20:33 17.12.2019
Բրիտանական թանգարանում դեկտեմբերի 20-ից կցուցադրվեն մինոյական քաղաքակրթության կավե տարաներ, որոնք, սակայն, նախատեսված են եղել մեկանգամյա օգտագործման համար, գրում է The Guardian-ը: Հնագիտական պեղումների արդյունքներով պարզ է դարձել, որ նման սպասքը ստեղծվել է 3.5 հազար տարի առաջ: Հայտագործությունը կատարվել է Կրետե կղզում: «Մարդիկ շատ կզարմանան, եթե իմանան, որ մարդկության պատմության մեկանգամյա օգտագործման առաջին բաժակները հայտնվել են […]
16:12 14.12.2019
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր հավաք էր կազմակերպել «Հանուն ապագայի. հանուն Հանրապետության» խորագրով՝ տարբեր քաղաքական ուժերի, միավորների, քաղաքացիական շարժումների և անհատների մասնակցությամբ, ովքեր, ինչպես ինքն է նշել, զգում են պատասխանատվություն՝ սատարելու Թավշյա հեղափոխությանն ու ներկա իշխանությանը, միասին քննարկելու քաղաքական զարգացումների վրա ազդեցություն գործելու հնարավորությունները: Հավաքի մասնակիցները նշել են, որ զբաղեցնելու են ընդդիմադիր դաշտը՝ լեգիտիմ իշխանությանը […]
18:37 13.12.2019
Քրեական վերաքննիչ դատարանը, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քննել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության մերժման բողոքարկումը: Պաշտպանական կողմը պետական մեղադրող Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմքով, որ նիստերից մեկի ժամանակ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարել էր, թե պաշտպանն ասել է` «բոյկոտում ենք»: Այդ խոսքից անմիջապես […]
12:52 13.12.2019
Երեկ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150 բանաձևը: ԱԺ միջանցքներում պատգամավորներն այսօր կարծիք են հայտնել այդ իրադարձության առթիվ: Նրանք համոզված են, որ դա լավ խթան կդառնա այլ երկրների համար, որպեսզի գործընթացը շարունակական լինի: Իսկ հետևանքները բացառապես քաղաքական հարթությունում են, այլ ոչ իրավական: Մանրամասները` տեսանյութում:
20:08 12.12.2019
ՀՀ Վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր սկսեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 5-ի դատական ակտը, որով մերժվել էր ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց հիմնավորումները՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է կալանքը կրելու ընթացքում: Նա ունի 3 տասնյակ […]
16:14 12.12.2019
«Թերևս այս երևույթը կոչվում է deep state, դիմադրություն կա շատ կառավարման օղակներում փոփոխությունների նկատմամբ: Օրինակ` ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը դասական deep state-ի օրինակ է»,- կառավարության նիստից հետո ասել է Դանիել Իոաննիսյանը, որը կառավարության այսօրվա նիստում նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: Որոշումը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Լրագրողները նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահից և վարչապետի […]
13:39 12.12.2019
Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր սկսվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և մյուսների դատավարությունը: Նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը լրատվամիջոցներին թույլատրեց նկարահանել միայն առաջին տասը րոպեն։ Սամվել Բաբայանի պաշտպան Արամ Ղլեչյանը միջնորդեց թույլատրել նիստի նկարահանումը, պետական մեղադրողը կարծիք չուներ միջնորդության վերաբերյալ, դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը: Տեսանկարահանումը դադարեցվեց: Դատարանը չհիմնավորեց […]
20:00 11.12.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ցուցմունք է տվել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը: Հիշեցնենք ՝ նա մեղադրվում է երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Ամբաստանյալն իրեն մեղավոր չի համարում: Նախ հարցեր էր ուղղում պաշտպան Տիգրան Եգորյանը: Դրանք վերաբերում էին ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին: Հիշեցնենք՝ այդ ոստիկանն, ըստ գործի նյութերի, սպանվել […]
12:20 09.12.2019
«Ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Իմ պատկերացմամբ` համակարգային կոռուպցիան այն է, երբ կառույցներում որոշակի գումար, հասույթ որոշակի չափաբաժնով հոսում է դեպի վերև և հասնում ամենավերև: Ես կարող եմ հպարտ արձանագրել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Դա չի նշանակում, որ Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ»,- ելույթ ունենալով Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա […]
14:00 08.12.2019
Անգլիական Էսսեքս կոմսության բնակչուհի 36 տարեկան Մարինկա Սմիթը փրկել է իր շանը հսկայական արծվի ճանկերից,- գրում է Daily Mirror-ը: 20 շաբաթական հղի կինը շան հետ զբոսնելիս է եղել, երբ արծիվը հարձակվել է շան վրա, ճանկերով կառչել է շանը, մի քանի անգամ կտուցով հարվածել: Մարինկան մի քանի անգամ հարվածել է արծվին, պոկել է շանը և նետվել […]
18:12 07.12.2019
«Պետական և մասնավոր հատվածում այս կամ այն կոնկրետ աշխատատեղի համար վարձատրության համակարգը ենթադրում է, որ պետք է լինի համադրելի, հակառակ դեպքում մենք մշտապես կունենանք իրավիճակ, երբ այս վարձատրությամբ հնարավոր չէ նորմալ մասնագետ ունենալ: Կարծում ենք, որ պետք է աշխատատեղը գնահատվի ըստ արժանվույն, և աշխատողը պետք է վարձատրվի աշխատատեղի համար, այլ ոչ թե նրա համար, թե […]
17:31 07.12.2019
«Մենք խոսել ենք հարստությունը հարկելու մասին և այդ ուղղությամբ գործողություններ ենք արել: Ազգային ժողովն արդեն ամբողջությամբ ընդունեց Կադաստրի կոմիտեի կողմից առաջարկված գոտիավորման նոր մոտեցումը: Հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես դա արտացոլել հարկման համակարգում: Չի կարող կիրառվել նույն մոտեցումը, ինչն առկա է այսօր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Նախատեսվում է […]
17:07 07.12.2019
«Մենք աշխատում ենք կտրուկ չլինել մեր տեսակետների մեջ: Համարում ենք, որ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին: Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի և տնտեսավարողները կարողանան ազատված միջոցներով ներդրումներ […]
16:28 07.12.2019
31 տարի առաջ այս օրը հանրապետությունում ժամանակը կանգ առավ` ժ. 11.40: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում, հարյուր հազարավոր մարդկանց համար ժամանակը բաժանեց «մինչ» և «հետո»-ի: Այն տարածքում, որը գրեթե 3 տասնամյակ գնահատվում էր որպես «աղետի գոտի», հիմա արդեն մեծանում է սերունդ, որը միայն լսել է երկրաշարժի մասին: Իսկ աղետի իրական դեմքը, ողբերգություն ավելի քան […]
15:41 07.12.2019
Ֆինանսների նախարարությունը նախկինում ունեցել է վարձակալության տարածք: «Գանձապետականը տեղավորված էր տարածքում, որը մեզ չէր պատկանում, դրա համար վարձակալության վճարներ էինք տալիս: Ներկայումս մենք հավաքվեցինք մի տարածքում, և այլևս չենք վճարում այդ վարձակալական վճարները: Այսպիսով, հիմա չենք վճարում տարեկան մոտ 120 մլն դրամ»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Ջանջուղազյանը:
15:00 07.12.2019
«Հանրային բարիքի արդար բաշխում. պետությունը ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների հիմքում սա է դրել: Մենք կարծում ենք, որ դրան հնարավոր է հասնել կարգավորումների, կանխատեսումների և դրանց հիման վրա որոշումների համարժեքությունն ապահովելու ճանապարհով: Այդ ամենը կիսատ կլիներ, եթե տեղի չունենար բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության միջավայրում»,- լրագրողների հետ այսօրվա ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը […]
14:42 07.12.2019
«Ֆինասների նախարարությունում նախաձեռնվել են բարեփոխումներ, թեև ղեկավար և աշխատակից հարաբերակցությունը բավականին զիջում է տնտեսության մեջ ընդունված մոտեցումների հարաբերակցությանը. մեկ ղեկավարին 7-10 աշխատակցի հարաբերակցությամբ համարվում է, որ համակարգը կարող է աշխատել արդյունավետ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նշել է, որ իրենց մոտ մեկ ղեկավարի 3 աշխատակից է բաժին […]
19:05 06.12.2019
«Սեդրակ Քոչարյանն ընդդեմ քաղաքագետ Արա Պապյանի» գործով դատարանը` Գոռ Թորոսյանի նախագահությամբ, մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Հիշեցնեք՝ ըստ մամուլում առկա տեղեկությունների` ՀՀ երկրորդ նախագահ Սեդրակ Քոչարյանի դատական հայցը վերաբերում է լրատվամիջոցներում Պապյանի հնչեցրած այն տեսակետին, թե Քոչարյանի ժամանակ Հայաստանի տնտեսությունը զարգացել է 8 անգամ, մինչդեռ կարող էր 18-20 անգամ զարգանալ, եթե գործարարների […]
18:51 06.12.2019
«Պաշտոնապես ինձ ոչ ոք տեղյակ չի պահել, ես տեղյակ չեմ, երկուշաբթի ինձ կանչել են ՀՔԾ: Ծիծաղելի է ՍերԺ Սարգսյանին այդպիսի մեղադրանք առաջադրելը: Սերժ Սարգսյանը ո´չ հափշտակող է… Նա իր գործունեությունը միշտ համահունչ է պահել օրենքի տառին: Ինձ համար էստեղ գործ չկա»,- այսօր Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասել է Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը: […]
18:23 06.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Հարցաքննվել է վկան` «Արարատբանկի» վարչության նախկին նախագահ Աշոտ Օսիպյանը։ Նա դատարանին հայտնել է, որ Արման Մկրտումյանին վարկը տրամադրվել է օրենքին համապատասխան․ «Ոչ մի խնդիր չենք […]
15:24 06.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը խոսել է այսօրվա լիագումար նիստում քննարկված 2020 թվականի բյուջեի, ակնկալվող տնտեսական ցուցանիշների և անցած ժամանակահատվածում կառավարության գրանցած հաջողությունների մասին: Մակունցի կարծիքով` այդ ցուցանիշներն ավելի քան բավարար են: Մանրամասները` տեսանյութում:
14:35 06.12.2019
ՀՀ քրեական Վերաքննիչ դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը ամբաստանյալին գրավով չազատելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Միջնորդությանը միացավ նաև դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Մեղադրողի կարծիքով՝ դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ […]
13:35 06.12.2019
«7.5 տնտեսական աճի ցուցանիշն ինձ բավարարում է առաջին հերթին այն պարզ պատճառով, որ ցանկացած երկրում հեղափոխությունից հետո կապ չունի հեղափոխությունը թավշյա է, ոչ թավշյա է՝ տնտեսությունը գահավիժում է: Իսկ մեզ մոտ տնտեսությունը ոչ միայն չգահավիժեց, այլև 4 տոկոսի աճ ապահովեց: Եթե պատկերացնենք, որ գահավիժել է, և մենք էս մակարդակն ունենք, 1.5 տարվա ընթացքում բյուջեն ավելացավ […]
17:55 05.12.2019
Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին Լեռնային Ղարաբաղի Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները: Ասում էին, որ ոչ մի կարգավիճակ չունեն՝ ո´չ փախստականի, ո´չ բռնազավթվածի: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և խնդրում, որպեսզի իրենց խնդիրը դառնա կառավարության նիստերից մեկի քննարկվող հարց։ Իսկ նրանց խնդիրն այն է, որ տարիներ շարունակ պահանջում են դեռևս 1992 թվականին […]
17:16 04.12.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հասարակական կազմակերպությունների ու նախարարի մասնակցությամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագիծը: Մասնակիցների թվում է եղել նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը, որը, հիշեցնենք, վերջին մեկ ամսվա ընթացքում մի խումբ ակտիվիստների հետ դասադուլ և նախարարության դիմաց նստացույց էր անում` պահանջելով նախարարի հրաժարականը: Պատճառը, ըստ ակտիվիստների, այն է, […]
19:55 03.12.2019
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ժամանակ այսօր Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել: Մեժլումյանի հիմնավորումներով՝ գործ ունեն ապօրինի հետապնդման հետ, որն անթույլատրելի է. «Միջնորդում եմ դադարեցնել խտրականությունը, դադարեցնել քրեական հետապնդումն ու քրեական գործի վարույթը կարճել»։ Դատավոր Աննա […]
18:05 30.11.2019
«Այս ամենը բխում էր մեր պայմանավորվածությունից, բխում էր մեր քաղաքականությունից, որ անհրաժեշտ է ձևավորել միջավայր: Եթե մենք աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել գործնական առաջընթաց, եթե մենք չունենք միջավայր: Սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել որևէ ճեղքում այս մեկ միջոցառումից»,- խոսելով Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների փոխայցելությունների մասին` ասել է ՀՀ ԱԳ […]
16:39 30.11.2019
«Բարի գալուստ, Հայաստան» ասոցիացիան արդեն 10 տարի կազմակերպում է ամանորյա բարեգործական տոնավաճառ: Հասույթը ուղղվում է տարբեր սոցիալական ծրագրերի: Այս տարի տոնավաճառը կազմակերպվել է, որպեսզի գումար հատկացվի «ուղեղի կաթված» ախտորոշմամբ փոքրիկների ծնողների մասնագիտական կրթությանը: Բարեգործական տոնավաճառից ստացված հասույթը պետք է ուղղվի նաև ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրին և հաշմանդամների ստեղծագործությունների թվայնացմանը: Մասնակցել են Հայաստանում հավատարմագրված 13 դեսպանատների […]
16:46 29.11.2019
«Հանրապետության հրապարակում, համալսարանների դպրոցների դիմաց իրականացնում են առևտուր, էնտեղ վաճառվել է նաև ալկոհոլ, և եղել են դեպքեր, որ դպրոցահասակ երեխաները ևս օգտվել են: Վերջերս հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ մի բեռնատարի մեջ մերսման ծառայություններ էին մատուցում: Բոլորս հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում»,- ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ասել […]
15:10 29.11.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է նոր ուղղություններով թռիչքների դեպքում ֆիզիկական անձանց համար վերացնել օդի տուրքը` 10 000 դրամը: Նոր ուղղություններով թռիչքների արտոնությունը տնտեսվարող սուբյեկտներին կտրվի 36 ամիս ժամկետով, ամառային և ձմեռային սեզոններին՝ 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ: «Դա պետք է բացառի սեզոնային և տուրիստական կարճաժամկետ շրջանները,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի […]