14:14 29.06.2019
«Հուսեյնովը մեր դեմ հանել էր 8000 մարդ, դա նորություն չէ, կայքերում կա գրված: Բայց հայ տղաները ջարդեցին նրանց, մենք պետք է գիտակցենք մի բան՝ միայն զենքը ձեռքներիս կարող ենք ապահովել մեր անվտանգությունը»,- խոսելով Արցախյան պատերազմում անհետ կորած տղաների մասին՝ այսօր Եռաբլուրում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար, ԵԿՄ միության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը: Հիշեցնենք, որ հունիսի 29-ին […]
12:29 29.06.2019
Այսօր վաղ առավոտյան Եռաբլուր պանթեոնում էին արցախյան պատերազմում անհետ կորած ազատամարտիկների հարազատները, Երկրապահ կամավորական միության անդամներն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Արդեն 19 տարի շարունակ այս օրը նրանք հարգանքի տուրք են մատուցում այն զինվորների հիշատակին, ովքեր չվերադարձան պատերազմից: Իսկ հունիսի 29-ը պատահական չի ընտրված. 1992 թվականի այդ օրը ռազմական գործողությունների ժամանակ 80 ազատամարտիկ է անհետ կորել: […]
09:44 28.06.2019
Սասեքսի դքսուհին ձևափոխել է իր ամուսնական մատանին, հաղորդում է Daily Mail պարբերականը: 2017 թվականի նոյեմբերին արքայազն Հարրին նրան նվիրել էր 3 ադամանդով փայլուն մատանի: Մինչդեռ վերջերս լրագրողները նկատել են, որ մատանին համալրվել է մանր ադամանդներով: Ոսկերչական գործի փորձագետները հաստատել են, որ մատանին փոխված է և ավելի շատ նմանեցրած է ամերիկյան մատանիներին: Նոր ադամանդե փշուրները նորաձևության […]
09:30 28.06.2019
Բահամյան կղզիներում շնաձկները հարձակվել են լողացող աղջիկներից մեկի վրա: Աղջիկը մահացել է,հաղորդում է CNN-ը: Ջորդան Լինսին 21 տարեկան էր, եկել էր Բահամյան կղզիներ ընտանիքի հետ, Կալիֆոռնիայից: Երբ աղջիկը ջրի մակերեսին հատուկ շնչառական խողովակով լողալիս է եղել, շնաձկները հարձակվել են նրա վրա: Նրանք բզկտել են աղջկան: Ընտանիքի անդամները նկատել են մոտեցող շնաձկներին, փորձել են զգուշացնել աղջկան, […]
08:30 28.06.2019
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին աշխատավարձը 12 797 գրիվեն է՝ մոտ 485 դոլար: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը: Նույն աղբյուրը նշում է, որ 2019 թվականի մայիսին, երբ Զելենսկին ստանձնեց այդ պաշտոնը, նրան նշանակվեց 12 727 գրիվեն աշխատավարձ: Դրանից 2.400 գրիվեն՝ մոտ 94 դոլարը պահվում է որպես հարկ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնը Զելենսկին […]
00:06 28.06.2019
Այս շաբաթ ձերբակալվել է «հատկապես վտանգավոր հանցագործ»՝ 93- ամյա մի տատիկ՝ Ջոզի Բըրդսը, գրում էThe Guardian-ը: Նա երբեք օրենքի հետ խնդիրներ չի ունեցել, այդ պատճառով շատ է ցանկացել, որ իրեն ձերբակալեն, «քանի դեռ շատ ուշ չէ»: Այդ դեպքը կմնար գաղտնի, եթե այդ մասին Twitter-ում չգրեր թոռնիկը ՝ Պեմ Սմիթը: Նա շնորհակալություն է հայտնել Մասաչուսեթսի ոստիկանությանը՝ […]
23:37 27.06.2019
Ո՞ւմ է ձեռնտու վրացական կոնֆլիկտը՝ վարկածները շատ են: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Վրաստանի այժմյան իշխանության այնքան էլ սրտով չէ «SOCAR»-ի և Ադրբեջանի իշխանությունների նավթագազային էլիտայի հետ համագործակցությունը: Հատկապես վրաց-ադրբեջանական վերջին լարվածության ֆոնին՝ կապված վանական համալիրի հետ։ «Բիձինա Իվանիշվիլիի և դրան հաջորդած կառավարությունը բավականին խորամանկ կարողանում էր օգուտներ քաղել Ադրբեջանից, երբեմն մեղմ շանտաժի գործիքներ […]
19:15 27.06.2019
«Որքան էլ ցավալի է, Վրաստանը թևակոխում է քաղաքական անկայունության լուրջ շրջան, ըստ որում, դա տարածաշրջանային ու նաև միջազգային զարգացումների մտահոգիչ խորապատկերում: Ի վերջո, սևծովյան, մասնավորապես ՆԱՏՕ-ի և Արևմուտքի միջև բավականին լուրջ ակտիվացումներ են դիտվում` ի դեմս Ուկրաինայում ԱՄՆ իրականացրած վարժանքների, նաև Վրաստանի հետ պարբերաբար իրականացվող վարժանքների այս ֆոնին ունենալ ուժերի փոփոխվող հավասարակշռություն Վրաստանում, որն անցյալի […]
18:30 27.06.2019
Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ, և Հայաստանը սատարում է այդ վերադարձին: Արդյոք դա չի՞ սրի Հայաստանի հարաբերությունները Վրաստանի և Ուկրաինայի հետ. «Հեռանկար» հաղորդման տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան` քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նկատել է, որ բավական բարդ է նման իրավիճակում դեմ արտահայտվել դաշնակցին: «Իհարկե, Ուկրաինան ուրախ չէ, որ ՌԴ-ն վերադառնում է, ինչ-որ ձևով պատժամիջոցներից դուրս […]
17:05 27.06.2019
«Պետք է հանգուցալուծման պահանջ լինի ներսից: Էդ խմբերի միջև արհեստական բախումները և նեղ անձնական շահերի առաջխաղացումը միայն վնասում է դրան: Ես ուրախ եմ, որ իմ հայտարարությունից հետո քննարկումներ են սկսվել: Վերջերս նաև հրավեր եմ ստացել համալսարանի դոկտորների կողմից: Օգոստոսի վերջին կհանդիպենք: Կայցելեմ, միասին կքննարկենք»,- խոսելով Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող զարգացումների մասին` ասել է ՀՀ […]
16:32 27.06.2019
Երևանի պետական համալսարանում այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել բուհի 100-ամյակին նվիրված նամականիշ: 220 դրամ արժեքով նամականիշը տպագրվել է Ֆրանսիայում 30 000 տպաքանակով: Հեղինակը Լևոն Լաճիկյանն է: Նամականիշի վրա պատկերված է ԵՊՀ գլխավոր մասնաշենքը` Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի արձանախմբով: Նամականիշը պատրաստված է գրաֆիկական եղանակով: Հեղինակը պարգևատրվել է ոսկե մեդալով: Ի դեպ, ԵՊՀ-ն հիմնադրվել […]
19:15 26.06.2019
Բայկալ լճում թունավոր նյութերի պարունակությունը հատել է թույլատրելիի սահմանագիծը, և լիճը վտանգավոր է առողջության համար: Այս մասին ահազանգում են ՌԴ ԳԱԱ գիտնականները: Նրանք կարծում են, որ այդ լճի ջուրը խմելը մահացու վտանգավոր է: Իսկ թունավոր նյութերի ավելացումը կհանգեցնի նրան, որ լիճը չի համապատասխանի այլևս սանիտարահիգիենիկ չափանիշներին: Ջուրը աղտոտվել է այնպիսի ջրիմուռներով, որոնք փոխում են լճի […]
15:27 26.06.2019
Թեթև մետաղների թափոնների հավաքումն ու վերամշակումը ոչ միայն բնապահպանական խնդիրներ է լուծում, այլև աշխատատեղեր ստեղծում և հարկային մուտքեր ապահովում պետական բյուջե: Այդ բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչներն այսօր ասուլիս են հրավիրել և բարձրաձայնել, որ 2012 թվականից այն օրենսդրական արտոնությունը, որը գործում է, և որի շրջանակում իրենք արտահանում են իրենց վերամշակված արտադրանքն առանց պետական տուրքի, ծանր […]
19:07 24.06.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատական է տվել Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներին, գրում է РИА Новости գործակալությունը: «Մենք կարծում ենք, որ դրանք հակաօրինական են: Ահա այն ամենը, ինչ կարող ենք ասել»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ երկիրը նոր հակաիրանական պատժամիջոցներ կսահմանի, քանի որ Իրանը վնասազերծել էր ԱՄՆ […]
18:33 24.06.2019
Սահմանադրական դատարանի մոտ այսօր հավաքվել էին ՎԵՏՕ նախաձեռնության անդամները՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ: Նրանք պահանջում էին, որպեսզի Սահմանադրական դատարանի մոտ առավոտյան հավաքված ակցիայի մասնակիցները չխոչընդոտեն դատարանի աշխատանքները և ՍԴ աշխատակիցների տեղաշարժը: Հավաքին մասնակցում էր նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի հայտարարությամբ՝ ՎԵՏՕ-ն տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք է սկսում:
18:13 24.06.2019
ՌԴ nախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայումս Վրաստանում հակառուսական հիստերիա է սկսվել, հաղորդում է РИА «Новости»-ն: Պաշտոնյայի համոզմամբ` այդ հիստերիան սկսվել է երկրի ներսում ծայրահեղական ուժերի հրահրումներով: Պեսկովն ավելացրել է նաև, որ Վրաստանում ներքին քաղաքական ճգնաժամ կա, բայց դա արդեն ՌԴ-ի գործը չէ: «Մեզ հետաքրքրում է, թե որքանով է դա ձեռք բերում հակառուսական […]
21:30 23.06.2019
Գիտնականները մի ժամանակ համոզված էին, որ սպիտակ միսն օգտակար է կարմիր մսից, քանի որ քիչ է ազդում ցածր խտության խոլեստերինի կազմավորման վրա: Այժմ գիտնականները հակված են կարծել, որ սպիտակ միսը նույնքան վնասակար է, որքան կարմիրը: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի սննդաբանները: Այդ մասին հաղորդում է Focus-ը: Փորձարկմանը մասնակցել է 100 կին և տղամարդ: Նրանց […]
14:00 23.06.2019
Երրորդ տարին անընդմեջ տարվա լավագույն զբոսաշրջային ուղղություն. World Travel Awards-ի խորհրդատուներն այսպես են գնահատում Պորտուգալիան: World Travel Awards Europe 2019-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Մադեյրա կղզու Բեմոնդ Ռեյդ պալատում: Մասնակիցները զբոսաշրջային ոլորտի աշխարհի լավագույն գիտակներն են: Եվրոպայի լավագույն ծովափ է համարվել պորտուգալական Ալգարվեն, իսկ մայրաքաղաք Լիսաբոնը համարվել է Եվրոպայի լավագույն զբոսաշրջային ուղղություն: ՌԴ հյուսիսային […]
19:28 20.06.2019
Վերաքննիչ քրեական դատանում այսօր շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պետական մեղադրողների և տուժողների իրավահաջորդների բողոքների քննությունը: Նրանք, հիշեցնենք, որ բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումները Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու, գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին: Այսօր բողոքների դեմ փաստարկներ են ներկայացրել Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները: Ռոբերտ Քոչարյանի […]
16:03 18.06.2019
Մանվել Գիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ այսօր ամբաստանյալ Գրիգորյանը կրկին ներկա չէր: Դատարանը բանավոր տեղեկացել էր, որ նրան հնարավոր չէ տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոնից առողջական խնդիրների պատճառով: Դատարանը հրապարակեց մի գրություն Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված, որի համաձայն` Մանվել Գրիգորյանը «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ն նվիրաբերում է պետությանը` որպես պետությանը հասցված […]
15:36 18.06.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանն այսօր ամբաստանյալ Գրիգորյանը կրկին ներկա չի եղել: Դատարանին բանավոր տեղեկացել են, որ ամբաստանյալին հնարավոր չի եղել տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոնից առողջական խնդիրների պատճառով: Պետական մեղադրող Վահե Դոլմազյանը միջնորդել է Գրիգորյանի առողջական վիճակի մասին ամբողջական տեղեկություններ […]
19:30 17.06.2019
Երեկ Ճապոնիայում կայացած G20-ի հանդիպման ժամանակ առաջին անգամ համաձայնագիր է կնքվել օվկիանոս լցված պլաստիկի դեմ համատեղ պայքարելու վերաբերյալ: «Համաձայնագրում ամրագրված են պլաստիկ աղտոտվածության դեմ պայքարի ընդհանուր դրույթները»,- հայտարարել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Յեսիակի Հարադան: Որոշ ձևակերպումներ «լղոզված են», ու այդ պահանջների կատարումը պետք է կյանքի կոչվի կամավորության սկզբունքով: Կան նաև կոնկրետ քայլեր՝ աջակցել […]
19:09 17.06.2019
ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը 2 ամսով երկարաձգելու Ընդհանուր իրավասության դատարանի` մայիսի 2 որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը: Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանին ներկայացվեցին տեղեկանքներ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ամբաստանյալի առողջական վիճակի մասին: Պաշտպան Կարեն Քամալյանը դատարանին տեղեկացրեց, որ Գրիգորյանի մոտ սկսվել է փտախտ ու անդամահատման վտանգ կա: Պաշտպան […]
14:51 17.06.2019
«Շատ վատ եմ ինձ զգում, բայց կան փաստաբաններ, որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն համակարգերի մեջ, կազմել են մաս, կատարել են «պոչտալյոնի» դեր, իրենք փաստաբանությամբ առհասարակ չեն էլ զբաղվել, բայց տարբերությունը դատավորի, դատախազի, քննիչի ու փաստաբան միջև այն է, որ փաստաբանը չի ստանում պետական աշխատավարձ: Եթե ապօրինի արարք է արել, իրեն բնականաբար պետք է քրեական պատասխանատվության […]
13:40 17.06.2019
«Այդ համակարգի մասին գործ ունենալիս մենք պետք է մեր մտքում ունենանք` պետք է սկսել զրոյից: Հույս ունենալ, որ այդ համակարգը կառողջանա կամ մեկ տարի կարելի է տալ, որպեսզի այն առողջանա, հարմարվի նոր իրականությանը, թյուրիմացություն է: Դատավորների մոտ 100 տոկոսը հասկանում է, որ մեր իրականությունից դուրս է: Նրանք բոլորը` վերից վար, ներգրավված են եղել արդարադատության դեմ […]
23:59 16.06.2019
Մարսի վրա, առանց Երկրի ռեսուրսների աջակցության, կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար, գիտնականները սա վաղուց են հայտնաբերել: Բրաունի համալսարանի Արեգակնային Համակարգի-ի ներկայացուցիչ Ջեյմս Հեդը համոզված է. «Մարսի վրա բավարար քանակի ջուր կա։ Թեև այն սառույցի տեսքով է, դա բավարար է, որպեսզի այն համարձակները, որոնք մտադրվեն երբևէ բնակվել Մարսի վրա՝ կարողանան Երկիր մոլորակի ռեսուրսներից անկախ ապրել […]
23:30 16.06.2019
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ծագումով հրեա, գիտահետազոտական ու գեղարվեստական բազմաթիվ գրքերի, այդ թվում՝ «Երբ լալիս է Նիցշեն »,«Ստախոսը թախտին» գրքերի հեղինակ Իրվին Յալոմի էքզիստենցիալ հայացքները կյանքի, մահվան ու մարդկային հարաբերությունների մասին ոչ բոլորին են հաճելի թվում, սակայն բժշկի առաքելությունն այն է, որ նա գիտակցում է յուրաքանչյուր հիվանդի առանձնահատկությունները: Ուստի, մի քանի դիտարկում հրեա հոգեթերապևտից, որոնք, գուցե, […]
18:05 13.06.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր սկսվեց կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը: Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրված՝ 2500 դոլար կաշառք ստանալու, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին կաշառք […]
23:59 09.06.2019
Ծանոթացեք` այս չքնաղ մոդելը Կլաուդիա Ռոմանին է: Նա ստացել է ֆուտբոլային մրցավարի արտոնագիր և պետք է վարի Ա խմբի խաղերը: 36-ամյա մոդելը վերջերս է ստացել այդ արտոնագիրը: «Վազվզել դաշտում և նկատողություն անել այդքան տղայի՝ այս հնարավորությունը ես չէի կարող բաց թողնել»,- ասել է Կլաուդիան: Կլաուդիան ծնվել է Իտալիայում, բայց հասցրել է բնակվել Դանիայում, Անգլիայում […]
20:30 09.06.2019
Մասնագետները շոգերն ընկնելուն պես առաջարկում են առանձնահատուկ կերպով հետևել սննդակարգին: Տավարի, խոզի, հորթի միսը, օրինակ` դժվարամարս է, ուստի նրանք առաջարկում են յուղոտ մսի փոխարեն ուտել հատապտուղներ, միրգ ու բանջարեղեն: Սպիտակ մսից հրաժարվել, սակայն, չարժե: «Ամռանն օրգանիզմը ջրազրկվում է, դանդաղում է նյութափոխանակությունը, մարսողական համակարգի աշխատանքը, յուղոտ մթերքներն ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում օրգանիզմի համար՝ բարդացնելով շոգի դեմ […]