TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Սիրելի գարեջրի վտանգների մասին

21:59 07.08.2022

Դիետոլոգ Սերգեյ Օբլոժկոն զգուշացրել է գարեջրի չարաշահման վտանգների մասին:  Նրա խոսքերը մեջբերում է «Известия»-ն։ Մասնագետը հերքել է տարածված այն կարծիքը, թե փոքր չափաբաժիններով գարեջուր խմելը կարող է նույնիսկ օգտակար լինել՝ բացատրելով, որ ըմպելիքը բաղկացած է շատ հեղուկից և ավելորդ կալորիաներից, որոնք կարող են և՛ այտուցների, և՛ սրտի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ։ Նա խոսել է […]

̰
Ահա թե ինչու է վտանգավոր քնել միացված հեռուստացույցի  ժամաակ

21:44 07.08.2022

Սիներգիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի փորձագետ Դարիա Լեբեդևան ասում է, որ լույսերը  և հեռուստացույցը միացված քնելը շատ վտանգավոր է օրգանիզմի համար:  Այս մասին նա խոսել է Ura.ru-ին տված հարցազրույցում։ Բժիշկն ասել է, որ  հանգստանալու նման փորձերը խախտում են կենսաբանական ժամացույցը։Որպես հետևանանք՝, մարդը դժվարությամբ է քնում և արթնանում: Անբավարար քունը կարող է նպաստել  գիրությանը, շաքարային դիաբետին և […]

̰
Ավելի հաճախ գրկախառնվեք՝ հանուն հոգեկան առողջության.բժշկի խորհուրդը

21:22 07.08.2022

Գրկախառնությունները նպաստում են ուրախության հորմոնների արտադրությանը և նվազեցնում անհանգստությունը, ասում է սրտանոթային վիրաբույժ Վլադիմիր Խորոշևը։ Ura.ru-ին տված հարցազրույցում նա հորդորել է ավելի հաճախ գրկախառնվել՝ հանուն հոգեկան առողջության։ Ըստ Խորոշևի՝ գրկախառնությունների ժամանակ արտադրվում է օքսիտոցին հորմոն, որն օգնում է ստեղծել սոցիալական շփումներ և ուժեղացնում վստահության զգացումը, ինչպես նաև էնդորֆին, որը բարելավում է տրամադրությունը։ Ինչպես նշել է […]

̰
Ահա թե որոնք են գաստրիտի դեպքում հակացուցված մթերքները

21:01 07.08.2022

Գաստրիտի դեպքում խիստ դիետա չի պահանջվում, բավական է  բացառել սուրճը, ցիտրուսային մրգերը և մի քանի այլ մթերքներ, խորհուրդ է տվել գաստրոէնտերոլոգ Մարիա Լոպաթինան։ Բժիշկ Փիթերի հետ հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես  արժե փոխել սննդակարգը։ Բժիշկը նշել է, որ ավելի վաղ գաստրիտով խիստ դիետա էր նշանակվել, որում արգելվում է ուտել ամեն կծու, աղի, թթու կամ […]

̰
Ինչպե՞ս երեխաների մոտ առողջ սնվելու սովորույթներ սերմանել

20:37 07.08.2022

Երեխայի մեջ առողջ ուտելու սովորույթներ սերմանելու համար պետք է պատրաստել վառ կերակուրներ և սովորեցնել նրան վարվելակարգի կանոնները, ասում է հոգեբան, Action Education-ի փորձագետ,հոգեբանների և խորհրդատուների Ռուսաստանի Դաշնության անդամ Ալեքսանդրա Ֆոկինան։ Lenta.ru-ի տրամադրության տակ գտնվող մամուլի հաղորդագրությունում նա նշել է երեխային ճիշտ ուտել սովորեցնելու ուղիները։ Առաջին բանը, որ նա խորհուրդ է տալիս՝ դադարեցնել երեխային ստիպել ուտել: […]

̰
Ինսուլտի  երկու կարևոր նախանշանների մասին

20:25 07.08.2022

Սրտաբան  Յարոսլավ Աշիխմինը խոսել է այն ախտանշանների մասին, որոնք կարող են ազդարարել սրտի կաթվածի և ինսուլտի մասին։ Մասնագետի խոսքով՝ դրա մասին կարող են վկայել ուժեղ գլխացավերն ու ցավերը կրծքավանդակի հատվածում։ «Շատ ուժեղ գլխացավը կարող է նախորդել ինսուլտին, կարևոր է նաև զարկերակային ճնշումը վերահսկելը, եթե այն բարձրանում է 140/90-ից, ապա դա արդեն վտանգավոր պայման է»,- Աշիխմինի […]

̰
Բժիշկը նշել է բարձր խոլեստերինի ախտանիշների վտանգի մասին

19:05 07.08.2022

Վտանգավոր բարձր խոլեստերինի անսպասելի նշանը մաշկի վրա հատուկ ուռուցքների առկայությունն է, ասել է ընտանեկան բժիշկ  Լորա Փարդին:  Նա խոսել  է արյան անոթների պատերին խոլեստերինի  պաթոլոգիական նստվածքի բնորոշ ախտանիշների մասին: Փադրին ասել է, որ բարձր խոլեստերին ունեցող մարդկանց մոտ մաշկի վրա կարող են առաջանալ քսանթոմաներ, դեղնավուն գույնի փոքր ճարպային գոյացություններ։ Նրա խոսքով՝ դրանք կարող են լինել […]

̰
Ալթայի տարածքում հնագետները հայտնաբերել են  Աֆանասիևի ժամանակաշրջանի Ռոմեո և Ջուլիետ»

17:39 07.08.2022

«Մեծ Ալթայ. թյուրքական ժառանգություն. Սենտելեկ – 2022» միջազգային հնագիտական ​​արշավախմբի մասնակիցները հայտնաբերել են մ.թ.ա III-II հազարամյակի անսովոր գերեզման, որում թաղված են,  ենթադրաբար, տղա և աղջիկ:  Նրանց  ոչ պաշտոնապես անվանել են «Աֆանասիևի ժամանակի Ռոմեո և Ջուլիետ», ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ալթայի պետական ​​համալսարանի մամուլի ծառայությունից։ Արշավախմբի ղեկավար, Ալթայի և թյուրքական հետազոտությունների Մեծ Ալթայի գիտահետազոտական ​​և կրթական […]

̰
Ո՞ր մթերքն է պայքարում պզուկների դեմ

17:20 07.08.2022

Ռուս դիետոլոգ Աննա Ալյոխինան նշել է մթերքներ, որոնք կօգնեն պայքարել մաշկային ցանի դեմ։ Սպորտային սննդաբանի մեկնաբանությունները հաղորդում  է Մոսկվա-24 հեռուստաալիքը։ Այսպիսով, պզուկների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել սելենով հարուստ մթերքներ։ Ալյոխինայի խոսքով՝ այս տարրը հզոր հակաօքսիդանտ է։ «Սելենով հարուստ սննդակարգը կօգնի մաքրել մաշկը, պաշտպանել այն վաղաժամ ծերացումից, արևայրուքից, պիգմենտացիայից և քաղցկեղից»: Մասնագետը նշել […]

̰
Ալիքները ժայռից քշել են 80-ամյա կնոջն ու նրա ամուսնուն

17:09 07.08.2022

Ավստրալական Հարավային Ուելս նահանգում ալիքները ժայռից քշել են 80-ամյա կնոջն ու նրա ամուսնուն, ովքեր լուսանկավում էին տեսարժան վայրի  ֆոին: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Մունի լողափում հայտնաբերվել է մի կնոջ մարմին, որը, ենթադրաբար, մոտ 80 տարեկան է։ Շտապօգնության աշխատակիցները փորձել են օգնություն ցույց  տալ, սակայն կինն արդեն մահացած է եղել: Նրա ամուսինը, ում հետ […]

̰
Կոսմետոլոգը թվել է  կրկնակզակի առաջացման ոչ ակնհայտ պատճառները

14:16 07.08.2022

Կրկնակզակ կարող է  առաջանալ վահանաձեվ գեղձի խնդիրների պատճառով,համոզված  է կոսմետոլոգ Նադեժդա  Եգորովան: Նրա կարծիքով՝ սխալ կեցվածքը ևս  կարող է մեղավոր լինել կրկնակզակի առաջացման համար։ «Այն մարդիկ, ովքեր հաճախ կախում են  գլուխները,կամ ողնաշարի համար անհարմար և անբնական կեցվածքներ են ընդունում, կարող  են ունենալ կրկնակզակ, որը բացի էսթետիկ տեսքի խաթարումից , խաթարում է նաև  արյան շրջանառությունը և […]

̰
Սննդաբանը զգուշացրել է մսի վտանգավորության մասին

23:38 06.08.2022

Սննդաբան Իրինա Պիսարեւան զգուշացրել է որոշակի մարդկանց համար մսի վտանգավորության մասին։ Այս մասին հայտնում է URA.RU-ն։ Նրա խոսքով` մսից պետք է հրաժարվեն նյութափոխանակության, արտազատման համակարգի հիվանդություններ ունեցող, ինչպես նաև խոլեստերինի և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ։ Մասնագետը նշել է, որ միսը սպիտակուցներով հարուստ մթերք է։ «Եթե երիկամները լավ չեն աշխատում և չեն կարողանում […]

̰
Էնդոկրինոլոգը նշել է, թե որ սնկերն են կանխարգելում քաղցկեղը

23:10 06.08.2022

էնդոկրինոլոգ Անտոն Պոլյակովը խորհուրդ է տվել  քաղցկեղի կանխարգելման նպատակով սննդակագում ներառել   Չինաստանում աճող սնկերը,-այս մասին նա ասել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում: Բժիշկը  խորհուրդ է տվել ուռուցքների կանխարգելման  նպատակով օգտագործել  ասիական խոհանոցում տարածված շիտակե սնկերը։ Բժիշկը բացատրել է, որ չինական սնկերը պարունակում են բնական իմունոմոդուլատորներ բետա-գլյուկաններ, որոնք նպաստում են քաղցկեղի կանխարգելմանը։ Նրա խոսքով՝ շիտակե, լինգժի, […]

̰
Ոճաբանը նշել է մազերի ամենաերիտասարդացնող երանգը

21:50 06.08.2022

PMP Beauty ստուդիայից  ոճաբան Աննա Վարշավսկայան նշել է տեսողականորեն երիտասարդացնող մազերի երանգը: Փորձագետի մեկնաբանությունը տալիս է Grazia նորաձևության ամսագիրը։ Մասնագետը հորդորել է ընթերցողներին հրաժարվել վառ գունաբացումից, օմբրե էֆեկտից, ինչպես նաև սառը և մուգ երանգներից։ Ըստ Վարշավսկայայի՝ վերջիններս ընդգծում են աչքերի տակի մուգ շրջանակներն ու ավելի սուր դարձնում դեմքի դիմագծերը։ Միաժամանակ վարսահարդարը կանանց խորհուրդ է տվել […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Գազայի հատվածում

14:32 06.08.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Գազայի հատվածում և ընդգծել հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ նախքան դրանց վերաճումը հակամարտության նոր փուլի։ Իսրայելական բանակը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ երեկվանից օպերացիա է իրականացնում: Զինվորականները հարձակվել են Գազայի հատվածի թիրախների վրա, իսկ Իսրայելի թիկունքում արտակարգ դրություն է մտցվել։ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել […]

̰
Չինաստանի զորավարժություններն անհամաչափ են Փելոսիի Թայվան այցին. Բլինքեն

14:18 06.08.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Չինաստանի զորավարժությունները անհամաչափ են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած «խաղաղ այցին»։ Այս մասին նա ասել է օգոստոսի 6-ին Ֆիլիպիններում ելույթի ժամանակ։ Չինաստանի հետ Թայվանի տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, ասել է Բլինկենը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Թայվան […]

̰
Փելոսիի ասիական շրջագայության համար Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին սպառնում է հատուցմամբ

13:14 06.08.2022

Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին հատուցմամբ՝ Փելոսիի ասիական շրջագայության համար: Փհենյանում կարծում են, որ սա այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության հերթական դրսեւորումն է։ «Փելոսիի այցը Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի սահմանին գտնվող ապառազմականացված գոտի կորեացի ժողովրդին դրդում է հերթական առճակատման: Այն փաստը, որ նա Սեուլի հետ քննարկել է «հյուսիսկորեական սպառնալիքի հզոր և ընդլայնված զսպումը» և […]

̰
Չինաստանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն վերադարձնի աշխարհը «ջունգլիների օրենքին»

12:41 06.08.2022

Չինաստանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն աշխարհը վերադարձնի «ջունգլիների օրենքին»: Այս մասին Պնոմպենում ASEAN-ի նախարարական միջոցառումների շրջանակում կայացած մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Մենք վճռականորեն կպաշտպանենք Չինաստանի պետական ​​ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կզսպենք Չինաստանի վերահսկողության նպատակով Թայվանն օգտագործելու ԱՄՆ փորձերը: Մենք հարգում ենք միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը և հատկապես […]

̰
Առաջին անգամ ամբողջությամբ վերծանվել է Կովկասում ապրող նեանդերթալացու ԴՆԹ-ն

14:41 05.08.2022

Սիրիուսի համալսարանի ռուս գիտնականներն առաջին անգամ ամբողջությամբ վերծանել են Կովկասյան լեռնաշղթայում բնակվող նեանդերթալացու ԴՆԹ-ն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հետազոտական ​​հաստատության մամուլի ծառայությանը հղումով։ Կրասնոդարի երկրամասի Մեզմայսկայա քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հին մարդկանց՝ նեանդերթալցիների մնացորդներ։ Այնուհետև մասնագետներն ուսումնասիրել են քարանձավում հայտնաբերված երեք ներկայացուցիչներից մեկի ատամներից ստացված միջուկային և միտոքոնդրիալ ԴՆԹ-ն, պարզվել է, որ հետազոտված […]

̰
Բժիշկը թվարկել է սառեցման համար արգելված մթերքները

13:30 05.08.2022

Կրկնակի սառեցված միսը կարող է վարակ առաջացնել, վստահ է թերապևտ, գաստրոէնտերոլոգ Սերգեյ Լոպատինը։ Նա թվարկել է նաև այլ մթերքներ, որոնք արգելված են սառեցնելու համար: Սառեցված հատապտուղների, մրգերի և բանջարեղենի օգուտների ու վնասների մասին կարծիքները հակասական են բժշկական հանրության մեջ, նշել է Լոպատինը: Մի կողմից, նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում, մրգերը պահպանում են սննդարար նյութերի մեծ մասը: […]

̰
Սննդաբանը նշել է աշխատավայրում թեթև սնվելու ամենահարմար խորտիկները

13:15 05.08.2022

Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է այն մթերքները, որոնք ամենաօգտակարն են աշխատավայրում թեթև ու արագ սնվելու համար։ Նրա խոսքերով՝ դրանք են կաթնաշոռը, պանիրը, ընկույզը, թարմ բանջարեղենը և մրգերը։ «Աշխատավայրում  մի շարք առողջ նախուտեստների պահպանման համար սառնարանը անհրաժեշտություն է: Օրինակ կաթնաշոռ՝ կանանց համար նորման 50-ից 70 գրամ է, այսինքն՝ փոքր փաթեթները հարմար են: […]

̰
ԱՄՆ-ում տղամարդն իր մեքենայի բեռնախցիկում վիճակախաղի տոմս է գտել ու հարստացել

22:44 04.08.2022

ԱՄՆ Մեիլենդ նահանգի Սյութլենդ քաղաքի բնակիչն իր մեքենայի բեռնախցիկում վիճակախաղի տոմս է գտել ու հարստացել։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ Ինքնաթափ բեռնատարի վարորդ 66-ամյա Լարի Գ.-ն պատմել է, որ ամեն օր վիճակախաղ է խաղում: Նրա խոսքով՝ ինքը վիճակախաղի տոմսերը նախօրոք է գնում և դնում մեքենայի բեռնախցիկի  մեջ՝ հետագայում ստուգելու համար, իսկ վերջերս  նա […]

̰
Չինաստանը չեղարկել է Ճապոնիայի արտգործնախարարի հետ հանդիպումը

17:37 04.08.2022

Չինաստանը չեղարկել է Ճապոնիայի արտգործնախարարի հետ հանդիպումը Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարության պատճառով: Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները մտահոգություն էին հայտնել ՉԺՀ-ի «սպառնալից» գործողությունների, մասնավորապես՝ զորավարժությունների վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել  իրավիճակի էսկալացիայի։ G-7-ի արտգործնախարարները նաև կարծիք են հայտնել, որ Չինաստանի «էսկալացիոն» արձագանքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի այցին վտանգում է իրավիճակը տարածաշրջանում: «Չինաստանն այլևս […]

̰
Թայվանը հրթիռներ է արձակել չինական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ

15:22 04.08.2022

Թայվանի բանակը Կինմեն արշիպելագի վրա հայտնաբերել է չինական անօդաչու թռչող սարքեր, որոնք կղզու իշխանությունները համարում են իրենցը, անօդաչու թռչող սարքի վրա արձակվել են մի քանի նախազգուշական հրթիռներ։ Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարել է բանակի  պաշտպանության հրամանատարության թայվանցի գեներալ-մայոր Չանգ Զոնգ Սունը։ Գեներալ-մայորի խոսքերով՝ վտանգի մակարդակը շարունակում է ցածր մնալ: Նա նշել է, որ անօդաչուները նախատեսված […]

̰
Հնդկաստանում կապկի ծաղկով հիվանդացության առաջին դեպքն է արձանագրվել կնոջ մոտ

14:42 04.08.2022

Հնդկաստանում կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքն է արձանագրվել իգական սեռի ներկայացուցչի մոտ։ Երկրում ընդհանուր առմամբ կա վարակի 9 դեպք: Վարակակիրը 30-ամյա նիգերիացի կին է, որն ավելի քան մեկ ամիս է, ինչ ապրում է Դելիում։ Նախօրեին նրա թեստը դրական արդյունք է ցույց տվել: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) օգոստոսի 3-ի տվյալներով՝ Եվրոպայում արդեն գրանցվել […]

̰
Իլոնն ավելիին է հասել, քան իր եղբայրներն ու քույրերը. Մասկի հայրը` որդու մասին

23:53 03.08.2022

Ավստրալական ռադիոյին տված հարցազրույցում 76-ամյա Էրոլ Մասկը խոստովանել է, որ հպարտություն չի զգում իր որդու՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ «Տեսնում եք, մեր ընտանիքը շատ բաներ է անում, և դա երկար ժամանակ է»,- բացատրել է Իլոն Մասկի հայրը: «Մենք հանկարծ չսկսեցինք ինչ-որ բան անել»: Միևնույն ժամանակ, նա […]

̰
Փելոսին ժամանել է Հարավային Կորեա

16:59 03.08.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Հարավային Կորեա։ Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները։ Ըստ SPAR19 կանչի նշանով ինքնաթիռի գտնվելու վայրի՝ Փելոսին վայրէջք է կատարել ԱՄՆ Օսան ռազմաբազայում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում Նենսի Փելոսին կժամանի հյուրանոց։ Հինգշաբթի առավոտյան նախատեսվում է Փելոսիի հանդիպումը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի […]

̰
Ճանապարհորդը մաքսանենգ ճանապարհով փորձել է արգելված թղթադրամ անցկացնել 

15:14 03.08.2022

Նորզելանդացի զբոսաշրջիկը մաքսանենգ ճանապարհով հյուսիսկորեական թղթադրամ է տեղափոխել սահմանով` թաքցնելով այն գուլպաների մեջ: Այս մասին նա խոսել է Reddit-ում կատարած գրառման մեջ։ Նոր Զելանդիայից ճանապարհորդ Ջոնը պնդում է, որ շրջագայել է Հյուսիսային Կորեայում: Կանգառներից մեկի ժամանակ նա ավտոբուսի վարորդի մոտ արտասովոր թղթադրամ է նկատել՝ հինգ հազար հյուսիսկորեական վոն (մոտ 340 ռուբլի), նախկին նախագահ Կիմ Իր […]

̰
Ֆիլիպիններում առաջարկում են պատիժ շփումից խուսափելու համար

15:07 03.08.2022

Ֆիլիպինների խորհրդարանի անդամ Առնոլֆո Թևես կրտսերն առաջարկել է արգելել ghosting-ի օգտագործումը՝ առանց որևէ ակնհայտ պատճառի: Նշենք, որ ghosting նշանակում է առցանց շփվելուց հանկարծակի հրաժարում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Քաղաքական գործիչը ghosting-ը համարում է մի տեսակ հուզական չարաշահում: Նրա խոսքերով՝ ժամանակակից տեխնոլոգիաները հեշտացնում են կապերը խզել զրուցակիցների հետ և չմտածել ուրիշի զգացմունքների մասին։ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ը Փելոսիի այցը Թայվան անվանել է «վայրի գործողություն»

14:17 03.08.2022

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան ցույց տվեց, որ Վաշինգտոնը բացարձակապես հաշվի չի առնում այլ երկրների կարծիքները, ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ այցն անվանելով «վայրի գործողություն»։ «Միացյալ Նահանգները ոչ մի կոպեկ չի դնում իր գործընկերներից ոչ մեկի վրա՝ արդյոք նրանք ամենամոտ ռազմավարական դաշնակիցներն են, գործընկերներ են, երկրներ են, որոնց հետ հարաբերությունները զարգանում […]

̰
BACK_TO_TOP