16:08 16.09.2019
«Ես անձամբ հանքարդյունաբերություն երևույթով հիացած չեմ և լավ չեմ վերաբերվում էդ երևույթին, բայց հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը ընդունելի չէ և հակասում է մեր երկրի անվտանգային շահերին: Գիտեք, որ մենք կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր ենք: Մենք պարտավոր ենք քննարկել վատթարագույն դեպքերը և այդ դեպքերում մեր երկրի կարիքները հոգալու հնարավորությունները: Աստված չանի, պատերազմ է սկսվում՝ դրա […]
15:30 16.09.2019
«400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման մասին ճշմարտությունը ի հայտ բերելու համար, և ես չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված,- պատասխանելով այն հարցին, թե արդյոք «ԷԼԱՐԴ» ընկերության հետ տեսակապի համար ծախսված 400.00 դոլարը վատնված չի՞ համարվում, եթե դրանից հետո վարչապետը հանձնարարել է տեսչական մարմնին ստուգումներ կատարել Ամուլսարում»,- […]
19:50 14.09.2019
Բնապահպան Լևոն Գալստյանն այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ասել է, որ 2009 թվականից մինչև 2016 թվականը Ամուլսարի հանքի հետ կապված տարբեր գործընթացներում` ՇՄԱԳ փորձաքննություններ, հանրային քննարկումներ, ջերմուկցիները չեն մասնակցել, քանի որ չեն համարվել «ազդեցություն կրող համայնքի բնակիչներ»: «Նրանք չեն կարողացել որևէ կերպ ազդել այդ որոշումների վրա: 2016 թվականին Ջերմուկն ի վերջո համարվեց «ազդեցություն կրող համայնք»: Եվ […]
16:53 14.09.2019
««Ջրային», «Ընդերքի մասին», հողային օրենսգրքերի, «Սևանի և հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի, Սահմանադրության և միջազգային 10 կոնվենցիաների խախտումներ. ահա, թե ինչպես է տրվել Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականն ու փորձագիտական եզրակացությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը: Դրանց մասին շատ է խոսվել այս օրերին: Մի հարց, սակայն, ըստ բնապահպանի, համառորեն շրջանցվում է: Որքանո՞վ է […]
19:40 13.09.2019
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր երկրորդ դատական նիստն է կայացել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ հարուցված քրեական գործով: Նա մեղադրվում է 2017 թվականի մայիսի 20-ին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ զենքի գործադրմամբ, բռնությամբ Արտակ Այվազյանին, Վազգեն Ղազախեթյանին և Արկադի Քոչինյանին առևանգելու համար: Տուժող Արտակ Այվազյանը դատարանում ասաց, թե ոչ մի բողոք չունի ու […]
23:12 11.09.2019
Լեգենդար մրցարշավորդ Միխայիլ Շումախերը շարունակում է բուժվել 2013 թվականին ստացած գլխի ծանրագույն վնասվածքից հետո: Հայտնի է, որ նրան Շվեյցարիայի բժշկական հաստատությունից գաղտնի տեղափոխել են Ֆրանսիա, և այժմ նա բուժվում է ցողունային բջիջներով: «Շումախերն այժմ գիտակցության է եկել» ,- հիվանդանոցից ստացած տեղեկություններ է հաղորդել Le Parisien պարբերականը: 5 տարի առաջ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին աշխարհի 7-ակի […]
16:08 11.09.2019
Թուրքիայի Բիթլիս քաղաքում միկրոավտոբուս է կողաշրջվել:Կա 10 զոհ, 7 վիրավոր, հայտնում է Hurriyet-ը` վկայակոչելով նահանգի նահանգապետ Օքթայ Կագաթային: NTV հեռուստաալիքի հաղորդմամբ` միկրոավտոբուսը տեղափոխել է տեղացիների, այդ թվում` դպրոցականների դեպի Խիզան քաղաք: Զոհերից 6-ը երեխաներ են: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:
16:07 11.09.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի դիտել լրագրող Յուրի Դուդի ֆիլմը Բեսլանի ողբերգության մասին, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դիտել է: «Ես դիտել եմ ֆիլմը, նախագահը՝ ոչ: Դա մի թեմա է, որը վերաբերում է մեր ժողովրդին, մեր ամբողջ երկրին: Եվ դա միշտ այդպես կլինի»,- ասել է Պեսկովը, բայց և հրաժարվել տպավորությունների մասին խոսել: Նշենք, […]
14:50 11.09.2019
«Ամուլսարի մասին այն բոլոր հարցերը, որ ուղղում եք դուք ինձ, ես դրանք ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները հանրայնորեն ներկայացվել են»,- ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Խուսափելով կոնկրետ պատասխաններից՝ Նազարյանն ասել է, որ բոլոր մտահոգությունները հանքի […]
14:02 11.09.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը սկսեց ամբաստանյալների հարցաքննությունը: Ներկայացել էին քրեական գործից անջատված մասով ամբաստանյալներ Արմեն Լամբարյանը և Խաչատուր Գիչյանը: Լամբարյանը հրաժարվեց ցուցմունք տալ և հարցերին պատասխանել, թեև նրան հարցեր ուղղեցին ոչ միայն պետական մեղադրողն ու դատավորը, այլև ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Հարցերն ուղղվում էին հիմնականում գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի […]
17:01 10.09.2019
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակել է սեպտեմբերի 4-ին սկսած դատական նիստը, որի ընթացքում քննվել է ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանին և Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդությունը: Հիշեցնենք՝ միջնորդությունները հարուցվել էին Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի տեղեկությունների հիման վրա: Դատավորներին վերագրվում էին տասնյակից ավելի դեռևս չավարտված գործերում դատավարական և նյութաիրավական նորմերի խախտումներ: […]
23:02 08.09.2019
Նախաճաշից հրաժարվելը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Նախաճաշը՝ հատկապես դպրոցականների համար պետք է հարուստ լինի կալորիաներով, պնդում են սննդաբանները: Այն պետք է լինի սննդարար, որ երեխան օրվա սկզբին էներգիա ստանա: Այդպիսի սնունդը բարձրացնում է մտավոր ունակությունները, աշխատունակությունը, ֆիզիկական դիմադրողականությունը, կարգավորում է մարսողական համակարգը: Չոր նախաճաշ Դրանք քաղցրահամ գնդիկներն են, փաթիլները, որոնք երբեմն երեխաներն այդպես […]
22:00 08.09.2019
30-ամյա քանթրի ոճի երգչուհի Քայլի Ռեյ Հարրիսը ուղևորվում էր ԱՄՆ Թաոս քաղաք՝ փառատոնին մասնակցելու համար, բայց նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ: Տեխասի բնակչուհին երկար ժամանակ ճանապարհին էր և ձանձրույթը փարատելու համար սկսել է Instagram-ում պատմություն-տեսանյութ նկարահանել: Դրանում պատմել է, որ արդեն 12 ժամ է ՝ ճամփին է, բայց չի ձանձրանում: Երգչուհին հիշել է իր հարազատներին, […]
15:34 07.09.2019
«Առ այսօր Ռոբերտ Քոչարյանը պահվում է կալանքի տակ ապօրինի: Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշումը հետևյալն է. այսօր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված անձ: Այս նախադասությունը նշանակում է իրավունքի, սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում, քանի որ «անձեռնմխելիություն» բառը և քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»,- այսօրվա ասուլիսում ասել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: […]
23:54 06.09.2019
Մայրաքաղաքի աղբահանության ոդիսականն այսօր կրկին քննարկման թեմա է դարձել «Հեռանկարի» տաղավարում: Քաղաքապետարանը չի վճարում , քանի որ աղբանահություն չի՞ կատարվում, թե՞ աղբահանություն չի կատարվում, որովհետև քաղաքապետարանը չի վճարում՝ քաղաքապետի իրավական գծով խորհրդական Կարեն Համբարձումյանն ասում է, որ քաղաքապետարանը բազմաթիվ իրավաբանական սուբյեկտների ու տնտեսվարողների հետ պայմանագրեր ունի, բայց ոչ մեկի հետ այդպիսի խնդիրներ չեն առաջացել: «Սանիթեքի» […]
13:24 06.09.2019
Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե աշխատանքից ազատվել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել, նա շարունակում է պաշտոնավարել, իրականացվում […]
11:51 06.09.2019
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննվել է երկու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Խոսքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի մասին է: Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ արդադատության նախարարությունը՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի տեղեկությունների հիման վրա: Մանրամասները՝ տեսանյութում:
18:26 04.09.2019
Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր ևս շարունակվել է վկաների հարցաքննությամբ: Դատարանը, ի թիվս այլ վկաների, լսել է նաև Շտապօգնություն ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանին: Վկա Ստեփանյանը պատմել է, որ գնդի տարածքում առաջին իսկ օրվանից հերթապահություն են կատարել: Շատ մանրամասներ չի հիշում: Եթե նախօրոք իմանար` ինչ հարցեր պետք է տային, կպատրաստվեր: Այդուհանդերձ, հիշում է, որ […]
15:32 03.09.2019
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մերժել արտահանձնումը, այնտեղ գրված է, որ դիմել են Հայաստանի դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում: Դա գործընթաց է, որը պետք է լինի, ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, այդ մասին ևս եղել է պարզաբանում: Նա ՌԴ քաղաքացի է […]
22:55 02.09.2019
1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց անկախության հռչակագիրը, որը հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնացման, Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին: Ահա թե ինչ իրադարձություններ նախորդեցին այդ պատմական օրվան: Լեռնային Ղարաղբաղի ինքնավար մարզում 80-ականների վերջին ծայրահեղ լարված էր: Դեռ 20-ական […]
20:15 01.09.2019
Ամերիկյան Apple կորպորացիան հայտարարել է իր նոր արտադրանքի շնորհանդեսի օրը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 10-ին` Երևանի ժամանակով 21.00-ին: Այդ օրը կներկայացվի ընկերության նոր` կանաչ, կապույտ, մանուշակագույն, կարմիր լոգոտիպը և նոր կարգախոսը՝ By innovation only («Միայն նորարարության շնորհիվ»): Բացի այդ, Apple-ը կներկայացնի իր 3 նոր iPhone, iPad Pro պլանշետները՝ ավելի հզոր պրոցեսորներով և հզորացված, ավելի մեծ […]
17:15 01.09.2019
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին շարունակում է հիացնել երկրպագուներին: Ամռան սկզբում նա բաժանվել է իր երիտասարդ ընկերոջից ու սկսել վառ ֆոտոսեսիաների սեզոնը: Աշխարհի հայտնի ամսագրերը, մեկը մեկին հերթ չտալով, տպագրում են նրա շլացնող լուսանկարները: 54 տարեկան մոդելը F magazine ամսագրի հետ զրույցում խոստովանել է, որ բաժանվել է իր 36-ամյա ընկերոջից` Նիքոլաս Լեֆևրից: Չի պատմել պատճառների մասին, […]
14:12 31.08.2019
Արցախի՝ պատմությամբ ու ճարտարապետական նմուշներով հարուստ Հաթերք գյուղում արդեն երկրորդ տարին է՝ անց է կացվում ժենգյալով հացի փառատոն: Դա առաջին քայլերից մեկն է Արցախում էկոտուրիզմ զարգացնելու ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախաձեռնության հեղինակ Սամվել Միրզախանյանը: Ասել է, որ սկզբում գյուղացիները դժվար են համակերպվել ու ներգրավվել զբոսաշրջային նախաձեռնությանը, սակայն հիմա արդեն ստեղծում են հյուրատներ, […]
14:00 30.08.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին նվիրել է բելառուսական օղի: «Պրեզիդենտ» օղին, Լուկաշենկոյի խոսքերով, արտադրվում է քիչ քանակությամբ՝ միայն որպես հուշանվեր նվիրելու համար: Օղին լայն սպառման համար նախատեսված չէ, այն արտադրվում է աղբյուրի մաքուր ջրից: «Միայն որպես նվեր ես այն տալիս եմ պետությունների ղեկավարներին: Ուտելուց հետո մի բաժակ խմեք, […]
13:00 30.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ տիեզերական հրամանատարության գործունեության մեկնարկի մասին և ասել է, որ առաջիկայում ռազմական գործողությունների վայր կարող է դառնալ նաև տիեզերքը: Նրա կարծիքով` տիեզերական տարածքը, ինչպես ծովը, օդը և վիրտուալ տարածքը, կարող է դառնալ պատերազմական գործողությունների վայր: «Տիեզերական հրամանատարությունը պետք է պաշտպանի ԱՄՆ շահերը տիեզերքում: Ես կարծում եմ` դա ակնհայտ է […]
11:44 30.08.2019
Իր Ինստագրամի հետևորդներին Սիրուշոն ուրախացրել է՝ հրապարակելով նոր լուսանկարներ: Երգչուհին այժմ գտնվում է Շուշիում: «Վերադառնալով Շուշի»,- լուսանկարներին կից գրառում է կատարել Սիրուշոն Ինստագրամի Stories բաժնում, որտեղ տեղադրված ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ:
15:15 29.08.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր սկսվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, ևս 7 ամբաստանյալների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Դատավոր Ռոբերտ Պապոյանն արձանագրել է, որ նիստին ներկա չեն տուժողները: Բացի դրանից՝ պետական մեղադրողները նշել են, որ 2 ամբաստանյալի մեղադրական եզրակացությունները վերադարձվել են և հավանական է, որ նրանք չեն ստացել: Դատավորը հայտնել է, որ […]
17:42 28.08.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստին դատարանը հետազոտել է քրեական գործի իրեղեն ապացույցները: Նախ` փաթեթավորումից հանվել է այն կարաբինը, որից արձակված կրակոցից, ըստ փորձագետի եզրակացության, սպանվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը: Հետազոտվեցին նաև հենց այդ կարաբինից կրակված փամփուշտների շապիկները: Առանձին հետազոտվել է այն փամփուշտի շապիկը, որը գտնվել է Յուրի Տեփանսյանի բերանում` դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ: […]
12:09 28.08.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այօսրվա նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը վերացրեց ամբաստանյալ Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված սանկցիան, նրան թույլ տվեց վերադառնալ և մասնակցել նիստին, քանի որ հանրային պաշտպանի գրասենյակից որպես Մանուկյանի և Արմեն Բիլյանի շահերի պաշտպան ներկայացել է հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանը: Պավել Մանուկյանը, ի պատասխան դատավորի հարցին, թե կարո՞ղ է իրեն պատշաճ պահել դատարանում, […]
12:02 28.08.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստին դատարանը հետազոտում է իրեղեն ապացույցները: Նախ փաթեթավորումից հանվեց մի կարաբին: Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն ասաց, որ ըստ մեղադրանքի՝ դա այն կարաբինն է, որից արձակված կրակոցից զոհվել է ոստիկան Յուրի Տեփանսյանը: Հիշեցնենք` սպանության համար մեղադրվում է Սմբատ Բարսեղյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց Բարսեղյանին` զենքը ծանո՞թ է: «Զինատեսակը ծանոթ է, […]