15:24 02.08.2019
ԱՄՆ-ում 23 տարեկանում մահացել է երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու կրտսեր եղբոր՝ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու թոռնիկը՝ Սիրշա Քենեդին: Մահվան պատճառը պաշտոնապես չի հաղորդվում, սակայն The New York Times պարբերականի տվյալներով՝ աղջիկը մահացել է թմրանյութի գերդոզավորումից: Աղջկա դիակի մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթսի տանը: 1961-64 թթ Ռոբերտ Քենեդին, եղբոր նշանակմամբ, […]
13:29 02.08.2019
Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը ծածկել է ավելի քան 600 բնակավայր, գրում է РИА «Новости գործակալությունը: Ծխածածկույթում են հայտնվել քաղաքներ, գյուղեր և այլ բնակավայրեր: Դժվար իրավիճակում են Բուրյաթիայի, Յակուտիայի, Իրկուտսկի, Մերձբայկալյան և Կրասնոյարսկի շրջանները: «34 շրջանի 618 բնակավայրերում ծխածածկույթ է»,- հաղորդում է ԱԻ ծառայությունը: Այդ բնակավայրերում անընդհատ ստուգվում է օդի աղտոտվածության մակարդակը, որպեսզի բացառվի […]
16:24 31.07.2019
«Սիլվա Համբարձումյանն ընդդեմ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի» քրեական գործով դատական նիստից առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը խոսել է դատավարության ձգձգման պատճառների մասին: «Դատավարությունն անընդհատ հետաձգվում է, քանի որ գործում ընդգրկված են մեծ թվով մարդիկ: Երեք-չորս հոգին փախած են, մեկը կալանավորած է, մեկն էլ ստորագրությամբ է շրջում քաղաքում: Կարևոր դեմքին՝ Արամ Հարությունյանին էլ չեն կարողանում գտնել: […]
15:36 31.07.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստի ավարտին դատավոր Մեսրոպ Մակյանը վերացրեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի` հարազատների հետ տեսակցության արգելքը: Այդ մասին խնդրանքով դիմել էր Սմբատ Բարսեղյանի հարազատներից մեկը: Հիշեցնենք` Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանների սպանության մեջ:
12:39 31.07.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննությանը հարցաքննվում են վկաները: Վկա Կառլեն Ղուկասյանը ևս ոստիկան է: Այժմ չի աշխատում այդ համակարգում: Նա պատմեց, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ծառայության է եղել գնդի ներսում: Դեպքի օրն անկանոն կրակոցներ է լսել, հետո նկատել է ոստիկան Գագիկ Մկրտչյանին լրիվ արյունոտ, տեղափոխել […]
11:52 31.07.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունն այսօր շարունակվել է վկաների հարցաքննությամբ: Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ ավելի վաղ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը` ստացված Միքայելյանի անվան հիվանդանոցից: Դրանում նշվում է, որ վերջինս ստանում է քիմիաթերապիայի կուրսեր, դատական նիստին կարող է մասնակցել որոշակի ընդմիջումներով: Հիշեցնենք` այս […]
14:53 30.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Այս դատական նիստին ևս Մանվել Գրիգորանը ներկա չէ, քանի որ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել դատարան այն մասին, որ նա, առողջական վիճակով պայմանավորված, չի կարող […]
23:55 14.07.2019
Բրիտանացի բլոգեր Աննա Բեյը իր յութուբյան էջում տեղադրել է տեսահոլովակ-ուղեցույց՝ ինչպես գտնել հարուստ փեսացու։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Բլոգերը խորհուրդ է տալիս իր հետևորդներին նախ ուշադրություն դարձնել արտաքինին: Խորհուրդ է տալիս նաև հաճախ այցելել այնպիսի տեղեր, որտեղ նախընտրում են լինել հարուստ տղամարդիկ, օրինակ, առողջ սննդի սուպերմարկետներ, բարձրակարգ սրճարաններ ու հագուստի սրահներ, զբոսանավային շոուներ: […]
23:30 14.07.2019
ԱՄՆ-ի սննդաբաններն առաջարկում են սննդակարգը որոշակի փոխել և համեմատաբար հեշտ «ֆաստֆուդից» անցնել առողջ սննդի: Նշենք, որ ճարպակալման խնդիրն ամբողջ աշխարհում շարունակում է անհանգստացնել բժիշկներին: Որպես ճարպակալման պատճառներ նշում են սխալ սննդակարգը, «ֆաստֆուդը», ֆիզիկական ակտիվության պակասը: Ճարպակալման հետևանքով ավելացել են օնկոլոգիական, սիրտ-անոթային հիվանդությունները, արյան ճնշման տատանումները, շաքարային դիաբետը: Շուրջ 712 մլն մարդ (աշխարհի բոլոր մարդկանց 10 […]
23:45 07.07.2019
ՌԴ-ի Չելյաբինսկի շրջանում է ապրում Ջեյ Լոյի նմանակը։ Նրա անունը Նատալյա է: Առանց շպարի, առօրյայում շատ դժվար է նմանություն գտնել Ջեյլ Լոյի և Նատալյայի միջև: Սակայն մի օր նրան նկատեց դիմահարդար Յանա Պանֆիլովսկայան: Նա հասկացավ, որ ճիշտ դիմահարդարման դեպքում աղջկան կարելի է վերափոխել: Նա հրավիրեց Նատալյային իր ստուդիա և դիմահարդարման մի քանի հմտությունների շնորհիվ վերածեց […]
22:53 07.07.2019
Գիտնականները կարծում են, որ այս հոդվածոտանին նման է անվանի դիզայներ Կառլ Լեգերֆելդին: Քվինսլենդի թանգարանի աշխատակից Դանիլո Հարմսը հայտնաբերել է բրնձի հատիկի չափսի 5 նոր տեսակի ցատկող սարդեր։ Այդ խմբում է նաև Կառլ Լեգերֆելդ անունով սարդը: Դանիլո Հարմսի կարծիքով՝ սարդի գունավորումը և «ակնոցները» հիշեցնում են հանգուցյալ մոդելավորողին, գրում է The Guardian-ը: «Սարդ-ցատկորդները համարվում են ավստրալական տեսակներից […]
22:18 07.07.2019
Բարձրակրունկ կոշիկների չարաշահումը, ինչպես նաև օրվա ընթացքում հաճախակի անցում կատարելը բարձրակրունկից «կեդերի», կարող է հանգեցնել անոթային վնասվածքների, զգուշացնում է Մոսկվայի սպորտային բժշկության դեպարտամենտի գլխավոր մասնագետ Զուրաբ Օրջոնիկիձեն: Սխալ ընտրված կոշիկը վնաս է հասցնում ոչ միայն ոտքերին, այլև կեցվածքին, ողնաշարին և ընդհանրապես՝ առողջությանը: «Ոտնաթաթի հարմարավետությամբ է պայմանավորված հենաշարժողական ապարատի, անոթների, ներքին օրգանների առողջությունը: Հարկ է նկատել, […]
22:01 07.07.2019
Ծովափնյա սեզոնը վաղուց մեկնարկել է, բայց հաստատ շատերը չեն հասցրել շտկել մարմինը, նիհարել ու պատրաստվել լողազգեստ հագնելուն: Այդպիսինների համար դիզայներ-մոդելավորողներն այս տարի առաջարկում են նորամուծություն.՝ գոտիով լողազգեստներ: Գոտու «առաքելությունն» այն է, որպեսզի գեղեցիկ ցույց տա այն, ինչը չենք հասցրել նիհարեցնել։ Խոսքը վերաբերում է գոտկատեղին: Գաղտնիք չէ, որ գոտին վիզուալ շեշտում է գոտկատեղը: Այս խորամանկությունը հին […]
13:30 06.07.2019
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էքսկուրսիաները վճարովի դարձնելու վերաբերյալ այսօր հանդիպում-քննարկում է տեղի ունեցել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպման եկել էին միայն երկու անհատ տուրօպերատորներ և մեկ զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչներ: Վերջիններս դեմ են եղել վճարովի էքսկուրսիաներին՝ պատճառաբանելով, թե զբոսաշրջային փաթեթները կթանկանան, ինչը կնվազեցնի պահանջարկը: Թանգարանի տնօրինությունը մտադիր է սահմանել մինչև 1 եվրո արժեքով թանգարանի մուտքի տոմսեր: […]
21:47 05.07.2019
Հայաստանում անցկացվող 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում այսօր տեղի է ունեցել նյարդաբանական գիտաժողով: Աշխարհի հայտնի բժշկական կենտրոններից Հայաստան եկած նյարդաբանները երկօրյա գիտաժողովի ընթացքում խոսել են գլխուղեղի սուր կաթվածի բուժման ժամանակակից մեթոդների մասին: «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանները պատմել են, որ փետրվարից Հայաստանում կաթվածի բուժումը պետության ֆինանսավորմամբ է կատարվում, և արագ հոսպիտալացման դեպքում հնարավոր է հասնել բուժման […]
21:34 05.07.2019
Մայրաքաղաքն այսօր համալրվեց ևս մեկ պուրակով: Ծարավ Աղբյուր թաղամասում բացվեց ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցված համալսարանական պուրակը: Կանաչապատ գոտին մոտ 6000 քմ մակերես ունի, տնկվել է 300 մշտադալար ծառ, ստեղծված են բոլոր պայմանները հարմարավետ հանգստի ու մանկական աղմուկով լի երեկոներ անցկացնելու համար: Այստեղ գործելու է նաև սրճարան, որի տանիքում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը հոգալու է […]
16:45 03.07.2019
Վրացի երգչուհի Նինո Կատամաձեն հայտարարել է, որ երբեք չի երգել պետության կողմից ֆինանսավորվող համերգներին, Մոսկվայում երգել է այնպիսի համերգների ժամանակ, որոնք վճարվել են պետական ընկերությունների կողմից: Կատամաձեն մասնակցել է այս տարվա հունիսի 22-ին կազմակերպված ջազ փառատոնի ժամանակ: Կատարել է «Սուլիկո» երգը մի հիվանդ աղջկա նվագակցությամբ: Ավելի ուշ երգչուհին պատմել է, որ դա «ծանրագույն» համերգ էր, […]
15:19 03.07.2019
ՌԴ Կուրգան քաղաքում երեխա է մահացել բջջային հեռախոսի պայթյունի հետևանքով, հաղորդում է ТАСС-ը: Հեռախոսը պայթել է, երբ 7-ամյա փոքրիկը փորձել է հեռախոսը դնել լիցքավորման: «Երեխան մահացել է ստացած այրվածքներից»,- հաղորդել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը: Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանում: Այլ մանրամասներ հայտնի չեն:
15:11 03.07.2019
Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Չեխիայից: Այդ մասին ասված է ԵԽ մամուլի ծառայության՝ հուլիսի 2-ին տարածված հաղորդագրության մեջ: Թեկնածուների թվում կա 2 կին` գերմանուհի Սքա Քելլերը «Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունից և իսպանուհի Սիրա Ռեգոն, որը ներկայացնում է «Եվրոպական միացյալ ձախեր/ Հյուսիսի ձախ-կանաչներ» ձախ քաղաքական խումբը, ինչպես նաև երկու տղամարդ. […]
15:00 03.07.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը 2019 թվականի հուլիսի 1-2-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ […]
13:17 03.07.2019
Հայաստանում մշակում են առաջին մեքենայի մոդելը, որը պետք է ընթանա առանց վարորդի: Այդ մեքենայի մոդելը ներկայացված էր երևանյան «Digitec» ցուցահանդեսին անցյալ տարի: Ինքնակառավարվող մեքենայի մշակմամբ զբաղվում է «YEA Engineering» ընկերությունը: Մեքենան առայժմ ծրագրավորման փուլում է: Առաջին փորձնական ընթացքը կկատարվի 2020 թվականին՝ Հայաստանի «Ինժեներական քաղաքի» տարածքում: Ընկերությունը նպատակ ունի ոչ այնքան այդ մեքենաների սերիական արտադրություն սկսել, […]
21:32 02.07.2019
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել են հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումների հիմնավորումները։ Նախ՝ ինչո՞ւ որոշեց դատավոր Արմեն Դանիելյանը կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ որոշման պատճառաբանական մասի՝ դատավորը եզրահանգում է, որ ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա հակաօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի […]
23:59 30.06.2019
ՄԱԿ-ի միջազգային օդերևութաբանական կազմակերպության մասնագետները հայտարարել են, որ 2019 թվականն ամենաշոգ տարին է օդի ջերմաստիճանի դիտարկման ողջ պատմության ընթացքում, իսկ 5 տարվա կտրվածքով ջերմաստիճանային ռեկորդը հունիսին արդեն սահմանված է, հաղորդում է Euronews-ը: Օդերևութաբանները զգուշանում են հայտարարել, թե ջերմաստիճանային ռեկորդները պայմանավորված են կլիմայի գլոբալ տաքացմամբ, սակայն կանխաեսում են, որ օդային տաք հոսանքները, որոնց տեղաշարժի արդյունքում ջերմաստիճանը […]
23:02 30.06.2019
Որքան էլ տարօրինակ է՝ համացանցի, տեսակապի լայն հնարավորությունների դարաշրջանում, երբ մեկ հպումով կարելի է շփվել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդու հետ, միայնությունն ահագնացող սպառնալիք է դառնում: Գիտնականների հաշվարկով՝ իրենց միայնակ զգացող մարդկանց թիվն անընդհատ աճում է: Ընդ որում, խոսքը տարեցների մասին չէ, ում երեխաներն ամուսնացել են կամ պարզապես հեռացել: Միայնակ են իրենց զգում երիտասարդները, ովքեր […]
22:26 30.06.2019
Հայաստանը կարող է և պետք է անի հնարավորը` փորձագետների, քաղաքագետների միջոցով թուլացնելու ներվրացական ճգնաժամը,- կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: «Որպես թե՛ Ռուսաստանին, և թե՛ Վրաստանին մոտ կանգնած երկիր՝ Հայաստանն ամենատարբեր միջնորդական կոմունիկացիաների վերականգնման հարթակ կարող է լինել: Այն, ինչ պետք է անել նման դեպքերում որպես միջնորդ լարվածությունը նվազեցնելն է, հաղորդակցման հնարավորություն ստեղծելը, երկխոսության կանալներ, երկու […]
22:09 30.06.2019
Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթել է արագ շախմատի Women Speed Chess Championship մրցաշարում, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Նա 15։13 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանը ներկայացնող Վալենտինա Գունինայի նկատմամբ։ Հաղթանակը հայաստանցի գրոսմայստերին բերել է 4,607 ԱՄՆ դոլար և հրավեր մասնակցելու արագ շախմատի գլխավոր առաջնությանը և ՖԻԴԵ-ի մեծ շվերցարական մրցաշարին, որը հոկտեմբերին կանցկացվի Մեն կղզում։ Երկրորդ տեղը գրաված Գունինան շահել […]
18:33 30.06.2019
«Պետք է պատճառը տարբերակել առիթից: Առիթը ցույց տվեց, որ ընդդիմության և իշխանության միջև կա լրջագույն կուտակված բախման էներգիա, և Գավրիլովի ու ընդհանրապես ուղղափառ խորհրդարանական վեհաժողովի նիստի հետ կապված սկանդալի այդ կայծն ի ցույց դրեց այդ լարվածությունը: Եկեք չմոռանանք, որ մեկ տարի առաջ Վրաստանի նախագահական ընտրությունները շատ հետաքրքիր պատկեր ցույց տվեցին: Դրանք ցույց տվեցին գրեթե ուժերի […]
18:43 29.06.2019
«Վրաստանի իշխանությունները մշակել են հակաճգնաժամային ծրագիր, որպեսզի հաղթահարեն ՌԴ կողմից սահմանված զբոսաշրջային պատժամիջոցները»,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նաթիա Թուրնավան: Հիշեցնենք՝ ՌԴ-ն արգելել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումները հուլիսի 8-ից, մնչդեռ անցած տարի Վրաստան էր այցելել մոտ մեկուկես միլիոն զբոսաշրջիկ: Վրաստանի ազգային բանկի հաշվարկով՝ այդքան զբոսաշրջիկի պակասը […]
18:00 29.06.2019
«Երկիր մտնելիս, օդանավակայանից սկսած, ամբողջ աշխարհից ժամանող մեր հայրենակիցների հետ առաջինը կամավորներն են շփվելու: Դուք Համահայկականի մասնակիցներին կդիմավորեք երկրի սահմանին, օդանավակայանում ու խաղերի ամբողջ ընթացքում կլինեք նրանց կողքին: Ինչպես Օլիմպիական խաղերի ընթացքում, օդանավակայանում կգործի կանաչ գոտի` անցման ուղի: Կամավորները կաշխատեն նաև խաղերի բացման տոնակատարության ժամանակ` մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով շքերթում առաջնորդելով պատվիրակություններին»,- այսօր Համահայկական […]
15:39 29.06.2019
«ՌԴ-ում հավասարակշռված և հանգիստ են վերաբերվում ԼԳԲՏ համայնքին»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով աշխարահռչակ երգիչ Էլթոն Ջոնի քննադատությանը: -Էլթոնը հանճարեղ երգիչ է, բայց մոլորության մեջ է,- կարծում է ՌԴ նախագահը: Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում գործում է անչափահասների շրջանում հոմոսեքսուալիզմի պրոպագանդայի արգելք: Այդ օրենքն, ի դեպ, սուր քննադատվում է մի […]