21:00 14.04.2023
Այս շաբաթ Ադրբեջանը դիմեց սադրանքի: Դարձյալ արտաքին խաղացողների կողմից տարբեր հայտարարություններ հնչեցին: Ի՞նչ լծակներ կարող են գործի դրվել: Արդյունավետ գործելու ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Արցախը: Այս ամենի ողջ ենթատեքստին ու հարցերի շրջանակին անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
19:30 01.04.2023
Շաբաթվա վերջին ուշադրություն գրավեցին Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող ուղիղներին վերաբերող հաղորդագրությունները: Հայաստանի ԱԱԾ-ն հայտնեց, որ ըստ պայմանավորվածության՝ մարտի վերջին օրերին Կոռնիձորի կամրջի հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահները, բայց ադրբեջանական կողմը չի սպասել քարտեզային ճշգրտումներին և 5 տեղերում սահմանից առաջ է տեղակայվել: Այս թեմային անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: […]
15:47 29.03.2023
Հոկտեմբերին կայանալիք լայնամասշտաբ վարժանքը անցկացվելու է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտնում է 911tert.am-ը: Դրան կմասնակցեն «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմեր Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, […]
16:38 25.03.2023
Ավելի քան 100 օր Արցախը շրջափակված է: Ընդհանուր առմամբ բարձր է լարվածության աստիճանը: Այս ամենի ֆոնին շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Միրզոյան-Լավրով հանդիպումը, իսկ շաբաթվա վերջին Սենատում հայկական թեմաներին էր անդրադառնում ԱՄՆ պետքարտուղարը: Այս ամենի համատեքստը վերլուծել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:45 17.03.2023
Այն, ինչ տեղի է ունենում Արցախի և Հայաստանի Հանրապետության շուրջ, վաղուց արդեն չի կարող դիտարկվել զուտ տեղային համատեքստում: Տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս տեղի ունեցող իրադարձությունները ուղղակի ազդեցություն ունեն դրանց վրա: Այս և այլ հարցերի մասին է խոսել վերլուծաբան Արմեն Պետրոսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:27 07.03.2023
Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, շրջափակված Արցախում տիրող իրավիճակի, միջազգային հանրության արձագանքների մասին է խոսել ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի ներխուժման հետևանքով մարտի 5-ի առավոտյան զոհվեց Արցախի ոստիկանության 3 ծառայող, մեկ ոստիկան էլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Դավիթ Բաբայի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
19:24 03.03.2023
Մի քանի օր անց կլրանա 3 ամիսը, որ Արցախը շրջափակված է: Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը: Այս համատեքստում ուշագրավ հայտարարություն է արել Գերմանիայի կանցլերը, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները բանակցությունների ուղղության մասին են խոսել: Այս հարցերի ամբողջ համատեքստին է անդրադարձել Ստեփան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
22:15 18.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովը մեզ համար առավել ուշագրավ է նրանով, որ դրա շրջանակներում է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ: Սա առաջին հանդիպումն է Արցախի շրջափակումից հետո: Միաժամանակ Հարավային Կովկասը բուն համաժողովի պանելային քննարկումներից մեկի առանցքում է: Պանելային քննարկումը կրում է «Շարժե՞լ սարերը. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագիրը: Մյունխենյան օրակարգն ու շաբաթվա արտաքին […]
22:00 16.02.2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի թեմաներն այս օրերին ուշադրության կենտրոնում են: Դրանք այն ժամանակ, երբ Արցախը շարունակում է շրջափակված մնալ: Տեղի ունեցողի ողջ համատեքստը վերլուծել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Մանրամասները՝ տեսանյութում։
21:45 11.02.2023
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի առաջացրած հետևանքները ավելին են, քան միայն մարդկային զոհերն ու վիրավորները կամ փլուզված ենթակառուցվածքները: Հատկապես դա մեծ մարտահրավեր դարձավ ներքաղաքական բուռն գործընթացների մեջ գտնվող Թուրքիայի համար: Այդ հարցերին անդրադարձել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:30 04.02.2023
Շաբաթն աչքի ընկավ ՄԱԿ -ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող դատական լսումներով: Միաժամանակ դրանք զուգորդվեցին այլ իրադարձություններով. ԱՄՆ-ն Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական նշանակեց: Ուշագրավ հայտարարություններ արեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Շաբաթվա կարևոր իրադարձություններն ամփոփել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
22:00 31.01.2023
Ի՞նչ իրավասություններ ունի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը: Ո՞ր դեպքում դատարանը կարող է միջանկյալ հրատապ միջոց կիրառել: Ինչպե՞ս է Ադրբեջանը փորձում խեղաթյուրել փաստերը: Արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցած դատական լսումներին և ընդհանրապես միջազգային իրավական գործընթացներին է անդրադարձել ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
20:00 28.01.2023
Ի՞նչի է փորձում հասնել Ադրբեջանը Արցախի շրջափակման իր գործողություններով: Ի՞նչ ցույց տվեցին Եվրախորհրդարանում, ԵԽԽՎ -ում, այլ երկրների խորհրդարաններում տեղի ունեցած քննարկումները: Ինչպե՞ս կարող են օգտագործվել առկա հանգամանքները դիվանագիտական հարթությունում: Արցախին առնչվող հարցերի լայն շրջանակի է անդրադարձել ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում:
22:21 14.01.2023
Արցախը շրջափակված, իսկ Լաչինի միջանցքը փակ է ավելի քան մեկ ամիս: Որո՞նք են կողմերի խաղաքարտերը, ինչպե՞ս պիտի գործեն ՀՀ-ն ու Արցախը: Այս հարցերին է անդրադարձել փորձագետ Արմինե Մարգարյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջական՝ տեսանյութում:
21:00 07.01.2023
Լաչինի միջացքի արգելափակման հարցում Թուրքիան ու Ադրբեջանը միասին են գործում: Ավելին՝ դա ռազմավարական այն մեծ պլանի մաս է կազմում, որը Թուրքիան ունի մեր տարածաշրջանում: Այդ մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
18:10 04.01.2023
Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում հրաժեշտ են տալիս Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16 -րդին: Նրան հրաժեշտ տալու են գալիս հազարավոր մարդիկ: Միայն առաջին օրը նրան հրաժեշտ տալու է եկել մոտ 25 հզ մարդ: Ըստ կարգի՝ հրաժեշտի համար 3 օր է նախատեսված: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին: 95 -ամյա Բենեդիկտոս 16 -րդը մահացավ դեկտեմբերի 31-ին: Մինչ […]
22:05 30.12.2022
Մի կողմ դնել տարաձայնությունները, համախմբվել ու գործել հանուն Հայաստանի և Արցախի: Այս գաղափարը առաջնահերթ է համարում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա այդ մասին խոսել է «Հորիզոնին» տված հարցազրույցում: Մանրամասները տեսանյութում:
22:45 29.12.2022
Ազգային ինքնությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերների այս ժամանակահատվածում ի՞նչ միջոցներ են կիրառվում ադրբեջանական կեղծիքների դեմ պայքարի և հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու առումով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արա Խզմալյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում անդրադարձել է պատմական նշանակություն ունեցող այն գրականությանն ու այլ միջոցներին, որոնք կոչված են լրացնելու հենց մշակութային այդ ճանաչողության բացը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:25 17.12.2022
Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները պատճառ դարձան, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ևս մեկ հրատապ պահանջ ներկայացվի: Ընդհանրապես որոնք են այս հարցում իրավական գործիքների կիրառության հնարավորությունները և ի՞նչ սպասել: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հարցազրույցը «Հորիզոնին»:
21:05 10.12.2022
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից ավելի քան 40 տարի տարի հետո՝ ճիշտ նույն օրը՝ 1991թ -ի դեկտեմբերի 10 -ին, Արցախում անցկացվեց անկախության հանրաքվեն՝ որպես իր ինքնորոշման իրավունքը իրացնելու հերթական քայլ, իսկ տարիներ հետո այդ նույնը օրը ընդունվեց Արցախի Սահմանադրությունը: Արցախի ու այնտեղ ապրողների իրավունքների պաշտպանության հարցում առաջացող խնդիրների մասին է խոսել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ […]
15:00 08.12.2022
Ի՞նչ է պատկերացնում հայկական կողմը Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային մեխանիզմներ ասելով: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասնել է հայկական կողմի պատկերացումները այս հարցում: Արմեն Գրիգորյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել դեկտեմբերի 8-ին՝ «Հորիզոնի» ժամը 22:00-ի թողարկմանը:
12:00 08.12.2022
Հայաստանը շարունակում է պատրաստակամ մնալ մինչև տարեվերջ ունենալու խաղաղության պայմանագիր՝ իհարկե նկատի առնելով նաև սահմանափակումները: Այդ մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տարբերակը դիտեք դեկտեմբերի 8-ին՝ «Հորիզոնի» ժամը 22։00-ի թողարկմանը:
09:00 08.12.2022
Ինչի՞ շուրջ են բանակցում Հայաստանն ու Սդրբեջանը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցություններից «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տարբերակը դիտեք դեկտեմբերի 8-ին՝ «Հորիզոնի» ժամը 22:00-ի թողարկմանը:
22:05 30.11.2022
Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է բանաձև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: Թիվ 37 բանաձևը ընդունվել է միաձայն՝ 256 ձայնով: Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքը: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունն էլ հայտնել է, որ բանաձևը նաև կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ […]
22:55 13.11.2022
Garçon une Tass de café. մատուցող մեկ գավաթ սուրճ: Օդի մեջ լսվող այս բառերից սովորաբար սկսվում է փարիզյան սրճարանի բացվող առավոտը: Քաղաք, ուր սուրճ խմելը պարզապես արվեստ է: Փարիզում հազիվ տեսնեք սուրճի թղթե բաժակները ձեռքին փողոցում շտապող կամ վազքի մեջ վերջին կումն անող որևէ մեկին: Այստեղ սուրճ խմել՝ նշանակում է ամեն ումպի հետ վայելել վայրկյանը՝ […]
21:46 24.09.2022
Ադրբեջանն այս փուլում հետաքրքրված չէ խաղաղության գործընթացով: Այս միտքը, ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի, եղել է ՄԱԿ -ում Հայաստանի ուղերձի գլխավոր առանցքում: Այդ մասին քաղաքագետը ասել է «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ինչ վերաբերում է ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում Հայաստանի կողմից հարցը բարձրացնելուն, ապա դա առաջին քայլն է, և Հայաստանը պետք է շարունակի աշխատանքը խորհրդի մշտական ու ոչ […]
21:15 17.09.2022
Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ից, ոչ այլ ինչ էր, քան ագրեսիա, լայնամասշտաբ պատերազմ: Այդ մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ այդ ագրեսիայի հիմքերը դրվել էին դեռևս 2021 թ-ի մայիսին: Հայաստանը, դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ակնկալում է ստանալ հենց այդ որակումը, որ տեղի ունեցածը ագրեսիա է: […]
18:54 22.07.2022
Ստամբուլում ստորագրվել է ցորենի անվտանգ արտահանման մասին համաձայնագիրը: Ռուսաստանն ու Ուկրաինան երկկողմ փաստաթուղթ չեն ստորագրել: Նրանցից յուրաքանչյուրն այն ստորագրել է Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ: Այս փաստաթուղթը թույլ կտա ուկրաինական նավահանգիստներից համաշխարհային շուկաներ արտահանել 25 մլն տոննա ցորեն: «Նախաձեռնությունը, որը հենց նոր ստորագրեցինք, ճանապարհ է բացում Ուկրաինայի Սևծովյան նավահանգիստներից պարենի կոմերցիոն արտահանման համար: Ցորենի արտահանման մոնիթորինգը […]
20:35 20.07.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու: Այսօր խորհրդարանում պահպանողականները վերջնական քվեարկությամբ ընտրել են վարչապետի երկու թեկնածուներին: Առավել քվեներ է ստացել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, նրա օգտին 137 ձայն է տրվել, երկրորդը՝ 113 ձայնով, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն է: Ամառվա վերջին նախատեսված է համազգային քվեարկություն, որով կպարզվի պահպանողականների լիդերի և նոր վարչապետի […]
20:12 20.07.2022
Եվրոպական միությունում մասնավորապես կազմվելու է արտակարգ ծրագիր, որով պետք է մեկ ամսվա ընթացքում կրճատվի գազի սպառումը և անդամ երկրներին զգուշացվի այն մասին, որ եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումը, Եվրոպայում, առանց գազի սպառման էական կրճատումների, ձմռան ամիսներին կարող է ճգնաժամ լինել: Եվրոպական երկրներն այսօր փորձում են առավելագույն ծավալով լցնել գազապահեստարանները: «Գազպրոմ»-ն արդեն դադարեցրել է եվրոպական որոշ երկրների […]