisien թերթը։ Փոքր կենդանիները, որոնց երկարությունը հասնում է միջինը կես մետրի և կշռում են մոտ 5 կգ, 20-րդ դարի սկզբին ոչնչացման եզրին էին, քանի որ որսագողերին հրապուրում էր նրանց  շքեղ […]

̰
Ոճաբանը նշել է 2022 թվականի ամառվա ամենանորաձև գույները

23:01 30.05.2022

Ոճաբան Գաբրիելա Թեյզվելը նշել է 2022 թվականի ամառվա ամենանորաձև գույները Նյութը հայտնվել է 21Ninety հրատարակության կայքում։ Ըստ մասնագետի՝ այս ամառվա բոլոր թրենդային երանգները բնական են։ Օրինակ՝   կանաչը, որը հայտնի է դարձել Bottega Veneta շքեղ ապրանքանիշի շնորհիվ։ Բացի այդ, բեժը և նրա բոլոր բնական երանգները  ևս նորաձև են: Մասնագետը խորհուրդ է տալիս այն օգտագործել բացառապես բնական […]

̰
Հոգեբանը թվարկել է հարաբերություններում մանիպուլյատորների տարածված մարտավարությունը

22:59 30.05.2022

Հոգեբան Ջեյմի Քեննոնը  Psychology Today-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչպես կարելի է ժամանակին ճանաչել մանիպուլյացիաները և ինչ անել նման շփումներում հոգեբանական տրավմայից խուսափելու համար: Հոգեբանը նշում է, որ  մանիպուլյացիան սովորաբար սկսվում է անձնական սահմանների աննշան և նուրբ խախտումներով, ուստի այդ տեխնիկան արագ ճանաչելու կարողությունը դրանցից պաշտպանվելու առաջին քայլն է: «Որպեսզի հնարավորինս պաշտպանվեք , կարևոր […]

̰
Մալիշևան նշել է հարբուխի բուժման հիմնական կանոնները

22:49 30.05.2022

Թերապևտ և ռուսական Առաջին ալիքում «Ապրիր առողջ» հաղորդաշարի վարող Ելենա Մալիշևան նշել է մրսածության բուժման հիմնական կանոնները: Իր Telegram ալիքում կատարած գրառման մեջ նա գնահատել է այս հիվանդության  դեմ պայքարի հանրաճանաչ մեթոդների արդյունավետությունը: Թերապևտի խոսքով` հարբուխի բուժման հիմնական և ամենաարդյունավետ մեթոդը քիթը ֆիզիոլոգիական լուծույթով ողողելն է։ «Դա արվում է այսպես՝ գլուխդ մի կողմ ես թեքում, […]

̰
Երկրին սպասվում է երկնաքարային փոթորիկ՝ ժամում հազարավոր երկնաքարերով

22:23 30.05.2022

«Մայիսի 31-ի առավոտյան երկրացիներին սպասում է հրաշալի տեսարան՝ իսկական երկնաքարային անձրև: Երկնաքարերի թիվը ժամում կարող է հասնել մինչև տասը հազարի, РИА Новости-ին պատմել է աստղագետ Ալեքսանդր Յակուշեչկինը: Երկնաքարերի ակտիվության տևողությունը կլինի մոտ երկու ժամ, ակտիվության գագաթնակետը, ըստ հաշվարկների , տեղի կունենա 6:30-ին մոտ, մեր երկայնություններում արդեն լուսաբաց կլինի»,- ասել է Յակուշեչկինը։ Երկնաքարային անձրևը լավ կերևա […]

̰
Իրանցի դերասանուհին արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին

14:32 30.05.2022

Իրանցի դերասանուհի Զահրա Ամիր Էբրահիմին, որը խաղացել է «Սուրբ սարդ» ֆիլմում, ստացել է Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանուհի մրցանակը, ասվում է կինոփառատոնի թվիթերյան հաղորդագրության մեջ։ Կաննի 75-րդ կինոփառատոնն անցկացվել է 2022 թվականի մայիսի 17-28-ը։

̰
Պերուի նախագահին կասկածում են հանցախումբ ստեղծելու մեջ

14:05 30.05.2022

Պերուի գլխավոր դատախազությունը ընդլայնել է նախագահ Պեդրո Կաստիլյոյի դեմ նախաքննությունը, այս անգամ պետության ղեկավարը կասկածվում է հանցավոր խումբ կազմակերպելու մեջ։ Նախագահի նկատմամբ նախորդ հետաքննությունները կենտրոնացած էին համալսարանում մագիստրոսի կոչում ստանալու ժամանակ ենթադրյալ կոռուպցիայի և ենթադրյալ գրագողության վրա: «Ազգային դատախազ Պաբլո Սանչեսը կարգադրել է ընդլայնել նախաքննությունը նախագահ Պեդրո Կաստիլյոյի դեմ՝ հանցավոր խմբի կազմակերպման հետ կապված հանցագործություններ […]

̰
«Դիմադրություն» շարժումը առավոտից սկսել է ակցիաները

13:42 30.05.2022

«Դիմադրություն» շարժումը ժամը 11-ից Ֆրանսիայի հրապարակից սկսել է անհնազանդության ակցիաները՝ շարժվելով դեպի կառավարական երրորդ մասնաշենք: Ինչպես տեղեկացրել է շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը,  առաջիկա 4 օրերին իրենք սկսում են քայլերթեր դեպի կառավարական, պետական հիմնարկներ, որպեսզի ճշտեն պաշտոնյաների տեսակետները շարժման կողմից ավելի վաղ  հրապարակայնացված՝ Արցախի մասին  հայտարարության վերաբերյալ: Հիշեցնենք՝ շարժման մասնակիցները կարծում են որ սահմանազատման  գործընթացը սպառնում […]

̰
Իրանը նշել է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ձախողման պատճառը

12:49 30.05.2022

Resalat իրանական հրատարակության սյունակագիրները եզրակացրել են, որ Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները ցույց չեն տվել սպասված արդյունքը Mir վճարային համակարգի աշխատանքի շնորհիվ: Մոսկվան պատրաստվել է արգելափակել միջազգային վճարային համակարգերը և նախապես այլընտրանք ստեղծել։ Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակները կարծում են, որ Արևմուտքը հաշվի չի առել Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կիրառման նախապատրաստումը։ «Ռուսաստանը կարողացավ ամբողջությամբ դիմակայել Արևմուտքի կողմից […]

̰
Հոգեբանը նշել է գրկախառնությունների անսպասելի օգուտները

12:45 30.05.2022

Հոգեբան, արտ-թերապիայի մասնագետ Մարինա Շաստովան անվանել է գրկախառնությունների անսպասելի օգուտներն առողջության համար։ Նրա խոսքով՝  նման հուզական ժեստը կարող է ոչ միայն հաճելի զգացմունքներ առաջացնել, այլև նվազեցնել լուրջ հիվանդությունների առաջացման վտանգը։ Շաստովան բացատրել է, որ երկար գրկախառնությունները նպաստում են մի շարք հորմոնների, այդ թվում՝ սերոտոնինի արտադրությանը, որը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, օգնում է պայքարել […]

̰
Սննդաբանի խորհուրդներն անհանգիստ մարդկանց

12:12 30.05.2022

Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան խորհուրդներ է տվել սթրեսի, անպատասխան սիրո պատճառով տառապող  անհանգիստ մարդկանց։ Մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել B վիտամիններով հարստացված մագնեզիումը՝ տագնապի ախտանիշներից ազատվելու համար։ Մարդիկ, ովքեր սթրեսի ժամանակ սկսում են շատ ուտել, պետք է իրենց հոգեկանը «կերակրեն» դրական հույզերով: Ինչպես գիտեք, սնունդը ամենահեշտ միջոցն է ազդելու ուղեղում տեղակայված հաճույքի կենտրոնների վրա։ Այնուամենայնիվ, […]

̰
Նարկոլոգը զգուշացրել է ալկոհոլի և ծովափնյա հանգստի անհամատեղելիության մասին

11:48 30.05.2022

Նարկոլոգ-հոգեբույժ Եվգենի Բրյուլը զգուշացրել է ալկոհոլի և ծովափնյա հանգստի անհամատեղելիության մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ լողափում շոգին մարդը թուլանում է և դադարում է քննադատաբար գնահատել օգտագործվող ալկոհոլի քանակը։ Փորձագետը պարզաբանել է, որ այս դեպքում ալկոհոլային խմիչքների «գերդոզավորումը» շատ արագ է տեղի ունենում, որից հետո առաջանում են թունավորման պաթոլոգիական ձևեր կամ սուր […]

̰
Հոգեբանը բացատրել է ընտանիքում յուրաքանչյուր երեխայի համար առանձին սենյակի անհրաժեշտությունը

23:55 29.05.2022

Մանկական հոգեբան, ընտանեկան հոգեթերապևտ Նատալյա Նաումովան բացատրել է ընտանիքի յուրաքանչյուր երեխայի համար առանձին սենյակի անհրաժեշտությունը։ Նրա առաջարկությունները մեջբերում է News.ru-ն: Նրա խոսքով՝ չնայած ծնողների սահմանած կանոններին, յուրաքանչյուր երեխա կարիք ունի առանձին սենյակի՝ իր սեփական կանոնները սահմանելու համար։ «Երեխան ցանկանում է գեղեցկություն բերել իր սենյակ, զարդարել պատերը, կախել պաստառներ։ Նա կարող է դա անել իր սեփական […]

̰
2022 թվականի սկզբից ռուսները Խնայբանկից գնել են 10 տոննա թանկարժեք մետաղների ձուլակտորներ

23:35 29.05.2022

2022 թվականի սկզբից հաճախորդները բանկից արդեն ձեռք են բերել 10 տոննա մետաղ, այդ թվում՝ 7 տոննա ոսկի։ Անցյալ տարի նույն ժամանակահատվածում հաճախորդները Խնայբանկից գնել էին 2,6 տոննա թանկարժեք մետաղների ձուլակտորներ: Փորձագետները ոսկու աճող պահանջարկը բացատրում են նրանով, որ շուկայի անորոշության և աճող անկայունության ժամանակաշրջանում ոսկին դիտվում է որպես պաշտպանված ակտիվ, որը թույլ է տալիս խնայողություններ […]

̰
67 տարեկան Mercedes-ը վաճառվել է ռեկորդային գնով

22:11 29.05.2022

67 տարեկան Mercedes-ը վաճառվել է ռեկորդային գնով: Այս մասին հայտնում է France 24 գործակալությունը։ Այն 1955 թվականի 300 SLR Uhlenhaut մրցարշավային մեքենա է, որը ոչ հրապարակային հավաքածուի մաս է և պատկանում էր Mercedes-Benz Classic թանգարանին: Մրցույթն անցկացվել է հենց թանգարանում, լոտը վաճառվել է անանուն գնորդին՝ 143 միլիոն դոլարով (8,3 միլիարդ ռուբլի): Հայտնի է, որ նշված […]

̰
Սննդաբանը նշել է նիհարելու համար լավագույն ըմպելիքները

21:30 29.05.2022

Դիետոլոգ Մայքլ Մոսլին նիհարել ցանկացողներին հիշեցրել է դիետայի ընթացքում խմելու ռեժիմին հետևելու կարևորության մասին և նշել լավագույն ըմպելիքները: Այս մասին հայտնում է Daily Express-ը։ Մասնագետի կարծիքով՝ նիհարելիս չպետք է մոռանալ ջուր խմելու մասին՝ մարզումների ժամանակ ջրազրկումը կանխելու համար։ Նա խորհուրդ է տալիս ավելի շատ հեղուկներ խմել նրանց, ովքեր ավելի շատ են շարժվում, որպեսզի պահպանեն ջրի […]

̰
Ջրասույզները փրկել են ձկնորսական ցանցի մեջ խճճված կետին

21:07 29.05.2022

Իսպանացի ջրասույզները Բալեարյան կղզիների Կալա Միլոր լողափի մոտ փրկել են ձկնորսական ցանցի մեջ խճճված կետին: Այս մասին հայտնում է The Majorca Daily Bulletin-ը։ Կենդանու շարժումները վերահսկվել են Palma Aquarium Foundation-ի, ծովային անվտանգության գործակալության և Cofib կոնսորցիումի անդամների կողմից, որոնք կազմակերպել են փրկարարական գործողությունը: Նրանք պարզել են, որ կետն այնքան է խճճվել կարմիր ձկնորսական ցանցի մեջ, […]

̰
BACK_TO_TOP