13:55 08.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ ամբաստանյալի խափանման միջոց կալանքը հինգ միլիոն դրամ գրավով փոխարինելու մասին անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հիշեցնեք՝ պաշտպանական կողմը պնդում է, որ ամբաստանյալի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է: Հավելենք` Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում: Պաշտպանների տեղեկացմամբ՝ նա շուրջօրյա գտնվում է բժիշկների […]
13:11 08.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ Գևորգյանի խափանման միջոցը վերացնել և թույլատրել բացակայել երկրից, մեկնել Ավստրիա` բուժզննում անցնելու նպատակով: Հիշեցնենք՝ այս միջնորդությունը պաշտպանը ներկայացրել էր երեկվա դատական նիստին: Պաշտպանը նշեց, որ Արմեն Գևորգյանը սիրտ-անոթային խնդիրներ ունի: Ամբաստանյալ Արմեն Գևորգյանն էլ ասել էր, որ […]
13:02 08.10.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր էլ հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը ներկա չէր նիստին: Տեղեկանք էր ստացվել «Նաիրի» ԲԿ-ից, որ ամբաստանյալն առողջական խնդիրների պատճառով չի կարող տեղափոխվել դատարան: Բացի դրանից՝ պաշտպանական կողմից դատարանին ներկայացվել էր ֆրանսերենով տեղեկանք բժշկական փորձաքննության արդյունքների մասին: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն արեց. […]
21:22 06.10.2019
«Այո, վերադարձել ենք Հրայր Թովմասյանի քվեարկության հետ կապված, որովհետև դա կարևոր ենք համարում այն դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, որը հանձնառել է իրականացնել մեր քաղաքական ուժը»,- «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը: Հիշեցնենք՝ պատվիրակության մի քանի անդամներ մեկուկես օր շուտ են վերադարձել Ստրասբուրգից, որ մասնակցեն ԱԺ-ում ՍԴ […]
14:22 06.10.2019
Երբ, ինչքան և ում տալ թեյավճար հյուրանոցներում: Համաձայնեք, որ այս հարցը ձեզ էլ է հաճախ հետաքրքրում, երբ հայտնվում եք օտար երկրի հյուրանոցում: Ընդունված է թեյավճար թողնել հյուրանոցի բեռնակրին, իսկ ռեստորանում՝ մատուցողին: Աջուձախ շնորհարակալություն հայտնել ու առատ թեյավճարներ թողնել՝ էթիկետի պրոֆեսիոնալները խորհուրդ չեն տալիս: Թեյավճարն, առաջին հերթին, ձեր գոհունակությունն է հյուրանոցի աշխատակցին: Եվրոպական հյուրանոցներում ընդունված է […]
13:54 06.10.2019
150 րոպե շաբաթական սպորտային պարապմունքներ և զարկերակային ճնշման տատանումները նկատելի կնվազեն: Գերմանացի բժիշկները կազմել են առանց դեղամիջոցի զարկերակային ճնշումը կարգավորելու միջոցների ցանկ, գրում է Medikforum-ը: Թեթև վազք ամեն առավոտ, սպորտային պարապմունքներ, լող, հեծանվային մարզումներ՝ այս ամենը կնպաստի արյան ճնշման կարգավորմանը: Բացի այդ, շատ օգտակար է շոգեբաղնիք հաճախելը: Շոգեբաղնիքում մեծ քանակությամբ թունավոր նյութեր են դուրս գալիս […]
23:16 05.10.2019
«Մի քանի զարմանալի կետեր կային Սոչիում Ալիևի ելույթի հետ կապված․ նախ՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ պարոն Փաշինյանի հայտարարությունից երկու ամիս անց, և կա՞ր գոնե մեկ նոր թեզ այս ելույթում: Կա՞ր գեթ 1 նախադասություն, որը կարող էր խաղաղության մասին դիսկուրս առաջացնել: Ոչ, բացարձակ չկար: Այսինքն՝ այսքան մտորելուց հետո իրենք հասկացան, որ ոչ մի նոր բան չունեն […]
18:11 04.10.2019
«Ոստիկանությունը պետք է ընդգրկվի ներքին գործերի նախարարության կազմում: Պետք է լինի ոստիկանության պետ, ով պետք է կրի սպայական ուսադիրներ և լինի ոստիկանության հրամանատարը: Եվ պետք է լինի ներքին գործերի նախարար, որը պատասխանատու կլինի հասարակական կարգի պահպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման համար»,- խոսելով ուժային կառույցներում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ կարծիք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների […]
16:48 04.10.2019
«Հրայր Թովմասյանը հիմա կատարում է խախտումներ` իրեն ՍԴ նախագահ նշանակած ուժին սպասարկելու համար: Սրանք պարզապես խախտումներ չեն, այլ խախտումներ են, որոնք սպասարկում են այդ քաղաքական ուժին: Եվ դա բավարար հիմք է, որպեսզի ՍԴ նախագահին հանրությունն ասի՝ վերջ, բավարար է, ցտեսություն, «բայ», թոշակ»,- խոսելով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին` ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ […]
16:01 04.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր վերսկսվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործի քննությունը։ Հիշեցնենք՝ մոտ 3 ամիս նիստերը չեն կայացել: Դատավորը տեղեկացրեց, որ նիստին չի ներկայացել պաշտպան Տիգրան Սաֆարյանը, և այդ պայմաններում անհնար է գործի քննությունը շարունակել: Նիստը մի քանի րոպե տևեց։ Ըստ մեղադրանքի՝ Լևոն Երանոսյանը 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի […]
21:15 03.10.2019
Սեպտեմբերի 24-ից Հայաստանում և Արցախում մեկնարկել են լայնածավալ ռազմավարական զորավարժություներ, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: Այսօր պաշտպանության նախարարությունում Զինված ուժերի բուժվարչության, ԱԱԾ սահմանապահ զորքերը և ոստիկանության ներկայացուցիչները ամփոփել են զորավաժություններին իրենց մասնակցությունը: Հաշվի առնելով, որ զորավարժություններն այդ մասշտաբով առաջին անգամ էին անցկացվում՝ մասնագետները նկատել են որոշակի խնդիրներ․ «Դրանք անհրաժեշտ է եղել հասկանալ, որպեսզի պատրաստ լինենք,Աստված […]
15:12 01.10.2019
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին Բաղրամյան 26-ում դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հրավիրել է բոլորին հատուկ սրահ, ողջույնի խոսք ասել և նշել, որ Հայաստանի համար Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը շատ կարևոր է, քանի որ դա ևս մեկ հնարավորոթյուն է խորացնելու ինտերգրացիոն գործընթացը: «Բարի օր, հարգելի գործընկերներ, բարի գալուստ Հայաստան: Ուրախ […]
14:45 01.10.2019
Մոսկվայի «Լենկոմ» թատրոնում այսօր հրաժեշտ են տալիս անվանի ռեժիսոր Մարկ Զախարովին: Քաղաքացիական հոգեհանգիստը սկսվել է Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10.00-ից և կշարունակվի մինչև 14.00-ն: Սիրված ռեժիսորին հրաժեշտ տալու եկել են բազմաթիվ քաղաքական ու մշակութային գործիչներ: Մարկ Զախարովը կհուղարկավորվի Նովոդևիչյան գերեզմանատանը, իսկ նրա դուստրը կավարտի հոր սկսած «Թակարդ» ներկայացումը: Մարկ Զախարովը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի […]
17:44 30.09.2019
Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի գործով երրորդ նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ Ջերմուկի 19 բնակիչ նոր երևան եկած բնապահպանական հանգամանքներով դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։ Հայցվորները խնդրում են պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի […]
14:27 30.09.2019
ՀՀ Վարչական դատարանում քիչ անց կսկսվի ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով նախնական դատական նիստը։ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին Ջերմուկ համայնքի 19 բնակիչ, նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքները հաշվի առնելով, հայցադիմում էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։ Գործով երրորդ անձ ներգրավված են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, «Լիդիան Արմենիա»-ն, […]
10:14 29.09.2019
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները քաղցկեղի մահացու տեսակների բուժման սենսացիոն արդյունավետ տարբերակ են գտել, գրում է MedicalXpress-ը: CAR T բջջային թերապիան աննախադեպ արդյունք է տվել: B բջիջների լեյկոզ լիմֆոբլաստոմայով տառապող հիվանդների 60-93 տոկոսն առողջացել է: Այս մեթոդը բարդ է, և առայժմ 100 տոկոսանոց արդյունք չի տալիս, քանի որ քաղցկեղի որոշ տեսակներ շատ դիմացկուն են: Մասնագետները կարծում […]
23:13 28.09.2019
Բրիտանացի հայտնի մանկավարժ Փոլ Ջուրին կազմել է հայտնի առասպելների տասնյակը, որին մարդիկ դարեր շարունակ հավատում են, չնայած` դրանք չեն համախատասխանում իրականությանը: Օրինակ՝ 1.Ալբերտ Էյնշտեյնը դպրոցում շատ վատ է սովորել Բազմաթիվ աշակերտներ, ովքեր չեն սիրում դպրոցը ու նաև նրանց ծնողները, հաճախ իրենց հուսադրում են, թե Էյնշտեյնը դպրոցում վատ էր սովորում: Բայց դա չխանգարեց նրան դառնալ […]
18:10 28.09.2019
Աուտիզմով հիվանդների համար գործող «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման և զբաղվածության կենտրոնն ունեցավ ևս մեկ մասնաշենք: Այսօր «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է նոր մասնաշենքի բացմանը: Մասնաշենքի հիմնանորոգման համար գումար է հատկացրել նաև «Իմ քայլը» հիմնադրամը: Նշենք, որ աուտիզմը զարգացման խանգարում է, որը բնորոշվում է շփման ու հաղորդակցման […]
22:20 27.09.2019
Կաբարդինո-Բալկարիայում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են պարապլանները բախվում: Դեպքը տեղի է ունեցել ժայռերից մեկի վրա: Զույգը տեսանկարհանում էր իրենց թռիչքը: Հանկարծ պարապլաներիստներին կտրուկ սկսել է մոտենալ մեկ այլ պարապլան: Երբ պարզ է դարձել, որ հնարավոր է, բախում լինի, ոչ ոք չի հասցրել մանևրել: Կադրերում լսվում է կնոջ և ևս մեկի ճիչը: […]
14:26 26.09.2019
«Որոշման ստորագրումից, հանձնման-ընդունման գործընթացից հետո, որը մի երկու-երեք շաբաթ կտևի, զուգահեռաբար կքննարկվեն օտարման առաջարկները` թե´ սակարկությունների միջոցով օտարման, թե´ հավատարմագրային կառավարման տալու համար: Եղել են վարձակալության և գնման առաջարկներ: Շարժական և անշարժ գույքը գնահատված է 16.5 մլն դոլարի կարգի: Եթե սակարկությունների միջոցով գնահատվի, սկզբնական փուլում գնի նվազման հնարավորություն չի տրվի: Հետո հնարավոր է` գինը աճի: […]
13:18 26.09.2019
«Համայնքների խոշորացումը շարունակվելու է»,- համոզված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Հանրաքվե անցկացնելու հնարավորություն է լինելու, եթե համայնքում ձևավորվում է նախաձեռնող խումբ, որը ստորագրահավաք է անում հանրաքվեի համար, որի արդյունքում այդ իդեան հաղթանակում է, բնականաբար, այդ համայնքը գնում է այդ ճանապարհով: Փոքր համայնքների մեծ մասը կախված է կառավարության դոտացիայից: Եվ այսօրվա բովանդակությունը՝ համայնքների […]
12:30 26.09.2019
«Համայնքների միավորումը տալիս է դրական էֆեկտ, դրա փորձն ունենք արդեն, որ եղած փոքր գումարը իրենք ճիշտ են օգտագործում, և առկա ռեսուրսից ընտրում են ամենակարող ուժերին: Բնականաբար, աջակցում են նաև զարգացման ծրագրերին: Էն կարողությունները, որ ունեն խոշորացված համայնքները, չունեն փոքր համայնքները»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա ասել է նաև, որ համայնքների […]
23:00 23.09.2019
Հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության մասին ասել է, որ դերասանուհին կարող էր հիվանդանալ արտամարմնային բեղմնավորման հետևանքով,գրում է РИА «Новости գործակալությունը: Վոլոչկովայի խոսքերով՝ ուռուցքը սկսեց մեծանալ հենց արտամարմնային բեղմնավորումից հետո: Թեև չի բացառում, որ կարող են լինել նաև այլ պատճառներ, այդ թվում՝ տարիքը: Դերասանուհին հիմա 48 տարեկան է: Բալետի պարուհին հիշեցրել է, […]
22:34 23.09.2019
Իրանի կառավարությունը որոշել է վերացնել 1979 թվականից գործող արգելքը՝ կանանց կթույլատրվի այցելել ֆուտբոլի մարզադաշտ, գրում է BBC-ն: Հաջորդ միջազգային մրցաշարին իրանցի կանայք նույնպես ներկա կլինեն: Առաջին մրցաշարը, որը կարող են դիտել նաև կանայք, կլինի Իրանի և Կամբոջայի հավաքականների խաղը, որը պետք է կայանա հոկտեմբերի 10-ին՝ 2022 թվականի աշխարհի խաղերի նախընտրական փուլում: ՖԻՖԱ-ի պատվիրակության այցին նախորդել […]
18:39 23.09.2019
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր տեսանյութ էր տարածել, որում ներկայացված էր, թե ինչ վիճակ է տիրում Վերին Լարսի անցակետում: Օգտատերը պատմել էր , որ արդեն մեկ շաբաթ է` հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս-վրացական սահմանին: Բեռնատարների վարորդները նշել էին, թե ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար՝ մինչև 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով, […]
13:12 23.09.2019
Apple Watch ժամացույցը փրկել է Վաշինգտոնի տարեց մի բնակչի կյանքը, «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է նրա որդին: Հայր ու որդի որոշել են հանդիպել այգում և հեծանիվ վարել, սակայն հայրն ուշացել է: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդն ընկել է հեծանիվից և գիտակցությունը կորցրել: Փրկարարները տղամարդուն հայտնաբերել են շնորհիվ Apple Watch-ի, որն ունի հատուկ ծրագիր: Եթե […]
17:11 20.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց ընտրել գրավը կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը: Հիշեցնենք, թե ինչ ճանապարհ է անցել մինչ այժմ այս քրեական գործը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին […]
13:23 20.09.2019
«Հրայր Թովմասյանը աչքիս լույսը չի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել նախորդ գումարման Ազգային ժողովում: Բայց եկեք տեսնենք` իրենք ինչով են հիմնավորում, քանի որ նախաձեռնող կողմի վրա է մնում ապացուցման բեռը: Իրենք պետք է ապացուցեն ու հիմնավորեն իրենց միջնորդությունը»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ի նիստի ընդմիջման ժամանակ՝ ՍԴ դատավոր Հրայր […]
21:57 19.09.2019
ԱՄՆ Այովա նահանգի բնակիչ Ջեսս Էզբիլը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, քանի որ թույլ է տվել իր 12-ամյա որդուն նստել մեքենայի ղեկին: Տղան վրաերթի է ենթարկել 4 տարեկան մի փոքրիկի: Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Դատարանի դահլիճում հայրն ընդունել է իր մեղքը, զղջացել իր արարքի համար և ասել, որ այլևս երբեք չի թողնի տղային ղեկին նստել: […]
17:10 19.09.2019
Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են թերապևտիկ բաժանմունքի հիվանդասենյակ, որտեղ շարունակում է բուժում ստանալ, հայտնում է Mash տելեգրամ ալիքը: Նրա կողքին են հարազատները: Հիշեցնենք` Անաստասիա Զավորոտնյուկի մոտ ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ: Այդ նույն ախտորոշումն արվել էր երգչուհի Ժաննա Ֆրիսկեին: Նրան Լեհաստանի հիվանդանոցից տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Նրան միացված է եղել արհեստական շնչառության ապարատ: Անաստասիան […]