13:43 23.02.2022
Մեծ Բրիտանիան փորձում է կանխել ֆուտբոլի Եվրոպական չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացումը Սանկտ Պետերբուրգում: Մասնավորապես Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե այդ եզրափակիչը պետք է տեղափոխել այլ երկիր: UEFA-ում հայտնել են, որ դիտարկում են այդ հարցը, և ըստ BBC-ի՝ հնարավոր է, որ տեղափոխման որոշում կայացվի: Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է […]
18:21 16.02.2022
Եվրամիությունում հայտնել են, որ պատրաստ են ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցմանը: Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների հնարավոր դադարեցումը: Միության կառույցները գազի մատակարարումների մասնակի կամ ամբողջական դադարեցման մի շարք սցենարներ են քննարկել։ Ֆոն դեր Լայենը […]
14:13 16.02.2022
Շվեդիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին չի անդամակցի, սակայն Ստոքհոլմը կավելացնի մարտագլխիկների թիվը և կխորացնի միջազգային համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Նման տեքստով հռչակագիր է տարածել Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու միակ հնարավորությունը դիվանագիտական երկխոսությունն է: Դրանով հանդերձ Շվեդիան հայտնել է, որ եթե հանկարծ ԵՄ կամ սկանդինավյան որևէ երկիր հարձակման ենթարկվի, […]
19:12 11.02.2022
Այսուհետև Իտալիայում և Իսպանիայում տեղացիները և զբոսաշրջիկները կարող են ցանկության դեպքում հրաժարվել դիմակներից: Իտալիայի առողջապահության նախարարի ներկայացրած նոր օրենքի համաձայն՝ դրսում դիմակ կրելու պարտադրանքը փետրվարի 11-ից մինչև մարտի 31-ը կգործի միայն մարդաշատ վայրերում և փակ տարածքներում: Համավարակի ընթացքում այդ երկրում ախտահարվել է ավելի քան 11 միլիոն 920 հազար բնակիչ, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան […]
14:50 11.02.2022
Մոտ տասը տարի անց Ֆրանսիան դարձյալ վերադառնում է միջուկային էներգետիկային: Երկրի նախագահը խոստացել է մինչև 6-14 ատոմային նոր ռեակտոր կառուցել, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի 2035-ին: Միաժամանակ մտադրություն կա գործողների շահագործման ժամկետը 40-ից դարձնել 50 տարի: Հայտնի է, որ 2011-ին Ճապոնիայում Ֆուկուսիմայի ատոմակայանում վթարից հետո Եվրոպայում էլ մեկը մյուսի հետևից ատոմակայաններ փակվեցին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել […]
18:38 10.02.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույցում խոսել են Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ: «Նրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընթացիկ ջանքերը, որոնց նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին լուծել այն խնդիրները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանք են կամ կապված են […]
08:22 28.01.2022
Մեծ պատմության մեր փոքրիկ պատառը … 1992-ի գարնանային այդ օրը սովորականի նման առավոտյան դասի գնացինք: Բայց դպրոց մտնելուն պես մեզ՝ մի 10-15 հոգուս, ովքեր դպրոցական փոքրիկ երգչախմբի անդամներն էին, մի տեղ հավաքեցին ու ասացին.«Երեխե՛ք, տեղ ենք գնում»: Դեռ նախորդ օրը եկած անձրևից գետինը ցեխոտ էր, օրը՝ ամպամած: Ոտքով քայլեցինք մի քանի հարյուր մետր. հասկացանք՝ զինկոմիսարիատ […]
14:44 23.12.2021
Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել: Հնարավոր է միայն ներսից քանդել: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր մեծ ասուլիսի ընթացքում: Ուկրաինայի մասին Անդրադառնալով Ուկրաինային՝ նա ասել է, որ տպավորություն է, որ այնտեղ ռազմական օպերացիա են նախապատրաստում: «Եվ մեզ չեն զգուշացնում՝ մի միջամտեք: Բայց մենք պետք է արձագանքենք»,- ասել է Պուտինը: Ըստ նրա՝ այժմ […]
14:30 17.12.2021
Ճապոնական Օսակա քաղաքում՝ առևտրային կենտրոններից մեկում բռնկված հրդեհի պատճառով 27 մարդ է մահացել: 28 հոգի տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Այդ մասին հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը: Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան շենքի 4-րդ հարկում: Առայժմ հայտնի չեն տեղի ունեցածի պատճառներն ու այլ մանրամասներ:
18:24 03.12.2021
Համավարակի պատճառով 1,5 տարվա դադարից հետո Ֆիջի եկած զբոսաշրջիկներին տեղացիները յուրահատուկ ընդունելություն են ցույց տվել: Հենց օդանավակայանում երգել են, պարել ու նվագել: Ֆիջիում ապրում է 1 միլիոնից քիչ մարդ, նրանց 90 տոկոսը պատվաստված է: Այստեղ տուրիզմը կազմում է տնտեսության 40 տոկոսը: Իսկ սահմանների փակ լինելու պատճառով բնակչության մոտ 10 տոկոսը անգործ էր մնացել: Երկիր մտնողները […]
17:38 26.11.2021
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 26-ին նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այն անցկացվում է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
17:30 26.11.2021
Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ ՌԴ նախագահը երկկողմ ձևաչափում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին ու տեղի ունեցած ռազմական գործողություններին: «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին մենք կխոսենք եռակողմ հանդիպման ձևաչափով, մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետը, և մենք կշարունակենք այդ քննարկումը: Ես կարծում եմ, որ այստեղ դերակատարում ունեն մեր խաղաղապահները, ակտիվ աշխատում է կրակի դադարեցման […]
15:14 26.11.2021
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Հայաստանի, ՌԴ -ի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ակնկալիքների մասին է խոսել: «Հանդիպումն, ընդհանուր առմամբ, ուղղված է նրան, որ ամփոփվեն նոյեմբերի 9-ի կրակի դադարեցումից հետո անցած մեկ տարվա ընթացքում արվածի արդյունքները, տեսնել, թե ինչ է արվել, և ինչ կարելի է անել, որպեսզի առաջ մղվի խաղաղ գործընթացը, ընդհանուր առմամբ ինչպես առաջ մղել […]
13:56 26.11.2021
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում են: Երկու կողմի մամուլի ծառայությունները լուսանկարներ և տեսանյութեր են տարածել: Սոչիում նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
17:08 12.11.2021
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այսուհետ կկրի այն տիտղոսը, որը մինչ այդ կրել է միայն Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունը: Այսուհետ Ծինփինին կանվանեն Չինական վերածննդի առաջնորդ: Ավելի վաղ Չինաստանի Կոմկուսը ընդունել է «Պատմական բանաձև», որում թվարկված են այն բոլոր նվաճումները, որ կուսակցությունն ունեցել է Սի Ծինփինի օրոք: Սա Չինաստանի պատմության մեջ երբևէ ընդունված նման 3-րդ […]
12:46 22.09.2021
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքն են քննարկել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Դա տեղի է ունեցել Նյու Յորքում: Դրանից հետո Վիկտորյա Նուլանդը թվիթերյան իր էջում գրառում է արել. «Մենք ակնկալում ենք առաջընթաց, այդ թվում Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմներով, այն քայլերում, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության […]
18:57 15.09.2021
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր էջում: Ending a good visit to 🇦🇲after two days of intensive meetings. A visit to Yeraskh gave a good impression of how close 🇦🇲and 🇦🇿military positions often are. It is important to reduce tensions […]
15:53 08.09.2021
Փարիզում այսօր մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը։ Այն կլինի երկրի տարածքում երբևէ անցկացված ամենախոշոր դատական պրոցեսը։ Ահաբեկչական հարձակումների փաստով հարուցված քրեական գործի ընդհանուր ծավալը հասնում է 542 հատորի՝ ավելի քան մեկ միլիոն էջ։ Դատավարությունում ներգրավված է մոտ երկու տասնյակ մեղադրյալ, որոնցից նիստերին ներկա են գտնվելու 14-ը։ Առանցքային […]
19:07 02.09.2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում: Նա նշել է, թե Մոսկվան դրական ազդակներ է տեսնում երկրների միջև: «Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև. նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ […]
09:47 01.09.2021
Եվրամիությունը մտադիր է ստեղծել սեփական պաշտպանական ուժերը: Այսօր Սլովենիայում կայանալիք գագաթաժողովում, որտեղ հավաքվում են անդամ- երկրների պաշտպանության նախարարները, քննարկվելու է Եվրամիության պաշտպանական ստորաբաժանումների ստեղծման հարցը: Նրանք մասնավորապես քննարկելու են միության ռազմական դոկտրինան, որը հայտնի է «Ռազմավարական կողմնացույց» անունով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հիբիդային սպառնալիքներին: Քննարկման առանցքում կլինի նաև Աֆղանստանը, մասնավորապես նրանից ստացված դասերը: Եվ հենց […]
16:00 26.08.2021
Աֆղանստանի նախկին ղեկավար Համիդ Քարզայն ու հաշտեցման խորհրդի ղեկավար Աբդուլլա- Աբդուլլան տնային կալանքի մեջ են: Նման տեղեկություն է տարածել ամերիկյան CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ թալիբները նախկին նախագահին զրկել են թիկնազորից և տրանսպորտային միջոցներից և խուզարկել խորհրդի նախագահի տունը: Խոսքն այն երկու գործիչների մասին է, որոնք բանակցություններ էին անցկացնում թալիբների հետ` պետական […]
15:43 26.08.2021
Չինաստանը կոչ է արել ԱՀԿ-ին կորոնավիրուսի ծագումնաբանությունը հետաքննելու շրջանակում ստուգումներ անցկացնել ամերիկյան մի քանի լաբորատորիաներում: Այդ մասին գրել է Global times թերթը: Դրանց թվում են Ֆորդ- Դետրիկի և Հյուսիսային Կարոլինայի համասարանական համակարգի լաբորատորիաները: Համապատասխան դիմումը ԱՀԿ -ին է ուղարկել Ժնևում ՄԱԿ -ի կառույցում ներկայացուցիչ Չեյ Սյուն: Սա դիվանագիտական ճանապարհով փոխանցված Չինաստանի առաջին դիմումն է այս […]
19:46 25.08.2021
Ավստրիայի ԱԳ նախարարը Ռուսաստանը անվանել է եվրոպական իրականության մասը: Ալեքսանդր Շալենբերգը այդ մասին ասել է Վիեննայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ: «Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եվրոպական իրականության մասը, նույնիսկ եթե մենք կանգնած են գետի տարբեր ափերին, մեր միջև կամուրջը չի քանդվի: Չի կարելի մոռանալ, որ Եվրոպական միությունը Ռուսաստանի ամենախոշոր […]
19:12 25.08.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք: «Մենք չպետք է աչք փակենք այն վտանգի առաջ, որ դաշնակիցների դուրս գալուց հետո Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք, որից պետք է խուսափել»,- ասել է Անգելա Մերկելը Գերմանիայի Բունդեսթագում: Միաժամանակ նա նշել է, որ իր երկիրը […]
17:47 21.08.2021
Բուրիաթիայի իրավապահ մարմինները կարողացել են հայտնաբերել ու բռնել այսօր առավոտյան Նովայա Բրյան գյուղում տեղակայված հոգեբուժարանից փախած դատապարտյալներին: Նրանք եղել են 7 -ը, որոնք հարկադիր բուժում էին անցնում Բուրիաթիայի հոգեկան առողջության դիսպանսերում: Սկզբում հնարավոր էր եղել հայտնաբերել 3-ին, ժամեր անց՝ մյուս 4-ին: Նրանք փախուստի էին դիմել հաստատությունում տեղի ունեցած անկարգության ժամանակ, որի ընթացքում թեթև վնասվածք էր […]
17:20 21.08.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր իրավահաջորդ է հայտարարել Հյուսիսային Ռեյն- Վեստֆալիայի վարչապետ, կառավարող Քրիստոնեադեմոկրատական միության անդամ Արմին Լաշետին: Նա այդ մասին խոսել է Բեռլինում իր ղեկավարած միության նախընտրական հավաքի ժամանակ: Մերկելի խոսքով՝ սա առաջին ընտրությունն է 1994 -ից ի վեր, երբ գործող կանցլերը չի պայքարում վերըտրվելու համար: Նա Լաշետին համարել է Գերմանիայի ապագա կանցլեր, բարձր […]
21:14 15.07.2021
ԱՄՆ Կոնգրեսում հայկական խմբի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը 2022-ի ֆինանսավորման օրինագծով նախատեսել է 950 000 դոլար տրամադրել Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանի ու մշակութային կենտրոնի կառուցմանը ու զարգացմանը: Համապատասխան կետը ներառված է համապատասխան փաստաթղթում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այդ ֆինանսավորման շնորհիվ դաշնային կառավարությունը կդառնա նահանգի, տեղական ինքնակառավարման […]
21:22 16.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են արել՝ կապված ռազմավարական կայունության հետ: Հայտարարության տեքստը հրապարակել են Կրեմլի և Սպիտակ տան մամուլի ծառայությունները: «Այսօր մենք հաստատում ենք հավատարմությունը սկզբունքին, որի համաձայն՝ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ և այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասված է հայտարարությունում: Միաժամանակ նշված […]
20:22 16.06.2021
Մոտ 4 ժամ տևած հանդիպումից հետո ավարտվել է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր պուտինի հանդիպումը: Դրանից մոտ 90 րոպե նախագահները քննարկում անցկացրել են նեղ կազմով, ապա առանց ընդմիջման շարունակել ընդլայնված կազմով: Դրանից հետո նախագահները առանձին առանձին մամուլի ասուլիս են տալիս: Առաջինը լրագրողների հետ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կառուցողական է […]
20:00 16.06.2021
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Արցախյան հակամարտությունը: Այդ մասին Պարմելենն ասել էր երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում այժմ պահպանվող հրադադարը հաստատվել է Ռուսաստանի շնորհիվ: Ավելի վաղ Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարն էր ասել, որ Պարմելենի և Պուտինի հանդիպմանը կքննարկվի […]