20:00 09.06.2019
Ամերիկյան Skin Cancer Foundation կազմակերպության մասնագետները պարզել են, որ մաշկի քաղցկեղ կարող է առաջացնել ոչ միայն արևի ուղիղ ճառագայթների տակ երկար ժամանակ մնալը: Մաշկի քաղցկեղը կարող է զարգանալ նաև անքնությունից՝ քնի հորմոնի՝ մելատոնինի պակասի հետևանքով: Քնել ժամը 23:00-ից ոչ ուշ. մասնագետները նման խորհուրդ են տալիս: Մելատոնինի նորմալ քանակն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Բացի այդ, […]
16:22 08.06.2019
«Մտքերի գագաթնաժողովը» մի գագաթնաժողով է, որի հարկի տակ ամեն տարի հավաքվում է 200-300 մարդ աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր բաների մասին։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը։ Երբ ես մտածում եմ «Մտքերի գագաթնաժողովի» մասին և նայում Արարատի այս նկարին, այն ինձ […]
13:20 08.06.2019
«Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունը այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ -ն իր մասով, կատարում են համապատասխան գործողություններ: Այլ մեկնաբանություն ես տալ չեմ կարող»,- «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ` լրագրողների հետ ճեպազրուցում, ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս տրված հանձնարարականի վերաբերյալ՝ վնասազերծել սևազգեստ, ատելության ու բռնության քարոզ անող մարդկանց: «Շրջանակը մեզ […]
12:38 08.06.2019
Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու […]
12:12 08.06.2019
Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, և ահա, եկել է մտքի դարը: Որևէ կասկած չունենք, որ մենք միտք ունենք և մեր հիմնական անելիքը, ըստ այդմ, որոշված է՝ մենք պետք է զբաղվենք մեր մտքի […]
23:02 07.06.2019
Բուդապեշտում զբոսաշրջային նավի և ջերմանավի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 19- ի, հաղորդում է Origo հունգարական պարբերականը: Ոստիկանությունը հաղորդում է, որ հինգշաբթի գտնվել են հարավկորեացի ևս 1 զբոսաշրջիկի և ջերմանավի անձնակազմի անդամներից մեկի դիերը: Վերջինին գտել են վթարի վայրից 21 կմ Դունայ գետի հոսանքն ի վար: Եվս 9-ի՝ 8 հարավկորեացի զբոսաշրջիկի և հունգարացի նավավարի […]
19:20 07.06.2019
Մադոննան թողարկել է Dark Ballet երգի տեսահոլովակը: Dark Ballet-ն ընդգրկված է Madame X ալբոմում: Դրանում ևս 14 կոմպոզիցիա կա: Սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 14-ին: Տեսահոլովակը տեղադրվել է երգչուհու յութուբյան էջում: Տեսահոլովակում հանդես է եկել հայտնի ռեփ երգիչ և ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպան Միկկի Բլանկոն:
15:56 07.06.2019
Այսօր՝ հունիսի 7-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել: Արձանագրվել է Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը, նաև այն, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում, մոտավորապես համահունչ այն հայտարարությանը, որը տարածել է ՄԻՊ-ը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը: […]
14:39 07.06.2019
Ավստրալիայի ոստիկանությունն առգրավել է 1.6 տոննա մետամֆետամին տեսակի թմրամիջոց: Այս մասին հայտնում է BBC-ն: Հանցագործներն այդ խմբաքանակը տեղափոխում էին Թաիլանդից և մտադիր էին իրացնել Ավստրալիայում: «Դա մետամֆետամինի ամենամեծ խմբաքանակն է, որը երբևէ հայտնաբերվել է մեր երկրում»,- հայտարարել են ոստիկանները: Մետամֆետամինի ընդհանուր արժեքը կազմել է 840 մլն դոլար: Ոստիկանները հայտնաբերել են նաև թաքցրած 37 կգ հերոին: […]
13:59 07.06.2019
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարզաբանում է տարածել Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Երեկ՝ 2019թ․ հունիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակում է արել Էդգար Ծատինյանի մահվան գործի քննության ընթացքի մասին, որը թյուրընկալումների տեղիք է տվել։ Պարզաբանում ենք, որ ինչպես այս գործի մասին մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, Էդգար Ծատինյանը բռնության է […]
12:31 07.06.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունն այսօր հետաձգվեց: Պաշտպան Արսեն Մկրտչյանը դատական նիստից հետո տեղեկացրեց, որ հետաձգումը պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով՝ անհրաժեշտ փաստաթղթեր են պակաս: Դատարան այսօր լսել է կողմերից մեկին: Դատական նիստը կշարունակվի հունիսի 11-ին: Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական […]
13:16 06.06.2019
Այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 170 մլն քմ: Այս մասին այսօր կառավարության նիստում հարց է բարձրացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ջրառը նախատեսված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հա հողատարածքների համար: Նախարարը նկատել է, որ այս տարի ձյունը, թեև քիչ էր, […]
12:08 06.06.2019
Ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու հերթապահություն իրականացրած անձինք չեն զրկվել ուսման վարձի զեղչի 20 տոկոսից: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` ի պատասխան երեկ որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, թե այդ զեղչը չեղարկվել է: «Գործընթացը տեղի է ունեցել մարտին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք, և փոխանցումները կատարված են: […]
11:17 06.06.2019
Կոնկրետ գործողություններ են կատարվում փողոցում քայլող մարդկանց անվտանգությունը և պաշտպանվածության զգացումը խաթարելու համար: Սա հանրային անվտանգության խնդիր է, և այս հարցին մոտենալ միայն քրեական օրենսգրքի մեկ հոդվածի շրջանակում, ես կարծում եմ՝ այնքան էլ արդարացված չէ: Եթե կա անհրաժեշտություն, ես կարծում եմ, որ պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել և բռնության ու ատելության քարոզը խիստ հակազդեցության արժանացնել: […]
10:54 06.06.2019
Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության համար որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Մեկ տարվա գործունեության և փորձերի ընթացքում այդ ուժերը վերջնականապես հասկացան, որ անդառնալիորեն […]
19:37 05.06.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ ամբաստանյալ Մանուկյանն անսպասելի բորբոքվեց, երբ հարցաքննվում էր վկա ոստիկան Հենրիկ Մուշեղյանը: Նա պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 30-ին հերթապահում էին ՊՊԾ գնդի մոտ: Բուռնազյան փողոցից ուղևորվեցին դեպի Խորենացի, իրենց հետևից ընթանում էր ոստիկանական այլ խումբ «Հոնդա» մակնիշի մեքենայով, որում գտնվում էր […]
14:20 05.06.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը, շարունակվել է վկաների հարցաքննությամբ: Հարցաքննվել է Հենրիկ Մուշեղյանը, որը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ և մինչև հիմա աշխատում է ոստիկանությունում: Վկան պատմեց, որ դեպքի օրը կրակոցներ է լսել, որից հետո նկատել են, որ […]
13:12 05.06.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ հարցաքննվել են վկաները: Առաջին վկան՝ Ռուզան Մարգարյանը, շտապօգնության բժիշկ է, ՊՊԾ գնդի գրավման օրը հերթապահ է եղել: «Կանչ ստանալուց հետո մտանք սենյակ, կանչել էին բուժօգնություն ցույց տալու, սակայն տեսել ենք արյան հետքեր, դիակ, որը հաղթանդամ տղամարդ էր: Տեղավորեցինք պատգարակի վրա ու դրեցինք մեքենայի […]
21:12 02.06.2019
Գիտնականները պարզել են, որ կատուները խելքով չեն զիջում շներին: Թեև երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ շներն են ավելի խելացի, քան կատուները, գիտնականները տեսություն են մշակել, որը հաստատում է իրենց համոզմունքը: Դրա էությունն այն է, որ առանձին վերցրած մեկ կատուն ավելի լավ որսորդ է, քան գայլը կամ շունը: Կատուն ավելի հեշտ ու արագ է մուկ […]
20:10 02.06.2019
Մինթայը համարվում է ռուսական շուկայում ամենաէժան ձկներից մեկը: Սպառողները մի տեսակ քամահրանքով են վերաբերվում այդ ձկանը, կարծես երկրորդ տեսակի կերակուր՝ կատուների համար: Սակայն դրանում ֆոսֆորի հսկայական քանակություն կա, ինչն այնքան էլ շատ չէ մյուս թանկարժեք ձկներում: Որակի փորձագետները թեսթավորել են կաշին հեռացրած մինթայը ու պարզել, որ այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, ամինաթթուների ամբողջական համալիր: […]
21:59 31.05.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավորելու է «Եվրոպական համերախություն» կուսակցությունը: Որոշումը կայացվել է կուսակցության համագումարի ժամանակ: Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախկին նախագահի «Համերաշխություն» կուսակցությունն անվանափոխվել է «Եվրոպական համերաշխություն»: Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակված են հուլիսի 21-ին:
18:34 31.05.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր էլ շատ կարճ է տևել: Ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս ոչ մի պաշտպան չէր ներկայացել: Դատավորը տեղեկացրել է, որ ամբաստանյալները պետք է դիրքորոշում հայտնեն իրենց նկատմամբ համաներում կիրառելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Ամբաստանյալ Արամ Հակոբյանն […]
18:16 31.05.2019
Ջերմուկից օգտատեր Նարեկ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ անհայտ անձինք սեպով փակել են Հորբատեղիի գեյզերը: Նա հայտնել է, որ դիմել են ԱԻՆ-ին` օգնության խնդրանքով: Օգտատերը հրապարակել է նաև լուսանկարներ, որոնք ներկայացնենք ստորև. Ավելի ուշ հաղորդվել է, որ Վայոց ձորի փրկարարական ուժերի աշխատակիցները մեկնել են Հորբատեղ և վերացրել ստեղծված խնդիրը։ Խնդիրը հարթվել է 1 […]
16:28 31.05.2019
Ազգային ժողովում այսօր քվեարկել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության համար: Առաջադրված 5 թեկնածուներից մեկը չընտրվեց։ ՏՄՊՊՀ նախկին անդամ Դավիթ Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր։ ՏՄՊՊՀ անդամներ ընտրվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության նախկին պետ Վահե Չիբուխչյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական […]
00:55 31.05.2019
Ջենովա քաղաքի դատարանը կոռուպցիայի մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին քաղաքական գործիչ, տրանսպորտի փոխնախարար Էդոարդո Ռիկսին: Իշխող քաղաքական «Լիգա» կուսակցության անդամ Էդոարդո Ռիկսին շրջանային խորհրդի 21 նախկին և ներկա անդամների հետ մեղադրվել է 2010-2012 թվականներին պետական միջոցները «քամուն տալու» համար,հաղորդում է РИА-Новости գործակալությունը: Ծախսած գումարի չափը տատանվում է մի քանի հարյուր հազար եվրոյի […]
00:31 31.05.2019
Չինաստանում հնագետները հայտնաբերել են ընտանեկան հազարամյա դամբարան, որը թվագրվում է X–XI դդ․, երբ Չինաստանում իշխում էր Հյուսիսային Սուն, գրում է «Սինխուա» պարբերականը: Դամբարանը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ Չինաստանի արևելյան նահանգում ճանապարհ էր կառուցվում: Այն 13 գերեզմանից է բաղկացած, որոնցում ավելի քան 50 գտածո է եղել: Փայտե իրերի մի մասը լաքապատ է եղել: Եղել են […]
18:06 30.05.2019
«Մեկ Հայաստան» կուսակցությունը, հետևելով վերջին օրերին ՀՀ դատական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. 1․ ՀՀ գործադիր իշխանության կողմից տեղի է ունեցել առերևույթ միջամտություն ՀՀ դատական իշխանության գործունեությանը, որի հետևանքով խախտվել է ժողովրդավարության և ՀՀ Սահմանադրության հենասյուն հանդիսացող իշխանությունների տարանջատման սկզբունքը, խաթարվել է դատական իշխանության անկախությունն ու բնականոն գործունեությունը։ […]
00:57 30.05.2019
Գիտնականները ենթադրում են, որ ջրային ավազանի աղտոտվածությունը կարող է 2050 թվականին ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ, հաղորդում է Independent-ը: Պատճառն այն է, որ մոլորակի ջրային ավազանը լի է հակաբիոտիկներով: Ավելի քան 70 երկրի գետերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 65 գետերում կա 14 տեսակի հակաբիոտիկ: Ամենաաղտոտվածը Ասիայի և Աֆրիկայի գետերն են: Բանգլադեշում դեղերի […]
23:59 29.05.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է մի լուսանկար, որտեղ շաուրմա կա ձեռքին: Լուսանկարում նաև իր թիմի անդամներից կան: Հրապարակելուց կես ժամ անց լուսանկարն ավելի քան կես միլիոն «լայք» է հավաքել Instagram-ում: «Երբ լարված գրաֆիկ ունես՝ շաուրման կարող է փրկություն լինել: Դրանում ոչ մի պախարակելի բան չկա, ինչպես տեսնում եք»,- գրել է քաղաքական գործիչը: Հետո հավելել […]