TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Աֆրիկայում լիստերիայով ախտահարման պատճառով 172 մարդ է մահացել

11:16 23.02.2018

Հարավաֆրիկյան պետությունում լիսետրիոզի բռնկման պատճառով 172 մարդ է մահացել: Այդ մասին պաշտոնական տվյալներ է հայտնել կառավարությունը: Հիվանդությունների կանխարգելման ազգային ինստիտուտի տվյալներով՝ մինչև նախորդ տարվա հունվար հիվանդացության 915 դեպք է գրանցվել, որից 61-ը մահվան ելքով: Այժմ այդ թիվը հասել է 172-ի:   Կառավարության տվյալներով՝ դեռ պարզ չէ բռնկման աղբյուրը: Հայտնի է, որ ընդհանրապես այս բակտերիայի տարածման աղբյուր […]

̰
Ավստրալիայի փոխվարչապետը հրաժարական է տվել ծառայողական սիրավեպի պատճառով

09:30 23.02.2018

Ավստրալիայում ծառայողական սիրավեպի պատճառով հրաժարական է տվել երկրի փոխվարչապետը: Բարնաբի Ջոյսի շուրջ սկանդալն առաջացել է իր աշխատակցուհիներից մեկի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մասին լուրերի ֆոնին:

̰
Վաշինգտոնը չի բացառում ռազմական ուժի կիրառումը Ասադի զինված ուժերի դեմ

08:23 23.02.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկկի Հեյլին չի բացառել Սիրիայի իշխանությունների նկատմամբ ռազմական ուժի կիրառումը:

̰
«Պուտինի ռեժիմ». Նիկկի Հեյլին Ռուսաստանի իշխանությունների մասին

19:44 22.02.2018

Ի պատասխան՝ նրա ռուսաստանցի գործընկեր Վասիլի Նեբենզյան Հեյլիին հիշեցրել է դիվանագիտական պատշաճության մասին:

̰
Քրդերը սիրիական իշխանություններին են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ

19:04 22.02.2018

Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված ջոկատները սիրիական բանակին են հանձնել Հալեպի նահանգի՝ ավելի վաղ իրենց ենթակայության տակ գտնվող մի քանի շրջան: Հայտնի է, որ Սիրիայի բանակի ենթակայության տակ անցած շրջանների թվում են Ալ–Հալյաքը, Բաիդինը, Աշ Շաֆիֆն ու Շեյհ Խիդրը:

̰
Համշենահայերենը վերացման վտանգի տակ է

18:21 22.02.2018

UNESCO-ն զգուշացնում է, որ Թուրքիայում վերացման վտանգի տակ է լեզուների մի ամբողջ շարք: Դրանց թվում է նաև Համշենի հայկական բարբառը: Ցուցակում տեղ են գտել աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, պոնտական հունարենը, գնչուների կողմից կիրառվող ռոմաներենը՝ ընդհանուր թվով 15 լեզու:

̰
Պուտինի նախընտրական ստորագրահավաքի համար վճարել են պետբյուջեի՞ց

18:14 22.02.2018

ՌԴ նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի շտաբին մեղադրել են առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունները պետբյուջեի հաշվին հավաքելու մեջ: Այդ մասին հայտարարել է ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ձայն» շարժումը: Այստեղ պնդում են, որ Վլադիմիր Պուտինի շտաբի օգտին աշխատած «Հաղթանակի կամավորներ» շարժումը ստորագրահավաքն իրականացնելու համար գումար է ստացել պետական բյուջեից, այլ ոչ թե նախընտրական հիմնադրամից: Սա ռուսաստանի օրենսդրության խախտում է: Սակայն «Հաղթանակի կամավորներ» շարժման անդամները պնդում են, որ աշխատանքները կատարվել են կամավորական սկզբունքով:

̰
Խոշոր վթար Իսակովի պողոտայում

20:27 21.02.2018

Այսօր՝ փետրվարի 21-ի երեկոյան, ժամը 21.00-ի սահմանում ավտոպատահար է տեղի ունեցել Երևանի Իսակովի պողոտայում: Nissan 350Z մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումն ու բախվել ծառին: Մարդատարում, նախնական տեղեկություններով, եղել է վարորդը՝ մոտ 22 տարեկան:

̰
ԱԺ-ում մեկնարկեց պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

10:00 21.02.2018

ԱԺ-ում պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի աշխատանքներին հետևեք SHANTNEWS կայքում ուղիղ հեռարձակմամբ: https://www.youtube.com/watch?v=J9sGAD27NH0&feature=youtu.be

̰
ԱԺ-ում քննարկվում են բարձրագույն կրթության հարցերը

10:00 21.02.2018

ԱԺ-ում քննարկում են բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները: Դրանց վերաբերյալ լսումները նախաձեռնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:  

̰
Սաուդյան Արաբիան մտադիր է ատոմային ռեակտորներ արտադրել

10:24 20.02.2018

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցանկանում են յուրացնել միջուկային տեխնոլոգիաները և ատոմային էլեկտրակայաններ կառուցել թագավորության տարածքում: Այս մասին ասել է երկրի ԱԳ նախարարը: Նա նշել է, որ իշխանություններն այդ նպատակով բանակցություններ են վարում 10 երկրների իշխանությունների հետ:

̰
«Սիրիական բանակը Թուրքիային չի կանգնեցնի». Չավուշօղլու

09:49 20.02.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով սիրիական բանակի՝ Աֆրինում քրդերի հետ գործողություններ սկսելու մասին լուրերին, նշել է, որ իրենք կողջունեին սիրիական բանակի գործողությունները, եթե նրանք օգնեին պայքարել քրդական ջոկատների դեմ:

̰
Բողոքի ակցիա Սպիտակ տան մոտ

09:32 20.02.2018

ԱՄՆ-ում դպրոցականները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հրազենի օգտագործման: Մի քանի տասնյակ երեխաներ Սպիտակ տան մոտ ուղղակի պառկել են գետնին: Նրանք այս կերպ պահանջել են ուժեղացնել հսկողությունը զենքի շրջանառության նկատմամբ:

̰
Հայաստանը շախմատային գերտերություն. BBC

09:26 20.02.2018

BBC-ն անդրադարձել է Հայաստանին՝ այն որակելով շախմատային գերտերություն: Բրիտանական հայտնի լրատվամիջոցը գրում է, որ 2011 թ-ից հետո շախմատը պարտադիր դպրոցական առարկա է 6-8 տարեկան բոլոր երեխաների համար, իսկ Լևոն Արոնյանը դարձել է գերաստղ և ազգային հերոս:

̰
Ուկրաինայում բողոքի ցույցեր են

09:36 19.02.2018

Ուկրաինայի մայրաքաղաքում և արևմտյան ու կենտրոնական մարզերի այլ քաղաքներում երեկ բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Դրանց մասնակիցները պահանջել են նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը: Կիևում բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք՝ ուկրաինացի ազգայնականները, կոտրել են ռուսաստանյան տարբեր ընկերությունների հետ առնչություններ ունեցող շենքերի ապակիներ: Բողոքի ակցիաները մեկնարկել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կոչով: Նա արտաքսված […]

̰
Դաղստանում ահաբեկչության կատարած անձը «Իսլամական պետությանից» էր

09:05 19.02.2018

Ռուսաստանի իշխանությունները հրապարակել են Ղզլար քաղաքի եկեղեցու մոտ հրաձգության 5 զոհերի ու տուժածների անունները, որոնոց թվում հայ կա: Ցուցակում նշվում է Նադեժդա Թերլիյան անունը: Իրավապահներն արդեն հայտնել են ահաբեկիչի անունը: 22-ամյա Խալիլ Խալիլովը կրակել է որսորդական հրացանից՝ բղավելով «Ալլա՛հ աքբար»: Նա ոստիկանական գործողությունների ժամանակ սպանվել է: Խալիլովի տանը մի տեսանյութ է հայտնաբերվել, որտեղ երևում է, […]

̰
Պենտագոնը կհետաքննի Դեր Զորի միջադեպը

08:53 19.02.2018

Պենտագոնը կհետաքննի անցած շաբաթ Սիրիայում՝ Դեր Զորի ռազմաբազայի վրա կատարված հարձակումը, ուր տեղակայված են Բաշար ալ Ասադին ընդդիմադիր ուժերն ու ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական խմբավորումները: Այդ հարձակման արդյունքում ռուս-ամերիկյան բախում էր տեղի ունեցել: Ցամաքային և օդային ուժերի միջև մարտերում զոհվել է 300-ից ավելի մարդ, որոշ աղբյուրներ հաղորդում են 644 զոհի մասին: Չնայած սրան՝ պաշտոնական Մոսկվան […]

̰
Սիրիական Ղամիշլիում պայթյուն է որոտացել. կա 4 զոհ

08:41 19.02.2018

Սիրիական Ղամիշլիում պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ: Լրատվամօջոցները հայտնել են ահաբեկչությունն իրականացվել է ականապատված մեքենայի միջոցով: Դեպքը տեղի է ունեցել Ղամիշլիի քրդաբնակ Ղարբիե շրջանում: Ահաբեկչության հետեվանքով տուժածների մեջ հայեր չկան: Միաժամանակ հայտնի է դարձել, որ առաջիկա 48 ժամվա ընթացում Սիրիական կառավարական բանակը կարող է զորք մտցնել Աֆրինի շրջան: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, […]

̰
Թուրքիան երկու պահանջ է դրել ԱՄՆ-ի առաջ. Al-Mayadeen

13:26 16.02.2018

Մանբիջում վերահսկողությունը համատեղությամբ պետք է իրականացնեն թուրք-ամերիկյան զորակազմերը: Բանն այն է, որ Մանբիջում արդեն իսկ ամերիկացի 2000 զինվորական կա:

̰
Ավելի քան 3 ժամ թուրք-ամերիկյան հանդիպում առանց թարգմանչի

12:58 16.02.2018

Թուրքիայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ թարգմանիչ չի եղել: Ավելին՝ այն ընթացել է առանց սղագրողի: Զրույցը թարգմանել է Չավուշօղլուն: Նման ձևաչափը քննադատել է Բարաք Օբամայի վարչակազմում պետքարտուղարի խոսնակի պարտականությունները կատարող Ջոն Քիրբին: Նա նշել է, որ դա Թիլերսոնի կողմից ծայրահեղ անզգույշ քայլ է: Ըստ […]

̰
Օլիմպիադայի մասնակիցները վիրուսով են վարակվել

11:56 16.02.2018

Փհենչհանի Օլիմպիադայում գտնվողները նոր վիրուսով են վարակվել: Վարակվածների թիվը հասել է 244-ի: Այդ մասին գրել է «Լոս Անջելես Թայմզ» թերթը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնին: Բռնկման հետևանքով ախտահարվել են հիմնականում խաղերը կամավորներն ու խաղերը սպասարկող անձնակազմը: 56 հոգի մնում է կարանտինում, մնացածները վերադարձել են աշխատանքի: Ախտահարվածների մեջ կան նաև շվեյցարացի երկու մարզիկներ: Նրանք […]

̰
Բրեյվիկն առաջին անգամ զղջացել է զանգվածային սպանդի համար

09:01 16.02.2018

Նորվեգիայում 77 հոգու սպանած Անդերս Բրեյվիկը առաջին անգամ հայտարարել է, որ զղջում է իր արածի համար: Բրեյվիկն այդ մասին գրել է բանտի ղեկավարությանը գրած նամակում: Իր ուղերձում նա նշել է, «Ես ափսոսում եմ այն գործողոթյունների համար, որոնք իրականացրել եմ 2011 թ-ի հուլիսի 22-ին, և եթե դա հնարավոր լիներ, ապա ամեն ինչ կանեի, որ այդ դեպքերը […]

̰
Բաց և արդյունավետ. Թիլերսոնը էրդողանի հետ 3-ժամյա հանդիպման մասին

08:52 16.02.2018

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայում է: Նա հանդիպում է ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի հետ մոտ 3 ժամ քննարկել է տարածաշրջանին վերաբերող կարևոր հարցեր՝ մասնաորապես Աֆրինում իրականացվող գործողությունները և ընդհանրապես Սիրիայում ու Իրաքում իրականացվող հակաահաբեկչական գործողությունները: «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Էրդողանը մանրամասն ներկայացրել է Թուրքիայի առաջնահերթությունները: Հայտնի է, որ Վաշինգտոնն ու […]

̰
Քսենյա Սոբչակը դատական կարգով պահանջում է չեղյալ հայտարարել Վլադիմիր Պուտինի գրանցումը

12:41 15.02.2018

Հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը դատական կարգով պահանջում է չեղյալ հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրանցումը: Հայցը պետք է քննարկվի փետրվարի 14 –ին, բայց իրավաբանները դրա բավարարման հավանականությունը զրոյական են համարում: Ըստ հայցադիմումի՝ Վլադիմիր Պուտինը չի կարող առաջադրվել, քանի որ մի քանի անգամ նախագահ է եղել, իսկ 1999-մինչև 2000թթ որոշ ժամանակահատված իրականացրել է նախագահի […]

̰
«Պուտինը մրսած է, բայց կշարունակի աշխատել». Կրեմլի մամուլի խոսնակ

11:41 15.02.2018

Վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հայտնում է Վլադիմիր Պուտինի վատառողջ լինելու մասին։

̰
Թրամփի փաստաբանը խոստովանել է, որ գումար է վճարել պոռնոաստղին

11:32 15.02.2018

Դոնալդ Թրամփին շատ հաճախ են մեղադրել պոռնոաստղի հետ կապ ունենալու մեջ, սակայն Քոենը հերքում է այդ կապը: Եվ Քոենի այս խոստովանությունը հնչում է լրատվամիջոցների հրապարակումների ֆոնին, որոնցում նրանք պնդում են, որ պոռնոաստղին վճարել են լռության համար:

̰
17 զոհ. ողբերգություն Ֆլորիդայում

11:00 15.02.2018

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում: Նախկին աշակերտ 19-ամյա Նիկոլաս Քրուզը, որին կարգապահությունը խախտելու համար վտարել էին դպրոցից, ուսումնական հաստատություն է եկել կիսաավտոմատ հրացանով: Քրուզը սպանել է 17 մարդու, 14 հոգի վիրավոր է: Կրակողը նույնպես վիրավորվել է, իրավապահներին հաջողվել է նրան ձերբակալել:

̰
Լոնդոնը պաշտոնապես մեղադրել է Մոսկվային NotPetya վիրուսով հարձակման համար

10:32 15.02.2018

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեղադրել է Ռուսաստանին զանգվածային կիբերհարձակում գործելու մեջ: Եվ դա, ըստ բրիտանական կողմի, իրականացվել է NotPetya վիրուսի միջոցով:

̰
Թուրքիայի վարչապետը վստահ է, որ ռուսները PKK-ին ահաբեկչական կազմակերպություն կանվանեն

09:58 15.02.2018

Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը հայտարարել է, որ ապագայում Ռուսաստանը «Քրդական աշխատավորական կուսակցությանը», ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերին ճանաչելու է ահաբեկչական կազմակերպություններ: Նա միաժամանակ նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը քրդերի հանդեպ չի փոխվելու՝ անկախ նրանից, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում ունեն քրդերի հարցում:

̰
Սաակաշվիլին Նիդերլանդների անձնագիր է ստացել

09:37 15.02.2018

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Նիդերլանդներում անձը հաստատող փաստաթուղթ է ստացել:  Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր Ամստերդամում, վերջին շրջանում առաջին անգամ ես ունեցա իսկական անձը հաստատող փաստաթուղթ: Նիդերլանդներ մուտք գործելուն պես ինձ տրամադրեցին անձնագիր, որը թույլ է տալիս մնալ ու աշխատել Եվրամիությունում: Ողջ գործընթացը տևեց հաշված րոպեներ: Բայց ես, […]

̰
BACK_TO_TOP