12:07 25.01.2020
«Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 20 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 18 տոկոսով, 2019-ի համեմատ` 11 տոկոսով՝ կազմելով 492 մլրդ դրամ: Առողջապահության ոլորտին տրվող հատկացումները 2017-ի համեմատ ավելացել են 37 տոկոսով, 2018-ի համեմատ` 43 տոկոսով, 2019-ի համեմատ` 24 տոկոսով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ: 2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային միջոցներն ավելացել են 2017 […]
11:52 25.01.2020
2019 թվականի 3 եռամսյակների նախնական տվյալներով` Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5 տոկոս, ինչը 1.6 տոկոսով ավելի է 2017 թվականի համապատասխան ցուցանիշից և 1.3 տոկոսով` 2018 թվականի ցուցանիշից: 3 եռամսյակների կտրվածքով տնտեսության աճի տեմպով Հայաստանն առաջինն է ԵԱՏՄ տարածքում և ԱՊՀ երկրների շարքում, ԱՄՀ-ի տվյալներով՝ նաև ողջ Եվրոպայում: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է Նիկոլ […]
22:40 23.01.2020
American Airlines ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել հարբած ուղևորի պատճառով, որը վիճաբանություն է սկսել բորտուղեկցորդի հետ և իջեցրել նրա տաբատը: Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսից Չիկագո թռչող ինքնաթիռում, գրում է The Sun պարբերականը: Տղամարդը նախ չարաշահել է խմիքը, հետո սկսել է ոտքով հարվածել դիմացի նստատեղին։ Բորտուղեկցորդը փորձել է կարգի հրավիրել ուղևորին: Վերջինս սկսել […]
16:40 23.01.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոց գրավը կալանքով փոխարինելու դատախազության բողոքն այսօր Քրեական վերաքննիչ դատարանը մերժել է: Հիշեցնենք` Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի հուլիսին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Ըստ այդ մեղադրանքի` Վարդանյանը հիմնադրամին տրամադրած 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտով առցանց խաղատներում խաղադրույքներ […]
23:45 22.01.2020
Սուպերմոդել Բելլա Հադիդիը, որին համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը, պոդիում է դուրս եկել առանց կրծկալի՝ մերկ մարմնի վրա կրելով գայթակղիչ կոստյում: Տեսանյութը սուպերմոդելը տեղադրել է «Ինստագրամի» իր միկրոբլոգում: Ցուցադրությունն անցկացվել է Փարիզում՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում, Alexandre Vauthier բրենդը ներկայացնելիս:
23:10 22.01.2020
Նախորդ տարեսկզբին ՊԵԿ կանխատեսումներն այն մասին, թե 2019թ. ընթացքում հարկերի հավաքագրումը կհասնի 100 մլրդ դրամի, իրականացել են: Պետական եկամուտների մուտքերն ավելացել են, հարկ վճարողներին վերադարձվել է ավելի քան 42.8 մլրդ դրամ դեբետային գումար: «Եթե այդ գումարը չեզոքացնում ենք, ստացվում է, որ շուրջ 105 մլրդ դրամի չափով ավելի շատ հարկ է հավաքագրվել»,- ասել է ՊԵԿ նախագահի […]
21:46 22.01.2020
«Վարչարարության իմաստով շատ ավելի հեշտ կլինի, որպեսզի կանխիկն ընդհանրապես վերանա: Պետք է հասնենք այն պահին, որ հնարավորություն ունենանք այդ քայլին գնալու, կարծում եմ՝ Հայաստանում կանխիկն իսկապես վերացնելու հնարավորություններն այդքան էլ մեծ չեն: Ինչ վերաբերում է նոր սերնդի ՀԴՄ-ներին, դրանք շահագործվում են արդեն մի քանի տարի: Դրանք հնարավորություն ունեն անկանխիկ գործարքը ֆիքսել և այդ տվլայներն ուղարկել […]
15:46 22.01.2020
Ավելի վաղ հայտնել էինք` Shamshyan.com-ը տեղեկացրել է` հունվարի 21-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ինքնակամ ներկայացել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ՝ 50-ամյա Պետրոս Սահակյանը։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը: Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ […]
15:00 22.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է մարզպետների հետ և քննարկել 2020 թվականի անելիքները: Վարչապետը նկատել է, որ անհրաժեշտ է տարածքային զարգացմանը վերաբերող թիրախային հարցեր լուծել: «2018-2019 թվականների փորձը հուշում է, որ սուբվենցիոն ծրագրեր զարգացնելը պետք է հիմնական շարժիչ ուժը դառնա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները` տեսանյութում:
17:37 21.01.2020
Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով այսօրվա նիստին ամբաստանյալը կրկին ներկա չի եղել: Պաշտպանները տեղեկացրել են, որ նա շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է ստացված դիմումը ամբաստանյալի զավակների՝ Արա և Արփենիկ Գրիգորյանների կողմից: Նրանք խնդրում են չեղարկել շարժական և անշարժ […]
23:30 19.01.2020
Անգլիական Իփսուիչ քաղաքի բնակիչ 43 տարեկան Ջոնաթան Ջենկինը դստերը կենսաբանության դասն է սովորեցրել: Թեման ավշային հանգույցների համակարգն է եղել: Հայրը որոշել է իր մարմնի վրա ցույց տալ այդ հանգույցների տեղերը և պատահաբար նկատել է, որ դրանից մեկը մեծացած է: Ջենկինը դիմել է բժշկի, որն էլ նրա մոտ բերանի խոռոչի քաղցկեղ է հայտնաբերել:
22:45 19.01.2020
Անգլիական Ունիչեսթեր քաղաքում երկու երեխաների մայրը մահացել է չիպսային սննդակարգի պատճառով, գրում է Daily Mail-ը: Շառլոտ Բրոդը մանկուց գերադասել է ուտել չիպսեր, հավի նագեթներ, կրեկերներն ու ընդհանրապես ֆասթֆուդ: Նա երբեք չի կերել միրգ ու բանջարեղեն: Ծնողները փորձել են փոխել աղջկա սննդակարգը, սակայն ոչինչ չի ստացվել: Անգամ հղիության ժամանակ նա կերել է չիպսեր ու խմել գազավորված […]
19:50 19.01.2020
Համացանցի օգտատերերը քննադատել են կիվիով պիցցան, որն անվանել են «աշխարհի ամենազզվելի պիցցա»: Այդ հրապարակումները Twitter-ում արագ տարածվել են: Լուսանկարում հենց այդ պիցցան է՝ խոզապուխտով, պանրով և կիվիով: Այդ պիցցան հորինել են Դանիայում: Օգտատերերը զայրացել են: Ոմանք գրել են. «Այդ ի՞նչ հրեշ է դա հորինել»: Մեկն էլ ենթադրել էր, որ գուցե այդ պիցցան համեղ լինի: Գոնե […]
21:04 18.01.2020
ԱՄՆ Տեխաս նահանգի գիտնականները պարզել են, թե ինչպես է ծառերին հաջողվում երկար ապրել: Մասնագետներն ուսումնասիրել են գինգկո բիլոբա ծառերը, որոնք ապրում են 3000 տարի, և պարզել են , որ այդ ծառերը հատուկ քիմիական նյութ են արտադրում, ինչը նրանց պաշտպանում է արտաքին վնասակար ազդեցությունից: Գինգկո բիլոբաները չեն դադարում աճել անգամ 500-600 տարեկանում և անգամ ծերացման նշաններ […]
19:01 18.01.2020
Սահմանին գազի սակագինը, ինչպես 2019 թվականին, այնպես էլ հիմա, անփոփոխ է՝ 165 դոլար: 2019 թվականի վերջին «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը և «Գազպրոմ Արմենիա»-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր էին ստորագրել, որի համաձայն` 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին: Այդ ժամանակ արդեն 30 դոլարով գազը թանկացել էր: Ռուսական կողմի հետ պայմանավորվածությունը […]
17:40 18.01.2020
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գազը վերջնական սպառողների` թե´ արդյունաբերական, թե´ շարքային սպառողների համար, բավականին թանկ է: Թանկ է տարածաշրջանի, Եվրոպայի ու ԵԱՏՄ տարածքի մյուս երկրների համեմատ: Բավականին բարձր ցուցանիշ է զբաղեցնում նաև ԱՊՀ տարածքում: Եթե 2014 թվականին Եվրոպա մատակարարվող ռուսական գազն էապես թանկ էր, քան Հայաստան մատակարարվողը, ապա ժամանակի ընթացում տարբեր պատճառներով ռուսական […]
19:24 17.01.2020
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում իրականացված աշխատանքներից: «Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, նաև ատրճանակ, տեղում պարզել ենք, որ դա օրինական պարգևատրման կարգով ստացած զենք է՝ Վրաստանի անվտանգության ծառայության կողմից նվեր տրված, պատերին կան […]
15:55 17.01.2020
«ՀՆԱ-ի 1 շնչին ընկնող ցուցանիշը հանրային արտադրողականության ցուցանիշն է՝ ո՞ր հանրությունն է ավելի արտադրողական: Բայց դա տնտեսության զարգացման ցուցանիշ կարող է դիտվել միայն այն դեպքում, եթե այդ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի աճը տեղի է ունենում բնակչության թվի աճի պայմաններում: Եթե նույն ՀՆԱ-ի դեպքում բնակչության թիվը նվազում է, ՀՆԱ-ն բաժանվում է ավելի քիչ թվով բնակչության […]
19:58 16.01.2020
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 3-ին։ Ըստ մեղադրանքի՝ Արսեն Դավթյանն առանձնապես խոշոր չափերով՝ 3000 դոլար կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: […]
23:30 15.01.2020
Արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի հայրը պատրաստ է հանդես գալ դատարանում և ցուցմունքտալ դստեր դեմ, գրում է The Daily Telegraph-ը: Խոսքը The Mail on Sunday տաբլոիդում հրապարակված նամակի մասին է: Թոմասն իր ցուցմունքով կարող է օգնել ԶԼՄ-ներին ճշմարտությունը բացահայտել: Այդ փաստաթղթերում, որոնք, ի դեպ, արդեն Լոնդոնի դատարանում են, նշված են, որ Մեգանի ու Հարրիի ամուսնությունից […]
18:39 15.01.2020
Փորձագետների կարծիքով` մոտ մեկ դար է անհրաժեշտ, որպեսզի Ավստրալիան մաքրվի ծխից ու վերականգնվի ավերիչ հրդեհներից հետո, գրում է The Sun-ը: Ողջ երկրում մոլեգնող հրդեհների հետևանքով 28 մարդ է զոհվել, ավելի քան 2000 տուն է այրվել, միլիոնավոր կենդանատեսակներ են ոչնչացել: BBC-ի հաղորդմամբ` ամանորյա օրերին այրվող անտառների ծուխը նկատելի է եղել Հարավային Ամերիկայում: Նոր Զելանդիայում երկնքի գույնը […]
13:11 15.01.2020
Պարեկապահակային ծառայության գնդի գործով դատական նիստը Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Էդվարդ Գրիգորյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի մասով այսօր մի քանի րոպե տևեց: Ներկա չէր ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը: Նրա պաշտպանը դատարան էր ուղարկել բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքն այն մասին, որ Ավետիսյանը վատառողջ է, վիրահատվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության […]
13:48 14.01.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 21-ը` ժամը 13։00-ն։ Նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։ Նշենք, որ Միհրան Պողոսյանը չի ներկայացել այսօրվա նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն անտեսում է նիստի […]
12:35 14.01.2020
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի և ևս 4 ամբաստանյալների գործով դատական նիստն այսօր էլ անսպասելի կարճ տևեց. դատարանը պետք է հետազոտեր քրեական գործի ապացույցները, մասնավորպես գաղտնալսված հեռախոսային խոսակցություները, սակայն պետական մեղադրող Արամ Արամյանն ասաց, որ ընդմիջման ժամանակ փորձել են դահլիճի տեխնիկան և դրանով հնարավորչէ նորմալ հետազոտել այդ խոսակցությունները: […]
23:55 12.01.2020
Հելսինկիի համալսարանի փորձագետ Էնն Կիվիմյակին հայտարարել է, որ լոռամրգիի հյութի երկարատև օգտագործումը իջեցնում է արյան զարկերակային ճնշումը և մաքրում անոթները: Բժիշկները նկատել են, որ կաթվածը մեծ մասամբ վրա է հասնում հունվարին և մայիսին: Դրան հանգեցնում են ոչ միայն եղանակը, այլև ձգվող տոները։ Փորձարկման համար բժիշկներն օգտագործել են մի քանի հատապտուղների, այդ թվում՝ հաղարջի և լոռամրգիի […]
23:08 12.01.2020
ՌԴ Տուվայի հանրապետական հիվանդանոցի նյարդավիրաբույժները բարդագույն վիրահատություն են արել 8-ամյա տղայի ողնաշարի վրա: Հունվարի 2-ին սարսափելի ավտովթարից տուժած մի փոքրիկի տեղափոխել են հիվանդանոց, որի վիճակը, բժիշկների բնորոշմամբ, ծանր էր: Տղայի ողնաշարի երկրորդ ողը դուրս էր ընկել, իսկ երրորդը կոտրվել էր: Նրան հաշմանդամություն էր սպասվում ամբողջ կյանքում: Բժիշկները որոշել են ռիսկի դիմել և վիրահատել փոքրիկին: Այդպիսի […]
22:42 12.01.2020
Թոշակի անցնելը շատերի համար նշանակում է պատրաստվել կյանքի մայրամուտին ՝ վազել դեղատնից դեղատուն, թոռների հետ զբոսանք, տարեցների հետ այգում նարդի կամ շախմատ: Մինչդեռ 81 տարեկան չինացի Վան Դեշունը այլ ճանապարհ է ընտրել: Նա կոնկրետ խնդիրներ, նպատակներ է դնում և հասնում դրանց: Համատեղում է սպորտային պարապմունքները, ֆոտոսեսիաները, ֆիլմերում նկարահանումները, հեռուստատեսային շոուներում մասնակցությունը, և հավատիացնում է, որ […]
22:19 12.01.2020
Բրիտանացի գիտնականները գտել են երկարակեցության ևս մեկ գաղտնիք։ Պարզվում է՝ սերը արվեստի, գեղեցիկի նկատմամբ երկարացնում է կյանքը: Այն մարդիկ, որոնք տարեկան գոնե 1-2 անգամ հաճախում են թանգարաններ, թատրոններ, 14 տոկոսով երկար են ապրում, գրում է The Brussels Times-ը: Այդ մշակութային վայրեր հաճախակի այցելությունը երկարացնում է կյանքը 31 տոկոսով: Հետազոտության համար ուսումնասիրել են 50-ից բարձր տարիքի […]
21:50 12.01.2020
Ամերիկացի կինոաստղ Փերիս Հիլթոնը «Ոսկե Գլոբուսի» մրցանակաբաշխությանը եկել էր սկանդալային զգեստով, որն անվարան կարելի է անվանել «մերկ» զգեստ: 38 տարեկան կինոաստղի հագին թափանցիկ զգեստ էր, իսկ ներքնազգեստ դերասանուհին «նեղություն չէր կրել» հագնել: Փերիս Հիլթոնի զգեստը գնահատվել է որպես ամենահամարձակը: Իսկ դերասանուհին իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում՝ լուսանկարվում էր աջ ու ձախ: «Իստագրամում» նրա լուսանկարները […]
16:03 12.01.2020
«Ամարթֆոնով խոսելը 2 րոպեից երկար չպետք է տևի, իսկ զանգերի միջև նվազագույն դադարը պետք է լինի 15 րոպե: Ավելի անվտանգ է կարճ հաղորդագրություն գրելը, քան սմարթֆոնով խոսելը»,- հայտնում է ՌԴ սպառողների միոսթյան պաշտոնական կայքէջը: Հեռախոսը պետք է մոտեցնել ականջին անմիջապես զրույցից առաջ: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև խոսելու ժամանակ հանել մետաղե շրջանակով ակնոցները, քանի որ […]