13:23 15.03.2019
Եվրամիությունը հերթական անգամ` 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը: Բրյուսելի պատժամիջոցային ցուցակում է ներառվել ՌԴ-ի 8 քաղաքացի: Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական ամսագրից: Հիշեցնենք՝ 2018 թվականի նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմածովային նավ հատեց ՌԴ-ի սահմանը Կերչի նեղուցի կողմից: Նավաստիները ձերբակալվեցին: Ավելի վաղ հաղորդվում էր` ԵՄ-ում […]
23:37 14.03.2019
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Կոմպտոն օդանավակայանում մարտի 13-ի երեկոյան 2 ինքնաթիռ է բախվել: Զոհվել է 1 մարդ, մեկն էլ հոսպիտալացվել է։ Los Angeles Times պարբերականի հաղորդմամբ՝ թեթև մեկշարժիչանի ինքնաթիռներից մեկն այրվել է: Բախման պատճառն առայժմ հայտնի չէ: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան` ժամը 19:00-ին:
17:01 14.03.2019
Ամենահարուստ ռուս փեսացուն «Альфа-Групп» ընկերության համասեփականատեր, 54 տարեկան Միխայիլ Ֆրիդմանն է: Նրա կարողությունը 15 միլիարդ դոլար է, գրում է Forbes ամսագիրը: Ֆրիդմանն ամուսնալուծված է, ունի 4 զավակ: Երկրորդ տեղում Millhouse ներդրումային ընկերության և անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, 52 տարեկան Ռոման Աբրամովիչն է: Ունի 12,4 միլիարդ դոլար: Երկու տարի առաջ ամուսնալուծվել է երրորդ կնոջից: Երրորդ […]
16:25 14.03.2019
1970 թվականից մարդկությունը ոչնչացրել է երկրագնդի կենդանական աշխարհի 60 տոկոսը՝ կաթնասուններ, թռչուններ, սողուններ և ձկներ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Լոնդոնի կենդանաբանական միության ամենամյա համատեղ զեկույցին: Ամենամտահոգիչ պատկերը Հարավային և Կենտրոնական Ամերիկայում է, որտեղ անտառահատումների հետևանքով ողնաշարավորների պոպուլյացիան նվազել է 89 տոկոսով: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ […]
14:42 14.03.2019
Ավելի քան 34 հազար բնակիչ է մասնակցել աշխարհի մեգապոլիսներում անցկացված հարցմանը, որի նպատակը եղել է պարզելը, թե ո՞րն է աշխարհի ամենալավ քաղաքը: Առաջին տեղում հայտնվել է Նյու Յորքը, հաղորդում է Time Out կայքը: Երկրորդ տեղում է Ավստրալիայի խոշոր քաղաքներից մեկը՝ Մելբուռնը, երրորդ տեղում է Չիկագոն: Հնգյակը եզրափակում են Լոնդոնն ու Լոս Անջելեսը: Պարզվել է՝ Մոնրեալի, […]
14:26 14.03.2019
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործի քննությունը կրկին անորոշ ժամանակով հետաձգվել է: Բանն այն է, որ նախագահող դատավոր Արմեն Խաչատրյանի լիազորությունները դադարեցվել են 2019 թվականի մարտի 4-ից: Դատավորը […]
14:18 14.03.2019
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արմեն Լամբարյանի, Կարո Եղնուկյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր էլ հետաձգվեց: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ դատարանը ստացել է երեք տուժողի դիրքորոշումն ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ: Տուժող Անահիտ Ենգիբարյանը գրություն էր ուղարկել այն մասին, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատարան և չի առարկում համաներում […]
18:18 13.03.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվել է ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի ու նրա կնոջ` Զարուհի Մեջլումյանի բողոքի քննությունը։ Նրանք բողոքարկել են քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ավագ քննիչ Քարտաշյան կողմից 2019 հունվարի 23-ին քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը: Ըստ այդ որոշման` ավագ քննիչը հանցակազմ չի տեսել հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործողություններում։ […]
17:00 13.03.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ այսօր հարցաքննվել է տուժող ոստիկան Դավիթ Մխիթարյանը։ Նա պատմել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, երբ զինված խումբը ներխուժել է ոստիկանության գունդ, ինքը ծառայություն է իրականացրել գնդի հարակից տարածքներից մեկում: Բեկորային վնասվածք է ստացել ոտքին: Տուժողի կարծիքով՝ կրակոցը եղել […]
14:40 13.03.2019
Այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի ծննդյան օրն է: Մի խումբ աջակիցներ ցուցապաստառներով եկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, որտեղ շարունակվում է ոստիկանական գնդի գրավման գործով դատաքննությունը: Հիշեցնենք` նախորդ նիստերից մեկի ժամանակ դահլիճում վիճաբանություն ծագեց ցուցմունք տվող տուժող ոստիկանի որդու և ամբաստանյալների աջակիցներից մեկի՝ Գևորգ Սաֆարյանի միջև: Դատական նիստի ընթացքը […]
14:29 13.03.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների գործով դատաքննությունը շարունակվում է տուժողների հարցաքննությամբ: Դատարանն այսօր լսել է Հովսեփ Սարգսյանին, որը 2016 թվականի հուլիսին աշխատել է ՊՊԾ գնդում որպես ոստիկան: Այժմ էլ աշխատում է նույն տեղում: Դեպքի օրը ծառայություն էր իրականացնում Ալեք Մանուկյան փողոցում: Առավոտյան ժամը 03․00-ի սահմաններում ռադիոկապի միջոցով տեղեկացել է, որ հարձակում է եղել […]
13:34 13.03.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ ցուցմունք են տալիս տուժողները: Խաչատուր Ավետիսյանը 2016 թվականի հունիսի 17-ին եղել է ՊՊԾ գնդի հրամանատար: Նա պատմեց, որ դեպքի օրը տեսել է, թե ինչպես են զինված մարդիկ մտել գունդ, տեսել է «Կռազ»-ով վնասված դարպասները և գնդի պատերը: Պատմեց՝ տեսել […]
11:56 13.03.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների գործով նիստի ժամանակ դատարանը շարունակեց լսել տուժողների ցուցմունքները: Բայց մինչ այդ, ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպանը միջնորդեց դահլիճ վերադարձնել սանկցիայի ենթարկված Սմբատ Բարսեղյանին: Վերջինս խոստացավ, որ դատարանում պատշաճ վարքագիծ կդրսևորի: Իսկ Զարուհի Փոստանջյանն էլ միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնբաց: Դատարանը մերժեց այդ միջնորդությունը: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Սմբատ […]
20:16 12.03.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան Նոր Նորք նստավայրում այսօր քննվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացելու մասին բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ քրեական գործը վերաբացվել է ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Ըստ գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդման՝ 2011 թվականին նա 14 մլն դոլար […]
15:18 12.03.2019
«Եթե դու վերցնում ես երկու անարդյունավետ նախարարություն և միավորում, իրենք չեն դառնա արդյունավետ: Կլինի ավելի մեծ անարդյունավետ նախարարություն: Հետևաբար, պետք է սկզբից այդ նախարարությունների ներքին արդյունավետությունը բարձրացնել, հետո միավորել, որ այդ երկուսի միավորումն ավելի արդյունավետ լինի: Բայց այդ պրոցեսը չի կատարվել: Այս մասին Շանթ Հ/Ը «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը` […]
14:28 12.03.2019
«Սա ավելի շատ խորհրդակցական մարմին է և նպատակ ունի ուժեղացնել երկխոսությունը ԱԺ պատգամավորների և ՓՄՁ-ների միջև»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ մարտի 12-ին, ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը: Հանձնաժողովի նիստում որոշում ընդունվեց փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու մասին, հաստատվեց դրա աշխատակարգն ու քարտուղարության կազմը: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ […]
13:48 12.03.2019
«Առաջին հերթին կցանկանայի մեր քաղաքացիներին հորդորել, որ մեքենա գնելիս պարտադիր տանեն տեխզննման, և եթե պատշաճ որակի չէ, համապատասխան փոփոխություններ անեն: Մենք տեխզննության այս նոր արդիականացման պրոցեսում ներառել ենք հստակ խստացում ղեկային համակարգի և արգելակների առումով, և այդ օղակները խստագույնս ստուգվելու են: Եթե խնդիր լինի, արգելվելու է այդ մեքենաների շահագործումը»,- ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և […]
13:03 12.03.2019
Գյուղատնտեսական հողերի մեծ մասը չի մշակվում՝ արոտավայրերի 60 տոկոսը, վարելահողերի 40 տոկոսը, պատճառները տարբեր են: Կոլխոզի բանվորի հողը սեփականաշնորհեցին, մարդը թուղթը վերցրեց, դուռը բանալիով կողպեց, գնաց Յակուտիա: Ուզում ես մոտենաս էդ հողին, գալիս-ասում է՝ դա իմ պապենական հողն է: Այս մասին Շանթ Հ/Ը «Հեռանկար» ծրագրի տաղավարում ասել է գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: «Քանի որ […]
12:36 12.03.2019
Եթե կարծում եք, որ ձեր քաղաքի օդը մաքուր չէ, և պարզապես օդ չկա շնչելու, առաջարկում ենք տեղափոխվել Իսլանդիա: Հենց այս երկրում, ըստ Greenpeace-ի հետազոտության, աշխարհում ամենամաքուր օդն է: Որպեսզի պարզվի , թե որ երկրի օդային ավազանն է ամենամաքուրը, գիտնականները համեմատել են 73 երկրի ցուցանիշները: Պարզվել է` ամենամաքուր օդն ունեցող երկրների 5-յակը գլխավորում են Ֆինլանդիան,Ավստրալիան, Էստոնիան, […]
12:31 12.03.2019
Ցավոք, այն խնդիրները, որ կային այն ժամանակ, կան նաև այսօր: Թե ինչու որոշեցինք 17-ի փոխարեն դարձնել 12 նախարարություն, դրա հիմնավորումը որևէ տեղ չեմ տեսնում: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում կառավարման որակ: Այս մասին Շանթ Հ/Ը «Հեռանկար» հաղորդման ժամանակ, խոսելով կառավարության կազմի փոփոխության մասին, ասել է գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: «Ցանկացած իրավական փաստաթղթում […]
19:10 11.03.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտել է «Մարտի մեկի» քրեական գործով հայտնի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքի քննությունը: Նշենք, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, […]
23:14 08.03.2019
Դժվար է ասել, թե տարվա որ օրը կանայք կբարձրաձայնեին հավասար իրավունքների մասին, և արդյո՞ք երբևէ կբարձրաձայնեին, եթե 1908 թվականի մարտի 8-ին սոցիալ-դեմոկրատները Նյու Յորքում Կլարա Ցետկինի և Ռոզա Լյուքսեմբուրգի գլխավորությամբ դուրս չգային փողոց և չպահանջեին կարճ աշխատանքային օր և տղամարդկանց հետ հավասար աշխատավարձ: Ամեն դեպքում, Մարտի 8-ը մինչ այժմ լավ առիթ է՝ զրուցելու տղամարդկանց հետ […]
17:54 07.03.2019
«Երբևիցե նույնիսկ միջնորդների մտքով չի անցել, որ եթե բանակցությունները մտնեն արդյունավետ փուլ, դա հնարավոր է անել առանց Արցախի մասնակցության: Ինչքան Ադրբեջանը դիմակայում է դրան, նշանակում է՝ նա պատրաստ չէ բանակցության: Հարցը դնել այնպես, որ պահն է, որ Արցախը մասնակցի բանակցության, նշանակում է ակնկալել բանակցություններից արդյունավետություն: Բոլորի համար ակնհայտ է, որ եթե խոսքը բանակցությունների մասին է, […]
16:47 07.03.2019
2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո համատեղ հայտարարություն ընդունվեց այն մասին, որ երկու ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Ի՞նչ քայլեր է արել այդ ուղղությամբ Ադրբեջանը՝ կառավարության այսօրվա նիստից հետո հարցրել են լրագրողները ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: «Հայտարարությունը ձևական չէ, բայց քայլեր, որ Ադրբեջանը չի անում, դա ակնհայտ է: Նույնը վերաբերում է Մադրիդին: […]
16:26 07.03.2019
Կառավարության նիստից հետո ճեպազրույց է ունեցել նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Լրագրողներից մեկը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանի` Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու առաջարկի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման մասին: «Դա պետք է լինի միայն կողմերի համաձայնությամբ: Բաքվի համար դա շատ ծանր քայլ է և պիտի ամեն ինչ անի, որ դա չլինի»,- ասել է […]
16:22 07.03.2019
Բանակցային ձևաչափի ի՞նչ փոփոխության մասին են խոսել Բրյուսելում Յոհաննես Հանը և Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հարց են ուղղել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին և հիշեցրել, որ այդ ճեպազրույցի ժամանակ Հանն ասել է, թե ղարաբաղյան խնդրի հարցով բանակցային ձևաչափը չպիտի փոփոխվի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ այդ ձևաչափում որոշակի փոփոխությունների կարիք […]
16:01 07.03.2019
Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են մշակույթի փոխնախարար, նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հետ: Նա խոսել է մշակութային կառույցների միավորման, ՊՈԱԿ-ների օպտիմալացման նախագծի մասին: Ասել է, որ առաջնորդվել են օպտիմալացման մասին կառավարության հանձնարարականով, և այն, ինչ հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ, եղել է աշխատանքային փաստաթուղթ: Խոսելով Երգի պետական թատրոնի լուծարման մասին՝ ասել է. «Նախագծում գրված չէ, […]
15:23 07.03.2019
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների` Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի դատաքննությունն այսօր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կրկին հետաձգվեց: Դատավորը տեղեկացրեց, որ համաներման մասին օրենքի համաձայն`դատարանը պետք է ունենա բոլոր տուժողների դիրքորոշումը՝ դատաքննությունը շարունակելու կամ քրեական գործի վարույթը […]
16:25 06.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ այսօր դատարանը շարունակել է լսել տուժած ոստիկաներին: Ոստիկաններից մեկը՝ Գարիկ Մաթևոսյանը, պատմել է, որ գունդը գրաված խմբից Արմեն Բիլյանը ցանկացել է կրակել իր վրա, սակայն դա կանխել է Պավել Մանուկյանը: Տուժողը պատմեց, որ լսել է խոսակցություն խմբի անդամների կողմից, թե մտադիր են այրել այնտեղ գտնվող մեքենաները: Խնդրել […]
18:40 05.03.2019
Թերևս ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծեն դատական բարեփոխումները, դատարանների նկատմամբ վստահությունն ու դատական իշխանության հեղինակությունը բարձրացնելն է: Այս մասին, խոսելով դատական բարեփոխումների հերթական` 2019-2023 թվականների մեկնարկի մասին, այսօր ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Ծրագիրը մեկնարկում է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության օժանդակությամբ: Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ եվրոպական կառույցների օժանդակությունն օդի պես […]