TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Արհեստական բանականությունը դատական համակարգում. ե՞րբ այն իրականություն կդառնա

17:59 05.03.2019

Դատավորները գերծանրաբեռնված են, նրանց աշխատակազմերը և քննվող գործերի քանակն ամենևին համարժեք չեն, դատական ծանուցումների փոստային համակարգը վաղուց հնացած է, ժամանակն է ներդնել էլեկտրոնային համակարգ, ժամանակն է խոսել դատավորների թվի ավելացման մասին: Այս մասին այսօր ԵԽ և ԵՄ աջակցությամբ Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման 2019-2023 թվականների փուլի մեկնարկի ժամանակ ասել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ  Խունդկարյանը: «Դատավարական […]

̰
Հեղափոխությունից հետո դատավորներին այլևս չեն զանգում իշխանության որևէ օղակից. Զեյնալյան

17:24 05.03.2019

«Նախորդ տարի դեկտեմբերին ավարտվեց ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագիրը, որի ընթացքում արձանագրվեցին մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես ԵԽ աջակցությամբ մշակվեց Դատական օրենսգրքի նախագիծը, հզորացվեցին դատական իշխանության ինքնակառավարման մարմինները, կատարելագործվեցին արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտները, բարձրացվեց իրավական ընթացակարգերի արդյունավետությունը»,- խոսելով դատական բարեփոխումների մասին` այսօր «Աջակցություն դատական  բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի […]

̰
Հայաստանը շատ մոտ է դատական համակարգի անկախության եվրոպական չափանիշներին. ԵԽ ներկայացուցիչ

17:21 05.03.2019

Հայաստանում մեկնարկում է դատական բարեփոխումների հերթական փուլը: Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ առաջիկա 4 տարվա ընթացքում աջակցություն կտրամադրվի Հայաստանում դատական բարեփոխումների իրականցմանը: Ծրագիրը կոչվում  է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը»: Ծրագրի այս փուլը տևելու է մինչև 2023 թվականը: Դրա ավարտին եվրոպական կառույցներն ակնկալում են Հայաստանի դատական համակարգը տեսնել […]

̰
Դատարաններում հազարավոր գործերի վարույթը 2003-ից կասեցված է. Գագիկ Հարությունյան

17:20 05.03.2019

«Մենք այսօր բացահայտում ենք, որ դատարաններում հազարավոր գործերի՝ 2003, 2006, 2010 թվականներից վարույթները տարաբնույթ պատճառներով  կասեցված են, և դրանց ճակատագիրն անհայտ է: Դատավորը հանգիստ գրում է՝  կասեցնել գործի քննությունը փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությամբ: Եվ 6 տարով այդ  անհրաժեշտությունը իրականություն չի դառնում»,- խոսելով դատական համակարգի  խնդիրների մասին` այսօր ասել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: […]

̰
Այսօր Բուն Բարեկենդանն է

14:35 03.03.2019

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդանը: Դա Մեծ Պահքին նախորդող շաբաթվա տոն է, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Բարեկենդանը տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնին և ավարտվելով Մեծ Պահքով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն է: Մեծ Պահքը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև […]

̰
Այսօր «քեֆ անող» և «փող բաժանող» «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է

13:31 03.03.2019

Այսօր նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օր է: Նա ծնվել է 1842 թվականին, Թիֆլիսում: Համարվել է իր ժամանակների ամենահարուստ մարդկանցից մեկը, քանի որ զբաղվել է նավթի արդյունահանմամբ: 1899 թվականին Մանթաշյանցը հիմնադրել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը  20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը: Իր […]

̰
Ինչպե՞ս է շինարարական ամբարձիչի ընկնելու հետևանքով տուժած քաղաքացիների վիճակը

14:40 02.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքի Օհանովի փողոցում: Թիվ 58/1 կիսակառույց շենքում  շինարարական ամբարձիչը 5-րդ հարկից պոկվել և ընկել է առաջին հարկ: Դեպքի հետևանքով տուժել էր 3 մարդ: «Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը երկու քաղաքացիների` 1985 և 1986թ. ծնվածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, 1971թ. ծնված տղամարդուն մոտեցրել են […]

̰
Պետք է գանք հասարակության հաշտեցման, մտածել ոչ թե  մարտի 1-ի, այլ մարտի 2-ի մասին. Էդմոն Մարուքյան

17:00 01.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նրանք նախ մասնակցել են Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, այնուհետև ծաղիկներ են դրել Մյասնիկյանի արձանի մոտ: Մարուքյանը խոսել է Մարտի 1-ի ողբերգական դեպքերի բացահայտման ընթացքի մասին և հույս հայտնել, որ բացահայտվելու են բոլոր մեղավորները: «Գործը նախաքննական փուլում է,  […]

̰
Շուտով կբացահայտվի. Գագիկ Ծառուկյանը՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ

16:33 01.03.2019

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան, մոմեր և ծաղիկներ դրել՝  ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի: Պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք իրեն բավարարո՞ւմ են Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ կատարվող իրավական գործընթացները՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե հարուցված քրեական գործերը նախաքննության […]

̰
Ծառուկյանը մաքուր է, բյուրեղյա. Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության մասին հարցը բարկացրեց Ծառուկյանին

16:24 01.03.2019

2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին կազմակերպված երթից հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոսել է ողբերգական դեպքի բացահայտման իրավական գործընթացների մասին: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ինքը երբևէ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա՝  Ծառուկյանը բարկացել է և ասել, թե ինքը կապ չունի այդ գործի հետ: «Ծառուկյանը մաքուր է, […]

̰
Կենցաղային քիմիան վտանգավոր է

00:45 27.02.2019

Կենցաղային քիմիայի միջոցները, որոնց բաղադրության մեջ կա տրիկլոզան, կարող են նվազեցնել հակաբիոտիկների նկատմամբ օրգանիզմի զգայունությունը մոտ 100 անգամ, ինչը նշանակում է, որ վիրուսային վարակներից կազդուրվելը դժվարանում է»,- գրում է Phys.org կայքը:   Սենտ Լուիսի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել վարակակիր մկների վրա: Մի խումբ մկների վրա փորձարկել են տրիկլոզան նյութը, մյուսների վրա՝ ոչ: Երկրորդ խմբի մկների […]

̰
Ինչո՞ւ է անհետացել հնագույն քաղաքը

00:30 27.02.2019

Սիդնեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ կամբոջական հսկա քաղաքներից մեկը՝ Անգկոր-Թհոման, ոչ թե միանգամից դատարկվել է, քանի որ բնակիչները լքել են քաղաքը, ինչպես նախկինում էին համոզված գիտնականները, այլ աստիճանաբար է դատարկվել: Ավելի ճիշտ բնակչության թիվն աստիճանաբար նվազել է, ինչը հանգեցրել է երկրագնդից հնագույն մեգապոլիսի բնաջնջմանը, գրում է  Phys.org կայքը: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել ՝ ուսումնասիրելով […]

̰
Սրտի քաղցկեղ՝ ինչո՞ւ է դա հազվադեպ պատահում

00:14 27.02.2019

Միչիգանի համալսարանի սրտաբանները գտել են սրտի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը, գրում է Medical Xpress պարբերականը:  Հետազոտությունների համաձայն՝ ուռուցքը սրտում հազվադեպ է լինում ՝ տարեկան 100 հազարից 1.38-ի դեպքում, սակայն սրտի  հիվանդությունները Միացյալ Նահանգներում մահացության ամենատարածված պատճառներից  են: «Սրտաբան-վիրաբույժի պրակտիկայում կարող է հենց սրտի ուռուցքի միայն մեկ դեպք հանդիպել: Ընդ որում,  սրտում գտնվող ուռուցքների 75 տոկոսը բարորակ […]

̰
Պաշտպանները կրկին դիմել են Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ

20:17 26.02.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 20 միլիոն դրամ գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Դատարանը հեռացել է  խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը: Հիշեցնենք՝ նախկին պատգամավորը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքի տակ է 2019 թվականի հունվարի 22-ից: […]

̰
Որո՞նք են ամենաշուտ ժանգոտվող մեքենաները

19:39 26.02.2019

Carsweek.ru կայքի մասնագետները պարզել են, որ ամենաշուտ ժանգոտվող մեքենաների ցանկում կա 3 արտասահմանյան և 2 ռուսական արտադրության մեքենա: «Առաջատարը» ռուսական արտադրության «УАЗ-Патриот» մեքենան է: Արտադրողը թեև վստահեցնում է, որ մեքենան հուսալի պաշտպանված է ժանգոտումից, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս լրացուցիչ մշակել խնդրահարույց հատվածները: Երկրորդ տեղում չինական «Lifan X60» մեքենան է: Դրանց հատկապես առաջին սերնդի նմուշները շատ […]

̰
Յուլյա Տիմոշենկոն սկսում է Պորոշենկոյին իմփիչմենթ հայտարարելու գործընթաց

16:34 26.02.2019

Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն սպառնում է իմփիչմենտի գործընթաց սկսել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: Նա մատնացույց է անում այն հետաքննությունը, որում շրջանառվում է  Պորոշենկոյի և իր շրջապատի անունը, թե իբր նրանք ներգրավված են ՌԴ-ից ուկրաինական բանակի համար թանկ գներով պահեստամասեր գնելու գործում: Տիմոշենկոն հայտարարում է, որ սկսում է իմփիչմենտի գործընթաց երկրի նախագահի դեմ: […]

̰
Ծանոթացե´ք, ահա գերմանացի ամենագեղեցիկ կին ոստիկանը

12:58 26.02.2019

Գերմանիայում կին ոստիկանը հաղթել է «Միսս Գերմանիա 2019» գեղեցկության մրցույթում, հաղորդում է Daily Mail պարբերականը: Ինչպես նշվում է, նա դարձել է ավելի վաղ համացանցում ամենագեղեցիկը ճանաչված գերմանացի կին ոստիկանին: Մրցույթի եզրափակիչ փուլն  անցկացվել է փետրվարի 24-ին: Նադին Բերնեյսը  հաղթել է 9.5 հազար մասնակիցների և ստացել է  գլխավոր տիտղոսը: Սոցիալական կայքերի օգտատերերն անմիջապես նկատել են, որ նոր […]

̰
Ամուսնալուծություն՝ արաբական ձևով

00:25 26.02.2019

Արաբական Միացյալ Էմիրությունների մի բնակչուհին ամուսնալուծության է դիմել, քանի որ ամուսինը մոռացել է իր համար բուրգեր բերել, գրում է Khaleej Times պարբերականը: 20 տարեկան կինը տանն ամուսնուն է սպասել, մինչ վերջինս ընկերների հետ զվարճանոմ էր անապատում: Ամուսնուն ճանապարհելիս կինը խնդրել էր արագ սննդի կետից իր համար բուրգեր բերել: Ամուսինը, սակայն, մոռացել է, տուն է եկել […]

̰
Գերմանիան կոչ է արել Մադուրոյին զերծ մնալ բռնի գործողություններից

16:52 25.02.2019

Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին զերծ մնալ բռնի գործողություններից և թույլ տալ, որ հումանիտար օգնությունը մուտք գործի հանրապետություն: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Գերմանիան դատապարտում է Վենեսուելայի կողմից հարևան երկրների հետ սահմանների բռնի արգելափակումը: Բեռլինը նաև կողմ է հանդես գալիս, որպեսզի Մադուրոյի և նրա շրջապատի նկատմամբ ճնշումը շարունակվի:   […]

̰
Թրամփը և Կիմ Չեն Ինը միասին կճաշեն

16:48 25.02.2019

Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ինը  և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Հանոյում նախատեսվող պաշտոնական բանակցությունների նախօրեին միասին կճաշեն, հաղորդում է ТАСС գործակալությունը: Հանդիպումը նախատեսված է փետրվարի 27-ին: Թրամփը և Կիմ Չեն Ինը Վիետնամ կժամանեն փետրվարի 26-ի, բայց նույն օրը հանդիպում նախատեսված չէ: ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկրորդ գագաթնաժողովը  կկայանա փետրվարի 27-28-ին՝ Հանոյում:  

̰
«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում

16:05 25.02.2019

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանն ասել  է, որ առաջարկում են օրենքում «2017 թվականի դեկտեմբերը» փոխել «2018 թվականի դեկտեմբերի 31»-ով, ինչը հնարավորություն կտա 2018 թվականի ընթացքում […]

̰
Աղբատար մեքենաների մրցույթում հաղթել է «ԿամԱԶ» ներկրող ընկերությունը. Դավիթ Խաժակյան

14:24 25.02.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ  Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է արել. «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, քան ԿամԱԶ ներկրող կազմակերպությունը։ Բանն այն է, որ տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց ԿամԱԶ-ի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ […]

̰
Վիետնամից վտարել են Հյուսիսային Կորեայի ղեկավարի «նմանակին»

13:36 25.02.2019

Վիետնամի իշխանությունը երկրից վտարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի «նմանակին»՝ չինական ծագմամբ ավստրալացի դերասան Հովարդ Էքսին, հաղորդում է Channel News Asia-ն: Հեռուստաալիքի տվյալներով` դերասանը Վիետնամ էր եկել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահի  «նմանակի»՝ Ռասել Ուայթի հետ: Դերասանները ելույթ են ունեցել Հանոյի օպերային թատրոնում, որտեղ հատուկ թիկնապահների հսկողությամբ անց են կացրել երկու երկրների ղեկավարների «գագաթնաժողով»: Մի քանի […]

̰
Վարդագույնի 50 երանգները «Օսկար» մրցանակաբաշխությանը

13:04 25.02.2019

«Օսկար» 2019-ը աչքի ընկավ վարդագույն զգեստների առատությամբ: Հանրահայտ դերասաններից շատերն էին այս տարի կրում լ վարդագույնի երանգներով զգեստներ: Օրինակ` ամերիկացի դերասանուհի Սառա Փոլսոնը հայտնվեց կարմիր գորգին ամերիկացի դիզայներ Բրենդոն Մաքսվելի ստեղծած շքեղ վարդագույն զգեստով, որը բացվածքներ ուներ երկու կողմից: Բրիտանուհի Ջեմմա Չանադելը կրում էր Valentino-ի վարդագույն զգեստներից` բարձր օձիքով: Նորաձևությունից հետ չմնացին նաև ամուսիններ Լիզա Բոնեն […]

̰
Մեգան Մարքլին մեղադրում են արքայական էթիկետը խախտելու համար

12:50 25.02.2019

Բրիտանական արքայական ընտանիքի խորհրդատուները արգելել են Մեգան Մարքլին և արքայազն Հարրիին բռնել միմյանց ձեռքերը, հաղորդում է News.com կայքը: Բանն այն է, որ արքայական էթիկետի խախտումը նյարդայնացնում է մարդկանց, և կարող է վնասել արքայական զույգի ժողովրդականությանը: Ընտանիքի խորհրդատուները նկատել են, որ ոչ ոք, բացի Մեգանից և Հարրիից, չի խախտում ընդունված էթիկետը: Մարքլին մեղադրում են նաև շռայլության համար: […]

̰
Մենք պետք է դուրս գանք խաբելու, «քցելու» տրամաբանությունից. Նիկոլ Փաշինյան

18:56 23.02.2019

«Միջոցառումը կայացավ բովանդակային առումով: Սա նոր նշաձող է, մարզպետներն եկան, տեսան, որ այս նշաձողից պակաս հաջորդ միջոցառումները չպետք է լինեն: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, նախարար Սուրեն Պապիկյանին, Լոռու մարզպետարանին, մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և բոլոր այն կազմակերպություններին, որոնք կամավոր աջակցել են այս պրոցեսին, տարածք տրամադրել, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին, պարոն […]

̰
Շոկոլադ՝ վարչապետին. «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումի մասնակցի նվերը

17:18 23.02.2019

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի մասնակից գործարարներից մեկը սեփական արտադրության շոկոլադ է նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Դուք մեր տաղավարն անտեսեցիք, հուսով եմ՝ կմոտենաք»: Գործարարի խոսքին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե ոչ միայն այդ, այլև ոչ մի այլ տաղավար չի անտեսել: «Անպայման մոտենալու ենք բոլոր տաղավարներին: Հուսով եմ՝ ձեր թեյից էլ փորձելու հնարավորություն կունենանք»,- […]

̰
Լարսին այլընտրանքային ճանապարհը մեծ խնդիր է. Նիկոլ Փաշինյան

16:47 23.02.2019

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ արտահանողներից մեկը բարձրաձայնեց Լարսով արտահանման խնդիրների մասին: Նա հարցրեց՝ արդյո՞ք կան որոշակի պայմանավորվածություներ Վրաստանի հետ՝ Աբխազիայով անցնող ճանապարհի հետ կապված: « Բանակցությունների վերջին ռաունդը՝ Շվեյցարիա, Ռուսաստան, Վրաստան, մեկ  շաբաթ առաջ տեղի ունեցավ, եթե շատ անկեղծ լինեմ՝ գիտեք, որ այդ համաձայնագիրը 2011 թվականին է ստորագրվել, դա նոր բան […]

̰
Հայաստանից ամիսը 50 հազար գառան արտահանման պոտեցիալ կա. Նիկոլ Փաշինյան

15:30 23.02.2019

«Հայաստանից ամիսը 50 հազար գառան արտահանման պոտեցիալ կա, և մենք այդ պոտենցիալն իրականացնելու համար պետք է կարողանանք  առաջին հերթին գյուղացիական փոքր տնտեսություններին վարկավորել, նրանց համար    արոտների հասանելիության պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ վարկը վերցնեն ու հնարավորություն ունենան մթերել իրենց արտադրանքը իրենց շահավետ գնով, եկամուտ ստանալ, ի վիճակի լինել և´ վարկը փակել, և´  տնտեսությունն ընդլայնել: Ձեր […]

̰
Ինչպե՞ս ներդրողին բերել մարզ. հարց նախարարին

15:25 23.02.2019

«Ներդրողը գնում է այնտեղ, որտեղ շահույթ  կա: Ես համաձայն եմ, որ մարզերում ներդրողների ծախսն ավելի շատ է, քան մայրաքաղաքում, որտեղ կան ենթակառուցվածքներ, որտեղ ամեն ինչ հասանելի է, և բիզնեսի ծախսերն ավելի քիչ են: Երևանում շահույթ ստանալու հնարավորություններն ավելի շատ են, քան մարզերում: Բայց մենք մարզերում կարող  ենք ներդրումները խրախուսել ոչ միայն արտոնյալ հարկային պայմաններով, այլև […]

̰
BACK_TO_TOP