16:59 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և այլ կաթնամթերքի գործարանի բացման արարողությանը: Այստեղ տարեկան արտադրվելու է «Սամբիել» ապրանքանիշի ավելի քան 2000 տոննա պանիր: Գործարանի շահագործման համար ներդրվել է 15 մլն դոլար: 120 մասնագետ աշխատանք է գտել այստեղ: Իսկ գերժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին: […]
21:47 25.03.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացության է արժանացել ՀՀ պետական կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը: Եթե պետական կենսաթոշակը գործող օրենքով սահմանվում է հիմնական կենսաթոշակի, աշխատանքային կամ զինվորական ստաժի ցուցանիշներով, այժմ հաշվարկման նոր գործիք ու մեխանիզմ է ներմուծվում: Կառավարության լիազորությամբ սահմանվում է՝ 25 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող […]
16:38 25.03.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է «Դայակ պետության կողմից» ծրագրի մասին: Նա ասել է, որ ծրագրի շահառուների թիվը նախատեսված 200-ից ավելացել է` հասնելով 475-ի: «Նախորդ տարի նախատեսվել էր երեխայի խնամքի արձակուրդում գտնվող 200 մայրերի, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, տրամադրել դայակի աշխատավարձի փոխհատուցում, սակայն, […]
14:04 25.03.2019
Հայաստանի մարզերում երիտասարդ բժիշկների, հատկապես նեղ մասնագետների պակաս կա, բազմաթիվ հաստիքներ թափուր են մնում, ինչը լրջորեն ազդում է մատուցվող բժշկական ծառայություների որակի վրա: Այս մասին այսօր խոսել են ԱԺ բժշկական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Առողջապահության նախարարությունը նախատեսում է Երևանի բուժհաստատությունների բժիշկներին ժամանակավորապես ուղարկել մարզային հիվանդանոցներ: Առողջապահության փոխնախարարները տեղեկացրին, որ մարզերի բժշկական հաստատություններում մոտավորապես 200 […]
12:57 25.03.2019
Գյումրու ծննդատունը վնասով է աշխատում, ֆինանսավորումը կատարվում է ծնվող երեխաների քանակով, իսկ երեխաները տարեցտարի Գյումրիում ավելի քիչ են ծնվում, ի՞նչ լուծում կարելի է գտնել այդ բժշկական կենտրոնի համար. այսօր հարց է հնչել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը պատասխանել է, որ, այո, ֆինանսավորումը կատարվում է ծնունդերի թվով, իսկ դրանց […]
11:34 25.03.2019
2018 թվականի հուլիսից սրտի անհետաձգելի վիրահատությունների շրջանակներում սրտի ոչ դեղապատ ստենտավորումը փոխարինվել է դեղապատ ստենտավորմամբ, և մատակարարների հետ աշխատանքի արդյունքում այդ վիրահատության արժեքը զգալիորեն նվազել է: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ԱԺ առողջապաhության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
11:18 25.03.2019
Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոններն անցած տարի հիմնանորոգվել են և հանձնվել շահագործման: Վանաձորի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից տեխնիկայով: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր զեկուցել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը: Հանձնաժողովում քննարկվում է նաև նվազագույն կենսաթոշակի հարցը։ Այն, ըստ կառավարության ծրագրի, չի կարող ցածր լինել պարենային` ծայրահեղ աղքատության գծից, այսինքն՝ […]
21:58 24.03.2019
Կան բազմաթիվ միայնակ կանայք, ովքեր ամուսին գտնելու համար պատրաստ են գրեթե ամեն ինչի: Մի թրքուհի դիմել է գուշակի, ով իր բիզնես գործունեությամբ զբաղվում էր Ստամբուլի Պեշիկթաշ թաղամասում: Աղջիկն իսկապես պատրաստ է եղել ամեն ինչի, միայն թե ամուսին գտնի: Գուշակն արագ գնահատում է իրավիճակը: Նա ասում է, որ կկազմի աստղաբանական քարտեզ, ինչի միջոցով էլ պետք է […]
19:11 22.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ջավախք այցելության ժամանակ Ախալքալաքում Հայաստանի վարչապետը Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ պայմանավորվել էր Նինոծմինդա-Բավրա ճանապարհը կառուցելու մասին: «Դա դժոխքի նման ճանապարհ է: 2018-ին պիտի սկսվեր, գրեթե գործ չարվեց: Եթե 2019-ին չպիտի գործարկվի, իմ կարծիքով, հայ-վրացական բարեկամական հարաբերությունների մասին չարժե խոսել, որովհետև միջպետական ճանապարհը, որը կապում է Հայաստանը Վրաստանի և Սամցխե-Ջավախքի հետ, չափազանց զիջում […]
18:25 22.03.2019
Ի՞նչ գործընթաց է սկսվել, ինչ հանձնարարականներ են տրվել Հայաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչությանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որպեսզի ի կատար ածվի Նրկոլ Փաշինյանի` Արցախը բանակցային գործընթացի կողմ ներգրավելու հանձնարարականը: Այս մասին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովում ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցին հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավոր Արման Բաբաջանյանը: «Ինձ մոտ անցյալ շաբաթ ընդունեցի «Հայ դատի» […]
17:53 22.03.2019
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հարց ուղղեց փոխարտգործնախարար Ավետ Ադոնցին՝ ճշտելով, թե Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացն արդյո՞ք համաչափ է իրականացվում, եթե հաշվի առնենք, որ Երևանում օրեր առաջ կազմակերպվել էր ցուցահանդես, որում պատկերված էին վրաստանաբնակ հայեր և ադրբեջանցիներ: Ցուցահանդեսը կրել է «Կարող ենք ապրել միասին» խորագիրը: […]
17:57 21.03.2019
Ինչո՞ւ հարկային փոփոխությունների փաթեթը չի բերվում խորհրդարան, հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ այդ փաթեթում ՝ պայմանավորված փոքր ու միջին ձեռնարկատերերի, գրավատների աշխատակիցների դժգոհություններով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողները հարց են ուղղել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Վերջինս պատասխանել է, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է և հնարավոր են փոփոխություններ: «Ես քննադատությունները չեմ մեկնաբանի, քանի որ փաստաթուղթն առնչվում […]
17:21 21.03.2019
«Ամբողջ գյուղը` 500 աշակերտ ծնողների հետ մեղավո՞ր են: Ի՞նչ ա նշանակում էս, շատ վատ վիճակ ա, շատ անհարմար ա»,- այսօր SHANTNEWS.AM-ի թղթակցին ասել է Ավշարի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչը՝ խոսելով դպրոցի մանկավարժական կոլեկտիվի գործադուլի և դասադուլի մասին: Ուսուցիչն ասել է, թե լարվածությունը կոլեկտիվի և նորընտիր տնօրենի միջև է: Տնօրենը ցանկացել է աշխատանքից ազատել դպրոցի երկար […]
17:29 20.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսել է տուժող երեք ոստիկանի ցուցմունք: Հրայր Հայրապետյանը 2016 թվականին ՊՊԾ գնդի անձնակազմի գծով պետի տեղակալն է եղել: Հուլիսի 17-ի դեպքերին ականատես մասնակից է եղել վառ առավոտից, երբ ժամը 05.00-ին հեռախոսակապով տեղյակ են պահել, որ գունդը գրավված է: Գնդի պաշարման ողջ […]
12:03 20.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ դատարանն այսօր ներգրավեց ևս մեկ հանրային պաշտպանի` Սեդրակ Մկրտչյանին` որպես ամբաստանյալներ Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի շահերի պաշտպան: Ամբաստանյալ Արմեն Բիլյանն ընդվզեց, թե հանրային պաշտպանները միայն այցելում են իրենց, սակայն չեն քննարկում իրենց հետ պաշտպանական ռազմավարությունը: Պավել Մանուկյանն էլ, ինչպես Արմեն Բիլյանը, հրաժարվեցին հանրային պաշտպանից, սակայն դատավոր […]
11:48 20.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը շարունակվում է տուժողների հարցաքննությամբ: Փայլակ Մնացականյանը Ոստիկանության համակարգում է 2005 թվականից: Պատմեց, որ դեպքի օրը վիրավորվել է ոտքից և օգնություն է խնդրել մյուս ոստիկաններից: Իրեն մոտեցրել են շտապօգնության մեքենային, հասցրել են հիվանդանոց: Վիրահատության ժամանակ պարզվել է, որ վնասվել է հաստ աղիքը, որի միջից փամփուշտ է հանվել: Տուժողը պատմեց, […]
22:15 19.03.2019
«Թումոյի» այգու մերձակայքում մետրոյի նոր կայարան ունենալու ու ընդհանրապես մայրաքաղաքի տրանսպորտային հարցը կարգավորելու մասին այսօր ավագանու նիստից հետո խոսել է Երևանի քաղաղքապետ Հայկ Մարությանը: Նա ասել է, որ շատ հետաքրքիր առաջարկներ կան: Մի տարբերակն այն է, որ նոր կայարանի հարցը կարելի է լուծել համայնքի ուժերով, որպեսզի սա պետության վրա բեռ չլինի։ Երկրորդ տարբերակն այն է, […]
21:59 19.03.2019
Վերջին օրերին ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, թե քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվան, հաճախ է լինում ամուսնու աշխատավայրում, անգամ հեռախոսզանգերին է պատասխանում: Այսօր ավագանու նիստից հետո, SHANTNEWS.AM-ի հարցին ի պատասխան, Մարությանն ասել է. «Չկա էդպիսի բան: Էստեղ բոլոր շահագրգռված անձինք, իմ ընկերները, որոնք կարող են օգտակար լինել, գալիս են և օգտակար են լինում: Մենք ողջունում ենք […]
21:35 19.03.2019
Ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Լույս» խմբակցության պատգամավոր Դավիթ Խաժակյանը բարձրաձայնեց գնումների մի չեղարկված ընթացակարգի մասին, որով պետք է մայրաքաղաքի աղբահանության համար ձեռք բերվեր 24 աղբատար մեքենա: Սակայն Խաժակյանի կարծիքով՝ մեքենաների տեխնիկական բնութագրերը եղել են ուղղորդված, ինչն էլ պատճառ է դարձել, որ մրցույթը չեղարկվի: Հարցին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետը ավագանու նիստից հետո: «Ամեն շաբաթ և […]
21:16 19.03.2019
Մայրաքաղաքում սկսվելու է մանսարդների կառուցում, այս մասին այսօր ավագանու նիստից հետո ասել է Հայկ Մարությանը: Նա կրկին հերքել է այն լուրերը, թե արդեն կառուցված մանսարդները քանդվելու են: «Մենք նախատեսում ենք մանսարդների կառուցում, որպեսզի այս խայտաբղետ իրավիճակը չլինի: Սա կլինի շատ գեղեցիկ։ Փարիզի օրինակը հենց այնպես չեմ բերել։ Քաղաքը շատ է գեղեցկանում, լուծում ենք հինգերորդ ճակատի […]
19:53 19.03.2019
«Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով։ Ասեմ ավելին, Օպերայի տարածքում ապամոնտաժումը փուլային է լինելու։ Ամեն տեղ է փուլային լինելու, որպեսզի տնտեսվարողները մեծ վնասներ չկրեն։ Սա լինելու է հետևողական աշխատանք»,- այսօր կայացած ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նկատել է, որ բողոքի ալիքը կազմակերպված սկսվեց, կազմակերպված էլ ավարտվեց, «ինչը […]
00:54 19.03.2019
Յու ազգանունով չինացի մի աղջիկ որոշել էր անսովոր ձևով հեռանալ իր ընկերոջից, ով, ի զարմանս աղջկա, պարզվել է, որ չափազանց աղքատ է: 37 տարեկան չինուհին ընկերոջ հետ այցելել է նրա հարազատ քաղաքը, որտեղ պարզել է, որ իր ընտրյալ Լին իրականում շատ աղքատ է: Աղջիկը որոշել է դադարեցնել հարաբերությունները, սակայն կարծել է, որ հեշտ չի լինի […]
16:32 18.03.2019
Պակիստանի զինված ուժերը խախտել են հրադադարը Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջաններում: Հրաձգություն է սկսվել, մեկ հնդիկ զինծառայող է զոհվել, երեքը վիրավորվել են, հաղորդում է Hindustan Times թերթը: Նույն աղբյուրի հաղորդմամբ` պակիստանցի զինյալները հրաձգություն են սկսել Ռաջաուրի շրջանի Սանդերբանի տարածքում: Հնդիկները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը շարունակվել է մոտ երկու ժամ: Հիշեցնենք` Պակիստանի և Հնդկաստանի միջև […]
16:11 18.03.2019
Ավստրալիան միացավ հակառուսական պատժամիջոցներին, որոնք տարածվում են Կերչի նեղուցում ուկրաինական նավերի զավթման հետ կապ ունեցող քաղաքացիների վրա: Պատժամիջոցներ են սահմանվելու նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարների դեմ,- այս մասին հաղորդում է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիզե Փեյնը: «Այսօր ես հայտարարում եմ թիրախային ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ ՌԴ 7 քաղաքացիների նկատմամբ այն դերակատարման համար, որը նրանք […]
15:10 18.03.2019
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել և ավարտվել է ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, դատարանում ներկայացնելով իր բողոքը, հիմնավորեց, թե հայտնի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ժամանակ […]
21:40 17.03.2019
MIT Technology Review ընկերության մասնագետները գնահատել են 21-րդ դարի ամենաանհաջող տեխնոլոգիական գյուտերը: 1.Սեգուեյ Այդ տրանսպորտային նորամուծությունը շատ վտանգավոր է: Դրա ստեղծողը՝ հենց Ջիմի Հեսելդեն է եղել առաջին «զոհ»ը: Նա ջախջախվել է իր իսկ ստեղծած երկանիվ տրասպորտով: Սկզբում հայտարարվեց, թե սեգվեյը կփոխի ժամանակակից քաղաքների դեմքը: Սակայն բանն այն է, որ իրականում երկանիվ սկուտերով տեղաշարժվելիս մարդիկ բավական […]
09:58 16.03.2019
Սմարթֆոնը ձեռքին քնելու սովորությունը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա, համոզվել են գիտնականները: Նրանց խոսքերով՝ դա կարող է հանգեցնել կենսաբանական ժամացույցի խաթարմանը և բացասաբար անդրադառնալ քնի փուլերի վրա: «Առողջ և հասուն մարդը պետք է քնի օրական ամենաքիչը 7 ժամ, ընդ որում, այդ ժամանակ անկողնում չպետք է լինի դյուրակիր համակարգիչ, սմարթֆոն կամ պլանշետ: Ավելի լավ է […]
19:11 15.03.2019
«Դեռ պատասխան չունենք, ընթացքի մեջ է, ներկայացված են փաստաթղթերը, սպասում ենք պատասխանի»,- այսպես պատասխանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր դատարանում լրագրողի այն հարցին, թե ինչ փուլում է իրեն կրկին Ստեփանակերտում հաշվառելու գործընթացը: Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունը 2019թ. փետրվարի 26-ին տարածել էր հաղորդագրության այն մասին, թե Սամվել Բաբայանը դիմել է իրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]
17:40 15.03.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կայացավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք` այս գործը Վճռաբեկ դատարանի որոշմամբ ուղարկվել է նոր քննության: Դատավորը նախ` տեղեկացրեց, որ գրություն էր ստացվել այն մասին, որ դատարանին չի տրվել օպերատիվ-հետախուզական գործունեության մասին տվյալներ, որոնք պահանջել էր Բաբայանի պաշտպանական թիմը։ Սամվել […]
13:50 15.03.2019
Ռուսական խոշոր բանկերը պատրաստվում են ՌԴ-ի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներին: Reuters-ի տվյալներով` բանկերը պատրաստում են նոր հաշվեհամարներ, որպեսզի կարողանան գործարքներ կատարել արտասահմանյան արժույթով: Եթե ընկերությունները ենթարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ամերիկյան ֆինանսական համակարգը կդառնա նրանց համար անմատչելի: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ: […]