13:15 02.02.2018
Հարավաֆրիկյան Հանրապետությունում փրկել են մոտ երկու օր գետնի տակ մնացած 955 հանքափորներին: Նրանք այնտեղ էին մնացել այն բանից հետո, երբ հանկարծակի ընդհատվել էր էլեկտրամատակարարումը:
08:43 02.02.2018
ԱՄՆ-ում ավարտվել է ինքնագնաց ռազմանավի փորձարկման առաջին փուլը: Ըստ Հեռանկարային պաշտպանական մշակումների գործակալության հաղորդագրության՝ նման նավն առանց անձնակազմի կարող է մեկ ամսվա ընթացքում բաց ծովում հաղթահարել հազարավոր կիլոմետրեր: Նախատեսվում է, որ նավը կհամալրի ԱՄՆ զինված ուժերի սպառազինությունը 2018-ի վերջին:
08:40 02.02.2018
ՄԱԿ-ը վերսկսել է հումանիտար օգնության մատակարարումները Թուրքիայից Սիրիա: Օգնության առաքումն ընդհատվել էր հունվարի 20-ին Աֆրինում տիրող իրավիճակի պատճառով՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է. «Չորեքշաբթի ՄԱԿ-ը վերսկսել է հումանիտար օգնության մատակարարումը Թուրքիայից Սիրիա: Ուղարկվել է պարենային ապրանքներով և դեղամիջոցներով բեռնված 25 բեռնատար»: Այժմ արդեն 15 բեռնատար օգնություն է ուղարկվել:
08:33 02.02.2018
Կուբայում ինքնասպանություն է գործել Ազատության կղզու բազմամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոյի որդին: 68-ամյա Անխել Կաստրո Դիաս-Բալարտի մահվան մասին հայտնել են Կուբայի պետական լրատվամիջոցները: Նրանց տվյալներով՝ վերջին ամիսներին բժիշկները Անխելին բժշկական օգնություն էին ցույց տալիս դեպրեսիայից բուժվելու համար: Սկզբում նա հոսպիտալում էր, հետո տեղափոխվեց ամբուլատոր բուժման: Անխելին Կուբայում անվանում էին «Ֆիդելիտո» հորը շատ նման լինելու պատճառով: Նա […]
14:17 01.02.2018
Լոզանի արբիտրաժային դատարանը բավարարել է ռուս օլիմպիականների բողոքը: Բավարարելով Սոչիի օլիմպիադայի 28 մասնակիցների բողոքը՝ Լոզանի դատարանը չեղյալ է համարել Օլիմպիական միջազգային կոմիտեի որոշումը: Ըստ այդ որոշման՝ ռուս մարզիկները ցմահ զրկվում էին Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Արբիտրաժային դատարանի որոշմամբ, Օլիմպիադայի նրանց արդյունքները չեղյալ չեն համարվում, նրանց կվերադարձնեն մեդալները: Ռուս մարզիկները զրկվել էին հակադոպինգային կանոնները խախտելու համար: Արբիտրաժային […]
08:46 01.02.2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Աարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նամակը իր եղբորը: Նա մասնավորապես գրել է. «Չէի ցանկանա եղբորս՝ Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց էս մեկը բացառության կարգով, վաղվանից օրիգինալը կտեղադրվի Վ.Սարգսյանի տուն թանգարանի նամակների ցուցասրահում, ուզում եմ , որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն՝ Արմեն Սարգսյանի անմիջապես հրաժարականից հետո. […]
08:34 01.02.2018
«Ռոսկոսմոս» ընկերությունը կարողացել է երրորդ անգամից առանց պատահարների հրթիռ արձակել տիեզերք: Հրթիռն արձակվել է նոր տիեզերակայանից: Այս անգամ «Ֆրեգատ» տիեզերական սարքը երկու արբանյակ է տարել: Հրթիռն արձակելու նախորդ երկու փորձերը անհաջող էին ընթացել: Նախորդ փորձը կատարվել էր 2017-ի նոյմեբերին: Այդ ժամանակ արձակումը նորմալ էր անցել, սակայն հենց թռիչքի ժամանակ խնդիրներ էին ծագել: Առաջին փորձը եղել […]
11:24 31.01.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկում է ընթանում: Քննարկման բովանդակությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
10:21 31.01.2018
Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների գործով դատական նիստը ընթացքի մեջ է: Դատական գործընթացին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
09:07 30.01.2018
Աֆրինի քրդերը հայտարարում են, որ թուրքական բանակը և նրա դաշնակիցները թիրախավորում են խաղաղ բնակչությանը:
09:02 30.01.2018
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է, այսպես կոչված, «Կրեմլյան ցուցակը»՝ Պուտինի շրջապատի պաշտոնյաների և գործարարների անունները, որոնք կարող են ընկնել ամերիկյան պատժամիջոցների տակ:
18:13 26.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բոլոր երկրների հետ փոխշահավետ առևտրի պայմանագրեր կնքել: Բայց ԱՄՆ-ն աչք չի փակելու միջազգային անարդար առևտրի վրա: Թրամփն այդ մասին ասել է Դավոսում տնտեսական ֆորումում՝ ելույթի ժամանակ: «Մենք աշխատում ենք, որ բարեփոխենք միջազգային առևտրի համակարգն այնպես, որ այն ապահովի բարգավաճում ու շահույթ նրանց համար, ովքեր կանոններով […]
11:59 26.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներողություն է խնդրել թվիթերյան իր էջում հակամուսուլմանական բովանդակությամբ տեսանյութեր տեղադրելու համար: Նա այդ մասին ասել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում: «Ես չեմ ուզում նրանց հետ խառնվեմ: Եթե Դուք ինձ ասում եք, որ նրանք սարսափելի մարդիկ են, սարսափելի ռասիստներ, ապա ես, իհարկե, ներողություն կխնդրեի, եթե Դուք դա եք ցանկանում, որ […]
09:43 26.01.2018
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական զորամիավորման և թուրքական բանակի միջև մարտերը շարունակվում են Աֆրինի տարբեր հատվածներում: Քրդերը հայտարարել են, որ թուրքական երկու տանկ են ոչնչացնել: Քրդական զորամիավորման հաղորդագրության մեջ գրված է. «Թուրքական բանակը, ինչպես նաև «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը շարունակում են գրոհել Աֆրին շրջանի գյուղերը, սակայն մեր զորքերը նրանց ցավոտ հարվածներ են հասցնում: Օրվա ընթացքում թուրքական զրահատեխնիկան […]
09:30 26.01.2018
Հյուսիսային Կորեան պատրաստ է Հարավային Կորեայի հետ վերսկսել միավորման բանակցությունները, եթե Սեուլը խզի իր կապերը Վաշինգտոնի հետ:
19:29 25.01.2018
ԱՄՆ-ում լույս է տեսել ամերիկահայ գործարար Քըրք Քրքորյանի մասին պատմող կենսագրական «Խաղացողը» (The Gambler) գիրքը: Հեղինակը The Los Angeles Times թերթի հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելն է: Նա նշել է, որ գիրքը գրելիս զրուցել է Քըրք Քրքորյանի ընկերների և բարեկամների հետ, աշխատել է արխիվներում, ուսումնասիրել է մամուլի հրապարակումները:
12:19 25.01.2018
Միլանում երկաթուղային վթարից երկու մարդ է մահացել: 10 հոգի վիրավորվել է: Մարդատար գնացքը քաղաքի արվաձանում դուրս է եկել ռելսերից: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ գնացքը գերբեռնված է եղել: Այն կազմված է եղել 6 վագոնից: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Պատահարի մանրամասները ճշտվում են:
08:53 25.01.2018
Քրդական զորամիավորումները հայտարարել են, որ Աֆրինում իրենց դիրքերը հրթիռակոծող թուրքական ինքնաթիռ են խոցել, մինչդեռ թուրքական հրամանատարությունից հայտարարել են, որ չորեքշաբթի գործարկված բոլոր ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազաներ: Ըստ քրդական կողմի՝ ինքնաթիռը խոցվել է Բիլբիլ շրջանում: Հաղորդագրության համաձայն՝ քրդերը դեպքի վայրում նկատել են, թե ինչպես են խոցել ինքնաթիռը: Բայց դրանից հետո փորձում են պարզել՝ ընկել է արդյոք […]
08:42 25.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել սահմանափակել Աֆրինում ընթացող ռազմական գործողությունները: Նա այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսային զրույցում: Հրապարակված հաղորդագրությունում գրված է.«Նա Թուրքիային ապալարման, ռազմական գործողությունները սահմանափակելու և զոհերից խուսափելու կոչ է անում»: Բացի դրանից, Թրամփը կոչ է արել Էրդողանին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ կանխելու ամերիկյան ու թուրքական […]
18:22 24.01.2018
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ամբիոնի մոտ ելույթից հետո նրան հարց տվեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը՝ խոսելով Խոջալուի դեպքերի մասին՝ դրանք որակելով որպես ցեղասպանություն:
11:52 24.01.2018
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանել է ԵԽԽՎ: Նրան մուտքի դռների մոտ դիմավորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միշել Նիկոլետին: Հանդիպման սկզբում նախագահը ստորագրել է ԵԽ Ոսկե գրքում: Արարողակաային տեսանկարահանումից հետո նրանք քննարկումը շարունակում են փակ դռների հետևում:
12:46 23.01.2018
Ելիսեյան պալատում այսօր` հունվարի 23-ին, սպասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահն, ըստ արարողակարգի, Հայաստանի նախագահին պետք է դիմավորի պալատի մուտքի մոտ:
14:50 22.01.2018
Նախագահի այցը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը Փարիզում է՝ պաշտոնական այցի շրջանակում: Այսօր և վաղը նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի Փարիզում: Մասնավորապես, այսօրվա գլխավոր հանդիպումը նախատեսված է Ելիսեյան պալատում, որտեղ նախագահ Սարգսյանին կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը: