TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Որո՞նք են պաշտպանության ոլորտում ՀՀ առաջնահերթությունները

22:30 02.07.2024

Ֆրանսիայի հետ ռազմական գործարքը բավականին մեծ ռեզոնանս առաջացրեց: Բայց բացի Ֆրանսիայից, ռազմական ու պաշտպանական ոլորտում Հայաստանը ձգտում է կապեր ստեղծել նաև այլ երկրների հետ: Դրանց էությունն ու ակնկալվող արդյունքները քննարկել ենք «Ապրի Արմենիա» հետազոտական ինստիտուտի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի հետ: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Ի՞նչ ուղերձներ կային O’Բրայենի հայտարարություններում. Հարություն Մկրտչյանի մեկնաբանությունը

20:19 29.06.2024

Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի գործընկերների ձևաչափով հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս O’Բրայենը Բաքվում էր և ուշագրավ հայտարարություններ է արել: Միաժամանակ ներսում էլ քաղաքական որոշ գործընթացներ են: Թե ինչ է այս ամենը նշանակում,«Հեռանկարի»  տաղավարում  քննարկվել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս են զարգանում ՀՀ-ԵՄ հարաբերությունները. մեկնաբանում է Արման Եղոյանը

23:06 25.06.2024

Հատկապես վերջին ամիսները աչքի ընկան Եվրամիության հետ հարաբերություններում նոր մակարդակով: Իսկ վերջին օրերին քաղաքական մի շարք ուժեր առաջարկեցին ԵՄ-ին միանալու հանրաքվե անցկացնել Հայաստանում: Ընդհանրապես ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների առանձնահատկություններին անդրադարձել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Արման Եղոյանը:

̰
Ինչո՞ւ ՀՀ-ն ճանաչեց Պաղեստինի պետությունը. Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը

13:23 24.06.2024

Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետությունը, Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական նոր գործարք կնքեցին, Հայաստանում առաջ քաշվեց ԵՄ-ին միանալու հանրաքվե անցկացնելու հարցը: Շաբաթվա գլխավոր օրակարգի մանրամասներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է անհրաժեշտ կերպափոխել անվտանգության համակարգը. Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունը

22:38 18.06.2024

Վերջին տասնօրյակում առավել շատ խոսվեց Հայաստանի ռազմատեխնիկական ու պաշտպանական բնագավառում համագործակցությունների մասին: Հայաստանն ու Ֆրանսիան նոր պայմանագիր ստորագրեցին: Ինչ ազդեցություն կունենա այդ ամենը Հայաստանի պաշտպանունակության վրա: Այս և այլ հարցեր քննարկվել են ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Նոր սահմանադրության գաղափարը հրատապ անհրաժեշտություն, թե թշնամու պարտադրանք

14:14 15.06.2024

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բացելով խաղաքարտերը, հայտարարեց, որ չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը, եթե Հայաստանը չվերանայի իր Սահմանադրությունը ու չհանի գլխավոր օրենքից Արցախին անուղղակիորեն առնչվող կետերը: Ի՞նչ պատասխան պետք է տա դրան Հայաստանը, ինչպե՞ս դա կազդի սահմանադրական բարեփոխման ընթացքի վրա: Բոլոր հարցերի պատասխանները՝ Հեռանկար-բանավեճի հերթական թողարկման շրջանակում:

̰
Ջեյմս Օ՚ Բրայենի այցի գլխավոր ուղերձները. ամփոփում է Արեգ Քոչինյանը

21:51 11.06.2024

Ինչո՞վ առանձնացավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի այցը Հայաստան: Ի՞նչ է ենթադրում հայ – ամերիկյան ռազմավարական երկխոսությունը: Այս և այլ թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկարի» տաղավարում:   Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Ի՞նչ է համապարփակ անվտանգության հայեցակարգը. մեկնաբանում է Մարեկ Քոհվը

20:53 06.06.2024

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ընթացող գործընթացները և ընդհանրապես անվտանգության հետ կապված հարցերը այսօր գերակա են մեր գրեթե բոլոր քննարկումներում: Այդ մասին արտահայտվում են ոչ միայն տեղացի, այլև միջազգային մասնագետները: Ճիշտ այս օրերին Երևանում անցկացվում է նաև Համապարփակ անվտանգության և դիմակայունության միջազգային համաժողովը, որը կազմակերպել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտապետությունը» մտակենտրոնը: Կոնֆերանսին մասնակցում է նաև էստոնիայի պաշտպանության […]

̰
Ի՞նչ հետք թողեց Չիլինգարովն ու ինչպե՞ս հրաժեշտ տվեցին նրան

20:59 04.06.2024

Այսօր Մոսկվայում հրաժեշտ տվեցին գիտնական ու քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովին: Նրա ու նրա գործունեության մասին Մոսկվայից պատմել է մեր թղթակից Վահե Ավանեսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ». այսօր Ազնավուրը կդառնար 100 տարեկան

12:20 22.05.2024

Այսօր Ազնավուրը կդառնար 100 տարեկան։ Փարիզում էինք, 2008թ. նոյեմբերն էր. հայ-ֆրանսիական համագործակցության ու բարեկամության մասին ռեպորտաժն առավել հետաքրքիր պատրաստելու համար իմ գործընկեր օպերատորի հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք Փարիզի փողոցներում մի քանի հարցում անել՝ հետաքրքրվելով, թե սովորական ֆրանսիացիներն ինչ գիտեն հայերիս ու հայ-ֆրանսիական առնչությունների մասին: Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում էր. սուրճի վերջին կումն անելուց հետո դուրս […]

̰
Ի՞նչ նշանակություն ունի սահմանազատման հարցով արձանագրությունը. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

23:24 18.05.2024

Այս շաբաթը առանձնացավ Տավուշի ու Ղազախի հատվածում սահմանազատմանը վերաբերող արձանագրության ստորագրմամբ՝ դրան նախորդող Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում։ Որո՞նք էին այն կարեւոր արդյունքները, որոնք առանձնացրել են մասնագետները։ Այս հարցերը քննարկվել են ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։

̰
Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

23:38 14.05.2024

Ի՞նչ արդյունքներով ավարտվեցին Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Ի՞նչ արդյունքներ կան սահմանազատման հարցում: Ի՞նչ խնդիր են բարձրացնում Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները: Այս հարցերին անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

20:46 11.05.2024

Ալմաթիում երկօրյա բանակցություններ, սահմանազատման նախնական գործընթաց ու դրա հետ կապված բողոքի ակցիաներ: Այս թեմաները տիրապետող էին այս շաբաթ: Դրանք ի՞նչ եզրակացությունների տեղիք են տալիս: Թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ պատկեր է սահմանագծվող հատվածներում. Ստեփան Սաֆարյանը ներկայացնում է Տավուշից

21:49 10.05.2024

Ի՞նչ է կատարվում Տավուշի մարզում, երբ Երևանում են Տավուշից սկսված քայլերթի մասնակիցները՝ Տավուշի թեմի առաջնորդի ղեկավարությամբ: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ներկա գործընթացները: Միջազգային և Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ստեփան Սաֆարյանը գործընկերների հետ եղել է որոշ հատվածներում, որտեղ կոորդինատների ճշգրտման աշխատանքներ են իրականացվել: Իր դիտարկումների հիման վրա որոշ տեղեկություններ է ներկայացրել «Հեռանկարում»: Ամբողջական […]

̰
Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

23:06 07.05.2024

Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»:

̰
Որքանո՞վ են հայերն ու ադրբեջանցիները ճանաչում իրար. Բորիս Նավասարդյանի դիտարկումները

21:31 07.05.2024

«Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Այս մասին վկայում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալները: Հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, հետ էին մնում Հայաստանից ավելի քան հարյուր կետով: Մամուլի ազատության այդ չափը որքանո՞վ է հարևան երկրներում թույլ տալիս օբյեկտիվ պատկերացում կազմել տարբեր իրողությունների, այդ թվում՝ հայ- ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացների վերաբերյալ: Որքանո՞վ են հայերն […]

̰
Պատերազմի պայմաններում չի կարելի խոսել սահմանազատման մասին. Հրաչյա Արզումանյան

22:07 30.04.2024

Հայաստան-Ադրբեջան սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքները ընթացքի մեջ են: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Ալմաթիում: Ինչպիսի՞ կերպարանափոխման կարիք ունի անվտանգության համակարգը: Այս և այլ թեմաների  անդրադարձել է ռազմական հարցերի և անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

19:00 24.04.2024

Հայոց ցեղասպանությունը առանցքային  նշանակություն ունեցավ հայկական ինքնության ձևավորման վրա: Այս մասին խոսել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը:  Այսքան տարի հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու հայաթափումը դարձյալ ակտուալ դարձրին այդ ինքնության պահպանման հարցը: Այս ու այլ թեմաների մասին Հարություն Մարությանը խոսել է «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկումը առաջնահերթություն են. ամփոփում է Էդիտա Գզոյանը

18:45 24.04.2024

Հայոց ցեղասպանության վկայությունները, փաստաթղթերը ուշադրության կենտրոնում են ոչ միայն այսօր: Դրանք նաև բազմաթիվ մասնագետների ուսումնասիրման առարկան են: Համալրվող փաստաթղթերը ցեղասպանության թանգարան-ինստիտուտում են: Այս հարցերի մասին խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ մտավախություններ է առաջացնում սահմանազատման գործընթացը. մանրամասնում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

21:47 23.04.2024

Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

22:37 16.04.2024

Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա  տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում:

̰
Ի՞նչ կարևորություն ունեն միջազգային իրավական գործընթացները քաղաքական տիրույթում. ամփոփում է Գոռ Պետրոսյանը

22:10 13.04.2024

Ապրիլի 15 -ին Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատական լսումները: Այս ամենի ֆոնին տարածաշրջանում ակտիվ են գործընթացները: Ակտիվ են խոսակցությունները Տավուշից սահմանազատումը սկսելու մասին: Այս ամենի ողջ համատեքստին անդրադարձել է  քաղաքագետ Գոռ Պետրոսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Որո՞նք են հարկային ոլորտի այս տարվա առաջնահերթությունները. ՊԵԿ նախագահի հարցազրույցը

21:39 08.04.2024

Բյուջեի եկամուտներ, Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական առաջնահերթություններ, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրում, անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկում, արհեստական ինտելեկտի կիրառում: Այս և բազմաթիվ այլ հարցերին Հեռանկարում անդրադարձել է  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչ է ակնարկում Բելառուսը՝ արգելելով Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը

22:31 26.03.2024

Բելառուսի իշխանությունները որոշել են արգելել Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի ներմուծումը: Պատճառաբանվում է, թե արտադրանքի որակը չի համապատասխանում սահմանված նորմերին: Խոսքը չի վերաբերում Երևանի Արարատ կոնյակի գործարանին: Գործարանը գտնվում է Արարատի մարզի Տափերական գյուղում: Ըստ պաշտոնական հաղորդագության՝ «Այրում» կոչվող գինու տեսակի մեջ իբր սինթետիկ գունանյութ է հայտնաբերվել: Իրականում այս քայլը քաղաքական որոշման հետևանք է: Եվ պատահական […]

̰
Ինչո՞ւ ի հայտ եկավ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հանված գյուղերի պահանջը. Թեւան Պողոսյանի վերլուծությունը

19:12 26.03.2024

4 գյուղերի թեմայի ակտիվ քննարկումը Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների մի մասն է միայն։ Իրականությունը բազմաշերտ է` նկատի առնելով տարբեր հետաքրքրությունները։ Այս և այլ թեմաներին անդրադարձել է քաղաքագետ Թեւան Պողոսյանը` «Հեռանկարին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում:

̰
Ի՞նչ են ասում քարտեզները Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի մասին. Ռուբեն Գալչյանի մեկնաբանությունը

22:07 23.03.2024

4 գյուղերի թեման, որոնք պահանջում է Ադրբեջանը, վերջին շրջանում դարձել է ամենաակտիվ քննարկվողը: Դրա շուրջ կարծիքները բազմաշերտ են ու իրարամերժ: Անկախ տեսակետներից, ի՞նչ նշանակություն ունեն և որտե՞ղ են իրավական հիմնավորումները: Այս և այլ հարցերի անդրադարրձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ զարգացումներ կան Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

12:00 17.03.2024

Ի՞նչ, ինչպե՞ս ու ինչո՞ւ. հարցեր, որոնց պատասխանների միջոցով բացահայտենք այս շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ տեղի ունեցած գործընթացները: Ուշագրավ հայտարարություններ հնչեցին վարչապետի, ապա նաև արտաքին գործերի նախարարի խոսքում: Ուշադրության արժանի էր նաև Եվրոպական խորհրդարանի բանաձևը: Այս հարցերը «Հեռանկարի» տաղավարում քննարկվել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ հարցազրույցում:

̰
Ի՞նչ ակնկալել հայ-ադրբեջանական հնարավոր հանդիպումից. մեկնաբանում է Ռոբերտ Ղևոնդյանը

19:55 26.02.2024

Վերջին օրերն աչքի են ընկում Հայաստանի շուրջ ակտիվ իրադարձություններով: Այսօր հայտնի դարձավ առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպման մասին: Դրան նախորդեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցն ու զենքի առաջին խմբաքանակի մատակարարումը: Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ում իր անդամակցության գործնականում սառեցված լինելու մասին: Այս ամենի ամբողջ համատեքստին անդրադարձել է վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանը՝ «Հորիզոնի» հետ զրույցում: […]

̰
Հարգանքի տուրք` Միսաք Մանուշյանին. ֆրանսիական դիմադրության հերոսին հուղարկավորում են Փարիզի պանթեոնում

21:46 21.02.2024

Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանն ու նրա կինը 82-րդն են, որ հուղարկավորվում են Ֆրանսիայի պանթեոնում: Այդ արարողությունը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Այս կերպ Միսաք Մանուշյանը կդառնա դիմադրության շարժման առաջին օտարազգի գործիչը, որը մուտք կգործի Ֆրանսիայի մեծությունների աճյուններն ամփոփող տաճար: Պաշտոնական արարողությունը` տեսանյութում:   […]

̰
Հայ-ադրբեջանական քննարկումների օրակարգերը. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

21:04 03.02.2024

Տարվա սկզբին Հայաստանը արձանագրեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի առաջարկներում հետընթաց կա, իսկ այս շաբաթ հանդիպեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները: Այս ամենը տեղի է ունենում Հարավային Կովկասի շուրջ միջազգային ակտիվ անցուդարձի պայմաններում: Այս ամենին վերաբերող հարցերի շրջանակին անդրադարձել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP