TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Ի՞նչ վիճակ է Նուբարաշենում

11:58 14.02.2018

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Մինասյանը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Նուբարաշենից: Նա նաև կից հետևյալ գրառումն է կատարել. «Անտանելի հակասանիտարական վիճակ։ Առանց դիմակի մոտենալ հնարավոր չէ, երկար մնալ տարածքում՝ գրեթե անհնար։ Երեկվանից ոչինչ չի արվել ու չի փոխվել։ Նուբարաշեն, հենց հիմա»։  

̰
Զումային երկու օր են տվել Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարի պաշտոնից հեռանալու համար

17:13 13.02.2018

Հարավաֆրիկյան Հանրապետության իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը երկու օր ժամանակ է տվել երկրի նախագահ Ջեյկոբ Զումային հրաժարական տալու համար: Հակառակ դեպքում նրան զգուշացրել են, որ նա կազատվի պաշտոնից:

̰
«Ռոբին Հուդ»-ն ու Բիձինա Իվանիշվիլին

13:53 13.02.2018

Bloomberg-ը հրապարակել է, այսպես կոչված, «Ռոբին Հուդ 2018» զեկույցը: Ըստ այդ զեկույցի որոշվում է, թե տվյալ երկրի ամենահարուստ մարդը իր հաշվին քանի օր կարող է պահել իր երկրի ժողովրդին, այսպես ասած՝ կառավարության դեր կատարել:

̰
Վենեսուելան զրկվել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքից

13:49 13.02.2018

Վենեսուելան զրկվել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքից: Պատճառը ՄԱԿ-ի բյուջեին վճարումներ չկատարելն է: Նման իրավիճակում Վենեսուելան մինչ այս էլ եղել է: 2017 թ-ին Վենեսուելան ձայնից զրկվել էր Կաբո Վերդեի, Լիբիայի, Պապուա-Նոր Գվինեայի, Սուդանի և Վանուատուի հետ միասին: Բայց հետո, երբ վճարեց պարտքը, վերականգնվեց նրա ձայնի իրավունքը:

̰
Մոլդովայում ռուսաստանյան հեռուստառադիոհաղորդումներն արգելվեցին

13:20 13.02.2018

Մոլդովայում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է երկրի տարածքում հեռարձակել ռազմական կամ քաղաքական այն հեռուստա և ռադիոհաղորդումները, որոնք պատրաստված են «Անդրսահմանային հեռուստատեսության մասին» եվրոպական կոնվենցիան չվավերացրած երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում:

̰
Բյուջեի բացակայության պատճառով ԱՄՆ դաշնային հաստատությունները դարձյալ փակվել են

13:28 09.02.2018

Ավելի ուշ, իհարկե, հայտնի է դարձել, որ Սենատը, ամեն դեպքում, հավանություն է տվել բյուջեին՝ ներառյալ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման միջոցներին, սակայն դա չի կանխել հաստատությունների աշխատանքի դադարեցումը:

̰
Օլիմպիական ջահը տանում է հանրահայտ դերասան Ջեկի Չանը

12:51 09.02.2018

Հանրահայտ դերասան Ջեկի Չանին է վերապահվել Օլիմպիական ջահը հարավկորեական Փհենչհան քաղաքի մարզադաշտ տանելու պատիվը: Հիշեցնենք, որ մոտ մեկ ժամից Հարավային Կորեայում կմեկնարկեն Ձեմռային օլիմպիական խաղերը: 

̰
Սիրիայում բռնել են ԻՊ-ին հարող երկու բրիտանացու

12:42 09.02.2018

Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ջոկատները բռնել են Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացու, ովքեր «Իսլամական պետության» անդամներ են:

̰
Արեգակի բարձր ակտիվություն է նկատվել

12:05 09.02.2018

Արեգակի վրա բավականին հզոր բռնկում է տեղի ունեցել: Երևույթը արեգակնային  պլազմայի արտանետումներով չի ուղեկցվել և մագնիսական փոթորիկներ չի առաջացրել Երկրում: Բռնկումը դարձել է վերջին մի քանի ամսվա ընթացքում տեղի ունեցած արեգակնային ակտիվության եզրափակիչ փուլը: Արեգակնային առավելագույն ակտիվությունը  նկատվել է փետրվարի 4-ին: Մասնագետների խոսքով՝ ակտիվության նման աճը չի կարելի է գնահատել որպես սովորական երեւույթ, քանի որ […]

̰
Օլիմպիադայի բացումն այսօր՝ Երեւանի ժամանակով ժամը 15-ին

08:43 09.02.2018

Հարավային Կորեայում այսօր բացվում է 22-րդ Ձմեռային օլիմպիադան: Բացման արարողությունը տեղի կունենա Երեւանի ժամանակով ժամը 15-ին: Սպորտային արարողությունները սկսվել են քյորլինգի Ռուսաստանի և ԱՄՆ-ի խաղով, որտեղ Ռուսաստանի հավաքականը պարտվել է: Ռուս մարզիկներն, ինչպես հայտնի է, ներկայանում են ոչ թե որպես Ռուսաստանի հավաքականի անդամ, այլ որպես անկախ մարզիկներ, քանի որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկված է: Երեկ […]

̰
Օրենք՝ կարված հոր ու որդու հագով

15:47 08.02.2018

Տաջիկստանի խորհրդարանը օրենք է ընդունել, որով այսուհետ թույլատրվում է նախագահի պաշտոնին հավակնել ոչ թե 35 տարեկանից, այլ՝ 30–ից: Սրա ընդունումը միանգամից հիմք տվեց կարծելու, որ դրա նպատակը նախագահ Էմոմալի Ռահմոնի որդու՝ Ռուստամ էմոմալիին նախագահ դարձնելն է: Վաղուց էր խոսվում, որ Տաջիկստանի գործող նախագահը ցանկանում է իր որդուն նախագահ դարձնել:

̰
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը պատմել է՝ ինչպես հանձնեցին Ղրիմը

08:51 08.02.2018

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը պատմել է, թե ինչպես զինվորականները հանձնեցին Ղրիմը:

̰
Ո՞վ է խոցել ռուսական Су-25 ինքնաթիռը

08:45 08.02.2018

«Ջեյշ Իդլիբ Հուր» խմբավորման գրոհային Մահմուդ Հաջ Իսմայիլը հայտարարել է, որ ինքն է խոցել ռուսական Սու-25 ռազմական ինքնաթիռը:

̰
Տաջիկստտանի նախագահի որդին հիմա ինքը կարող է նախագահ դառնալ

08:37 08.02.2018

Տաջիկստանի խորհրդարանը օրենք է ընդունել, որով նվազեցնում է նախագահի թեկնածուների համար նախատեսված տարիքը:

̰
Ինչո՞ւ էր Հեյդար Ալիևը զանգել Աշոտ Մանուչարյանին, բայց խոսել մորաքույր Լենայի հետ. զավեշտական պատմության մանրամասները

17:53 07.02.2018

Ինչպե՞ս էր Հեյդար Ալիևը կրակը դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք բերել 90-ականներին ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի մոր հետ: Գրեթե անեկդոտ դարձած պատմության մանրամասները պատմել է Աշոտ Մանուչարյանը: Սա տեղի է ունեցել 90-ականներին, երբ սահմանային լարումները նվազեցնելու համար հայ-ադրբեջանական ուղղակի շփումներ կային: 

̰
Ինչպե՞ս էր Վազգեն Առաջինը հրաշքով փրկվել ավիաաղետից

17:42 07.02.2018

Վազգեն Առաջին Վեհափառի կյանքին վերաբերող հետաքրքիր դրվագներ է ժամանակին պատմել Տեր Եղիշե ավագ քահանա Սարգսյանը: Ձեզ ենք ներկայացնում նրան վերաբերող ամենահետաքրքիր դրվագներից մեկը: Ինչո՞ւ էին Բուենոս Այրեսի օդանավակայանում ծնկի եկել Վեհափառի առաջ, և ինչպես էր նրան հաջողվել փրկվել ավիաաղետից: 

̰ ̰
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը բերվեց Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն

15:29 07.02.2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը բերվեց Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն: Այս րոպեներին սկսվում է այդ իրադաչձությանը նվիրված մամուլի ասուլիսը: Արարողությանը ներկա է լինելու նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:   

̰
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում  է

14:15 07.02.2018

Հայաստան է բերվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը։ Դրա շրջագայության մեկնարկը կտրվի այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։  Այն այս պահին օդանավակայանից Երևան ճանապարհին է: սպասողական վիճակ է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախապատրաստական աշխատանքների մասին տեղից հաղորդել է «Շանթի» թղթակից Արտակ Հովհաննիսյանը: Աշխարհի առաջնության գավաթի հայաստանյան պաշտոնական ընդունելության ամբողջ ընթացքին հետևե՛ք SHANTNEWS.am կայքում: 

̰ ̰
Պուտինի թեկնածությունը պաշտոնապես հաստատվել է

12:29 06.02.2018

Ռուսաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին որպես երկրի նախագահի թեկնածու: Պուտինը ընտրությունների է գնում ինքնառաջադրմամբ։ Սովորաբար ինքնառաջադրված թեկնածուներից պահանջվում է մոտ 300 հզ ստորագրություն հավաքել: Կուսակցական առաջադրումներով պահանջվում էր 105 հզ ստորագրություն: ԿԸՀ-ն առայժմ ստուգել է բոլոր թեկնածուներից ստացած մոտ 800 հզ ստորագրություններից միայ 360 հզ-ը:

̰
Թրամփն իրեն չծափահարելու համար  դեմոկրատներին դավաճան է անվանել

12:02 06.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճանություն է համարել կոնգրեսում իր ելույթի ժամանակ դեմոկրատների՝ իրեն չծափահարելը: Նա այդ մասին ասել է Օհայոում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Խոսքն անցյալ շաբաթվա ելույթի մասին է: Այն տևել էր 1 ժամ 20 րոպե և դարձել ամենաերկարը վերջին 18 տարվա ընթացքում:

̰
Թրամփն Ադամ Շիֆին մեղադրել է տեղեկատվության արտահոսքի մեջ

09:34 06.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատ կոնգրեսական, հետախուզության հարցերով կոմիտեի անդամ Ադամ Շիֆին մեղադրել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ:

̰
13-ամյա Ռոբերտը ապշեցնում է երաժշտական շոուի ժյուրիին

15:35 03.02.2018

Ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական առաջին ալիքով սկսված ՛՛Голос. Дети՛՛ երաժշտական շոուի 13-ամյա հայ մասնակիցը: Ռոբերտ Կասյանը կույր լսումների ժամանակ պարզապես ապշեցրել է ժյուրիի անդամներին: Նա Կրասնոդարից է:  

̰
26 տարի առաջ այս օրը Հայաստանում բացվեց օտարերկրյա առաջին դեսպանությունը

15:19 03.02.2018

Հայաստանի անկախությունից հետո առաջին դեսպանությունը բացվել է 1992-ի փետրվարի 3-ին: Դրան անդրադարձել ու լուսանկարներ է հրապարակել aniarc.am կայքը: Մասնավորապես, Երևանի «Հրազդան» հյուրանոցում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին հավատարմատար Ստիվ Մանը բարձրացրել է ԱՄՆ դրոշը:  

̰
20 տարի առաջ այս օրը հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը

11:47 03.02.2018

20 տարի առաջ այս օրը՝ 1998 թվականի փետրվարի 3-ին, հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահը: Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականը ներկայացրեց հրապարակային:   Վերջինիս հրաժարականից հետո իրենց պաշտոններից հրաժարվեցին նաև հանրապետության բազմաթիվ գործիչներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը և Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը և Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, […]

̰
Օրվա զավեշտը. ի՞նչ անել վերելակը կանչելու համար

11:23 03.02.2018

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Ներսեսյանը իր էջում մի լուսանկար է հրապարակել: Դա մի թղթի լուսանկար է, որը փակցված է վերելակի վրա: Թղթի վրա գրված են այն ցուցումները, որոնք պետք են վերելակը կանչելու համար:

̰
2020 թ-ին Եգիպտոսը նոր մայրաքաղաք կունենա

21:14 02.02.2018

2020 թ. Եգիպտոսը նոր մայրաքաղաք կունենա: Նախատեսվում է երկրի վարչական կենտրոնը դարձնել այժմյան մայրաքաղաք Կահիրեից 45 կմ արևելք գտնվող տարածքում կառուցվող Վեդիան քաղաքը: Առաջիկա երկու տարիներին Կահիրեից աստիճանաբար Վեդիան կտեղափոխվեն կառավարական և վարչական մարմինները՝ նախագահի նստավայրը, խորհրդարանը, կառավարությունը և այլն: Նախնական տվյալներով նոր մայրաքաղաքում կբնակեցվի շուրջ 7 մլն մարդ: Այժմ Կահիրեում կա շուրջ 20 միլիոն բնակչություն, ինչի հետևանքով քաղաքը […]

̰
Ֆրանսիայում ռազմական ուղղաթիռներ են բախվել. կան զոհեր

17:51 02.02.2018

Ֆրանսիայի հարավում ռազմական երկու ուղղաթիռների բախումից 5 մարդ է մահացել: Բախման պահին ուղղաթիռներում նախնական տվյալներով եղել է 5 մարդ: Նրանք բոլորը մահացել են:   Դեպքը տեղի է ունեցել Կարկես լճի մոտ՝ Սեն-Տրոպե քաղաքից հյուսիս-արևմուտք: Հաղորդվում է, որ աղետի ենթարկվել են «Գազել» տիպի բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ: Տեղի ունեցածի պատճառների մասին ոչինչ առայժմ հայտնի չէ: Ուղղաթիռը պատկանել է օդաչուների […]

̰
Ինչպես են թրքամետ զինյալները երգում Աֆրինը գրավելու մասին

17:40 02.02.2018

Արաբական «Ալ Ան» հեռուստաընկերության լրագրող Ջենան Մուսան իր թվիթերյան էջում թրքամետ զինյալներին վերաբերող մի տեսանյութ է հրապարակել, որտեղ զինյալները երգում են այն մասին, թե ինչպես ժամանակին իրենք անկոտրում են եղել Գրոզնիում, Դաղստանում, հետո գրավել Թորա Բորան, իսկ այժմ իրենց սպասում է Աֆրինը:

̰
BACK_TO_TOP