18:22 12.01.2018
«Սլավյանսկի բուլվարում» մարդկանց բազմության մեջ մխրճված ավտոբուսի վարորդին երկու մեղադրանք է առաջադրվել: Քննիչը պահանջել է կալանավորել նրան: Ըստ մեղադրանքներից մեկի՝ նա խախտել է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները: Մեկ այլ հոդվածով նա մեղադրվում է անվտանգության կանոններին չհամապատասխանող մեքենա վարելու մեջ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին մետրոյի՝ «Սլավյանսկիյ բուլվար» կոչվող կայարանի մոտ ուղևորատար ավտոբուսը մխրճվել է ստորգետնյա անցումում գտնվող մարդկանց […]
15:59 12.01.2018
ՌԴ Պետական դուման առաջին ընթերցմամբ ընդունել է ֆիզիկական անձանց ԶԼՄ-գործակալներ ճանաչելու մասին օրինագիծը: Այդ օրինագիծը ներկայացվել է դեկտեմբերին՝ արտասահմանյան ԶԼՄ-ին օտարերկրյա գործակալներ ճանաչելու մասին օրենքի ընդունումից հետո: Օրինագծով առաջարկվում է օտարերկրյա ԶԼՄ-գործակալ ճանաչել ֆիզիկական այն անձանց, որոնք ոչ սահմանափակ անձանց շրջանակի համար տպագիր, աուդիո և վիզուալ բովանդակություն են տարածում: Ընդ որում խոսքը այն մարդկանց մասին […]
14:37 12.01.2018
Գերմանիայում Մերկելի դաշինքն ու «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը համաձայնության են եկել կոալցիայի ստեղծման շուրջ: Նրանք արդեն հաստատել են ծրագրային փաստաթուղթը, որը պետք է ընկած լինի կոալիցիոն համաձայնագրի հիմքում: Այդ մասին հայտնել են գերմանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով քննարկումների մասնակիցներին: 28 էջանոց փաստաթուղթը վերջերս հաստատել են սոցիալ- դեմոկրատները: Ավելի վաղ դա հաստատել էր Մերկելի դաշինքը: Այդ դաշինքում ընդգրկված է երկու […]
14:19 12.01.2018
Ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Տրյուխանը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու վիրավորական խոսքերի թիրախում է հայտնվել: Դա տեղի է ունեցել Россия 1 հեռուստաընկերության ՛՛60 րոպե՛՛ հաղորդման ժամանակ: ժիրինովսկին նրան «տականք» է անվանել և սպառնացել սպանել: «Մենք ձեզ սպանելու ենք: Դուք տականքնե՛ր, բանդիտնե՛ր, արդեն 10 հազար մարդ եք ոչնչացրել: Յուրաքանչյուրի համար պատասխան կտաք»,- հայտարարել է Ժիրինովսկին:
12:44 12.01.2018
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ Երրորդ աշխարհի երկրների հասցեին ասված վիրավորական խոսքերին:
09:07 12.01.2018
Սկանդալային «Վիկիլիքս» կայքի խմբագիր Ջուլիան Ասանժը Էկավդորի քաղաքացիություն է ստացել: Վերջին 5 տարին նա ապրում էր Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը: Քաղաքացիություն ստանալու նրա դիմումը բավարարվել է 2017թ-ի դեկտեմբերի 12-ին: Էկվադորի արտաքին գործերի նախարարը, սակայն, նշել է, որ իր երկիրը շարունակում է խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ փնտրել: Այդ լուծումը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին և արվի Մեծ […]
08:50 12.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ոչ պատշաճ է արտահայտություն է թույլ տվել Երրորդ աշխարհի երկրների մասին: Խոսքը հատկապես այն աղքատ երկրների մասին է, որտեղից միգրանտներ են գալիս ԱՄՆ: Այդ մասին գրել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով այն մարդկանց, ովքեր ներկա են եղել Օվալե սրահում տեղի ունեցած նիստին: Սպիտակ տունը չի հերքել, որ Թրամփը վիրավորական է […]
08:47 12.01.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր չի արձակել Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ռուսական ռազմական բազայի ուղղությամբ: «Ես վստահ եմ, որ ոչ թուրք զինվորականները, ոչ թուրքական ղեկավարությունը, ոչ պետությունը այս միջադեպի հետ կապ չունեն»: Պուտինը նշել է, որ այն տարածքը, որտեղից արձակվել են անօդաչուները, վերահսկում է Թուրքիան, սակայն թուրական կողմից երբեմն չի […]
17:08 11.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ քիչ հավանական է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հարցաքննի իրեն: Խոսքն այն դատախազի մասին է, որը հետաքննում է ԱՄՆ ընտրությունների հետ ՌԴ ունեցած կապը: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մի քանի օր առաջ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ այդ գործով Մյուլլերը կարող է հարցաքննել Դոնալդ Թրամփին: Թրամփն այժմ հայտարարում է, որ չկա նման պայմանավորվածություն:
Ի դեպ, 2017–ի հունիսին Թրամփը հայտարարել էր, որ ինքը 100 տոկոսով կհարցաքննվի՝ ընդ որում երդում տալով: Նա, միաժամանակ, մի քանի անգամ հերքել է ԱՄՆ ընտրություններում ՌԴ ունեցած հնարավոր դերակատարումը:
16:23 11.01.2018
Այդ որոշումը բացատրվում է նրանով, որ Ուկրաինան չի կատարել իր ստանձնած պարտավորությունները:
16:19 11.01.2018
Գերմանիայի ոստիկանությունը երկրի տարածքում կանգնեցրել է Լեհաստանից եկող ամերիկյան 6 ինքնագնաց հաուբիցներից բաղկացած շարասյունը: Հաուբիցները եղել են Howitzer M109 մոդելի, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 20 տոննա:
Գերմանական ոստիկանության պնդմամբ՝ սպառազինության տեղափոխման կանոնների խախտում է թույլ տրվել: Տեղափոխումն իրականացնող վարորդները չեն ունեցել համապատասխան թույլտվություն և հաուբից տեղափոխելու տրանսպորտային անհրաժեշտ փաստաթղթղեր:
Շարասյունն այժմ կանգնեցված է և կարող է շարունակել ճանապարհը խախտումների վերացումից հետո:
10:22 11.01.2018
Մինչև հունվարի վերջ կկազմվի ՌԴ ընտրություններում նախագահական թեկնածուի՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց վերջնական ցուցակը: Այս մասին հայտարարել է շտաբի համանախագահ Ալեքսանդր Ռումյանցևը: Նրա խոսքով՝ վստահված անձ դառնալու համար դիմում է ստացվել 600 թեկնածուից: Մանրակրկիտ ընտրություն է անցկացվում: Նրա խոսքով՝ Պուտինին փոխանցվել է 264 թկնածուի տվյալներ, որոնց փաստաթղթային ստուգումներն ավարտվել են: Պուտինը ողջ շտաբի համանախագահներին խնդրել […]
09:11 11.01.2018
Լեհաստանի կառավարական ենթահանձնաժողովը երկրորդ անգամ հայտարարել է, որ 2010թ-ին նախագահական օդանավում պայթյուն է տեղի ունեցել: Մարմինը Սմոլենսկում տեղի ունեցած վթարի հանգամանքները հետաքննում էր երկրորդ անգամ: Այդ մասին հայտնել է ենթահանձնաժողովի խոսնակ Մարթա Պալոնեկը: «Ավիավթարների ուսումնասիրման հարցերով միջազգային փորձագետ Ֆրանկ Թեյլորը, նյութերի հետ ծանոթանալուց հետո, նշել է, որ Ty-154M օդանավի ձախ թևը վնասվել է ներսում տեղի […]
08:48 11.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հերթական անգամ հայտարարել է, որ ցանկալի է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Միաժամանակ նա անդրադարձել է Ռուսաստանի հետ հակասություններին՝ նշելով դրանցից երկուսը՝ նավթի եւ գազի արդյունահանման ծավալների մեծացումը, որի ջատագովն է Միացյալ նահանգները, և ռազմական մրցակցությունը: Ասուլիսի ժամանակ Թրամփն անդրադարձել է նաեւ իր […]
13:51 10.01.2018
Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:
10:06 10.01.2018
«Բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ կառավարությունը չի կարողանում տնտեսական միջավայր ձևավորել»,- հայտարարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: Նա այդ մասին հայտարարել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
12:30 09.01.2018
Հունվարի 7-8-ին «Իսլամական պետության» զինյալները Սիրիայի Համմա նահանգի հյուսիսում ընդդիմադիր ուժերից գրավել են մի քանի բնակավայր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նա նաև այս ամենը փաստող քարտեզ է հրապարակել: Արաբագետը նաև ավելացրել է. «Հետաքրքիր է՝ ԻՊ-ի հիշյալ ռազմական հաջողություններին զուգահեռ այդ նույն տեղանքում՝ արևմուտք ընկած հատվածում, տեղի է ունենում սիրիական […]
10:49 09.01.2018
Արաբական լրատվական աղբյուրները տարածել են Եմենի հութիների տեսանյութը, որտեղ պատկերված է, թե ինչպես են խոցում սաուդական ինքնաթիռը:
09:14 09.01.2018
Google ընկերության նախկին աշխատակիցը դատի է տվել ընկերությանը՝ մեղադրելով սպիտակամորթ տղամարդկանց նկատմամբ խտրականության մեջ: Ջեյմս Դամորը աշխատանքից ազատվել է 2017 թ-ի օգոստոսին: Նրա մեղադրանքի համաձայն՝ Google-ում անարդար կերպով խտրականություն են ենթարկվում սպիտակամորթ տղամարդիկ, որոնց քաղաքական հայացքները տարբերվում են ընկերության ղեկավարության տեսակետից: Ըստ Դամորի՝ ընկերությունում նաև ապօրինի քվոտաներ են սահմանվել համապատասխան չափով կանայք ու նախընտրելի փոքրամասնություններից թեկնածուներ հավաքելու համար: Նրա հայցը գրանցվել է Սանտա Կլարա քաղաքի դատարանում:
08:53 09.01.2018
Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի նախընտրական քարոզարշավն ապօրինի ֆինանսավորելու գործով Լոնդոնում ձերբակալվել է ֆրանսիացի գործարար Ալեքսանդր Ջուհրին: Ձերբակալությունը կատարվել է, այսպես ասած, լիբիական դոսիեի շրջանակներում: Ըստ դրա`Լիբիայի արդեն հանգուցյալ նախագահ Մուամար Քադդաֆիի վարչակազմը ֆինանսավորել է Սարկոզիի նախընտրական քարոզարշավը: Ենթադրվում է, որ գործարարը ֆինանսական մեքենայություններ է արել, ձևակերպել Կաննում գտնվող առանձնատան վաճառքը Մուամար Քադդաֆիի խորհրդականին, իսկ այդ գումարները ուղարկել Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորմանը: Այս մասին հայտնի է դարձել 2011 թ-ի մարտին: Առաջինը այդ մասին խոսել են Լիբիայի իշխանությունները: Սարկոզին, սակայն, հերքում է բոլոր մեղադրանքները:
08:44 09.01.2018
ԱՄՆ հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմը, որը հետաքննում է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործը, պատրաստվում է հարցաքննել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները: Ըստ հրապարակումների`Թրամփը դեմ չէ հարցաքննությանը և կարծում է, որ այն վերջ կդնի իր թիմի և Կրեմլի համագործակցության մասին կեղծ լուրերին: ԱՄՆ նախագահի փաստաբանները, սակայն առայժմ չեն հաստատել հարցաքննության մասին լուրը:
08:36 09.01.2018
Ամերիկյան գաղտնի արբանյակը, որը արձակվել էր Space X ընկերության Falcon-9 հրթիռից, վթարվել է: Այն չի հասել վերջնակետին: «Ռոյթեր» լրատվական գործակալության տվյալներով՝ «Զումա» կոչվող արբանյակը կամ չի առանձնացել կրիչից, կամ վթարվել է տիեզերքում, կամ օվկիանոսն ընկել: Այդ արբանյակը հաշվեկշռից դուրս էր բերված: Հետաքննություն է սկսվել տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Առայժմ ապացույցներ չկան, որ դրա ձախողումը ինչ-որ սադրանքի հետևանք է:
11:26 05.01.2018
«Կրակ ու պատիժ. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում». այսպես է կոչվում լրագրող Մայքլ Ուոլֆի հեղինակած գիրքը: Նա ոչ միայն չի հրաժարվել սենսացիոն գիրքը թողարկելուց, այլև հաջորդ երեքշաբթի նշանակված շնորհանդեսը տեղափոխվել է այսօր:
Հինգշաբթի օրը հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները փորձում են կանխել գրքի հրատարակումը, որում Թրամփի նախագահության մասին սենսացիոն տեղեկություններ կան: Գրքի հեղինակին ուղարկված ծանուցման մեջ պահանջվել է շատ արագ դադարեցնել գրքի տպագրումը, վաճառքն ու տարածումը: Գրքում Թրանփի մասին ոչ հաճելի բացահայտումներ է արել Սպիտակ տան նախկին գլխավոր ռազմավար Սթիվ Բեննոնը: Օրինակ՝ նա դավաճանություն է համարել Թրամփի որդու և մի խումբ ռուսների հանդիպումը: Երբ ժամանակին Թրամփն իմացել էր այդ խոսքերի մասին, նա հայտարարել էր, որ Բեննոնը ցնդել է, որից հետո նա կորցրել էր աշխատանքը:
11:00 05.01.2018
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում տիրող իրավիճակը: Այն նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 24-ին: Այդ հարցով նիստ անցկացնելու առաջարկ է արել ԱՄՆ-ն: Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ի նախաձեռնությունը վտանգավոր ու ապակառուցողական է համարել:
Հիշեցնենք, որ Իրանում դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Սկզբում դրանք սոցիալական բնույթ ունեին, սակայն շատ արագ քաղաքական ենթատեքստ ստացան: Հակակառավարական ցույցերի մասնակիցները այրել են շենքեր, պատռել երկրի հոգևոր առաջնորդի լուսանկարները և պահանջել նրա հրաժարականը: Վերջին տվյալներով 22 հոգի է մահացել: 100-ավոր մարդիկ ձերբակալվել են: Երկու օր առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի քաղաքներում «խռովությունն» ավարտված է:
19:43 30.12.2017
2 ամսվա ընդմիջումից հետո Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Այդ կազմով Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» կհանդիպի «Սաութհեմփթոնին»: «Կարմիր սատանաների» մեկնարկային կազմում են:«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Ջոնս, Շոու, Մատիչ, Պոգբա, Մատա, Լինգարդ, Մխիթարյան, ԼուկակուՀանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: Հիշեցնենք, որ մինչ այս ակտիվորեն քննարկվում էր Հենրիխ Մխիթարյանի […]
13:12 30.12.2017
Վերջին օրերին Հայաստանում գրանցվող շատ տաք եղանակի պատճառով Հայաստանի տարբեր շրջաններում հողից դուրս եկել ձնծաղիկները, ծաղկել ծառերն ու մանուշակները: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության, օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը վերջին մեկ շաբաթում այդ մասին վկայող լուսանկարներ է հրապարակել: Ներկայացնում ենք այդ ֆոտոշարքը: Ձնծաղիկներ, 27.12.2017թ Լուսանկարը՝ Հասմիկ Ավետիսյանի. Աշնակ գյուղ, Արագածոտնի մարզ Մանուշակներ, 27.12.2017թ Լուսանկարը՝ […]
11:59 30.12.2017
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:2017 թվականը աշխատանքի, արարելու և վերականգնողական տարի էր: Մեր տնտեսությունը աստիճանաբար ոտքի է կանգնում, կայուն տնտեսական աճը մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղել մեր քաղաքացիների կենսական պայմանների բարելավմանը և պետության սահմանների պաշտպանությանը:Բարեկեցիկ հասարակություն մեկ-երկու տարում չի ստեղծվում. հաջողությունը հաջողությանը գումարելով, իրար օգնելով և ոչ թե […]