TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Լաթաքիայում տոնել են «Իսլամական պետության» գրոհայինների տապալումը

10:05 08.12.2017

Սիրիական Լաթաքիայի բնակիչները տոնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին տապալելու մասին լուրը: Քաղաքի կենտրոնում նվագախումբը տոնական երաժշտություն է նվագել: Քաղաքացիներից շատերը փողոց են դուրս եկել՝ նշելու այդ իրադարձությունը: Նրանցից ոմանք սիրիական և ռուսական դրոշներ են դուրս բերել իրենց հետ, նաև երկու երկրների նախագահ Բաշար ալ-Ասադի և Վլադիմիր Պուտինի նկարները:

̰
«Համաս» ռազմական խմբավորումը կոչ է արել ուրբաթը  «ցասումի օր» դարձնել

09:55 08.12.2017

Պաղեստինյան «Համաս» ռազմական խմբավորումը կոչ է արել ուրբաթ օրը, այսպես ասած, «ցասումի օր» դարձնել: Խմբավորման ղեկավարը հայտարարել է՝ «Համասի» բոլոր ստորաբաժանումներին հրահանգ է եղել՝ պատրաստ լինել ցանկացած հրամանի, որը կարող է տրվել ռազմական սպառնալիքը չեզոքացնելու համար: «Համասի» կոչին հավանություն է տվել նաև լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը: Դրա ղեկավար Հասան Նասրալլահը հայտարարել է, որ ամերիկյան որոշման ամենակարևոր […]

̰
Կիևում շարունակվում են իշխանության ու Սաակաշվիլիի կողմնակիցների բախումները

15:19 06.12.2017

Ըստ Սահակաշվիլիի՝ իրենց արածը խաղաղ ակցիա է, իսկ իրավապհները սադրանքի են դիմում: Ռադայի պատգամավորները երկու թևի են բաժանվել. մեկը աջակցում է իշխանություններին, մյուսը՝ Սահակաշվիլին:

̰
ԱՄՆ նախագահն այսօր կհայտարարի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին

15:11 06.12.2017

Հայտնի է, որ 1995-ից ի վեր, երբ ԱՄՆ կոնգրեսը դեսպանատունը տեղափոխելու որոշում կայացրեց, ԱՄՆ նախագահները ամեն 6 ամիսը մեկ դա հետաձգելու որոշում են ստորագրում: Այդուհանդերձ Թրամփի մտադրությունը դժգոհություն է առաջացրել արաբական աշխարհում:

̰
Կրեմլը կոչ է անում ՄՕԿ-ի որոշման պատճառով էմոցիաների չտրվել

14:21 06.12.2017

«Այժմ, իհարկե, պետք է բացառել էմոցիաները: Ամեն դեպքում մենք պետք է մի շարք հարցերի պատասխանենք, դրա համար մեզ անհրաժեշտ են շփումներ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, պետք է որոշակիացնել՝ ով եւ ինչպես պետք է այդ շփումներն իրականացնի»,- ասել է Պեսկովը:

̰
Սահակաշվիլիին ազատ արձակեցին

14:52 05.12.2017

Միխայիլ Սահակաշվիլին այսօր ձերբակալվել էր հենց իր տան տանիքին: Ձերբակալությունից հետո նրան դուրս էին բերել Կիևի Կոստելնոյ կոչվող փողոցում գտնվող իր տանից և ուժով նստեցրել միկրոավտոբուս: Բայց դրանից հետո միկրոավտոբուսն այդպես էլ չէր կարողացել հեռանալ այդտեղից, քանի որ Սահակաշվիլիի ձերբակալությունից անմիջապես հետո շենքի մոտ քաշքշոց է սկսվել, նրա համախոհները արգելափակել են տարածքն ու թույլ չէին տվել, որ մեքենան դուրս գա:

Միկրոավտոբուսը շուրջկալել են հատուկ ջոկատայինները, իսկ նրանց էլ Սահակաշվիլիի համախոհները՝ ժամանակ առ ժամանակ ընդհարվելով: Այնուհետև ատիվիստներին հաջողվել է մուտք գործել մեքենա և այնտեղից դուրս բերել Միխայիլ Սահակաշվիլիին: Բայց ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրականում հատուկ ջոկատայինները հետ են քաշվել և թույլ տվել, որ նա դուրս գա: Ակտիվիստների հետ միկրոավտոբուսից փոքր-ինչ հեռանալուց հետո Սահակաշվիլին հայտարարույթուն է արել՝ կոչ անելով նոր մայդան սկսել՝ հիմք դնելով Ուկրաինայի ազատագրության: Նա իր դեմ քրեական գործում մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրա կողմնակիցները քիչ անց երգելով հեռացել են Սահակաշվիլիին տան մոտից՝ Մայդանում հավաքվելու ակնկալիքով:

̰
Գերագույն դարարանի որոշմամբ Թրամփի միգրացիոն արգելքը ուժի մեջ է մտնում

11:33 05.12.2017

ԱՄՆ Գերագույն դարարանը որոշում է ընդունել, ըստ որի Դոնալդ Թրամփի արգելքը, որը նախատեսում է 6 երկրների քաղաքացիների մուտքի սահմանափակում Միացյալ նահանգներ, կարող է ուժի մեջ մտնել: Չադի, Իրանի, Լիբիայի Սոմալիի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքն արգելող՝ Թրամփի հրամանագիրը վիճարկվում էր ամերկյան դատարաններում: Երեկ Գերագույն դատարանը չեղարկել է դատական այդ որոշումները:

̰
Թրամփը ամանորյա «հսկայական նվեր» է պատրաստում

10:57 05.12.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամանորյա «հսկայական նվեր» է պատրաստում ամերիկացիների համար: Խոսքը, Թրամփի խոսքերով, պատմական օրինագծի մասին է, որով ամերիկյան մանր և միջին բիզնեսին հարկային արտոնություններ են տրվում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ կոնգրեսն օրինագիծ է ընդունել, որով նախատեսված է վերջին 30 տարվա ամենախոշոր հարկային ռեֆորմը:

̰
Իսրայելը գրոհել է սիրիական ռազմական օբյեկտները

10:50 05.12.2017

Սիրիական լրատվամիջոցերը հայտնում են, որ անցած գիշեր Իսրայելը դարձալ գրոհել է սիրիական մայրաքաղաքի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտները: Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է մի քանի հրթիռ, որոնք Իսրայելը բաց է թողել Դամասկոսի մոտակայքում գտնվող գիտահետազոտական կենտրոնի վրա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Իսրակելը հրթիռներ է արձակել սիրիական ռազմաբազաներից մեկի վրա: Դրանից հետո Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը չի հանդուրժի Սիրիայի տարածքում Իրանի ներկայությունը:

̰
Երկար դադարից հետո Մերկելն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

12:31 01.12.2017

Երկար դադարից հետո առաջին անգամ դարձյալ հեռախոսազրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

̰
ՕՊԵԿ-ը երկարաձգում է նավթի արդյունահանման կրճատման համաձայնագիրը

10:34 01.12.2017

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրների նախարարները պայմանավորվել են երկարաձգել նավթի արդյունահանման ծավալները կրճատելու համաձայնագիրը մինչև 2018-ի ավարտը: Այս մասին հայտնել է Օմանի նավթի նախարար Մուհամեդ Համադ ալ-Ռումհին: 2016-ի վերջին ՕՊԵԿ-ի երկրներն ու կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք այլ երկրներ պայմանավորվելել էին կրճատել նավթի արդյունահանումը օրական 1.8 մլն բարելով, որից 300 000-ը բաժին է […]

̰
Գերմանիայում սկսվել են Մեծ կոալիցիայի խորհրդակցությունները

09:37 01.12.2017

Գերմանիայում երեկ ուշ երեկոյան նախագահական նստըավայրում սկսվել են երկրում Մեծ Կոալիցիա ստեղծման խորհրդակցությունները: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հրավիրել է քաղաքական առաջատար ուժերի՝ Քրիստոնեադեմոկրատական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների լիդերներ Անգելա Մերկելին և Մարտին Շուլցին: Նրանց հետ միասին եղել են նաեւ նրանց դաշնակից կուսակցությունների լիդերները: Ավելի վաղ նախագահը հանդիպում է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ: Առայժմ պարզ չէ, թե ինչպես կավարվեն […]

̰
Պայթյուն Մեծ Բրիտանիայում

09:16 01.12.2017

Փիներ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառի մոտ մեքենա է պայթել: Այն տեղի է ունեցել գլխավոր փողոցի վրա՝ հարյուրավոր մեծահասակներից ու երեխաներից մի քանի մետր հեռավորության վրա: Հնարավոր տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա:Կատարվածի պատճառների և հանգամանքների մասին ևս տեղեկություն չի հաղորդվել: Հայտնի չէ նաև, թե արդյոք իշխանությունները պայթյունը դիտարկում են որպես ահաբեկչություն, թե դժբախտ պատահար:

̰
Ճապոնիայի կայսրը հեռանում է գահից

09:00 01.12.2017

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն գահից կհեռանա 2019 -ի մարտի 30-ին: Նա կդառնա վերջին երկու դարերի ընթացքում Ճապոնիայի առաջին կայսրը, որ վաղաժամ հեռանում է գահից: Ոորոշումը կայացվել է Կայսերական պալատի խորհրդում: Այն այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Նրան կփոխարինի որդին՝ թագաժառանգ արքայազն Նարուհիտոն, ով արդեն մասամբ ստանձնել է հոր պարտականությունները: Սակայն պաշտոնապես Նարուհիտոն  իր լիազորությունները […]

̰
Ավստրալական ընկերությունը առաջարկում է հանգիստ անցկացնել պղպջակ-վրանում

10:20 30.11.2017

Բնության հետ միաձուլված: Ավստրալական ընկերություններից մեկը թափանցիկ մի վրան է պատրաստել, որն առաջարկվում է բնության գրկում հանգստանալու համար: Արտաքինից այն հսկա փուչիկ կամ պղպջակ է հիշեցնում: Այն հենց այդպես էլ անվանել են՝ Բաբլ թենթ, այսինքն՝ պղպջակ-վրան: Ներսում կան բոլոր հարմարությունները՝ մահճակալ, լոգարան, հոսող ջուր, նույնիսկ հեռադիտակ, գիշերը աստղազարդ երկնքին նայելու համար:

̰
ԱՄՆ-ում Russia Today հեռուստաալիքից պահանջել են Կոնգրես և Սենատ վերադարձնել հավատարմագրման քարտերը

10:11 30.11.2017

Ըստ այդ նամակի՝ կոնգրեսի գործերի կառավարման կոմիտեի ներքին կանոնադրությամբ գործակալները կամ արտասահմանյան երկրների կառավարությունների ներկայացուցիչները իրավունք չունեն հավատարմագրվել: Ի դեպ, սրան նախորդել էր նոյեմբերի 10-ի որոշումը, որով Russia Today-ը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում գրանցել էին որպես օտարերկրյա գործակալ:

̰
Հալեպի երկու բնակավայրեր միացել են հրադադարի ռեժիմին

09:56 30.11.2017

Սիրիայի Հալեպ նահանգի ևս երկու բնակավայրեր միացել են երկրում հաստատված հրադադարի ռեժիմին: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:

̰
Ո՞վ կարող է շարունակել Սերժ Թանկյանի առաջարկած երգի 7 նոտաների շարքը

20:08 29.11.2017

«7 նոտա» երաժշտական մարտահրավերի մրցույթի նախապատրաստական վերջին աշխատանքներն են իրականացվում: Մրցույթի նախաձեռնողը System of a Down հանրահայտ ռոք-խմբի երաժիշտ Սերժ Թանկյանն է: Այժմ արդեն հայտնի է մրցույթի ժյուրիի կազմը, որը կղեկավարի Սերժ Թանկյանը: Այդ խմբում են հանրահայտ երաժիշտներ՝ այդ թվում՝ System of a Down-ի բաս- կիթառահար Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեբու Սիմոնյանը, ջազ երաժշիտ […]

̰
«Ելք» դաշինքի անդամները ավագանու նիստին մասնակցել են Մոնթեի եւ մյուս հերոսների պատկերով շապիկներով

15:17 29.11.2017

«Ելք» դաշինքի անդամները ավագանու նիստին մասնակցել են Մոնթեի և մյուս հերոսների պատկերով շապիկներով: Հիշեցնենք՝ Երևանի ավագանու նիստում այսօր քննարկվում էր մայրաքաղաքի որոշ փողոցներ Հայաստանի Ազգային հերոսներ՝ Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի և Ապրիլյան ռազմական գործողությունների հերոսների անվամբ անվանակոչելու հարցը: Ընդունված որոշման համաձայն Երևանում կլինեն Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցներ: 

̰
Երևանում Ազգային հերոսներ Լեոնիդ Ազգալդյանի և Մոնթե մելքոնյանի անվան փողոցներ կլինեն (թարմացված)

14:31 29.11.2017

Երևանի ավագանին երկու տարբեր որոշումներ կայացրեց, որոնց համաձայն մայրաքաղաքի երկու փողոցներ կանվանվեն Լեոնիդ Ազգալդյանի և Մոնթե Մելքոնյանի անվամբ: Լեոնիդ Ազգալդյանի անվամբ կանվանակոչվի մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսար փողոց ընկած ճանապարհահատվածը: Այս նախաձեռնության հեղինակը «Հանրապետական» կուսակցությունն է: Ազգալդյանի անվամբ անվանակոչելու մեկ այլ տարբերակ էլ ուներ «Ելք» դաշինքը՝ առաջարկելով Ազգային հերոսի անվամբ անվանակոչել […]

̰
«ՀՀ-ն պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղեգիծ». Էդմոն Մարուքյան

11:46 29.11.2017

«ԵԱՏՄ-ին միանալով՝ բացասական հետևանքներ են եղել մի շարք ոլորտներում, չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը, ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը կրճատվել են, պետական պարտքն աճել է»: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու նախաձեռնությունը, նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև նշել է, որ հունվարի […]

̰
Օֆելյա Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի Երևանում

10:53 29.11.2017

Երևանի վագանին միաձայն որոշում է կայացրել Օֆելյա Համբարձումյանի, Նորայր Հովհաննիսյանի, Սեմեոն Հախումյանի, Սլավիկ Պարոնյանի, Սուրբեն Ավդալբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրել: 

̰
Քաղաքապետարանում այս պահին քննարկվում է Մոնթե Մելքոնյանի անվան փողոց անվանակոչելու հարցը

10:45 29.11.2017

Մինչ այդ Ավագանին միաձայն որոշում է կայացրել Երևանում Սերգեյ Փարաջանովի եւ Հնդկաստանի անվան փողոցներ անվանակոչելու վերաբերյալ: Ավագանին դարձյալ միաձայն որոշում է կայացրել Օֆելյա Համբարձումյանի, Նորայր Հովհաննիսյանի, Սեմեոն Հախումյանի, Սլավիկ Պարոնյանի, Սուրբեն Ավդալբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրել: 

̰
ԱԺ լսումներ բնության հատուկ պահպանվող տարածքների թեմայով

10:21 29.11.2017

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: 

̰
Սպանություն Ալավերդիում

10:18 29.11.2017

յս գիշեր սպանություն է տեղի ունեցել Ալավերդիում: Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել:

Նոյեմբերի 29-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանում թափածակող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն և «ձախ ազդրի և նստատեղի, աջ գոտկային շրջանի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի և վզի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1987 թ. ծնված Հայկ Սիրադեղյանի դիակը:

̰
ԱԺ մշտական հանձնաժողովներում այս պահին քննարկումներ են ընթանում

10:09 29.11.2017

Այս պահին քննարկումներ են ընթանում ԱԺ մշտական հանձնաժողովներում: Մասնավորապես, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում, «Ազատ տնտեսական գոտիների մասին», «Օտարերկրյա ներդրումների […]

̰
Երևանի քաղաքապետարանում սկսվեց փողոցների վերանվանման հարցի քննարկումը

09:59 29.11.2017

 Երևանի քաղաքապետարանը ավագանու այսօրվա նիստի օրակարգում է մայրաքաղաքի փողոցների վերանվանման հարցը: Նախատեսվում է փոփոխել որոշ փողոցների անունները. մասնավորապես առաջարկվում է Լենինգրադյան փողոցը վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի, իսկ մայրաքաղաքի նորակառույց փողոցներից մեկը Մոնթե Մելքոնյանի անվամբ: 

̰
Շնաձկները հոշոտել են Աֆրիկայից Իտալիա գնացող միգրատներին

17:23 28.11.2017

Շնաձկների հարձակման հետևանքով 31 միգրանտ է մահացել: Նրանց հոշոտել են շնաձկները:

̰
«Ուրվականների» նավերը հասել են Ճապոնիայի ափեր

14:51 28.11.2017

Այս ամիս Ճապոնիայի ափ է հասել արդեն 4-րդ նավը, որի վրա մարդկանց կմախքներ են հայտնաբերվել: Վերջին նավում 8 կմախք է հայտնաբերվել:

̰
Թուրքական օդուժը Իրաքում հրթիռակոծել է քրդական ռազմական ճամբարները

11:31 28.11.2017

Թուրքիայի օդային ուժերը հյուսիսային Իրաքի Ագոս շրջանում հրթիռակոծել են «Քրդստանի բանվորական կուսակցության» ռազմական ճամբարները: Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը հայտնել է, որ գործողության ժամանակ ոչնչացվել է 41 թիրախ՝ քուրդ զինյալներին պատկանող զինապահեստներ, թաքստոցներ, թունելներ։ Աղբյուրն ընդգծում է, որ օդային գործողությանը նաև մասնակցել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Քրդական կողմի կենդանի ուժի կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվում:

̰
BACK_TO_TOP