12:45 15.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար նվազագույն ներդրումը կազմել է 34 դոլար: Այս տարվա առաջին եռամսյակում հավաքված գումարների շնորհիվ ապրիլին նախընտրական ֆոնդը կազմել է 40.8 մլն դոլար, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Բացի դա, ևս 45.8 մլն դոլար պատրաստ է նվիրաբերել Հանրապետական կուսակացության ազգային կոմիտեն: Այսպիսով, նախագահը տեսականորեն ունի ավելի շատ գումար, քան Դեմոկրատական կուսակցության […]
23:30 14.04.2019
«Մի քանի օր առաջ ԱՄՆ-ը ճանաչեց Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք: Դա միջազգայնորեն ճանաչված Սիրիայի տարածքի մի մասն էր: Սա բավականին նշանակալի իրադարձություն է միջազգային իրավունքի ժամանակակից տեսության մեջ, քանի որ տեղի է ունենում արմատացած և կարծրացած սկզբունքների վերանայում: Պետք է դիտարկել հատկապես այն կետերը, թե որոնք դրվեցին այդ ճանաչման հիմքում: ԱՄՆ պետքարտուղարը, որը իրավասու է […]
22:13 14.04.2019
«Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում Ադրբեջանը որոշի միակողմանիորեն դուրս գալ խաղաղ բանակցային գորընթացից և խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով, ապա մեկին մեկ մենք գործ ունենք Սերբիայի կատարած քայլի և Կոսովոյի անկախության ճանաչման գործընթացի հետ»,- կարծում է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձախմբի նախագահ Արթուր Ղազինյանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին Սերբիայի և Կոսովոյի անջատողականները որոշել էին հակամարտությունը […]
23:35 13.04.2019
Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ ներկայացված հայցերը Հայաստանի կողմից պատրաստվել էին երկու փորձառու և պրոֆեսիոնալ իրավաբանների՝ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի կողմից, և դատարանը դրանցից մեկը վարույթ չի ընդունել՝ ապացույցների անբավարարության հիմքով, այս մասին խոսել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը: Նրա կարծիքով՝ Եվրոպական դատարանը միակ իրավասու մարմինն է, որի որոշումները պարտադիր են […]
21:59 13.04.2019
«Իշխանությունների կողմից չի ձևավորվել այն դրական օրակարգը, այն ռեֆորմների օրակարգը, որի շուրջ պետք է ընթանան լուրջ քաղաքական քննարկումներն ու բարեփոխումները»,- կարծում է «Այլընտրաքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ ի պատասխան Արամ Աբրահամյանի այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է իրավիճակը Հայաստանում մնում լարված, երբ հեղափոխոթյունն ավարտվել է, երկիշխանույթուն չկա, ռևանշի հնարավորություն չկա ու, կարծես թե, ժամանակն է […]
21:30 13.04.2019
«ՀՀ-ում բոլոր ժամանակների իշխանությունները պարզ հայտարարել են, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Դա մեզ համար կարմիր գիծ է եղել, դրանից այն կողմ որևէ քննարկում, որևէ բանակցություն չի անցկացվել: Ներկա իշխանությունների կողմից ես նման հայտարարություն չեմ լսել: Ես ամեն րոպե սպասում եմ, որ Փաշինյանը կհայտարարի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դա կլինի […]
18:00 13.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի միջադեպից հետո 6 տուժած է տեղափոխվել Մեծամորի բժշկական կենտրոն: Տուժածներից մեկը` Վարդևան Պողոսյանը, SHANTNEWS.am-ին պատմել է, թե ինչպես և ինչու է սկսվել ծեծկռտուք և ով է իրեն ծեծել: Վարդևան Պողոսյանն ասել է, որ իրեն հարվածել է հարևանը, թե ինչու, տուժածը չի բացատրել:
17:35 13.04.2019
Մեծամորի բժշկական կենտրոն շտապօգնության մեքենայով տեղափոխվել է չորս տուժած, որից հետո ևս երկուսն ինքնակամ է եկել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Վարուժան Սաֆարյանը: Բոլորը ստացել են առաջնային բուժոօգնություն, հիմնականում վնասվածքները եղել են դեմքի և գլխի հատվածներում: «Հրազենային վիրավորում ստացած տուժած բժշկական կենտրոն չի տեղափոխվել»,- ասել է հերթապահ բժիշկը: Ավելի […]
13:00 13.04.2019
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն ու նախարարների կաբինետի անդամները հրապարակել են 2018 թվականի եկամուտների հայտարարագրերը, հաղորդում է РИА Новости գործակալությունը: Պարզվել է, որ Պուտինն անցած տարի վաստակել է 8.648 միլիոն ռուբլի, ինչը մոտ 10 միլիոնով պակաս է, քան 2017 թվականին: Պատճառն այն է, որ 2017 թվականին ՌԴ նախագահը հողատարածք է վաճառել: Պուտինի սեփականությունը մնացել է անփոփոխ՝ նա […]
09:01 13.04.2019
«Մեկ տարի առաջ 100 հազարավոր մարդիկ փողով քվեարկեցին և ձայներ բերեցին նախորդ իշխանությանը, և մեկ օրում դարձան քաղաքացի՞: Արդյունքում՝ ոտքով բացում են կառավարության դուռը, որովհետև մենք ենք տերը մեր երկրի, արդյունքում՝ բանակում գողական բարքեր են, որովհետև մենք ենք տերը մեր բանակի, ես չեմ ասում, որ նոր են ձևավորվել այդ բարքերը: Արդյունքում՝ մշակութային գործիչները հայտարարում են, […]
01:00 13.04.2019
«Մարդու իրավունքներն են հայհոյանքի և ատելության առարկա դարձել, թեման արհեստականորեն բերվեց քաղաքական դաշտ, քաղաքական ուժերի կողմից առարկայական քննարկում չեղավ էլ, խոսքը գնաց, թե ով ում կմեղադրի, ով էր կանչել, ով՝ ոչ»,- խոսելով վերջերս ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր կնոջ մասին` ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը: «Ստեղծվեց մի իրավիճակ, երբ թվում է, թե […]
23:18 12.04.2019
Ինչպես պետք է նշվի Հայաստանում Քաղաքացու օրը, որը կառավարության որոշմամբ նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը՝ խորովածո՞վ, թե հաղթած թիմի փառաբանմամբ կամ շքերթով, «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ «Այլընտրաքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն ասել է. «Ես միջոցառումները չեմ պատկերացնում, բայց ես պատկերացնում եմ, որ Քաղաքացու օրը պետք է նշվի […]
20:00 12.04.2019
«Ես ձեռնպահ քվեարկեցի, այդ թեման ինձ համար փակված չէ, քանի որ մենք բացասական եզրակացություն էինք ստացել կառավարությունից և պաշտպանության նախարարությունից, որ դա կարող է խոչընդոտներ առաջացնել, ինչի մասին իրավասու չեմ բարձրաձայնել, բայց պետք է քննարկել, հասկանալ: Էդ ամենը ժամանակի և միջոցների հարց է: Վահե Էնֆիաջյանը թվեր էր բերել զոհվածների և ինքնասպանություն գործածների, բայց մենք պետք […]
19:30 12.04.2019
Մենք հիմա մշակում ենք ռազմական դոկտրին, որից կախված կլինեն մեր հետագա քայլերը: Այն մշակվում է պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի համատեղ ուժերով: Նախկինի գործողության ժամկետն ավարտվել է 2015 թվականին, և հիմա նոր փաստաթուղթ է մշակվում: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Նա նաև հիշեցրել է […]
19:20 12.04.2019
Ատելության խոսքը հիմնականում Հայաստանի սոցցանցերում վերաբերում է քաղաքական կյանքին, սարսռելի քոմենթներ են հանդիպում` սպանենք, վառենք, մորթենք, հնարավոր բոլոր հայհոյանքները շատ մտահոգիչ են, սա սրվել է վերջին մեկ տարվա ընթացքում: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը: Նրա խոսքերով` եթե մեկ տարի Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով իր հեղինակությունը, […]
16:06 12.04.2019
«Հստակ հայտարարում եմ՝ կարող ենք ներկայացնել ապացույցներ, հարցնել քրեակատարողական վարչությունից կամ տվյալ քրեակատարողական հիմնարկից, հարցնել ՀՔԾ-ից, որ 2019թ. ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի թոռնիկն իր մայրիկի հետ միասին եկել են քրեակատարողական հիմնարկ, որպեսզի տեսակցեն Քոչարյանի հետ, և դա իրենց չի թույլատրվել: Հետագայում՝ ամսի 4-ին, ՀՔԾ քննիչն ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել պարոն Քոչարյանի տեսակցությունը […]
15:38 12.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր ասուլիս է տվել և պարզաբանել իրենց դիրքորոշումը տարբեր ատյանների դատարաններում կայացվող որոշումների վերաբերյալ: Փաստաբանի կարծիքով` դատարանները ճնշումների են ենթարկվում: Ալումյանը նաև պարզաբանել է, թե ինչու այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ հրապարակվում էր քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը, […]
13:51 12.04.2019
«Կալինինգրադի կենդանաբանական այգուն օրինական թղթերով տվել ենք մորուքավոր 1 անգղ, 2 սպիտակագլուխ անգղ նվեր ենք տվել: Խնդրում էին, իրենք երազում էին ունենալ, 1 անգղի դիմաց թղթով, օրինական բերել ենք 2 գետաձի, 1 բիզոն, հսկա, ազնվացեղ եղջերու, եվրոպական եղնիկ, մանդարինկաներ, կապիկներ, երկու ջայլամ, երկու կենգուրու, պտուտակավոր-կոտոշավոր այծեր, հովազ, որով բոլորը հիմա հպարտանում են: Մի սամալյոտ հատուկ […]
13:26 12.04.2019
Ինչքան կենդանիները պակասում են, էնքան հեշտ է պահելը, ծախսը քչանում է: Կենդանիների անկումը լինում է անգրագիտությունից: Այս մասին ասել է Կենդանաբանական այգու տնօրենի դեմ բողոքողներից մեկն այսօրվա ակցիայի ժամանակ: «Մի հոգի է կառավարում, իրեն տենց է հարմար՝ միսը քիչ է կերակրում, քիչ են կենդանիները: Եղել են ինվալիդ թռչուններ, բերկուտներ ամպուտացված, բոլորը մի քանի օրում կորան, […]
12:15 12.04.2019
Երևանի կենդանաբանական այգու մի խումբ աշխատակիցներ կրկին բողոքի ակցիա են անցկացնում: Այս անգամ նրանք բողոքում են կենդանիներից մեկի համար արված «սխալ ախտորոշումից»: Մի խումբ բժիշկներ՝ Ամստերդամից, Մոսկվայից և Իրանից հրավիրված, Կենդանաբանական այգու վագրերից մեկի մոտ ախտորոշել էին լեյկոզ: Աշխատողները պնդում են, որ ախտորոշումը սխալ է: Կենդանու մոտ իբրև թե վիրուսային հիվանդություն է, և Երևանի ոչ […]
22:57 11.04.2019
«Մենք հնարավորություն տվեցինք, համատեղ որոշման եկանք կառավարության հետ այն մասին, որ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք, կարող են գումար մուծել և ազատվել քրեական հետապնդումից»,- խոսելով ԱԺ -ում վերջերս ընդունված այն օրինագծի մասին, որը թույլ է տալիս 27 տարին լրացած և զինծառայությունից խուսափած մարդկանց գումար վճարել և վերադառնալ հայրենիք՝ ասել է ԱԺ պատգամաոր Քրիստինե […]
22:16 11.04.2019
«Զորացրվածների պարտադիր բուժզննում անցնելու մասին օրենսդրական նախագիծը, որը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովին էր ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ևս մերժվեց, որովհետև կառավարության որոշումը կարգավորում է այդ խնդիրը»,- «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: «Կառավարությունը որոշում կընդունի, որից հետո զորացրվածները առողջական բոլոր խնդիներով կդիմեն և կստանան օգնութjուն: […]
16:41 11.04.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ավարտվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Վաղը դատարանը կհրապարակի որոշումը: Կարճ տևած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ երկու […]
12:47 11.04.2019
Հյուրանոցների և ավիատոմսերի որոնման օնլայն ծառայությունների մասնագետները հրապարակել են Եվրոպայի ամենագերագնահատված քաղաքների վարկանշային աղյուսակը: Առաջին տեղում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն է: Հարցվածների մոտ 29 տոկոսը խոստովանել է, որ այդ քաղաքը չի արդարացրել իրենց սպասումները: Երկրորդ տեղում Բեռլինն է, որից հիասթափվել է հարցվածների 15 տոկոսը: Երրորդ տեղում Բարսելոնն է, որից դժգոհ է մնացել հարցվածների 8 տոկոսը: Առաջին […]
23:30 07.04.2019
40 երկրի 230 կենսաքիմիկոսներ և կենսաբաններ դիմել են ՄԱԿ-ին՝ հիմնավորելով, թե որքան վտանգավոր են անլար ականջակալները: Նրանք պնդում են, որ էլեկտրամագնիսական ճառագայթները կարող են առաջացնել քաղցկեղ, գենետիկ ու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, սթրես, նյարդաբանական խանգարումներ և ինքնազգացողության վատացում: Այդ կարծիքին են նաև ռուս գիտնականները: Նրանք կարծում են, որ 5G որակի կապի ներմուծումը ավելի կվտանգի մարդկանց առողջությունը: […]
22:14 07.04.2019
Էնդրյու Իվանիցկին մասնակցել է ՆԱՍԱ -ի կողմից անցկացվող հետազոտությանը, որը նվիրված էր անկշռելիության պայմաններում մարդու օրգանիզմի ուսումնասիրությանը: «Փող ստանալ միայն անկողնում պառկելու համար՝ սկզբում դա երանություն է թվում, բայց հետո հասկանում ես, որ սովորական գործողությունները՝ լոգանք ընդունելը, կարիքները հոգալը, քնելը, լուրջ խնդիր են քեզ համար»,- պատմում է Էնդրյու Իվանիցկին: Փորձարկման էությունն այն է, որ փորձարկվողը […]
20:00 06.04.2019
Պորտուգալիայում 50-ամյա մի կին պատահմամբ կուլ է տվել բուտերբրոդի վրայի ատամմաքրիչը և մահացել, հաղորդում էDaily Mail-ը: Կինը դիմել է բժշկի, երբ կոկորդի շրջանում ցավ է զգացել: Բժիշկը կարծել է, թե կինը մրսած է, պարզապես նշանակել է հակաբորբոքային դեղեր և ճանապարհել տուն: Ավելին, նրան ուղարկել են նաև հոգեբանի մոտ, նշում է պարբերականը: Երկու օր անց կնոջը […]
17:08 06.04.2019
Պետական վերահսկողական ծառայության կալանավորված պաշտոնյաներից մեկի՝ գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում: «Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և […]
16:32 06.04.2019
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն վերջինս համաներմամբ ազատ է արձակվել, քանի որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի համաձայն՝ […]
16:25 06.04.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երկար ժամանակ հիվանդանոցում էր: Նրան տեղափոխել էին Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկը 2018թ.վերջին: Դերասանը դուրս է գրվել այս տարվա մարտին: Բժիշկներն արգելել են նրան թատրոն գնալ մինչև ապաքինումը: Հիշեցնենք՝ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականին, երբ նախկին կնոջ ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ վիճել էր և ամուսնալուծվել: «Արմեն Բորիսովիչը […]