10:14 15.12.2017
Իր պաշտոնից հեռանում է Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Օմարոսա Նյումանը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Սարա Հաքաբին: Նրա խոսքով՝ Թրամփի ամենից շատ աչքի ընկնող սևոմորթ աջակիցը Սպիտակ տունը կլքի հունվար ամսին: Նյումանը Թրամփի հետ աշխատել է տարիներ շարունակ: Նրա հրաժարականի շուրջ տարբեր վարկածներ կան, ընդհուպ ԱՄՆ-ի մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ […]
10:06 15.12.2017
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մասնակցում է Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների հավաքին: Նա այնտեղ գնացել է սեփական խորհրդարանում նախորդ օրը ունեցած ձախողումից հետո: Չնայած կառավարության ջանքերին խորհրդարանը ստիպեց Թերեզա Մեյին Բրեքզիթի հետ կապված ցանկացած հարցում հաշվետու լինել խորհրդարանին և քայլերը քվերակության դնել այնտեղ: Բրյուսելում Եվրոհանձնաժողովում Թերեզա Մեյին ասել են, թե նա չափազանց շատ […]
09:55 15.12.2017
Պաշտոնական Անկարան խստորեն քննադատում է ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցով խորհրդական Հերբերտ ՄըքՄասթերի վերջին հայտարությունները, որոնցում նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել է աշխարհով մեկ իսլամական ծայրահեղականության գաղափարների տարածմանն ուղղված քայլեր ձեռնարկելու մեջ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է. «Խորհրդական ՄըքՄասթերի հայտարարությունները զուրկ են փաստական որևէ հիմքից, ապշեցուցիչ են և անընդունելի: Ամերիկացի պաշտոնյան պետք է որ […]
09:43 15.12.2017
Երկաթուղային խոշոր վթար է տեղի ունեցել Ֆրանսիայում: Բախվել են գնացքն ու երեխաների տեղափոխող ավտոբուսը: Նախնական տեղեկություններով 4 երեխա է զոհվել: Ավելի քան 20 մարդ վիրավոր է: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են: Բախման պահին երկաթուղային անցումը փակ է եղել: Ավտոբուսում եղել է 13 – 17 տարեկան 20 աշակերտ և կին վարորդը: Գնացքում եղել է 25 հոգի: […]
16:36 14.12.2017
Walt Disney-ը գնում է հայտնի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող 21st Century Fox կորպորացիայի բաժնետոմսերի մի մասը:
15:37 14.12.2017
93-ամյա լեգենդը հերթական համերգից առաջ pressreader.com ին տված հարցազրույցում նա նշել է, որ ցանկանում է և հուսով է՝ երգել այնքան ժամանակ, քանի դեռ չի բոլորել իր 100-ամյակը: Նա նկատել է՝ ինքը բեմական գործունեությունը շարունակող երգիչներից ամենամեծահասակն է աշխարհում: Երգիչն ալբոմ է պատրաստում և հույս ունի խոսել տարբեր թեմաների մասին՝ հասարակական խնդիրների, նաև՝ տարիքի հարցի մասին:
«Մենք ավելի երկար ենք ապրում, երբ հարմարավետ ենք զգում մեր տարիքում: Իմ երգերը՝ դիտարկումներ են, ոչ թե անձնական նախապաշարմունքներ: Ես դարձել եմ մարդ, ով իր ճանապարհը գտել է գրելու մեջ, ոչ թե մարդ, ով հաջողություն է փնտրում»,- ասել է նա:
Ազնավուրն ասել է՝ ինքը հաղթել է՝ ի հեճուկս բոլոր այն քննադատների, ովքեր զարմանում էին, որ այս տարիքում դեռ բեմում է, և կարծում էին, որ իր ձայնն այլևս գրավիչ չի թվա հանդիսատեսին:
«Ես ամեն ինչ անում եմ ինչպես ատաղձագործ: Ես միշտ սափրված եմ, լավ հագնված: Ես այդպես եմ վերաբերվում իմ հանդիսատեսին: Նրա մասին հոգ տանելով՝ ես մտածում եմ իմ երկրի մասին»,- ասել է նա:
15:23 14.12.2017
Թեև Ալիևը փորձել է զերծ մնալ կոշտ արտահայտություններից, բայց, նաև Թուրքիայի նախագահի ճնշման տակ խոսել է Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու անհրաժեշտության մասին:
15:18 14.12.2017
Սաակաշվիլին կրկին հայտարարել է, որ նախագահ դառնալու հավակնություններ չունի: Հիշեցնենք դեռ երեկ նա խոսել էր նաև վարչապետ դառնալու մտադրություններից:
14:48 14.12.2017
Նա այդ մասին խոսել է Ստամբուլում՝ Իսլամական համերաշխության կազմակերպության գագաթնաժողովում, որտեղ քննարկում են Երուսաղեմի հարցը: Այնտեղ նա առիթը բաց չի թողել հակահայկական հայտարարություններ անելու և պատմական փաստերը խեղաթյուրելու համար:
13:12 14.12.2017
Ադրբեջանական «Ապա» գործակալությունը հաղորդել է, որ արտերկրի հատուկ ծառայությունների հետ աշխատելու մեջ կասկածվող 10 հոգու են հայտնաբերել, ևս մեկը գաղտնի համագործակցություն է ունեցել:
11:21 14.12.2017
Դեպքը տեղի է ունեցել Ֆոն Դյու Լակ կոչվող օդանավակայանի մոտ՝ թռիչքից անմիջապես հետո: Փրկարար ծառայությունից ասել են, որ զոհեր չկան, մի քանի ուղևորներ վնասվածքներ են ստացել:
11:06 14.12.2017
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը գրավոր հարցում է ուղարկել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ պահանջելով պարզաբանել, թե պետությունն ինչ հիմքով է միջամտում Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացին ու ձգձգում այն:Դեռ օգոստոսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի […]
10:28 14.12.2017
Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ավանդական ասուլիսը: Այն լուսաբանելու համար հավատարմագրվել են ռեկորդային թվով լրագրողներ՝ 1640 հոգի: Նրանք աշխարհի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ են: ՌԴ նախագահի մամուլի ասուլիսը կլուսաբանի նաև SHANTNEWS-ը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը այս իրադարձությանը պատրաստվում է առավոտից երեկո: Նրա խոսքով՝ ամբողջությամբ թարմացվել է […]
10:25 14.12.2017
Բրիտանական խորհրդարանը երկրի կառավարությանը ստիպում է Բրեքզիթի մասին ցանկացած որոշում քվեարկության դնել խորհրդարանում: Կառավարությունը դեմ էր արտահայտվում դրան՝ նշելով, որ այս դեպքում բանակցությունների ժամանակ կառավարությունը առավել թույլ դիրք կունենա:
10:09 14.12.2017
Թրամպը նշել է, որ ԱՄՆ տնտեսությունը այս եռամսյակում երեք տոկոսանոց աճ է արձանագրել, որը գերազանցել է կանխատեսումները: Կոնգրեսի երկու պալատները համաձայնեցրել են հարկային բարեփոխումների նոր փաթեթը, որը պետք է ընդունվի դեկտմեբրի 25-ին: Դրանով նախատեսվում է ամերիկյան կորպորացիաների համար շահութահարկը 35 տոկոսից իջեցնել 21 տոկոսի:
10:00 14.12.2017
Դեռ օգոստոսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 13-ին: Ակնկալվում էր, որ Ստամբուլի նահանգապետարանն այս դիմումին պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա:
15:07 13.12.2017
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը 2019 թ-ին լողավազան ու զորանոցային նոր պայմաններ կունենա: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունն ու «Իզմիրլյան» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին: Հիմնադրամը 5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացրեց ռազմական համալսարանի շինությունների վերանորոգման եւ վերակառուցման մեծածավալ ծրագրի իրագործման համար: Ամիսներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիմնադրամին էր ներկայացրել զինվորական կրթության համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը: Հենց այս հիմնադրամին է […]
12:10 13.12.2017
Նորմալ հավի մսի փոխարեն՝ սալմոնելոզ ու տետրացիկլին, բրնձի փոխարեն՝ պլաստիկատ: Հայկական շուկայում ներկրվող թռչնամսի շուրջ ստեղծված աղմուկի, կեղծ բրինձի մասին է այսօր խոսել ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
10:37 13.12.2017
Արդեն այս ձմռանից մեկնարկում է ՊՆ կողմից առաջարկվող զինվորական ծառայության մասին «Ես եմ» ծրագիրը: Ըստ ՊՆ պաշտոնական տվյալների՝ այդ ծրագրի համաձայն՝ զինծառայողը ծառայելու է ոչ թե 2, այլ երեք տարի՝ առաջին կարգի զորամասում։ Առաջին 5 ամիսները նա անցկացնելու է ուսումնական փուլում, այնուհետև զինվորական ծառայությունը կազմակերպվելու է 2+1+1 ձևաչափով՝ ամսվա 2 շաբաթը մարտական հերթապահության մեջ, 1 […]
10:15 13.12.2017
ՀՀ ԱԳ էդվարդ Նալբանդյանը Հունաստանում է: Նա բավական ծավալուն ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ անդրադառանալով հայ-թուրքական հարաբերություններին: Նախարարի ելույթի ամբողջական տեքստը ստորև: Նախարար Կոցիաս, հարգելի գործընկեր,Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հարգարժան լսարանի հետ հանդիպելու հնարավորության համար և ներկայացնել մեր տեսակետները Հայաստան-Հունաստան գործընկերության, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ […]
14:52 12.12.2017
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը քիչ առաջ հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումները:
Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով պարտավորեցրել է Հայաստանի Կառավարությանը 5 հազարական եվրո վճարել դիմումատուներին՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 28 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 31 հազար եվրո): Հիշեցնենք, որ վեց ադրբեջանցիներ դիմել էին ՄԻԵԴ՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով պարտադրված լքել են իրենց բնակարանները:
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով նույնպես ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին յուրաքանչյուր դիմումատուի վճարել 5 հազարական եվրո, ինչպես նաև 30 հազար եվրո ծախսերի համար:
Հիշեցնենք, որ երկու գործերն էլ նախադեպային են, ՄԻԵԴ-ը դրանք քննարկում է մի քանի տարի։ Երկու գործերով ՄԻԵԴ-ը վճիռները հրապարակել էր 2015թ․-ի հունիսի 16-ին։ Այդ ժամանակ, սակայն, ՄԻԵԴ-ը դեռ չէր կարողացել որոշում կայացնել փոխհատուցման վերաբերյալ։ Եվ ահա վճռի հրապարակումից մոտ 2,5 տարի անց՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՄԻԵԴ-ն առանձին վճիռներով որոշեց, թե որքան է գործերով նյութական փոխհատուցման չափը։
11:42 12.12.2017
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ահաբեկչություններ է կանխել, որոնք պլանավորված էին իրականացնել Ամանորին և նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: Հանցավոր խմբի կազմում եղել են Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ: Պարզվել է, որ նրանք մտադիր են եղել հարձակումներ դիմել մահապարտ-ահաբեկիչների միջոցով: Խմբի մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրազեն և այլ ռազմամթերք: Բացի դրանից, ըստ հաղորդագրության՝ ոչնչացվել է ահաբեկչության նախապատրաստման համար անհրաժեշտ միջոցների պատրաստման լաբորատորիա:
11:39 12.12.2017
Կանադայի համայնքների պալատի պատգամավոր Թոնի Քլեմենտը Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել խորհրդարանում՝ անդրադարձ կատարելով Արցախին: Ելույթի տեսագրությունը հրապարակված է նրա ֆեյսբուքյան էջում:
09:38 12.12.2017
Նյու Յորքի պայթյունն իրականացնելու մեջ կասկածվում է 27-ամյա Ակայեդ Ուլլան: Նա արմատներով Բանգլադեշից է և ապրել է Բրուկլինում: ԱՄՆ-ում հաստատվել է 7 տարի առաջ ԷՖ 43 տեսակի վիզայով: Նման վիզա տրվում է այն մարդկանց, ում քույրերը կամ եղբայրները ԱՄՆ քաղաքացիներ են: Բանգլադեշի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը վերջին անգամ հայրենիքում եղել է սեպտեմբերին: Իր երկրում նա քրեական անցյալ չի ունեցել: «Նյու Յորք թայմզ» թերթը գրել է, որ նա ոգեշնչվել է անցյալ տարի Բեռլինի սուրբ ծննդյան տոնավաճառի ահաբեկչությամբ և իր գործողություններով ցանկացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից «Իսլամական պետությանը» հարվածելու համար:
19:16 09.12.2017
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հետադարձ կապով ճշտվել, որ Սինգապուրի Հանրապետության քաղաքացի Քունյու Քուանդիլյուսը «Renault Logan» մակնիշի GG73600 պետհամարանիշով ավտոմեքենայով Խնձորեսկ գյուղից դեպի «Ճոճվող կամուրջ» տանող ավտոճանապարհի 20-րդ կմ-ին արգելափակվել է ձյան շերտում, չի […]
15:40 08.12.2017
Դեկտեմբերի 8-ին, ժամը 14:50-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Ռամենսկոյե քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 1983 թ. ծնված Լ. Տեր-Ավետիսյան, ով տեղափոխվել է Ռամենսկոյե քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
15:25 08.12.2017
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիևը փորձում է Դոնբասում օգտագործել ՄԱԿ-ի խաղաղապահների թեման, որպեսզի ձախողի Մինսկի պայմանավորվածությունները:
10:17 08.12.2017
Եվրոպական հանձնաժողովը Հունգարիայի, Չեխիայի և Լեհաստանի դեմ հայց է ներկայացրել Եվրամիության դատարան: Պատճառն այն է, որ այս երկրները հրաժարվում են ընդունել Իտալիա և Հունաստան հասած փախստականներին՝ այդպիսով չկատարելով 2015 թվականին ԵՄ-ի կողմից սահմանված տեղաբաշխման կանոնները: Միության ներքին գործերի և միգրացիայի հարցերի հանձնակատարը հայտարարել է, որ երկար ժամանակ փորձել է համոզել Բուդապեշտին, Պրահային և Վարշավային, սակայն՝ […]