10:21 29.12.2017
Անկարայում ձերբակալվել է ֆոտոցուցադրության կազմակերպիչը, որի ժամանակ սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը: Մուստաֆա Թիմուր Օզքանը մեղադրվում է սպանությանը մասնակից լինելու մեջ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ Օզքանին հարցաքննության են տարել Անկարայի դատախազություն, որը նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրել՝ կանխամտածված սպանության կազմակերպման և մասնակցության համար:
10:09 29.12.2017
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան ցրել է երկրի ազգային ժողովը: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը: Նախքան այդ որոշումը կայացնելը, Իտալիայի Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընդունել է վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին և օրենսդիր մարմնի երկու պալատների խոսնակներին:
18:12 27.12.2017
ՀՀ վարչապետը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը անդրադարձել են այլընտրանքային էներգետիկայի հարցերին:
15:04 27.12.2017
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ վատ եղանակը կարող է անդրադառնալ ճանապարհային երթևեկության պայմանների, ինչպես նաև օդային և ծովային տրանսպորտի վրա:
12:35 27.12.2017
Սինայի եկեղեցիներից մեկում ահաբեկչությանը զոհ էր գնացել շուրջ 300 մարդ: Մահվան դատապարտվածները մեղադրվում են սպանությունների և ռազմական տեխնիկա պայթեցնելու մեջ: Հարձակումն իրականացվել էր այն բանից հետո, երբ երկրի բանակը հեղաշրջում էր իրականացրել, տապալել իսլամիստ-նախագահ Մուհամեդ Մուրսիին, իսկ նրա կողմնակից «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը օրենքից դուրս էր հայտարարվել:
12:27 27.12.2017
Սաուդյան Արաբիայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում մի քանի սկանդալներ են եղել: Նախ՝ դրան չի մասնակցում Իսրայելի հավաքականը: Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան մերժել է վիզաներ տրամադրել հրեա շախմատիստներին:
12:21 27.12.2017
Ալբերտո Ֆուհիմորին բանտարկվել էր կոռուպցիայի մեղադրանքով: Նրան ներում էր շնորհել երկրի ներկա նախագահ Պեդրո Կուչինսկին: Ֆուհիմորին տեսաուղերձ է տարածել, որում մասնավորապես ասել է. «Ես գիտեմ, որ կառավարության գործունեության արդյունքները ոմանց գոհացրել են: Բայց ես հասկանում եմ նաև, որ ես որոշ մարդկանց հիասթափեցրել եմ: Նրանցից ես ամբողջ սրտով ներողություն եմ խնդրում»:
12:14 27.12.2017
Ցուցակում ընդգրկվել են երկրի ռազմական արդյունաբերության աշխատավորական կուսակցության փոխնախագահ Կիմ Չոնգ Սիկը, ինչպես նաև ԿԺԴՀ Կենտրոնական կոմիտեին կից վարչության առաջին փոխնախագահ Պի Պյոնգ Չոն:
Հյուսիսային Կորեան շարունակում է զարգացնել հրթիռային և միջուկային ծրագիրը՝ իր գործողությունները հիմնավորելով Միացյալ Նահանգների կողմից եկող սպառնալիքով:
11:53 27.12.2017
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին պայմանագրին:
18:14 22.12.2017
Նապոլում բնակելի տանը ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել, մեկը վիրավորվել: 32-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում: 43 -ամյա կինը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչության վարկածն առայժմ չի շրջանառվում: Սակայն բոլոր հանգամանքները ճշտվում են և ուսումնասիրվում տեսահսկման սարքերի տեսանյութերը:
09:03 22.12.2017
Կատալոնիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Կատալոնիայի անկախության օգտին արտահայտվող կուսակցությունները բոլորը միասին կստանան խորհրդարանի տեղերի մեծամասնությունը: Խոսքը երեք կուսակցությունների մասին է: Ձայների 99 տոկոսի հաշվարկից հետո պարզ է, որ նրանք կստանան 135 տեղերից 70-ը: Կատալոնիան Իսպանիայի անբաժանելի մաս համարող Քաղաքացիներ կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 25 տոկոսը՝ այսինքն՝ 36 մանդատ: Կատալոնիայի անկախության նախաձեռնող Կատալոնիայի […]
08:46 22.12.2017
Միացյալ նահանգների պատժամիջոցների նոր ցուցակում է հայտնվել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Նա հայտնվել է «Մագինտսկու ցուցակում»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր աջակցությունն է հայտնել Կադիրովին: Ընդհանուր առմամբ պատժամիջոցների ենթարկված անձանց նոր ցուցակում 13 նոր անուն է և 39 կազմակերպություն: Նրանց թվում են ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդին՝ Արտյոմ Չայկան, Ուզբեկստանի հանգուցյալ նախագահի դուստրը՝ Գյուլնարա […]
16:41 21.12.2017
Մեքսիկական Լոս Կաբոս հանգստավայրում երեք կամրջից կախված 6 մարմին է հայտնաբերվել: Իշխանությունները առայժմ մանրամասներ չեն հայտնել տեղի ունեցածի մասին, սակայն ըստ էության այդ ամենը կապ ունի թմրամիջոցների առևտրով զբաղվող խմբավորումների հետ: Ենթադրվում է, որ այս սպանությունները կատարվել են մրցակից խմբավորումների ներկայացուցիչներին վախեցնելու համար: Հայտնի է, որ 2017 թ-ը այս տիպի զոհերի թվով Մեքսիկայում աննախադեպ է եղել:
09:34 21.12.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ֆինանսավորումից զրկել այն երկրներին, որոնք դեմ են Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: Խոսքը մասնավորապես ՄԱԿ-ի անդամ այն պետությունների մասին է, որոնք կողմ էին արտահայտվել Անվտանգության խորհրդի բանաձևին:
09:29 21.12.2017
Իրանում երեկ ժամը 23:27-ին 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը Թեհրանից 40 կմ դեպի հյուսիս, Մալարդ քաղաքի մոտ: Ըստ նախնական տեղեկությունների մեկ մարդ է տուժել: Ցնցումները զգացվել են նաև Քարաջ, Քում, Ղազվին և Արաք քաղաքներում, որտեղ բնակիչների մի մասը, խուճապի մատնվելով, դուրս է եկել փողոցներ: […]
15:46 19.12.2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ապագային ձգտող Ռուսաստանը» խորագրով ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պահպանի իր պետականությունը և ազատությունը:
«Մենք, ինչպես ասում են, մեծից փոքր, պետք է հասկանանք, որ Ռուսաստանը, մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, անցել են պատմության շատ դժվար և չափազանց ծանր ճանապարհ՝ հեղափոխություններ, պատերազմներ, կյանքի արմատական փոփոխություններ: Այսօր մենք պարտավոր ենք պահպանել մեր պետականությունը, ազատությունը, կայունությունը հասարակության մեջ համաձայնությունը»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը: Նա դա իր խնդիրն է համարել նաև որպես 2018 թ-ի նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածու: Նա հայտարարել է. «Ուժեղ և ապագային միտված Ռուսաստանը անհրաժեշտ է մեզ բոլորիս և ամեն ինչ կախված է միայն մեզանից»:
11:45 19.12.2017
Վաշինգտոն նահանգում մարդատար գնացքի վթարի պատճառով 3 հոգի մահացել է, 100-ավոր մարդիկ վիրավոր են: Գնացքը դուրս է եկել ռելսերից, որից հետո երկու վագոններ ընկել են կամրջից՝ հայտնվելով ներքևով անցնող ավտոճանապարհի վրա: Վագոնների ընկնելու պատճառով 7 մեքենա է վնասվել, դրանցից երկուսը՝ բեռնատար: Փրկարարների տեղեկություններով զոհերի թիվը կարող է ավելանալ: Բանն այն է, որ վիրավորների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են, սակայն հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել Տակոմա և Օլիմպիա քաղաքների միջև ռելսերը փոխելուց հետո:
11:37 19.12.2017
Boeing ընկերությունը պատրաստվում է ներկայացնել օդանավի իր նոր մոդելը, որը ընկերության պնդմամբ կարող է փոխել օդուժի ապագան: Ավիաարտադրող ընկերությունը հրապարակել է այդ ինքնաթիռի լուսանկարը: Լուսանկարում սև ծածկոցի տակ գտնվող օդանավում օգտագործված է, այսպես ասած, էլեկտրական վարսահարդարիչի մեխանիզմը, որը թույլ է տալիս օդանավը թռիչք ու վայրէջք կատարի ուղղահայաց դիրքով: Ինքնաթիռի շնորհանդեսը նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 19-ին:
Հայտնի է, որ ավելի վաղ «Բոինգ» ընկերությունը գնել էր Aurora Flight Sciences ընկերությունը, որը մասնագիտացած է հեռահար թռիչքների համար նախատեսված էլեկտրական օդանավերի մշակմամբ: Անցյալ տարի այդ ընկերությունը 89 մլն դոլար արժողությամբ մի գործարք կնքեց՝ ներկայացնելով ուղղահայաց թռիչք ու վայրէջք իրականացնող X-plane օդանավը՝ այս գործընթացում դուրս մղելով «Բոինգին»:
09:35 19.12.2017
ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմաս Բոսսերտը հայտնել է, որ Փհենիանը ուղիղ պատասխանատվություն է կրում WannaCry կոչվող համակարգչային վիրուսով հարձակում իրականացնելու մեջ: Այդ վիրուսը վարակել է ավելի քան 300 հզ համակարգիչ 150 երկրում: Վնասի չափը հասնում է միլիարդավոր դոլարների: Բոսսերտը հայտնել է, որ իր պնդումները հիմնված են համոզիչ ապացույցների վրա, և Մեծ Բրիտանիան ու «Մայքրոսոֆթ» ընկերությունը այդ տեսակետի հետ համաձայն են:
09:23 19.12.2017
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բողոքի ցույցերի ժամանակ սկսված անկարգությունների հետևանքով ավելի քան 160 մարդ է վիրավորվել: Նրանից 88-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Ավելի քան 80 մարդ ձերբակալվել է: Բողոքի ցույցեր սկսվել են կենսաթոշակային բարփեխումներին վերաբերող օրինագծի քննարկումներից հետո: Ըստ օրինագծի՝ երկրում բյուջեի պակասորդը նվազեցնելու նպատակով նախատեսվում է փոխել կենսաթոշակի հաշվարկման կարգը, ինչը կբերի կենսաթոշակային վճարների նվազման: Ցուցարարները դուրս են եկել փողոցներ, քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել:
09:16 19.12.2017
ԱՄՆ-ն վետոյի իրավունքով մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որն էլ իր հերթին մերժում էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը: Այն առաջարկել էր Եգիպտոսը: Բանաձևում ասված էր, որ Անվտանգության խորհուրդը՝ «մեծ ափսոսանք» է հայտնում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթաց սկսելու Թրամփի հայտարարության կապակցությամբ։ Ավելին՝ ըստ բանաձևի «Սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթը, կարգավիճակը կամ ժողովրդագրական բաղադրությունը փոփոխության ենթարկելու որևէ որոշում կամ գործողություն չի կարող ունենալ իրավական հիմք։ Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամ պետությունները քվեարկել են Եգիպտոսի կողմից առաջարկված բանաձևի օգտին։
17:15 15.12.2017
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ գործընթաց է սկսել ընդդեմ Ադրբեջանի՝ կապված այդ երկրում ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով եվրոպական դատարանի վճիռը չկատարելու հետ: Այդ գործընթացը հնարավորություն է տալիս նախարարների կոմիտեին դիմել ՄԻԵԴ անդամ- պետությունների կողմից վճիռները չկատարելու գործով: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 5 -ին նախարարների կոմիտեն նախադեպը չունեցող դատական գործ է սկսել: Դեկտեմբերի 11 -ին դիմումը […]
15:58 15.12.2017
Լոնգ-Այլընդի բնակչուհի Զուբիա Շահնազին մեղադրանք է առաջադրվել «Իսլամական պետությանը» ավելի քան 60 հզ դոլար ընդհանուր արժեքով կրիպտոարժույթ է փոխանցել: Նա ձերբակալվել է Նյու Յորքի Ջոն Քեննեդու անվան օդանավակայանում՝ ըստ էության, երբ փորձում էր ԱՄՆ -ից Սիրիա փախչել: Այս գործով դատախազ Բրիջիտ Ռոդեն հայտնել է, որ Զուբիա Շահնազը ներքաշված է եղել մեքենայությունների մի սխեմայում, բիթքոյն և […]
12:36 15.12.2017
Թուրքական «Անադոլու» և «Իհլաս» գործակալությունների թղթակից, ազգությամբ ադրբեջանցի լրագրող ու վերլուծաբան Ֆուադ Աբասովը ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրացման շուրջ քննարկման ժամանակ հարձակվել է հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա՝ փորձելով ծեծել նրան
11:00 15.12.2017
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ վերջին հայտարարությունը: Նա մասնավորապես նշել է. «Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում […]
10:44 15.12.2017
Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին գտնվում է Մինսկում և այնտեղ Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկում է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան արտահանձնման հարցը: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Պետանվտանգության ծառայությունը նրա այցի մասին լուրը հաստատել է այն ժամանակ, երբ լրագրողները ճշտելու համար գերատեսչությանն են դիմել: Բայց նաև նշել է, որ Գոմելաուրին […]
10:39 15.12.2017
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային քաղաքական օրակարգի մի շարք ճգնաժամային հարցեր՝ այդ թվում նաև Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: Կրեմլը մասնավորապես հայտնել է. «Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև ճգնաժամային կետերում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորումը»:Հեռախոսազրույցը կայացել […]
10:24 15.12.2017
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ձեբակալել են 36 -ամյա մի կնոջ, որը կասկածվում է մետրոյի անցումում մեկ այլ կնոջ սպանելու մեջ: Ըստ նախնական տվյալների՝ նա մեղադրվում է գնացքի գալու ժամանակ պլատֆորմից հղի կնոջը ռելսերի վրա հրել- գցելու մեջ: Նա հղի է եղել: Նրա մահը արձանագրել է տեսահսկման խցիկը: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 13 -ին: Սկզբում 25- […]