TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

11:34 15.11.2017

Հացադուլավոր 4 ընկերները քիչ առաջ միացան բողոքի ակցիայի մասնակցիներին:  Նրանց ակցիայի մասնակցիները ծափերով դիամվորեցին: Առաջին բանը, որ պետք ա ասեմ՝ բոլորիդ շնորհակալություն: Մեր սնունդը էնտեղ դուք եք, մեր օդն ու ջուրը դուք եք: Մենք ձեզնով ենք ապրում: Ձեր շատ լինելը էնտեղ ուժ է: Մենք որոշեցինք դուրս գալ, որպեսզի էստեղ ձեր կողքին լինենք, որվհետև անընդհատ առցնանց […]

̰

11:18 15.11.2017

Ուսանողների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով վնասվածք ստացած ուսանող կա: Նա գետին է ընկել և դեմքին վնասվածքներ ստացել:

̰
Վահան Կոստանյանը կոչ է արել ընկերներին դադարեցնել հացադուլը և միանալ իրենց

10:49 15.11.2017

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների ակցիայի մասնակիցներից Վահան Կոստանյանը կոչ է արել 4 ընկերներին դադարեցնել հացադուլը և միանալ իրենց: Նա մասնավորապես ասել է. «Ըստ էրության, քանի որ մենք այս պահին գործ ունենք այլ իրավիճակի հետ, քան այսօր առավոտյան էր, կամ երեկ էր: Լևոնը մեզ միացավ էսօր այստեղ: Ես կոչ եմ անում նաև մեր մնացած […]

̰
̰
Վալերի Օսիպյանը զգուշացրել է, որ հասարակական կարգը պահպանելու համար կարող են հատուկ միջոցներ կիրառվել

10:23 15.11.2017

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողներին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսպիյանը զգուշացրել է, որ Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը փակելով ուսանողները բախման վտանգ են ստեղծում: Նա հինգ րոպե է ժամանակ է տվել, որպեսզի կողմնորոշվեն, հակառակ դեպքում հասարակական կարգը պահպանելու համար կարող են հատուկ միջոցներ կիրառել: 

̰
Ուսանողները փակեցին Բաղրամյան պողոտան

10:20 15.11.2017

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողները ԵՊՀ -ից երթով հասել են Բաղրամյան փողոց և փակել այն: Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանց  մի մասն էլ փակել է Դեմիրչյան փողոցը: 

̰
̰
ՌԴ ՊՆ-ն համակարգչային խաղը ներկայացրել է որպես Սիրիայում ԱՄՆ-ի՝ ԻՊ-ին աջակցելու «փաստ»

16:06 14.11.2017

ՌԴ ՊՆ-ն մի տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, որ դրանում «Իսլամական պետության» զինյալների շարասյուններն են, որոնք ռուսական ավիացիայի և սիրիական բանակի հարվածներից փորձում են փախչել՝ հեռանալով Աբու Քեմալից: Ապա նշել էր, որ նրանց ոչնչացման հարցով ԱՄՆ–ի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, քանի որ, ըստ ամերիկյան կողմի, նրանք գերի են հանձնվում, իսկ այդ դեպքում պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով: Բացի դրանից, ըստ ռուսական կողմի ԱՄՆ–ն փորձել է իրենց խանգարել նրանց դեմ գործողություններում: Դրանից եզրակցությունը եղել է այն, որ ԱՄՆ փորձում է պահպանել զինյալների այդ ստորաբաժանումները իր շահերի համար օգտագործելու նպատակով: ՌԴ ՊՆ–ն նշել էր, որ այդ նկարահանումը արվել է նոյեմբերի 9–ին ռուսական ԱԹՍ-ի կողմից: Բայց ավելի ուշ օգտատերերը նկատել են, որ պատկերներից մեկում երեւում է մի հատված՝ համակարգչային խաղից: Խոսքը «AC-130 Gunship Simulator: Special Ops Squadron» կոչվող խաղի մասին է:

̰
BACK_TO_TOP