TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Չինաստանը փակել է երկինքը Թայվանի շուրջ զորավարժությունների պատճառով

13:09 03.08.2022

Չինաստանի իշխանությունները պաշտոնական նախազգուշացում են տվել ավիափոխադրողներին, որ օգոստոսի 4-7-ը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) զորավարժությունների ընթացքում Թայվան կղզու շրջակայքի վեց շրջանների երկինքը փակ կլինի: Այս մասին հայտնում է Axios պորտալը։ Օդային երթևեկության սահմանափակման մասին նախազգուշացումը վերաբերում է կղզու շրջակայքում գտնվող վեց ծովային տարածքներին, որոնք հայտարարվել են «վտանգավոր գոտիներ»։ Օգոստոսի 2-ին Վաշինգտոնում Չինաստանի դեսպան Ցին […]

̰
Որոնք են կազմվածքի համար ամենավտանգավոր խմիչքները

13:00 03.08.2022

Սննդաբան Լորեն Մանաքերը զգուշացրել է, որ հայտնի պինա կոլադան, որը հատկապես տարածված է հարավում արձակուրդների ժամանակ, շատ շաքար է պարունակում։ Այն շատ վնասակար է կազմվածքի համար: Մանաքերը հավելել է, որ ոչ պակաս վտանգավոր է Long Island կոկտեյլը, որը միավորում է թունդ ալկոհոլի մի քանի տեսակներ։ Նրա կարծիքով՝ նման ըմպելիքից մարդն արագ հարբում է և կորցնում […]

̰
Թրամփը Փելոսիին «խելագար» է անվանել

12:37 03.08.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Թայվան, գրում է Sky News-ը։ Պետության նախկին ղեկավարը Փելոսիին «խելագար» է անվանել՝ հավելելով, որ քաղաքական գործչի գործողությունները ոչ մի լավ բանով չեն ավարտվի։ «Նա միշտ ոչ այլ ինչ է, քան փորձանք: Որևէ բան, որ նա անում է, լավ չի ավարտվում»,- […]

̰
Փելոսին բացատրել է, թե ինչու է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել Թայվան

12:11 03.08.2022

Փելոսին պարզաբանել է, որ  ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել է Թայվան՝ ազդարարելու, որ Վաշինգտոնը չի հրաժարվի կղզուն աջակցելու իր հանձնառությունից: Պարզաբանումը տվել  է Նենսի Փելոսին՝ Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TTV-ն։ «Այսօր մեր պատվիրակությունը, որով ես շատ հպարտ եմ, եկավ Թայվան՝ հասկացնելու, որ մենք չենք հրաժարվի Թայվանի հանդեպ մեր պարտավորություններից […]

̰
Մսի վտանգավորությունն ապացուցող հերթական հետազոտությունն է կատարվել

09:32 03.08.2022

Սրտի և արյան անոթների համար մսի վտանգը պարզել են Թաֆթսի համալսարանի Դիետոլոգիայի դպրոցի և Քլիվլենդի Լերների կլինիկական լաբորատորիայի մասնագետները: Գիտական ​​աշխատանքի արդյունքները հրապարակված են Arteriosclerosis Thrombosis and Vascular Biology և JAMA Network Open ամսագրերում։ Հետազոտությանը, որի ժամանակ ուսումնասիրել է կենդանական սնունդ օգտագործելու և աթերոսկլերոտիկ հիվանդության ռիսկի միջև կապը, մասնակցել է 65 տարեկանից բարձր 3931 մարդ: […]

̰
Ինչպե՞ս թարմ պահել մթերքն ամռանը

09:24 03.08.2022

Պատշաճ պահեստավորում և հրաժարում շատ մթերք գնելու սովորությունից՝ այս սկզբունքների պահպանումը հնարավորություն է տալիս  ամռանը միշտ թարմ բանջարեղեն ուտել: Այս մասին ասել է «Պերեկրյոստոկ» էքսպրես առաքման ծառայության օպերատիվ բաժնի ավագ մենեջեր Յուլիա Լեմեշևան, գրում է «Փրայմ» պարբերականը։ Նրա խոսքով՝ հատապտուղները թարմ պահվում են ընդամենը երեք օր: «Դուք կարող եք երկարացնել ժամկետը՝ օգտագործելով մեծ տարաներ, դրա […]

̰
Սննդաբանն անվանել է տարեցների համար ամենաօգտակար հատապտուղները

22:55 02.08.2022

Հապալասը կարող է պաշտպանել կատարակտից, իսկ կեռասը օգնում է քնել, վստահ է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նշել է տարեցների  և ընդհանրապես բոլորի առողջության համար ամենաօգտակար մյուս հատապտուղները։ Սոլոմատինայի խոսքով՝ հատապտուղները կարող են կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ։ Օրինակ՝ հապալասը, մոշը, լոռամիրգը և ելակը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմում օքսիդատիվ գործընթացները և […]

̰
Աբդուլլա Շահիդը սխալ է եղել՝ ջնջելով Հայոց ցեղասպանության մասին իր թվիթը. Ֆրենկ Փալոն

15:49 02.08.2022

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը սխալ է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը ջնջելը:  Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «33 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն: Աբդուլլա Շահիդը սխալ է […]

̰
Բայդենը նշանակել է կապիկի ծաղիկի հիվանդության գծով համակարգող

14:55 02.08.2022

ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) համակարգող Ռոբերտ Ֆենթոնը Ջո Բայդեն նշանակմամբ կհամակարգի նաև կապիկի ծաղիկի տարածումն ու վերահսկումը: «Նախագահ Բայդենը նշանակել է Ռոբերտ Ֆենթոնին Սպիտակ տան՝ կապիկի ծաղիկի դեմ պայքարի ազգային համակարգող, իսկ դոկտոր Դեմետր Դասկալակիսին՝ Սպիտակ տանը կապիկի ծաղիկի դեմ պայքարի համակարգողի տեղակալ։ ԱՀԿ-ն նախկինում այդ բռնկումը սահմանել է որպես միջազգային մտահոգության […]

̰
Գանայում մահացել է Մարբուրգի վիրուսով վարակված երեխա

14:47 02.08.2022

Գանայում երեխա է մահացել Մարբուրգի վիրուսից, երեքշաբթի օրը տեղեկացրել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերով գլխավոր տնօրենի օգնական Իբրահիմա Սոսե Ֆոլը։ «Անցյալ շաբաթ ես նշեցի ևս երկու դեպք, որոնցից մեկն առաջին հիվանդի կինն է, մյուսը` այս հիվանդի երեխան: Երեխան, ցավոք, մահացել է, բայց կինը ողջ է և ապաքինվում է»,- ասել է նա ՄԱԿ-ի ամենշաբաթյա ճեպազրույցում: […]

̰
Նշվել է «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման պայմանը

14:10 02.08.2022

«Հյուսիսային հոսք 2»-ը կարող է գործարկվել միայն այն դեպքում, եթե Եվրոպան համաձայնի Ռուսաստանի պահանջներին, որոնք ենթադրում են երկարաժամկետ պայմանագրերի կնքում, որոնք հնարավորություն կտան փոխհատուցել գազատարը։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան, առաջատար փորձագետ Իգոր Յուշկովը։ Գերմանիայի կաբինետի ներկայացուցչի տեղակալ Վոլֆգանգ Բյուխները հրաժարվել է բացահայտել ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի […]

̰
Ավելի քան մեկ միլիարդ դոլար շահած ամերիկացին կստանա գումարի միայն 1/3-ը

13:00 02.08.2022

Իլինոյսի բնակիչը, որը Mega Millions վիճակախաղով շահել էր 1,28 միլիարդ դոլար՝ ճիշտ գուշակելով վեց թիվ, կստանա գումարի միայն մեկ երրորդը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Հաղթողը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, կարող էր ստանալ շահած ամբողջ գումարը միայն այն դեպքում, եթե համաձայներ 29 տարի ժամկետով տարեկան վճարումների։ Ըստ վիճակախաղի կանոնների՝ շահումների միայն մի մասն […]

̰
Կոսովոյի հյուսիսում երթևեկությունը վերականգնվել է

12:39 02.08.2022

Բոլոր բարիկադները Կոսովոյի հյուսիսում վերացվել են մինչև երկուշաբթի երեկո, երթևեկությունը վերականգնվել է նախկինում արգելափակված երկու անցակետով, հայտնել է ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը: Անցակետեր տանող մայրուղիների բոլոր բարիկադները հանվել են։ Բարիկադների հեռացումից և ճանապարհները երթևեկության համար մաքրելուց հետո երկու անցակետերն էլ բաց են քաղաքացիների և ապրանքների համար։ Կոսովոյի ոստիկանությունը սոցցանցերում հայտնել է. «Դադարեցվել է նաև Սերբիայի քաղաքացիներին […]

̰
Թայբեյի օդանավակայանում երեք ռումբի առկայության մասին սպառնալիք է ստացվել

12:24 02.08.2022

Թայվանի մայրաքաղաք Թայբեյի օդանավակայանը 3 ռումբի առկայության մասին սպառնալիք է ստացել՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցի ֆոնին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Huanqiu shibao» թերթին։ Օդանավակայանի ղեկավարության ստացած սպառնալից նամակում ասվում է, որ օդանավակայանում երեք պայթուցիկ սարք է տեղադրվել, որպեսզի Փելոսիին թույլ չտան Թայվան այցելել։ Օդանավակայանի աշխատակիցները տեղյակ են […]

̰
Անդրանատոլիական գազատարը՝ TANAP-ը, այլընտրանք է ռուսական գազի մատակարարմանը Եվրոպայի համար. Իբրահիմ Քալին

17:38 01.08.2022

Անդրանատոլիական գազատարը՝ TANAP-ը, այլընտրանք է ռուսական գազի մատակարարմանը Եվրոպայի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը։ TANAP-ը ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազը Վրաստանի տարածքով տեղափոխում է Թուրքիա, իսկ հետո՝ հարավային Եվրոպայի երկրներ։ «Երկու հիմնական այլընտրանքներից մեկը TANAP-ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը»,- մեջբերում է A Haber հեռուստաալիքը Քալինի խոսքերը, փոխանցում […]

̰
Ճապոնիայում ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

17:06 01.08.2022

Ճապոնիայի Mihama ատոմակայանում՝ Kansai Electric Power Company-ում, ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ ժամը 10:55-ին (Մոսկվայի ժամանակով 04:55-ին) ահազանգ է հնչել՝ ազդարարելով պոմպ մտնող ջրի ծավալի նվազում։ Կայանի աշխատակիցները ֆիլտրի մոտ ջրափոս են հայտնաբերել և արտահոսքի դեպքում կեսից ավելին հավաքել են հատուկ բաքում։ Ընկերությունը պնդում է, որ դա շրջակա միջավայրի վրա ազդեցություն […]

̰
Անատոլի Չուբայսը հոսպիտալացվել է

15:34 01.08.2022

Հայտնի են դարձել «Роснано»-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսի հոսպիտալացման մանրամասները, որոնք հրապարակել է միլանյան Corriere della Sera թերթը։ Չուբայսը հիվանդացել է Իտալիայի Սարդինիա կղզու Զմրուխտ ափին հանգստանալու ժամանակ։ Ըստ հրապարակման՝ այժմ Ռուսաստանի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչը ծանր վիճակում է։ Թերթի տվյալներով՝ Չուբայսը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղել է Սարդինիայում։ «Роснано»-ի նախկին ղեկավարը բժիշկներին բողոքել […]

̰
Կրեմլն արձագանքել է Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակին

14:16 01.08.2022

Կոսովոյի և Սերբիայի միջև կոնֆլիկտի սրացումից առայժմ հաջողվել է խուսափել, սակայն հարցը հետաձգվել է ընդամենը մեկ ամսով։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այժմ, փառք Աստծո, գիշերը հնարավոր եղավ որոշ սրացումներից խուսափել, բայց իրավիճակը հետաձգվել է ընդամենը մեկ ամսով, ուստի, շատ կարևոր է խոհեմություն ցուցաբերել […]

̰
Տեսանյութը, որում կետերը սատկացնում են սպիտակ շնաձկանը, հայտնվել է համացանցում

13:39 01.08.2022

Կենսաբան Էլիսոն Թաուները հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են կետերը սպանում սպիտակ շնաձկանը: Այս մասին հայտնում է The Daily Beast-ը։ Այս տարվա սկզբին նկարահանվել են կադրեր, թե ինչպես են կետերը, որոնք նաև հայտնի են որպես «մարդասպան» կետեր, հարձակվում մեծ սպիտակ շնաձկան վրա: Նախկինում նման բան չէր նկարահանվել հեռուստահաղորդման համար։ Կադրերը հաստատում են […]

̰
Ֆրանսիացիները շոգի պատճառով զրկվել են սիրելի համեմունքից

13:00 01.08.2022

Ֆրանսիայում շոգի պատճառով մանանեխի պակաս է զգացվում։ Այս մասին հայտնում է CBC News-ը։ Ֆրանսիացիների սիրելի համեմունքը գործնականում անհետացել է խանութներից։ Մանանեխի խոշորագույն արտադրողներից մեկի՝ Reine de Dijon-ի գործադիր տնօրեն Լյուկ Վանդերմասենն ասում է, որ 50 տարվա ընթացքում նման դեֆիցիտ չի եղել: «Բոլորը սովոր են միշտ ձեռքի տակ ունենալ մանանեխ և չեն պատկերացնում, թե ինչ անել, […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերն աշխարհում առաջին անգամ հունիսի կեսերից ի վեր նվազել են

12:53 01.08.2022

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 6,6 միլիոն, ինչը 0,6 միլիոնով պակաս է նախորդ 7-օրյա ժամանակահատվածի համեմատ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հաշվարկների համաձայն՝ Covid-ի դեպքերը յոթ շաբաթվա ընթացքում առաջին անգամ նվազել են. Անցած շաբաթվա ընթացքում մոտ 15 հազար մարդ է մահացել Covid-ի պատճառով՝ մոտավորապես նույնքան, ինչ նախորդ շաբաթ։ Կայունացում և անկում […]

̰
Հնդկաստանի բնակչուհին անտառում հսկա ադամանդ է գտել

12:30 01.08.2022

45-ամյա հնդկուհին գնացել է անտառ՝ վառելափայտի և գտել 4.39 կարատանոց ադամանդ: Այս մասին հայտնում է New York Post-ը։ Ջենդա Բայը վերանորոգման համար գումարի ստացման նպատակով վառելափայտ էր հավաքում ու վաճառում: Անտառում նկատելով փայլող քար՝ նա վերցրել է այն և վազել տուն՝ ամուսնուն պատմելու գտածոյի մասին։ Զույգը դիմել է տեղի ոսկերիչ Անուպամ Սինգհին: Ոսկերիչը հաստատել է, […]

̰
Մեծ Բրիտանիայում շշի մեջ հաղորդագրություն են գտել

12:10 01.08.2022

Մեծ Բրիտանիայում շշի մեջ հաղորդագրություն են գտել բրիտանացիների հասցեին վիրավորանքներով: Այս մասին հայտնում է Daily Post-ը։ Հաղորդագրության հեղինակն անհայտ է: Ուելսի հյուսիսարևմտյան ափին շիշը գտել է մի տղամարդ՝ շան հետ զբոսնելիս: Հաղորդագրությունը սկսվում է «Բարև անծանոթ» բառերով. «Եթե այստեղ արձակուրդի ես, ուրեմն գնա՛ տուն, այո, գնա՛ այստեղից, մեզ այստեղ նյարդայնացնող անգլերեն պետք չէ: Չաղ սրիկաներ»: […]

̰
Կինը օձ է գտել պոպկորնի տուփի մեջ

12:06 01.08.2022

Վիրջինիայի բնակչուհի Քիմբերլի Սլաթերը սուպեմարկետում օձ է գտել պոպկորնի տուփի մեջ: Այս մասին հայտնում է Fox News-ը։ Կինը նկատել է, թե ինչպես է օձը տուփի փոքրիկ անցքից դուրս սողացել և անհետացել։ Ամերիկուհու խոսքով՝ ինքը չի տուժել, բայց շատ է վախեցել։ Սլաթերն ավելացրել է, որ ինքը կարող էր դաչնկատել և սողունին տուն բերել փոքրիկ երեխայի մոտ: […]

̰
Սրտաբանը զգուշացրել է բարձր զարկերակային ճնշման վտանգների մասին

17:00 31.07.2022

Բարձր զարկերակյին ճնշումը կարող է վկայել սրտամկանի բորբոքման և կարդիոմիոպաթիայի մասին, ասել է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան Յուրի Սերեբրյանսկին։  Նա այդ  մասին խոխսել է Evening Moscow-ին տված հարցազրույցում։ Սերեբրյանսկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանգստի ժամանակ մարդու մոտ բարձր զարկերակային ճնշումը կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին, այդ թվում՝ […]

̰
Ռուս տիեզերագնացները երեք անգամ կթռչեն ամերիկյան Crew Dragon տիեզերանավով

10:57 25.07.2022

ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը խաչաձև թռիչքների վերաբերյալ  նախատեսում է ռուս տիեզերագնացների երեք թռիչք ամերիկյան տիեզերանավերով, ուրբաթ ասել է ռուս տիեզերագնացների ջոկատի հրամանատար Օլեգ Կոնոնենկոն: «Համաձայնագիրը ենթադրում է երեք ինտեգրված թռիչք՝ հինգերորդ, վեցերորդ և տասներորդ Dragon-ով», – մեջբերում է Կոնոնենկոյին Գագարինի տիեզերագնացների ուսումնական կենտրոնի (CTC) Telegram ալիքը։ Նա նշել է, որ առաջին ռուս տիեզերագնացը, ով միացել է […]

̰
Քնաբանները պարզել են մղձավանջների ազդեցությունը քնի որակ վրա

08:31 25.07.2022

Մղձավանջներն ազդում են  քնի որակի վրա,կարծում է քնաբան Ռոման Բուզունովը: Այս մասին նա խոսել է RT-ին տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ երազները, մասնավորապես մղձավանջները, կուտակված տեղեկատվության մշակումն են։ Բուզունովը բացատրել է, որ գիշերը հանգստանալիս ձևավորվում է երկարաժամկետ հիշողություն, տեղի է ունենում հարմարվողականություն շրջակա միջավայրին և լուծումներ են գտնվում, թե ինչպես վարվել։ «Մղձավանջներում իրավիճակի նկատմամբ հսկողությունը  […]

̰
Ֆրանսիացիները նշել են ամենահուսալի մեքենաները

23:46 24.07.2022

Ֆրանսիական L’argus հրատարակությունը ուսումնասիրել է 2021 թվականի տրանսպորտային միջոցների զննման տվյալները և դասակարգել ամենահուսալի մոդելները։ Կար միայն մեկ չափանիշ՝  200 հազար կիլոմետրից ավելի վազք ունեցող մեքենաների քանակը։ Անսպասելիորեն ցուցակի առաջին վեց տեղերը զբաղեցրել են տեղական բրենդները, սակայն ցանկում են նաև Volkswagen-ը, Audi-ն և նույնիսկ BMW-ն։ Միևնույն ժամանակ, Peugeot 307-ն ավելի հաճախ գրանցել է ավելի քան […]

̰
Հազարամյա երաշտ. Ինչպե՞ս  են «ամենաստղային» նահանգում տառապում երաշտի պատճառով

23:27 24.07.2022

Մարդկանց պատճառով առաջացած կլիմայի փոփոխությունը տարեցտարի ավելի է լուրջ վնասներ է տալիս մոլորակին: Աղետներն ու կատակլիզմները գնալով ավելի են լրջանում։ Եղանակային դաժան պայմանները չորացնում են լճերը՝ բնակիչներին թողնելով առանց ջրի: Կալիֆորնիան՝ ԱՄՆ-ի «աստղային նահանգը», սովոր է երաշտներին, բայց այս տարի խնդիրը գերազանցել է վերջին հազարամյակի ամբողջ փորձը։ Կալիֆորնիայում աննախադեպ երաշտ կանխատեսվել էր ձմռանը այն բանից […]

̰
Սատուրնի արբանյակում կյանքի համար բարենպաստ պայմաններ են հայտնաբերվել

22:41 24.07.2022

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները Սատուրնի Էնցելադուս արբանյակում կյանքի համար բարենպաստ պայմաններ են հայտնաբերել։ Պարզվել է, որ այնտեղ օվկիանոսների աղիությունը հասնում է կենսաբանական տեսակների առաջացման համար անհրաժեշտ մակարդակին։ Հետազոտության արդյունքները նկարագրված են Science Advances ամսագրում: Էնցելադուսի մակերեսը սառած է, իսկ սառույցի շերտի տակ օվկիանոսներ են։ Հետազոտության ընթացքում գիտնականները համակարգչային սիմուլյացիաներ են անցկացրել, որոնցում հաջողվել է հետևել […]

̰
BACK_TO_TOP