TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրը լուծվել է

13:27 08.11.2019

ՀՀ կառավարության կայքէջում տեղադրվել է այս տեսանյութը և ինֆորմացիա այն մասին, որ «Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրը լուծվել է՝ տհաճ հոտ տարածող սնկի արտադրամասը Նուռնուսից այլ տարածք է տեղափոխվել»։ https://www.facebook.com/armgovernment/videos/412443256116495/UzpfSTEwMDAwNDQwMTQ4NTk2ODpWSzoyNTcxMzU4MjE5Nzk4NDUy/?comment_id=2571358533131754&notif_id=1573197241484218&notif_t=group_comment_mention  

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես են «Անտոշկայում» պայթյուններ որոտում

13:23 08.11.2019

Բիշքեկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել, հաղորդում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել «Անտոշկա» արագ սննդի կետում՝ ժամը 13։38-ին: Ականատեսների պատմելով՝ սկզբում մեկ պայթյուն է որոտացել, հետո՝ ևս երկուսը: Հրդեհ է բռնկվել, տեղում հրշեջներ են աշխատում: Կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է: Նախնական վարկածով՝ պայթել են գազի բալոնները: В Бишкеке в здании на пересечении […]

̰
Կստեղծվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության բարելավման հարցերով համատեղ աշխատանքային խումբ

12:46 08.11.2019

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ: Զրուցակիցները քննարկել են մինչև 2024 թվականը կոնցեսիոն պայմանագրով նախատեսվող ներդրումների ծավալների ավելացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը, ինչպես նաև շարժակազմերի նորացմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության […]

̰
Ryanair-ն առաջարկում է 2020թ. «սիրառատ փետրվարն» անցկացնել Երևանում

12:36 08.11.2019

Զբոսաշրջության կոմիտեն իր էջում հայտնել է, որ 2020թ. փետրվարը Ryanair-ը նվիրում է Երևանին: 2020թ. նոր ուղղությունների ցանկում Ryanair-ը ընդգրկել է Հայաստանը` առաջարկելով «սիրառատ փետրվարն» անցկացնել «վարդագույն քաղաքում»: Հիշեցնենք, որ եվրոպական ամենամեծ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը հունվարի 14-ից սկում է թռիչքներ իրականացնել Երևանից դեպի Հռոմ, Միլան և հակառակ ուղղություններով:

̰
Ջոլին հեռանում է ԱՄՆ-ից

21:40 07.11.2019

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին երեխաների՝ չափահաս դառնալուց հետո մտադիր է հեռանալ ԱՄՆ-ից, այդ մասին նա պատմել է Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում: «Ես  ուզում եմ ապրել ուրիշ երկրում, երբ երեխաներս դառնան 18 տարեկան: Այժմ ես պարտավոր եմ լինել այնտեղ, որտեղ նրանց հայրն է՝ Բրեդ Փիթը »,- ասել է  դերասանուհին:  Ջոլին չի ասել, թե կոնկրետ ուր է […]

̰
Իրանական միջուկային գործարքը. ի՞նչ է դա և ի՞նչ ճանապարհ է անցել

20:00 07.11.2019

Այսօր Վիեննայում արտահերթ նիստ է գումարելու Ատոմային Էներգիայի Միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): Օրակարգում Իրանի միջուկային ծրագիրն է: Հիշեցնենք՝ Իրանը հայտարարում է, որ Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանում սկսում է ուրանի հարստացումը, ինչպես շեշտում են՝ բացառապես խաղաղ նպատակով: ԱԷՄԳ ներկայացուցիչները գտնվում են Իրանում և Վիեննայի գրասենյակ են փոխանցելու այն բոլոր տեղեկությունները, որ կստանան Իրանից: Այս ամենը նշանակում է, […]

̰
Տուժողները պետք է տեղյակ լինեն դատապարտյալի ներման մասին. Նաիրա Զոհրաբյան

16:02 07.11.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է իր և Վահե  Էնֆիաջյանի հեղինակած «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանություն: Ներկայումս գործող օրենքով նրանք զրկված են ներման խնդրագրի ժամանակ իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից և անգամ տեղյակ […]

̰
Մեգանի քույրը  «կրակի վրա յուղ  է լցրել».Սկանդալային հարցազրույցի  արձագանքը

22:07 04.11.2019

Միջազգային մամուլը ակտիվ  քննարկում է թագավորական ընտանիքի երկու անդամների՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարցազրույցը, որը տվել են ՀԱՀ այցից առաջ: Լրագրողին զույգը պատմել է այն հասարակական ճնշման մասին, որն ամեն օր զգում են իրենք: Մեգանն ասել է, որ կյանքն արքայական պալատում ավելի դժվար է, քան ինքն էր պատկերացնում: Իսկ Հարրին պաշտպանել է կնոջը՝ համեմատելով […]

̰
Ո՞ր երկրի քաղաքացի եք. հարց ԼՂ նախագահի թեկնածուին

17:30 04.11.2019

«Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով Երևանի տնտեսագիտական համալսարանում այսօր հանդիպում էր կազմակերպվել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Արցախի նախագահի թեկնածուն նշել է, որ 10 տարի շարունակ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու պայմաններում Արցախը 2030 թվականին կհասնի տնտեսական զարգացման այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի լուծել երկրի հիմնական սոցիալական խնդիրները: Տնտեսական թեմայով հարցերից բացի, սուր հարցեր […]

̰
ԼՂ տնտեսական զարգացումը զգալի ցուցանիշներ է արձանագրել. Հրանտ Բագրատյան

17:02 04.11.2019

«ԼՂ տնտեսական զարգացումը զգալի ցուցանիշներ է արձանագրել: 1999 թվականի տնտեսական ցուցանիշը Հայաստանում եղել է 2940 ռուբլի, Ադրբեջանում՝ 2130, Ղարաբաղում՝ 1280 ռուբլի: Ղարաբաղը երկու անգամ վատ է ապրել Ադրբեջանից: 1990 թվականի համեմատ Ղարաբաղի տնտեսությունն աճել է 4.9 անգամ, Ադրբեջանինը ՝ 2.69 տոկոսով, Հայաստանինը՝ 2.02 անգամ, իսկ Վրաստանի տնտեսությունը մնացել է նույնը՝ 100»,- խոսելով Հայաստանի և Արցախի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

12:47 04.11.2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, ժամը 12:00-ի դրությամբ, բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին: Տեղեկությունը հրապարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական  կայքէջում:

̰
ԱՄՆ-ում եղջերուն հայտնվել է մեքենայի առջև՝ դառնալով վթարի պատճառ

23:11 02.11.2019

Այդ երեկո ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի բնակչուհի Սիդնի Վոլդը վերադառնում էր համալսարանական երեկույթից ու այնքան հոգնած էր, որ չմաքրեց դեմքի գրիմն ու այդպես նստեց ղեկին: Իր զարմանալի պատմությունն աղջիկը պատմել է Twitter-ի իր էջում: Նրա հրապարակումը կես ժամվա ընթացքում 393.000 լայք հավաքեց: Աղջիկը պատմել է,  որ ուշ երեկոյան վերադարձել է Սթիվեն Քինգի հանրահայտ ստեղծագործության հերոսուհու՝ […]

̰
Համացանցային ստրկություն․ ինչպես են Քուվեյթում վաճառում տնային աշխատողների

22:33 02.11.2019

Այս կանանց երբեք չեք տեսնի Քուվեյթի փողոցներում: Նրանք գրեթե իրավունքներ չունեն, չեն կարող հեռանալ երկրից: Նրանց վաճառում և վերավաճառում են բոլոր այն մարդկանց, որոնք կարող են վճարել: BBC-ի արաբական ծառայությունն ուսումնասիրել է էժան աշխատուժի սև շուկան: Իսկ այդ ծրագիրը հասանելի է Google Play և Apple App Store-ում, նաև Instagram-ում ՝ բանալի հեշթեգերի օգտագործման միջոցով: Ստրուկների […]

̰
Օձերի նկատմամբ սերը փոխադարձ չէր

21:43 02.11.2019

Ամերիկյան Բաթլ Գրաունդ քաղաքի բնակիչ Լորա Հերսթը մահացած է գտնվել տեղի ոստիկանապետի հողամասում: Նրա վզին փաթաթված է եղել  2.4 մետրանոց պիթոն: 36-ամյա կինը երկու երեխա ուներ: Նա 140 օձ էր պահում ոստիկանապետի հողամասում, որտեղ որևէ մեկը չէր բնակվում: Կինը շաբաթական երկու անգամ այցելում էր օձերին: Նախնական վարկածով` հենց օձերից մեկն էլ եղել է մահվան պատճառը: […]

̰
Բրիտանական Channel 4-ը ցուցադրել է «Աշխարհը Պուտինի աչքերով» հաղորդումը

21:28 02.11.2019

Հոկտեմբերի 30-ին բրիտանական Channel 4 ալիքով ցուցադրվել է «Աշխարհը Պուտինի աչքերով» հաղորդումը: Հաղորդման ընթացում ցուցադրվել են Պուտինի մասնակցությամբ ռուսական քաղաքական թոք շոուից հատվածներ: Հատվածներից մեկն էլ 2010 թվականի բարեգործական համերգից է, որտեղ ռուս նախագահը կատարում է Blueberry Hill երգը: Տեսանյութում ընդգրկված են նաև հաղորդավարներ Վլադիմիր Սոլովյովը,  Դմիտրի Կիսելյովն ու Աննա Չապմանը:  

̰
Հելոուինին երեխային մարիխուանայով կոնֆետներ են տվել

19:53 02.11.2019

Կանադական ԶԼՄ-ները գրում են, որ Քոլդբրուք քաղաքի բնակիչները Հելոուինին իրենց  փոքրիկին նվեր տված քաղցրավենիքների մեջ գտել են կոնֆետներ, որոնց մեջ մարիխուանա է եղել: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ով է նվիրել այդ կոնֆետները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և կոչ է արել ծնողներին ուշադիր զննել երեխաներին տրվող բոլոր քաղցրավենիքները:  

̰
Պատմության մեջ առաջին անգամ փառատոնում հաղթել է ամերիկյան պանիրը

19:15 02.11.2019

Ամերիկյան  Օրեգոն նահանգում արտադրվող Rogue River Blue պանիրը գնահատվել է աշխարհում լավագույնը իտալական Բերգամո քաղաքում անցկացվող  Պանրի միջազգային փառատոնի ժամանակ, գրում է CNN-ը:  Փառատոնին մասնակցել է աշխարհի 42 երկրից բերված 3.804 պանիր: Երկրորդ տեղը գրավել է Չեդդերը: Երրորդը՝ իսպանական Torta del Casar DOP Virgen Del Prado-ն: Ֆրանսիական Բուրգունդիայում պատրաստվող Epoisses-ն գրավել է  8 -րդ տեղը: […]

̰
Կիոտոյում այսուհետ կարգելվի լուսանկարել գեյշաներին

19:00 02.11.2019

Ճապոնական Կիոտոյի պատմական թաղամասում արգելվել է լուսանկարահանել գեյշաներին, հաղորդում է The Telegraph-ը:  Նոր կանոնններն ուժի մեջ  են մտնում հոկտեմբերի 25-ից: Զբոսաշրջիկները այուհետ կարող են լուսանկարել գեյշաներին միայն նրանց թույլտվությամբ: Այդ նորամուծության համար փողոցներում հայտնվել են հատուկ նշաններ: Կանոնների խախտման համար նախատեսվում է 10.000 իենի չափով տուգանք (մոտ 6 հազար ռուբլի):  

̰
ԱՄՆ-ը մաքսանենգ ճանապարհով Սիրիայից մոտ 30 մլն դոլարի նավթ է տեղափոխում. ՌԴ ԱԳՆ

23:56 01.11.2019

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մաքսանենգ ճանապարհով ամեն ամիս Սիրիայից մոտ 30 մլն դոլարի նավթ է տեղափոխում, հաղորդում է «Интерфакс»-ը: Դիվանագիտական կառույցի հավաստիացմամբ՝ ԱՄՆ-ը շրջանցում է նավթի արտահանման՝ իր իսկ կողմից սահմանած պատժամիջոցները: Նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը Սիրիայի հյուսիս-արևելքում ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ հանցավոր գործունեություն է ծավալում:    

̰
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները տուրբուլենտության փուլում են. թուրքագետ

22:43 01.11.2019

«Ես կարծում եմ՝ կոմպլեքս հարցերի տիրությում կարելի է դիտարկել ԱՄՆ Ներկայացուցիչների կողմից ընդունված բանաձևը: Դա ԱՄՆ-Թուրքիա  հարաբերությունների ֆոնին է տեղի ունեցել: Հիմա այդ հարաբերությունները տուրբուլենտության փուլում են, և նոր ոճի փնտրտուքի մեջ են: Այդ նոր ոճը տարբերվելու է նախորդ ոճի թուրք-ամերիկյան հարաբերություններից, և այդ նոր ոճը, բնականաբար, փնտրտուքի փուլ է անցնելու: Ամերիկան փորձելու է իր […]

̰
Փոխվել են  Թուրքիայի խաղի կանոնները

21:58 01.11.2019

Հարցին՝ ինչո՞ւ թուրքական լոբբի կոչվող պատգամավորների մի մասը  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևին, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ այդտեղ կարևոր էր ոչ այնքան պրոհայկական կամ պրոթուրքական մոտեցումը, այլ ավելի շատ ամերիկյան շահը: Դրա ապացույցներից մեկն այն էր, որ դեմոկրատ և հանրապետական պատգամավորները միասնական էին այդ հարցում: Թուրքական պետությունը նման դեպքերում […]

̰
Թուրքիայի ծրագրերում վերջնակետը Մոսուլն է, նավթը. թուրքագետ

21:13 01.11.2019

«Թուրքիայի ծրագրերում վերջնակետը Մոսուլն է, նավթը որը ներկայացվում է իրենց հին ազգային քարտեզներով որպես վերատիրման նպատակ, ազգային ուխտի հայեցակարգ, որի առաջամարտիկը Էրդողանն է, որն ասում է, որ պետք է ձգտեն դրան: Իհարկե, դա Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության կոպիտ ոտնահարում է: Նպատակը կա, կա նաև հանրային դիսկուրս: Բայց  բանն այն է, որ  թուրքական բանակը առաջ […]

̰
Բացի ուսուցիչներից, էլ ո՞ւմ վրա է տարածվում աշխատավարձի բարձրացումը

20:40 01.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Արդյո՞ք ուսուցչի նվազագույն աշխատավարձը տարածվո՞ւմ է դպրոցի վարչական և մանկավարժական բոլոր աշխատողների վրա (տնօրեն, փոխտնօրեն, գրադարանավար, հոգեբան և այլն) և ի՞նչ ծանրաբեռնվածության համար է այն հաշվարկված: Ուսուցչի նվազագույն աշխատավարձի երաշխավորված չափը տարածվում է բացառապես հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների վրա: Ուսուցչի նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար […]

̰
Մերկելը Հնդկաստանում հիմնը լսել է նստած

17:18 01.11.2019

Այս օրերին Հնդկաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այդ երկրի հիմնը լսել է նստած, հաղորդում է РИА Новости գործակալությունը: «Այս իրավիճակը ֆորսմաժորային չէ, քանի որ գերմանական կողմը նախօրոք էր խնդրել հանդիպումն անցկացնել հենց այս ձևաչափով»,- պարզաբանել է ԱԳՆ ներկայացուցիչը լրագրողներին: «Ցավոք, տիկին Մերկելը խնդիրներ ունի առողջության հետ կապված»,- ասել է պատասխանատուն, որը չի […]

̰
Կոնվենցիայում վիճահարույց է «զուգընկեր» հասկացությունը. բողոքի ակցիա Եվրոպայի խորհրդի գրասենյակի մոտ

17:01 01.11.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր Ազգային ժողովի դիմաց իրականացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ փակ քննարկման: Ցուցարարներն այնուհետ ոտքով քայլել են դեպի Եվրոպայի խորհրդի գրասենյակ: Նրանք պահանջել են եվրոպացի պատվիրակներից ճնշում չգործադրել Հայաստանի վրա և չստիպել Հայաստանին վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Ցուցարարների համոզմամբ` Ստամբուլյան կոնվենցիայում  վիճահարույց է «զուգընկեր» հասկացությունը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ես մեղք չեմ գործել, խնդրո´ւմ եմ, թողեք գնամ. Լևոն Երանոսյան

16:00 01.11.2019

Ես խոստացել եմ, կզրուցեմ ձեզ հետ, երբ դատական նիստերը ընթացք ստանան: Այս մասին այսօր լրագրողներին ասաց նախկին փոխոստիկանապետ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը: Հարցին, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, տվեց բացասական պատասխան. «Ես մեղք չեմ գործել, խնդրո´ւմ եմ, թողեք գնամ»: Հիշեցնենք՝ Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լևոն Երանոսյանի դեմ […]

̰
Մեկ վայրկյան անց հենց տեղի ունեցավ պայթյունը. Ալեն Սիմոնյան

15:48 01.11.2019

 «Ես էդ օրը կյանքում չեմ մոռանա: Անցնում էինք՝  պարոն Փաշինյանն էր, պարոն Ավինյանն էր, Լենա Նազարյանն էր: Մի պահ ձեռքս մեկնեցի, որ վահանը վերցնեմ, գցեմ փշալարերի վրա ու անցնեմ, ոստիկաններից մեկը շատ ջանասիրաբար փորձեց հարվածել մատներիս, ես ձեռքս հետ քաշեցի: Դրանից մեկ վայրկյան անց հենց տեղի ունեցավ պայթյունը… »,- վերհիշելով 2018 թվականի ապրիլյան դեպքերը՝ այսօր […]

̰
Նյութական պահանջ  չունեմ. Ալեն Սիմոնյանը դատարանում է

15:31 01.11.2019

«Նյութական պահանջ չունեմ: Իմ միակ պահանջն էն է եղել, որ նախկին ոստիկանապետի հետ էլ հանդիպել եմ, և կարծես թե լուծել ենք այդ խնդիրը, որ այդ նռնակներն այլևս չկիրառվեն, որովհետև Մարտի 1-ին դրա պատճառով զոհ է եղել: Եվ այդ օրը Բաղրամյանում բազմաթիվ մարդիկ տուժեցին, իմ վնասվածքը, թերևս, ամենաթեթևն է եղել՝  ոտքիս մեջ 3 բեկոր կար, բայց […]

̰
Ամբաստանյալը դիրքերում է, դատական նիստերը տապալվում են

17:05 31.10.2019

2016 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման քրեական գործից անջատված մասով տևական ժամանակ նիստեր տեղի չէին ունենում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր տեղեկացրեց պատճառը` ամբաստանյալ Վարդգես  Գևորգյանը դիրքերում  է: Ըստ ՊԲ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արթուր Դավթյանի կողմից ուղարկած գրության՝  կոչումով ավագ լեյտենանտ ամբաստանյալը 23 օր դիրքերում է, 1  շաբաթ՝  զորամասում: Դատական նիստերին մասնակցելը կխոչընդոտի […]

̰
Վիճաբանություն Ազգային ժողովում. սևազգեստ մայրերից մեկը ջուր լցրեց քննիչի վրա

14:02 31.10.2019

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նիստ էր հրավիրված, որպեսզի քննարկվեին տարբեր տարիներին սահմանապահ դիրքերում զոհված զինվորների մայրերի պահանջները: Նրանք, հիշեցնենք, պահանջում են, որպեսզի բացահայտվեն իրենց որդիների մահվան հանգամանքները: Սակայն նիստի ժամանակ մայրերից մեկը ջուր լցրեց քննիչներից մեկի վրա, ինչի հետևանքով խառնաշփոթ ու վիճաբանություն սկսվեց: Քննիչները հեռացան, իսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն […]

̰
BACK_TO_TOP