14:33 29.11.2019
«Հակածխախոտային պայքարը պետք է ուղղված լինի 3 ուղղություններով՝ նոր ծխողներ չներգրավելու, չծխողներին երկրորդային ծխից զերծ պահելու, ծխողների թիվը հնարավորինս պակասեցնելու ուղղությամբ: Դրա համար պետք է ամբողջովին արգելվի փակ տարածքներում ծխելը և ծխախոտի ցուցադրությունը մեծ խանութներում: Ծխախոտները պետք է վաճառվեն մասնագիտացված խանութներում, ինչպես ամբողջ Եվրոպայում: Էստեղ ցուցադրության փակ կամ բաց խնդիրը վերանում է»,- ԱԺ տնտեսական հարցերի […]
12:34 29.11.2019
Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 27-րդ արտահերթ նիստում քննարկվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքներով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխությունների փաթեթը: «Ակնհայտ է, որ բիզնես շահերը միշտ բախման մեջ են լինելու առողջապահության հետ: Խոշոր բիզնեսի շահերի պաշտպանությունը չպետք է լինի քաղաքացիների առողջության հաշվին»,- նկատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկվար […]
20:00 28.11.2019
«Հայաստան» համահայկական հիմանդրամն այսօր 22-րդ անգամ հեռուստամարաթոն կանցկանցնի: Հիմնադրման օրվանից մինչ այժմ այդ կառույցն առողջապահության, սոցիալական ապահովության, ենթակառուցվածքների, արվեստի և սպորտի բնագավառներում 1300 խոշոր ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում: Ավելի քան քառորդդարյա պատմություն ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվեց այն դժվար տարիներին, երբ պետությունն օրախնդիր հարցեր էր լուծում: Հիմնադրամն առաջադրեց հեռուն գնացող համարձակ նպատակներ, որոնք […]
21:00 26.11.2019
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով այսօրվա դատական նիստը ևս լարված է անցել: Դատարանը սանկցիա է կիրառել թե՛ պաշտպանի, թե՛ պետական մեղադրողի նկատմամբ: Նաև մերժել է գործում նոր ներգրավված պետական մեղադրողին բացարկ հայտնելու պաշտպանական խմբի միջնորդությունը: Դատարանում վիճաբանություն է ծագել այն պահին, երբ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետական […]
19:59 25.11.2019
«Դա համարվել է ուսադրի պատիվ, իրենք շատ վատ են պատկերացրել՝ ինչ է ուսադրի պատիվը։ Հետագայում նույն ձև հատուկ քննչական ծառայությունում քննիչների կողմից գործը գնացել է գործի չբացահայտման ուղղությամբ, դատախազությունում նույն կերպ են համարել են, որ չբացահայտելը ուսադրի պատվի ցուցանիշ է»,- խոսելով իրավապահ համակարգում խոշտանգումների մասին՝ ասել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Տարիներ շարունակ խոշտանգման դեպքերի մասին […]
23:57 24.11.2019
Մեծ Բրիտանիայից մի զբոսաշրջիկ ուժեղ այրվածքներ է ստացել, երբ որոշել է զբոսնել հրաբխի խառնարանում, գրում է The Sun-ը: 22 տարեկան Թոմաս Գրանդոնն ընկերուհու հետ զբոսանքի է գնացել Էգեյան ծովում գտնվող հունական Նիսիրոս հրաբխի մոտ: Նա զբոսաշրջիկների հետ զբոսնել է հրաբխի խառնարանում, ոտքը անզգուշորեն դրել է լավայի սառած շերտի վրա, որտեղ հետո պարզվել է՝ ջերմաստիճանը 165 […]
22:32 24.11.2019
13.000 դոլարով անգլիացի Բրենդոն Գրիմշոուն փոքր անմարդաբնակ կղզի էր գնել Սեյշելներում: Այդ ժամանակ նա մոտ 50 տարեկան էր, թողել էր թերթի խմբագրի աշխատանքը, ու որոշել էր նոր կյանք սկսել: Կղզին, որը գնել էր Բրեդշոուն, որևէ մարդու ոտք չէր դիպել: Ինչպես որ հարկն է, նորօրյա Ռոբինզոնը աբորիգեններից մեկի հետ ընկերացավ: Նրա Ուրբաթի անունը Ռենե Լաֆորտեն էր: […]
22:00 24.11.2019
Հոլիվուդի թագուհի, աշխարահռչակ դերասանուհի ու Կլեոպատրայի դերն առայժմ անկրկնելի մարմնավորած Էլիզաբեթ Թեյլորը երկու զարմանալի ու հրաշագեղ անոմալիա ուներ: Ամբողջ աշխարհին հետաքրքրում էր նրա աչքերի գույնը, որը թվում էր` փոխվում էր օրվա տարբեր ժամերի՝ կախված լույսից: Առանց չափազանցության կարելի է պնդել, որ դրանք աշխարհի ամենահայտնի ու քննարկված աչքերն են մինչև հիմա: Միլիոնավոր մարդիկ հմայված նայում էին […]
21:51 24.11.2019
11-ամյա Տիմոֆեյ Դրոգինը «Վաղը անունով» դպրոցական համաժողովի ժամանակ պատմել է, թե ինչու են աշակերտները դադարում սիրել դպրոցը, կորցնում մոտիվացիան և փախչում դասերից: Նա 10 պատճառ է նշել: 1.Ուսուցիչները Առաջին պահից, երբ երեխան մտնում է դպրոց, նրան սկսում են վախ ներշնչել: Առաջինը հենց վախն է ուսուցչից: 2. Վախ՝ գնահատականից Դրանից հետո ուսուցիչները սկսում են զարգացնել վախը […]
21:29 23.11.2019
Ինչո՞ւ պետք է ներդրողները գան Հայաստան ՝ նախագահ Արմեն Սարգսյանին այսպիսի հարց է ուղղել նոյեմբերի 22-ին Լոնդոնում սկսված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի վարողը: «Ես չեմ թվարկի հարյուրը և կբավարարվեմ միայն մի քանիսով,- նշել է Հայաստանի նախագահը, – Դուք նշեցիք Հայաստանի չափերի մասին: Այո, մեր երկիրն ունի 3.5 մլն […]
23:55 20.11.2019
Երկրի ամենասեքսուալ կինը, ըստ Maxim ամսագրի, մոդել և դերասանուհի Իրինա Շեյքն է: Նա նախկինում եղել է Բրեդլի Կուպերի և Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, ու ահա հերթական անգամ հայտնվել է ամենասեքսուալ կանանց ցուցակում, ավելին՝ գլխավորել է այդ ցուցակը: Երկրորդ տեղում է դերասանուհի Լյուբով Ակսյոնովան: Երրորդ տեղում է երգչուհի Օլգա Սերյաբկինան: Հաջորդում են մոդել Վիկոտրյա Օդինցովան ու Յանա […]
21:25 20.11.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ վերջերս ԱՄԷ կատարած այցի ժամանակ առավոտյան 15 կմ վազել է, գրում է БЕЛТА-ն: Ու ընդհանրապես ակտիվորեն զբաղվել է սպորտով: «Սկսեցինք վազել, ես իմ տարիքում 15 կմ վազեցի, օդ չկար շնչելու, անտանելի շոգ էր: Վազում էի ու մտածում՝ ինչպե՞ս են բելառուսցի սպորտսմեններն իրենց զգում Դոհայում՝ թեթև ատլետիկայի աշխարհի չեմպիոնատում: […]
15:34 20.11.2019
Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած Երեխաների գագաթնաժողովին հանդես է եկել տեսաուղերձով: https://www.facebook.com/Armpresident/videos/429380781078440/
14:21 20.11.2019
Պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների խմբից այսօր դատարանը պետք է լսեր վերջին ամբաստանյալի՝ Արեգ Կյուրեղյանի ցուցմունքը: Հիշեցնենք՝ նրա նկատմամբ դատարանը սանկցիա է կիրառել և հեռացրել դահլիճից դատարանում անպատշաճ վարքագծի պատճառով: Այսօր ներկայացել էր նաև նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Վերջինս ժամանակ խնդրեց հարցաքննությանը պատրաստվելու համար, նաև ներգրավվեց որպես ամբաստանյալ Սմբատ […]
16:20 18.11.2019
«Մաքսային ոլորտում թվային լուծումները քայլեր են դեպի ապագա: Դա նշանակում է, որ Հայաստանը կզարգանա ավելի մեծ տեմպերով, ներդրումները կհոսեն դեպի երկիր ավելի ակտիվ, բիզնեսի ու ներդրողների համար հասկանալի կլինի, որ գործ ունեն ժամանակակից պետություն հետ, որտեղ բեռները մշակվում են ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում: Հետագայում այդ ժամերը կկրճատվեն մինչև րոպեներ: Օրինակ` մինչև Մեղրիի սահմանային […]
13:56 18.11.2019
«Մենք կարիք ունենք արդյունավետ մաքսային ծառայությունների և միջսահմանային համագործակցության, Եվրամիութունն աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերը՝ կատարելագործել մաքսային ծառայությունները, բարեփոխել մեկ պատուհանի սկզբունքը՝ որպես ևս մեկ քայլ դեպի թվային տնտեսության զարգացում: Ինչպես այստեղ ներկա բազմաթիվ երկրները, Հայաստանը նույնպես զարգացնում է ուղիղ տրանսպորտային լոգիստիկա և ենթակառուցվածքներ առևտրի ազատականացման և գլոբալիզացիայի դարում միջազգային առևտրին ինտեգրվելու համար: Ես կարող […]
13:00 17.11.2019
Գույները, որոնցով մենք շրջապատում ենք մեզ, ոչ միայն ազդում են մեր տրամադրության, հոգեվիճակի վրա, այլև կոնկրետ մեսիջ, ասելիք ունեն շրջապատին: Ուզենք, թե չուզենք, մեր հագուստով, հագուստի ոճով և գույներով մենք «պատմում ենք» մեր բնավորության մասին: Եվ այսպես՝ պայծառ երկնքի, լազուր ծովի, անծայրածիր օվկիանոսի գույնը՝ կապույտը, մեր հագուստներում, ի՞նչ է պատմում այն մեր մասին: Կապույտը համարվում […]
23:55 16.11.2019
ԵՄ մի շարք երկրներում որոշել են նվազեցնել պլաստիկի օգտագործումը` ի նպաստ բնության: Այդ որոշմանը հետևելու է նաև Ուկրաինան: Նոյեմբերի 12-ին Գերագույն Ռադան քվեարկել է «Քաղաքացիական շրջանառության մեջ պլաստիկե փաթեթների օգտագործոմը նվազեցնելու մասին» օրենսդրական նախաձեռնության օգտին: Այն վերաբերելու է ամենաօգտագործվող պլաստիկե տարաներին: Դա նշանակում է, որ զգալի նվազելու է դրա օգտագործումը: Այն առայժմ օրենսդրական նախաձեռնություն է, […]
16:29 16.11.2019
«Հասարակության 35 տոկոսն ընդհանրապես չի վստահում դատական համակարգին, և այն ամենավատ տեղում է ինստիտուտների շարքում: 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը փոխեց գործադիր մարմինը, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները փոխեցին խորհրդարանի վիճակը: Ժողովրդի սերը վայելող իշխանություն եկավ, սակայն նույնը չենք կարող ասել դատական համակարգի վերաբերյալ: ժողովրդի սերը վայելող դատական համակարգ չունենք»,- այսօր, խոսելով […]
16:08 16.11.2019
«Եթե մեծ վստահություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարանը, բնականաբար, նույն վերաբերմունքը պիտի ունենա նաև հասարակությունը: Այստեղ կարող է լինել վստահության մեծ անկում: Արդյո՞ք ՍԴ-ն նպաստել է նման իրավիճակին, թե՞ ոչ: ՍԴ-ն կայացրել է շուրջ 1500 վճիռ իր գործունեության ընթացքում, դրանց մեծ մասն ուղղված է եղել ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայությաւնը: […]
15:39 16.11.2019
«Ցանկացած պետական մարմնի դեպքում մոտեցման ելակետը պիտի լինի այն, թե եղե՞լ է հեղափոխւթյուն, թե՞ ոչ: Եթե մենք դիտարկում ենք, որ տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն, ապա ես կարծում եմ, որ վաղը կգնա բոլորովին այլ խոսակցություն, թե դատական իշխանությունն անձեռնմխելի՞ է, անկա՞խ է: Եթե իշխանափոխություն է տեղի ունենում, ինչո՞ւ պիտի մյուս ինստիտուտները չշարունակեն […]
15:06 16.11.2019
«Դատական իշխանությունն առհասարակ որպես միասնական մարմին գնահատելը ճիշտ չէ: ՍԴ-ն կրկնակի կարևոր դեր ունի խորհրդարանական կառավարման մեր տիպի երկրում: Նա պիտի փոխզսպի և´ ԱԺ-ն, և´ կառավարության ընդունած որոշումները: Այն, ինչ վերապահված է ԱԺ-ին, կարծում եմ, որ նույնիսկ Աժ-ն լավ չի պատկերացնում, թե ինչ ուժով է օժտված՝ լուծելու Սահմանադրական դատարանում առկա խնդիրները»,- այսօր հայտարարել է Աժ […]
14:10 16.11.2019
Ինչո՞ւ հասարակությունը չի վստահում դատական համակարգին և ի՞նչ անել, որպեսզի վստահի. այս ու նաև «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում է կազմակեպվել, որին մասնակցել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, […]
22:29 13.11.2019
«Ոչ ոք չի կարող ասել՝ ո՞ւմ կողմից է եղել վիրավորումը: Էնպիսի ժամ էր, որ եթե մարդը մարդուն չճանաչեր, չէր իմանա` ով է: Գագիկ Մկրտչյանը վիրավորումը ստացել է «արուժեյկա» կոչվող տարածքի մոտ, դռնից դեպի ձախ, էդ հատվածում: Հետո գնաց ներս` իր աշխատասենյակը: Մենք 2-3 հոգով մտանք էդ սենյակը, ասեցինք` դուրս արի, գնա, մի մնա էդ սենյակում, […]
18:18 13.11.2019
«Մեր ընկերների կողմից ՊՊԾ գունդը մտնելու առաջին իսկ պահից հնչեցվել է այն միտքը, որ մենք ոչ մեկին վնասելու մտադրություն չունենք: Մի´ կրակեք, ձեր դեմ ոչինչ չունենք, ոստիկանների մեծ մասը հենց այդպես էլ վարվել է, սակայն գնդապետ Վանոյանը կրակ է բացել մեր ընկերների վրա, վիրավորվել է Սմբատ Բարսեղյանը, ինչին ի պատասխան, որպես ինքնապաշտպանություն, մեր ընկերները ևս […]
15:10 11.11.2019
Քրդական խմբավորումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առիթ տվել են, որպեսզի նա ներխուժի Սիրիա, սակայն այն, ինչ նա անում է Սիրիայի հյուսիսում, անօրինական է բոլոր տեսանկյունից, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Էրդողանն իր օրակարգն ունի, և այն բաղկացած է երկու մասից՝ առաջինը կապված է «Մուսուլման եղբայրների» հետ, մյուսը նրա՝ որպես ԱՄՆ խամաճիկ, պարտավորություններն են: […]
19:50 10.11.2019
Անգլերենի բացատրական բառարանում նշվել է, թե որն է տարվա բառակապակցությունը, այսինքն այն բառակապակցությունը, որն ամենահաճախն է օգտագործվել մեր երկրի բնակիչների կողմից համացանցում: Climate strike / կլիմայական գործադուլ բառակապակցությունն առաջին անգամ հնչել է 2015 թվականին Փարիզում կլիմայի փոփոխության մասին կոնֆերանսում: 2019 թվականին այդ բառակապակցությունը 100 անգամ ավելի հաճախ է հնչել, գրել է Mirror-ը: Բառարանում ավելացվել են […]
15:23 10.11.2019
Գիտնականները շարունակում են հետազոտել Բերմուդան եռանկյունին՝ պարզելու այդ անոմալ գոտու գաղտնիքները: Հավաքվող նյութը, նրանց կարծիքով, հնարավորություն կտա բացահայտել այդ տարածքի առեղծվածը: Առայժմ գիտնականներին հաջողվել է պարզել, որ Բերմուդյան եռանկյունին գտնվում է 5 տարբեր բարդ ռելիեֆների շրջանում: Ջրի շրջանառությունն այդ գոտում, կապված բարդ ռելիեֆի հետ, տարբեր է: Գիտնականները գտել են 150 մետրանոց լեռներ ու հարթավայրեր, որոնք […]
21:52 09.11.2019
Այսօր լրանում է 30 տարին այն օրվանից, երբ ընկավ Բեռլինյան պատը: Այդ օրը հարյուր հազարավոր գերմանացիներ շարժվեցին դեպի քաղաքի արևմտյան և արևելյան հատվածները բաժանող սահմանը, որը ԳԴՀ-ում անվանում էին հակաֆաշիստական պաշտպանություն, իսկ Արևմտյան հատվածում՝ ամոթի պատ: Պատմության մեջ բեռլինյան պատը մնաց որպես սառը պատերազմի ու երկաթյա վարագույրի տեսանելի խորհրդանիշ: 1989 թվական, նոյեմբերի 9-ը, արևելյան […]
23:43 08.11.2019
Բազմանդամ ընտանիքներում սնունդն ավելի առողջարար է,քան այն ընտանիքներում որտեղ 1 կամ 2 երեխա է մեծանում, պարզել են գիտնականները: Նրանք ուսումնասիրել են մոտ 70 ընտանիքի սննդակարգ: 27 ընտանիքում եղել է 1 երեխա: Գիտնականներին հետաքրքրել է նաև երեխաների ֆիզիկական ակտիվության մակարդակը: Պարզվել է, որ եթե ընտանիքում 1 երեխա կա, մեծ է հավանականությունը, որ նա ավելորդ քաշ կհավաքի […]