13:59 30.06.2022
Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտնավաման ժամկետն ավարտվում է ս/թ դեկտեմբերի 10-ին, և այսօրվա կառավարության նիստում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ արդարադատության նախարարությունն առաջադրեց փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Սեդա Սաֆարյանը հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ։ Կառավարության նիստին ներկա գտնվող Սեդա Սաֆարյանը հայտարարեց, թե շնորհակալ է, որ վստահել ու հավատացել են […]
13:36 30.06.2022
««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-4»-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ: Այս մասին նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ըստ նախագծի՝ Սիսիան-Քաջարան հատվածի ճանապարհի կառուցմանը հարող գոտում գտնվող հողամասերի օտարման գործընթաց է պետք սկսել ու ճանաչել հանրության գերակա շահ՝ հնարավորություն տալով, որ […]
13:15 30.06.2022
Նախնական գնահատականներով՝ հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում, մասնավորապես, կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է ու չի գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ սահմանված 60,2 տոկոսի փոխարեն։ Հարկային եկամուտները, ըստ ֆինանսների նախարարի, կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23,4 տոկոսը. այս տարվա համար սահմանված թիրախն է։ […]
12:57 30.06.2022
Կառավարության այսօրվա նիստը սկսվել է 2023-2025 թվականների պետական միջնաժակետ ծախսերի ծրագրի և Հայաստանի կառավարության 2022-2026 թվականների պարտքի բեռի վերանայված, նվազեցրած ծրագիրը հաստատելու մասին հարցերի քննարկմամբ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն արձանագրել է, որ այս տարվա 5 ամիսների տնտեսական ցուցանիշների գնահատումը, որը կազմել է 10.2 տոկոս, թույլ է տալիս կանխատեսել, որ տարին կավարտվի համախառն ներքին արդյունքի 7 […]
23:32 27.06.2022
«Թուրքական կողմից հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք այնքան էլ օգտակար չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար. գործընթացներին խոչընդոտում է նաև Թուրքիայից հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, սակայն հայկական կողմը հարաբերությունների կարգավորման հնարավորություն տեսնում է և անկեղծորեն տրամադրված է այդ ուղղությամբ ամեն ինչ անելու»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների […]
23:25 27.06.2022
Մինսկի խմբի համանախագահող երկրները 2016 թվականի ընթացքում իրենց ներկայացրած երեք առաջարկներով Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչ են արել,- այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան եթերում պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Լրագրողներից մեկը հարցրել է, թե Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելն ի՞նչ է նշանակում և ո՞ր միջազգային գործընկերներն են այդ մասին խոսում […]
23:18 27.06.2022
50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: «Հոտնկայս բանակի կենացը խմել ենք, բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Հիմա քրեական գործեր մեկը մյուսի հետևից, այդ քրեական գործերի մանրամասները հանրությունը չգիտի և շատ դեպքերում չի էլ իմանա, որովհետև գաղտնի տեղեկություններ կան: Քրեական գործի շրջանակներում գործընկերներ կան, ովքեր […]
23:15 27.06.2022
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մի քանի անգամ քննարկել են և արձանագրել, որ դեռ պետք է մեկտեղվեն խաղաղության պայմանագրի շուրջ պատկերացումները, թե ի՞նչ ձևաչափով, ինչպիսի՞ տեմպով պետք է ընթանա և ընդհանրապես խաղաղության պայմանագիրը ի՞նչ դրույթներ պետք է ներառի, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման բանակցությունների նախապատրաստման գործընթացի վերաբերյալ հարցին: […]
23:00 27.06.2022
«Վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձ են անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքն է փորձում հետաձգել: Մինչդեռ, պետք է արձանագրենք, որ նախորդ հանդիպմանը, որ տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան սահմանին, հենց համատեղ որոշում է կայացվել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում առնվազն մեկ ամիս անց, որովհետև կողմերն արձանագրել են, որ […]
22:46 27.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությանը: «Ադրբեջանի նախագահի հայտարարություններին նախկինում առիթ ունեցել եմ անդրադառնալու, բայց պետք է ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե լրատվամիջոցները ճիշտ են վերարտադրել, մեղմ […]
22:34 27.06.2022
Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու, որ գերեվարված և դեռևս Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր անձինք վերադառնան հայրենիք։ Քանի դեռ Ադրբեջանում պահվող թեկուզ մեկ գերեվարված անձ չի վերադարձել, ՀՀ վարչապետն իշխանության ջանքերն արդյունավետ չի համարում, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին հնչած հարցին՝ վարչապետն […]
22:00 27.06.2022
Հայաստանի ու Ադրբեջանի միջև երթուղիների քննարկման հարց կդրվի միայն իրավական կարգավորումների շուրջ ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուղիղ եթերում ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք երթուղիներ կսկսենք քննարկել միայն այն բանից հետո, երբ իրավական կարգավորումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի»,-նկատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բացվող ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների […]
23:14 26.06.2022
Revital կլինիկայի դիետոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, պրակտիկ սննդաբան Մարինա Կոպիտկոն Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է գարեջուր խմելու միջոցը՝ առանց առողջությանը վնասելու։ Նրա խոսքով, ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից խուսափելու համար ընդունելի չափաբաժին է համարվում օրական 200-300 միլիլիտրից ոչ ավելին, շաբաթական մեկ-երկու անգամ ուտելուց հետո: «Որպեսզի չգիրանաք, գարեջրի ընդունելի չափաբաժինը օրական 200-300 միլիլիտրից ոչ […]
16:25 19.06.2022
Աշխարհի ամենամեծ չինական FAST ռադիոաստղադիտակը նախկինում ազդանշաններ է գրանցել, որոնք, ըստ աստղագետների, կարող են գալ այլմոլորակային քաղաքակրթություններից, գրում է Pengpai-ի չինական հրատարակությունը: Ավելի վաղ այս հոդվածը հրապարակվել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության «Keji ribao» պաշտոնական հրապարակման մեջ, սակայն այնուհետ թերթը նյութը հեռացրել է իր կայքից։ Այս հոդվածի տեքստը հրապարակված է Pengpai հրատարակության […]
23:44 18.06.2022
Պարուսույց և ստրեսինգի ուսուցչուհի Սոֆյա Յալանսկայան անվանել է սթրեսը հաղթահարելու և վատ նորություններից ուշադրությունը շեղելու միջոց: Նա գործնական առաջարկներով կիսվել է Lenta.ru-ի հետ: Յալանսկայան բացատրել է, որ օրգանիզմին անհրաժեշտ է սթրեսից ազատվել ֆիզիկական ակտիվության միջոցով։ Հակառակ դեպքում կորտիզոլ հորմոնի մակարդակը կբարձրանա և կամաց-կամաց կկործանի այն։ Պարուսույցը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սպորտը հասանելի […]
23:30 18.06.2022
Պատահաբար գտնված կոշիկի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել մահվան պատճառը։ Այս մասին հայտնում է իտալական Corriere della Sera թերթը։ Հրատարակության տվյալներով՝ Պակիստանում տեղի բնակիչները Նանգա Պարբաթի ստորոտում գտել են հայտնի իտալացի ալպինիստ Ռայնհոլդ Մեսսների եղբոր՝ Գյունտեր Մեսսների կոշիկը։ Նշվում է, որ այս գտածոն հաստատում է այն վարկածը, որ լեռնագնացի ազգականը մահացել է ձնաhյուսի ժամանակ։ «Սա […]
23:16 18.06.2022
Շոգին թունդ թեյ խմելու հետևանքով կարող են զարգանալ թրոմբներ, ինսուլտ, կամ սրտի կաթված։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան։ Մասնագետն ասել է, որ թունդ թեյն ամենամեծ վտանգն է ներկայացնում նյարդային և սրտանոթային համակարգերի խանգարումներ ունեցող մարդկանց համար։ Նրանց համար, ովքեր հազվադեպ են ըմպում թեյ և սուրճ, կոֆեինի նկատմամբ […]
22:16 18.06.2022
Սննդաբան, Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է ամռան ամենաօգտակար մթերքները։ «Բանջարեղեն, ձուկ, հատապտուղներ և ֆերմենտացված կաթնային ըմպելիքներ, քանի որ դրանք օգտակար են տարվա ցանկացած եղանակին»,- ասել է նա։ Մասնագետը նշել է, որ ամռանը մարդիկ համեմատաբար ավելի քիչ են սնվում. «Կա այնպիսի մեխանիզմ, երբ […]
21:18 18.06.2022
Նկարչուհի և բլոգեր Աննա Գլադկիխը նշել է ստեղծագործության օգնությամբ սթրեսից ազատվելու միջոցը և բացատրել նկարչության հանդեպ իր սերը։ Նա գործնական առաջարկների մասին խոսել է Lenta.ru-ի հետ: Գլադկիխը նկարչությամբ լրջորեն հետաքրքրվել է համալսարանն ավարտելուց հետո, որտեղ սովորել է որպես լեզվաբան-թարգմանիչ, աշխատել է մեդիա ոլորտում։ Նա խոստովանել է որ կերպարվեստն իրեն օգնել է հաղթահարել ստեղծագործելու պահանջը և […]
20:40 18.06.2022
Աշխարհում կան մարզվելու տարբեր եղանակներ, բայց չկա ավելի պարզ բան, քան սովորական քայլելը: Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կարող է նաև արդյունավետ միջոց լինել օստեոարթրիտի դեմ պայքարելու համար, որը տարածված է 40-ից բարձր տարիքի մարդկանց մոտ: Նոր հետազոտությունն ուսումնասիրել է կանոնավոր քայլելու առավելությունները 50 տարեկանից բարձր մարդկանց համար: Պարզվել է, որ քայլելը ոչ […]
20:16 18.06.2022
Յակուտիայի Ներյունգրի թաղամասում վարորդները մեկամյա արջի քոթոթին ազատել են բենզինի բաքից, որի մեջ խրվել էր նրա գլուխը՝ փրկելով գազանին սովից: Փրկարարական գործընթացը ֆիքսվել է տեսանյութում։ Յակուտիայի վարորդների բարի արարքի մասին հայտնում է Baza Telegram ալիքը։ Քոթոթի գլուխը կապանքներից հանելու գործողությունը տևել է մոտ տասը րոպե։ Կադրերում երևում է, թե ինչպես են նրանք փորձում պարանների օգնությամբ […]
10:15 18.06.2022
Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում թոքաբան, Լոր-Ասթմայի կլինիկայի գլխավոր տնօրեն Սերգեյ Պուրյասևը զգուշացրել է առողջության համար արոմատիզատորների վտանգի մասին։ «Բրոնխաթոքային ասթմատիկ հիվանդություններով տառապող մարդկանց մոտ տարբեր բուրմունքներ և համեր կարող են առաջացնել ասթմայի նոպաներ՝ անգամ մինչև Քվինկեի այտուց: Դրանք կարող են հանգեցնել նաև բրոնխային այտուցի, ռինիտի կամ բրոնխիտի»,- ասել է Պուրյասևը: Բժիշկը նշել է, որ նման […]
12:49 16.06.2022
Microsoft-ը դադարեցրել է Internet Explorer դիտարկիչի սպասարկումը Windows 10 և 11 օպերացիոն համակարգերում։ Սպասարկումը դադարեցնելու որոշման մասին Ռեդմոնդում հայտարարվել էր մեկ տարի առաջ: Microsoft-ը խրախուսում է օգտվողներին հնարավորինս շուտ տեղափոխել Internet Explorer-ից Microsoft Edge: Անցման ընթացքում օգտվողները կարող են ուղղակիորեն նոր դիտարկիչին փոխանցել պահպանված գաղտնաբառերը: Internet Explorer-ը՝ 27-ամյա դիտարկիչը (բրաուզերը) կանջատվի Windows 10 (20H2 և […]
12:46 16.06.2022
Փետրվարի 24-ից հետո Խերսոնի մարզում ծնված երեխաները, ինչպես նաև որբերը ավտոմատ կերպով Ռուսաստանի քաղաքացիություն կստանան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչության ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։ «Խերսոնի մարզում փետրվարի 24-ից հետո ծնված երեխաները ավտոմատ կերպով կստանան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, բացի այդ, որբերը նույնպես կգրանցվեն որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ», – ասել է նա։ […]
12:18 16.06.2022
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է Ռուսաստանի հարավային որոշ շրջաններ թռիչքների դադարեցման մասին։ «Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև հունիսի 24-ը»,- ասվում է հրապարակման մեջ։ Խոսքն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների մասին է։ Ավիաընկերություններին խորհուրդ է տրվել օգտվել […]
12:05 16.06.2022
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Ուկրաինա, հաղորդում է իտալական RaiNews24 լրատվական ալիքը։ Ավելի վաղ հրապարակվել էր լուսանկար, որում երևում էին առաջնորդները՝ գնացքի սեղանի շուրջ ոչ պաշտոնական միջավայրում շփվելիս։ Նշվում է, որ նրանք ուղևորությունը սկսել են Վարշավայից։ Տեղեկությունը, որ Դրագին, Մակրոնը և Շոլցը պատրաստվում են […]
16:27 15.06.2022
Ֆրանսիացի զինվորականները Մալիում գերել են «Իսլամական պետություն Մեծ Սահարայում» խմբավորման առաջնորդներից մեկին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով զինվորականներին։ «2022 թվականի հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը Բարհան ուժերի գործողությունը նպաստեց «Իսլամական պետություն Մեծ Սահարայում» նշանակալի դեմք հանդիսացող Ումեյա Ուլդ Ալբակայեի ձերբակալմանը»,- գործակալությունը մեջբերում է ֆրանսիական շտաբի տեղեկությունը: Զինվորականները հայտնել են, որ Ալբակայեն ղեկավարել է ԻՊ-ի բջիջները […]
22:35 14.06.2022
«Դիմադրություն» շարժումն այսօր կրկին հանրահավաք է անցկացրել Ֆրանսիայի հրապարակում: Ամփոփիչ ելույթներ են հնչել: Ցուցադրվել է 8 րոպեանոց տեսահոլովակ՝ համարյա մեկուկես ամիս տևած շարժման մասին: Ներկայացվել են առավել հիշարժան դրվագները: Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ևս ամփոփել է շարժման արդյունքները, խոսել կազմակերպական բացթողումների և հետագա ծրագրերի մասին: Սաղաթելյանը շեշտել է, որ նոր մարտավարություն են սկսում՝ հարթակն ընդլայնելո […]
20:37 14.06.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է հաջորդ շաբաթ հրավիրել արտակարգ կոմիտե՝ գնահատելու կապիկի ծաղիկի բռնկման վտանգը, ասել է գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Կապիկի ծաղիկի բռնկումն անսովոր է և մտահոգիչ: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ հաջորդ շաբաթ հրավիրել Արտակարգ իրավիճակների նիստ՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնակարգերի՝ գնահատելու, թե արդյոք այս բռնկումը արտակարգ իրավիճակ է»,- մեջբերում […]
19:54 14.06.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման անցկացումը պահանջում է զգույշ նախապատրաստություն և որոշակի պայմաններ։ Այս մասին հունիսի 14-ին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը. «Ոչ ոք չի մերժում նման հնարավորությունը, բայց դա պահանջում է համապատասխան պայմաններ, և որ ամենակարևորը շատ, շատ, շատ մանրակրկիտ նախապատրաստություն։ Առանց դրա, ապարդյուն է, […]