13:36 06.03.2018
10 տարվա ընթացքում միջազգային հանրությունն ավելի քան 233 մլրդ դոլար է ծախսել հումանիտար օգնության, խաղաղարար գործողությունների և փախստականների օգնության ծրագրերի իրականացման համար: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը:
12:53 06.03.2018
Հայրը տասնամյա որդուն պատժել է՝ ստիպելով նրան մեկ ժամ անձրևի տակ վազելով դպրոց գնալ: Բրայան Թորնհիլը նման քայլի է գնացել այն բանից հետո, երբ իմացել է, որ որդին դպրոցական ավտոբուսում ծաղրել ու ահաբեկել է այլ երեխաների: Իր, այսպես ասած, «դաստիարակչական» գործընթացը նա նկարահանել է և տարածել համացանցում:
08:55 06.03.2018
ԱՄՆ փոխնախագահի կարծիքով Թեհրանը շարունակում է աշխատանքը բալիստիկ հրթիռների ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցություն է ցույց տալիս ահաբեկչական կազմակերպություններին: Մայքլ Փենսը նշել է, որ Թրամփը հրաժարվել էր Թեհրանի նկատմամբ կրկնակի պատժամիջոցներ սահմանելու մտքից՝ հույս ունենալով խնդիրը կարգավորել: ԱՄՆ-ի փոխնախագահի կարծիքով նահանգները այլևս չի պատրաստվում նման դյուրացումների գնալ:
08:39 06.03.2018
ԱՄՆ սենատորներից մեկը հրապարակել է այն նախապայմանները, որոնց դեպքում ԱՄՆ-ն կհանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ալյասկան ներկայացնող սենատոր Դենիել Սալլիվանը Հյուսթոնում կայացած էներգետիկ հարցերի համաժողովում հայտարարել է, որ պատժամիջոցները կհանվեն, եթե Ռուսաստանը որոշ ոլորտներում դադարեցնի, այսպես ասած, ակտիվությունը: Նա նշել է, որ ի նկատի ունի Ուկրաինայի հետ կապված իրավիճակը և միջամտությունը ԱՄՆ-ի կամ այլ երկրների ընտրություններին:
17:16 02.03.2018
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրապարակել է 2014 թ-ին Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակը:
11:12 02.03.2018
Ուղիղ 26 տարի առաջ՝ 1992թ. մարտի 2-ին, Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիրիավ անդամ: Միջազգային ճանաչման սկիզբը համարվող այդ օրը Հայաստանում նշվում է որպես Դիվանագետի օր: 26 տարի անց՝ ճիշտ այդ օրը, Հայաստանն ընտրում է իր 4-րդ նախագահին:
09:17 02.03.2018
Միացյալ Նահանգների հակահրթիռային համակարգի զարգացման ծրագրին ի պատասխան՝ Ռուսաստանը ստեղծել է նոր միջուկային հրթիռներ՝ այդ թվում նոր «Սարմատը», որոնք ի զորու են շրջանցել ամերիկյան հակահրթիռային համակարգը։
09:08 02.03.2018
Համապատասխան հրամանագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ: Մասնագետների կարծիքով դա կհարվածի Չինաստանին ու Կանադային: Ալյումինի համար տարիֆը կլինի 10 տոկոս, պողպատի համար՝ 25:
17:27 01.03.2018
Իտալական քաղաքականության Դոն Ժուանը: Թերևս այսպես կարելի է բնորոշել սեքս-սկանդալներով մամուլի առաջին էջերում հայտնված իտալացի գործչին:
10:20 01.03.2018
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ մի քանի շաբաթից կսկսվի ամերիկյան զենքի առաքումը Ուկրաինա:
09:53 01.03.2018
Հրաժարական է տվել Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Հոուպ Հիքսը: Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել նրան և ափսոսացել այդ որոշման համար:
09:16 01.03.2018
Երեկ ժամը 18:00-ին լրացել է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը: Այս առիթով Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանի թեկնածությունը:
15:34 28.02.2018
Ինչպես ընդունված է, չորեքշաբթի օրերին ԱԺ նիստից հետո տեղի է ունենում կառավարության հետ հարցուպատասխանը:
12:38 27.02.2018
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր պաշտոնապես կբացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ընդդիմախոս, Մոսկվայում ուղիղ երեք տարի առաջ սպանված Բորիս Նեմցովի անունով անվանակոչված հրապարակը:
10:12 27.02.2018
Փհենչհանի օլիմպիադային մասնակցող հյուսիսկորեական պատվիրակությունը Հարավային Կորեայից հեռացել է՝ խոստանալով համագործակացել Կորեական թերակղզում խաղաղության հաստատման հարցով:
09:13 27.02.2018
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ռուսաց լեզվի նոր սահմանափակումներ է պահանջում: Նա երկրի տեղեկատվության և կապի նախարարին հայտնել է պաշտոնական փաստաթղթերը ղազախերեն թարգմանելու անհրաժեշտության մասին:
09:05 27.02.2018
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին համաձայնագիրը խապտելու մեջ
21:36 24.02.2018
Գուցե շատերին զարմանալի թվա, բայց ամերիկյան լրագրության հսկաներից մեկին՝ մեր հայրենակից Բեն Բաղդիկյանին, բացահայտեցի բոլորովին վերջերս: Շատ պատահական մի դիպվածով: Ազատ ժամանակ ունեի ու որոշեցի ֆիլմ նայել: Մի քիչ փնտրելուց հետո մի վերնագիր աչքովս ընկավ՝ Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի գործը»: Ֆիլմն այն մասին էր, թե ինչպես Վիետնամի պատերազմի մասին հրապարակում անելիս կարողացան երկրի ազգային շահերը պաշտպանելով հանդերձ՝ իրականացնել մամուլի ազատության իրենց իրավունքը:
18:30 23.02.2018
Արևելյան Ղութայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 400 մարդ է մահացել: Նման թվեր է հրապարակել Մարդու իրավունքների հարցերով սիրիական մոնիթորինգային խումբը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արևելյան Ղութայի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը ավելի քան 100 է: Այս տարածքում ավիահարվածներ են սկսվել կիրակի օրվանից: ԱՄՆ-ն այդ ամենում մեղադրում է Ռուսաստանին և սիրիական կառավարական […]
18:09 23.02.2018
ԱՄՆ -ում հայտնի արհմիություններից մեկը դեմ է արտահայտվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որով առաջարկվում է ուսուցիչների համար զենք կրելու դասընթաց անցկացնել: Նախագահի կարծիքով՝ դա հնարավորություն կտա հաղթահարել սոցիոպատ, հոգեբանական խնդիրներ ունեցող, անհավասարակշիռ հրաձիգների հետ կապված խնդիրները: Նախագահի այդ նախաձեռնությանը հավանություն են տվել Արկանզասի ոստիկանությունում: Սակայն ուսուցիչները այլ կարծիքի են: ԱՄՆ կրթության ազգային ասոցիացիայի փոխնախագահ […]
16:00 23.02.2018
Այժմ հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվում է Եվրախորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժից:
14:35 23.02.2018
Alpha One-ի մշակումը սկսվել է 2016 թվականին, և Airbus ընկերությունը պլանավորում է մինչև 2020 թվականն այն շուկա հանել:
13:14 23.02.2018
Գեղասահորդուհի Ալինա Զագիտովան դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ Ռուսաստանին բերելով առաջին ոսկե է մեդալը: Մինչ այս ռուսների զինանոցում բրոնզե և արծաթե մեդալներ էին: Նրա գլխավոր մրցակցուհին եղել է իր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևան: Բրոնզե մեդալը նվաճել է Կանադան ներկայացնող Քեյթլին Օսմոնդը: Ռուս գեղասահորդուհիները երկուսն էլ կարճ ծրագրի ֆավորիտներ էին, որտեղ երկուսն էլ համաշխարհային ռեկորդ են սահմանել: […]