TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Ի՞նչ օրակարգեր էին դրված Դավոսում, ինչպե՞ս կազդեն դրանք Կովկասի վրա.  ամփոփում է ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը

20:09 19.01.2024

Նախորդ օրերին աշխարհի ուշադրությունը ուղղված էր դեպի շվեյցարական Դավոս: Սա այս տարվա միջազգային առաջին խոշոր հավաքն էր, որ միավորել էր աշխարհի քաղաքական լիդերներին, բիզնես աշխարհի ներկայացուցիչներին ու փորձագետներին: Դավոսում էր նաև Հայաստանի նախագահը, որտեղ նաև երկկողմ հանդիպումներ էր անցկացնում: Ինչպիսի՞ն էր Դավոսի այս տարվա համատեքստը, աշխարհաքաղաքական ինչպիսի օրակարգեր էին դրված, որոնք կարող են ազդել նաև […]

̰
Ի՞նչ նոր հնարավորություններ կան ուռուցքաբանության ոլորտում. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի հարցազրույցը

20:55 23.12.2023

Այս տարվա սկզբին հաստատվեց բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Եվ ակտիվ քննարկումներ սկսվեցին: Մոտ տասը օր առաջ հերթական խորհրդակցությունն էր վարչապետի գլխավորությամբ։ Մասնագետների կարծիքով՝ այն առանցքային նշանակություն կունենա բուժսպասարկման ոլորտում՝ առավել հասանելի դարձնելով այն։ Այդ ոլորտներից մեկն էլ, թերևս ուռուցքաբանության ոլորտն է։ Այս և այլ հարցերին անդրադարձել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ […]

̰
Ի՞նչ ռիսկեր կան հայ-ադրբեջանական վերջին հայտարարության համատեքստում. ամփոփում է Արմինե Մարգարյանը

21:37 12.12.2023

Վերջին օրերն աչքի ընկան հայ-ադրբեջանական մի հայտարարությամբ, որով հաղորդվեց 32 ռազմագերիների ազատ արձակման մասին տեղեկատվությամբ: Եվրամիությունը կավելացնի դիտորդների թիվը: Արտաքին գործերի նախարարը մասնակցում է ԵՄ նախարարական հանդիպմանը:  Վերջին օրերի զարգացումներին անդրադարձել է  ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը՝ «Հորիզոնի» հետ զրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. քարտեզագետի մեկնաբանությունը

19:39 18.11.2023

Կառավարությունն այսօր տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Թե ինչ է այն ենթադրում, անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Թեժացող Մերձավոր Արևելք. ինչպե՞ս այն կազդի տարածաշրջանի անվտանգության վրա

21:50 31.10.2023

Մերձավոր Արևելքում իրավիճակը առավել թեժանում է: Հրադադար հաստատելու կոչերին անգամ Իսրայելը բացասաբար է մոտենում: Ինչպիսի՞ն է իրերի դասավորությունը, և ինչպե՞ս այն կանդրադառնա գլոբալ գործողությունների վրա: Այս թեմային անդրադարձել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում:

̰
Ինչո՞վ աչքի ընկավ շաբաթը Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող հարցերում. ամփոփում է Արմինե Մարգարյանը

21:27 21.10.2023

Արցախում էթնիկ զտումը, բռնի տեղահանման, նաև այդ ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցերը գերակայում են գրեթե բոլոր քննարկումներում: Ի՞նչ եզրահանգումների տեղիք են դրանք տալիս: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանի պահանջը «անկլավների» վերաբերյալ. հնարավոր լուծումները. ամփոփում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

21:14 14.10.2023

Արցախի հայաթափումից հետո, ռազմական սպառնալիքի այս պայմաններում Հայաստանի ու Ադրբեջանի չափազանց բարդ այս շփումների համատեքստում վերջին օրերին դարձյալ ակտիվորեն խոսվեց, այսպես ասած, «անկլավներ»-ի մասին: Ո՞րն է սրա հիմքը և ի վերջո ինչպես է անհրաժեշտ վարվել այս դեպքում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Ի՞նչ է ակնկալում Հայաստանը միջազգային իրավական գործընթացներից. ամփոփում է Եղիշե Կիրակոսյանը

20:45 07.10.2023

Արցախում վերջին ռազմական հարձակումը, բռնի տեղահանումը, ձերբակալությունները պատճառ դարձան, որ նոր հայցեր ներկայացվեն միջազգային դատարաններ: Միաժամանակ Հայաստանը փորձում է հարստացնել իրավական այն գործիքակազմը, որով հնարավոր է ավելացնել պաշտպանության միջոցները: Այս թեմաներին անդրադարձել է  միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Անհրաժեշտ է թույլ չտալ, որ արցախահայությունն աշխարհաքաղաքական նոր խաղերի զոհ դառնա. Արմեն Պետրոսյան

23:00 23.09.2023

Արցախի շուրջ իրավիճակը վաղուց դուրս է զուտ տեղային բնույթից, այն տարածաշրջանային ու միջազգային նշանակություն ունի: Ինչո՞ւ Արցախում հարձակումը տեղի ունեցավ միջազգային դերակատարների թույլտվությամբ: Ինչո՞ւ դարձյալ խոսվեց 3+3 ձևաչափի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ու ենթատեքստեր կան: Այս հարցերին անդրադարձել է Արմեն Պետրոսյանը՝ «Հորիզոնի» հետ հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում։  

̰
Ինչպե՞ս Աղդամի ճանապարհի թեման մտավ շրջանառության մեջ. Բրյուսելի հայտարարությունները

20:50 29.07.2023

Այս շաբաթն աչքի ընկավ Արցախի շուրջ բուռն իրադարձություններով: Արդեն 4 օր Կոռնիձորում կանգնած են հումանիտար բեռները: Շաբաթասկզբին Մոսկվայում տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպումը, իսկ դրան նախորդել էր Բրյուսելում  երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումը: Ի՞նչ առանձնահատկությունների մասին խոսել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:

̰
Բարբին մեծ էկրաններին. ինչպե՞ս հանրահայտ տիկնիկը հայտնվեց ֆիլմում

18:48 21.07.2023

Բարբի տիկնիկների մեծ հավաքածու ունենալը աղջնակների գլխավոր երազանքներից մեկն է: Միշտ երիտասարդ Բարբին կամ Բարբարա Միլիսենթ Ռոբերթսը այսօր արդեն 64 տարեկան է: Բարբին այնքան է սիրվել, որ շատերը դիմել են պլաստիկ վիրահատությունների՝ նմանվելու սիրելի հերոսին: Օրինակ՝ ամերիկուհի Սինդի Ջեքսոնը կատարել է շուրջ 55 պլաստիկ վիրահատություն: Այս տիկնիկի մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել: 2023 թ հուլիսի […]

̰
Դեպի Արցախ մարդասիրական օդային միջանցք բացելը օրվա հրամայական է դառնում

22:07 19.07.2023

Սոցցանցերում շարունակում են լուրեր տարածվել այն մասին, թե իբր Աղդամից Ասկերան տանող ճանապարհով Արցախ մարդասիրական օգնություն է տեղափոխվում Ադրբեջանից Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Արցախի ՆԳ նախարարությունը կտրականապես հերքել է այդ լուրերը: Այս պարագայում հատկապես կարևորվում է օդային հումանիտար միջանցքի ստեղծումը: Թեման վերլուծել է Արտյոմ Երկանյանը: Ամբողջական վերլուծությունը՝ տեսանյութում:

̰
Ակադեմիական քաղաք. կրթության կազմակերպման նոր միջավայրը. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հարցազրույցը

20:35 19.07.2023

Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը նախորդ շաբաթ քննարկվեց կառավարությունում: Սա կրթության զարգացման գործընթացի մի հատվածն է: Այն ներառում է բազմաթիվ այլ շերտեր: Այս և այլ հարցերի է անդրադարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է Եվրախորհրդարանը կրկին բարձրացնում Թուրքիայի առջև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

21:38 18.07.2023

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ 2022 թվական զեկույցը, որում  հանձնաժողովն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման և տարածաշրջանային խաղաղության: Զեկույցում եւս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար։ Թուրքիային կոչ է արվում նաև ամբողջությամբ […]

̰
Որո՞նք են Բրյուսելյան եռակողմ հանդիպման առանձնահատկությունները. վերլուծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

23:00 17.07.2023

Ի՞նչ առանձնահատկություններ ուներ hուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը: Ի՞նչ ուշագրավ հայտարարություններ արեց Շառլ Միշելը: Որոնք են հնարավորություններն ու սպառնալիքները: Այս թեմաներին անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Եվրոպական դատարանը կրկին պահանջել է Բաքվից բացել Լաչինի միջանցքը բժշկական օգնության կարիք ունեցող արցախցիների համար

22:44 17.07.2023

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը, որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում […]

̰
Ի՞նչ կաշառքից է խոսել Պուլիցերյան մրցանակակիրը,  ինչպես է առնչվում Թուրքիային

21:41 13.07.2023

Ամերիկյան մամուլ են թափանցել տեղեկություններ այն մասին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիային չխոչընդոտելու դիմաց Թուրքիան յուրահատուկ կաշառք է ստացել Միացյալ Նահանգներից:  Այդ մասին տեղեկություններ է հայտնել հայտնի Պուլիցերյան մրցանակակիր Սեյմուր Հերշը՝ հղում անելով իր վստահելի աղբյուրին: Ինչի՞ մասին է խոսքը, ներկայացրել է Արտյոմ Երկանյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս Էրդողանը գործարքի գնաց Շվեդիայի հարցում. վերլուծում է Արտյոմ Երկանյանը

22:05 11.07.2023

Վիլնյուսում շարունակվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին իսկ օրը Թուրքիայի նախագահը անակնկալ մատուցեց: Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն հայտնեց բավարարել դաշինքին անդամակցելու Շվեդիայի դիմումը: «Սա պատմական օր է»,- այդ կապակցությամբ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գործնականում ինչո՞ւ Էրդողանը համաձայնեց չկիրառել վետո: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց գործարք կնքել: Ինչպե՞ս այս զարգացումները կազդեն Հայաստանի վրա: Ամբողջական զրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ է նշանակում Հաագայի դատարանի որոշումը, ի՞նչ մանիպուլյացիա է անում Ադրբեջանը. ամփոփում է Եղիշե Կիրակոսյանը

20:40 08.07.2023

Շաբաթավերջին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոր որոշում է կայացրել, որով վերահաստատելով փետրվարի 22 -ի որոշումը՝ դարձյալ պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով քաղաքացիների տեղաշարժը ապահովելու համար: Այս և միջազգային իրավական մեխանիզմների գործարկմանը վերաբերող թեմաներին է անդադարձել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
ԵԽԽՎ բանաձևի առավելություններն ու թերությունները. ամփոփում է Գևորգ Մելիքյանը

19:27 23.06.2023

Անցնող օրերը աչքի ընկան սահմանին սրացումներով: Ադրբեջանական կողմը ակտիվ ապատեղեկատվություն էր տարածում՝ հող նախապատրաստելով նոր սադրանքների համար: Դրան զուգահեռ միջազգային հարթակներում գործընթացներ էին տեղի ունենում: Այս ամենի համատեքստը «Հորիզոն»-ի տաղավարում քննարկվել է Ազգային դիմակայունության հայկական ինտիտուտի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Հնգակողմ հանդիպումն ու հայ-ադրբեջանական շփումներն ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

21:38 03.06.2023

Նախորդ երկու շաբաթը շատ ակտիվ էր հայ-ադրբեջանական շփումների առումով: Դրանք անցկացվեցին տարբեր ձևաչափերով: Իսկ ի՞նչ տվեցին դրանք: Թեման քննարկվել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ: «Հորիզոնի» հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:    

̰
Հնգակողմ հանդիպում Քիշնևում. Հովսեփ Խուրշուդյանի հարցազրույցը

21:28 01.06.2023

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երրորդ անգամ են հանդիպում, այս անգամ՝ հնգակողմ ձևաչափում: Այս թեմաներին անդրադարձել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս են համադրվում տնտեսական գործունեությունն ու սոցիալական պատասխանատվությունը. «Շանթ» ՀԸ նախագահ Արթուր Եզեկյանի հարցազրույցը

18:40 27.05.2023

Օրերս ամփոփվեց «Շանթ» հեռուստաընկերության ամենավարկանշային նախագծերից մեկը՝ «Ազգային երգիչ-2»-ը: Այն շրջադարձային նշանակություն ունեցող այն նախագծերից է, որ հնարավորություն է տվել ունենալ համազգային ընդգրկում, նոր մշակույթ ստեղծել երգարվեստի մատուցման մեջ, ճանապարհ հարթել երիտասարդ կատարողների համար, որոնք կարող են պատասխանատվություն վերցնել հայ երգը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս արժանապատվորեն  ներկայացնելու համար: Այս նախագիծը թերևս տեղեկատվական […]

̰
Հայ-ադրբեջանական հանդիպումները, Արցախի հարցը, ՀՀ-ի ռազմական համագործակցությունը. շաբաթն ամփոփում է Սոսի Թաթիկյանը

18:32 20.05.2023

Ի՞նչ տվեցին Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումները: Եռակողմ հանդիպումների համատեքստն ու զարգացումները, շաբաթվա իրադարձություններն ամփոփել է միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանական ռազմական սադրանքը բրյուսելյան հանդիպումից առաջ. ամփոփում է Ռոբերտ Ղևոնդյանը

19:40 13.05.2023

Այս շաբաթ Ադրբեջանը դարձյալ ռազմական սադրանքի դիմեց: Սա այն դեպքում, երբ շաբաթն ամփոփվելու է բրյուսելյան հանդիպմամբ: Ի՞նչ եզրահանգումների տեղիք է տալիս այս ամենը: Այս թեմային անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը`«Հորիզոնին» տված հարցազրույցում:   Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ տվեցին բանակցությունները ամերիկյան հարթակում. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

20:00 06.05.2023

Այս շաբաթ ուշադրության կենտրոնում Վաշինգտոնում տեղի ունեցած հայ- ադրբեջանական բանակցություններն էին: Ի՞նչ տվեցին դրանք: ի՞նչ պետք է ակնկալել Մոսկվայում կայանալիք հանդիպումներից: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Էրդողանի ինքնազգացողությունն ու Թուրքիայի ընտրությունների խաղադաշտը․ ամփոփում է  Բագրատ Էսթուքյանը

20:00 29.04.2023

Էրդողանի առողջական վիճակի պատճառով Թուրքիայում կարող են խառնվել խաղաքարտերը: Երկրի սահմաններից դուրս ընտրություններ են, իսկ ներսում՝ հակասական լուրեր: Ի՞նչ հետևանքներ կունենա այս ամենը: Այդ հարցերին անդրադարձել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ էսթուքյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանական անցակետը, տարածաշրջանի մասին միջազգային ուղերձները. ամփոփում է Արմինե Մարգարյանը

20:15 28.04.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը հերթական սադրանքին գնաց և անցակետ տեղադրեց: Այս իրավիճակում ի՞նչ ուղերձներ են հնչում Ֆրանսիայից ու ոչ միայն Ֆրանսիայից: Այս հարցերին անդրադարձել է ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Արմինե Մարգարյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում:  

̰
Անցյալի ու ներկայի ցեղասպանական ձեռագիրը. Սուրեն Մանուկյանի հարցազրույցը «Հորիզոնին»

18:45 24.04.2023

Ինչպե՞ս է ցեղասպանության ճանաչումը նպաստում հնարավոր նոր հանցագործությունների կանխմանը, ինչպե՞ս են Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում ցեղասպանական գործողությունների տրամաբանության մեջ: Այս և այլ հարցերի շուրջ մասնագիտական վերլուծությունները ներկայացնում է ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում:

̰
Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին. ԱՄՆ նախագահի ուղերձը

16:24 24.04.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձում մասնավորապես ասված է. «Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց […]

̰
BACK_TO_TOP