08:40 06.04.2018
Սլովակիայում բազմահազարանոց ցույցեր են: Ակցիայի մասնակիցները պահանջում են արդար հետաքննություն անցկացնել հետաքննող լրագրող Ջան Կուցիակի և նրա ընկերուհու սպանության հարցով: Նրանք պահանջել են նաև երկրի նախագահի հրաժարականը՝ նրան մեղադրելով հետաքննության գործընթացին խոչընդոտելու մեջ:
08:26 06.04.2018
Լոնդոնը կրակի հետ է խաղում՝ Ռուսաստանին մեղադրելով Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ: Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան անվտանգության խորհրդում հրավիրված քննարկմանը:
13:03 05.04.2018
Մեքսիկական հանգստավայր համարվող Կանկուն քաղաքում հանցավոր խմբավորումների երկու հարձակումների հետևանքով 8 հոգի է մահացել:
09:23 05.04.2018
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել համաշխարհային հանրությանը աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացին, այս մասին նա խոսել է Անկարայում կայացած Թուրքիա-ՌԴ-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ:
15:45 04.04.2018
Սիրիայի հարցով եռյակը՝ Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը, մամուլի ասուլիս են հրավիրել Թուրքիայում, ուր ամփոփում են Սիրիայի հարցով քննարկման արդյունքները:
09:42 04.04.2018
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 4-ից 5-ը կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: Համաժողովն անցկացվում է Մոսկվայում:
15:49 03.04.2018
Հիշեցնենք՝ երկօրյա այցով Անկարա է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սա նրա արտասահմանայն առաջին այցն է վերընտրվելուց հետո:
09:23 03.04.2018
Եվրահանձնաժողովը հայտարարել է Հունաստանին փախստականների ծրագրերի աջակցման համար 180 մլն եվրո հերթական ֆինանսավորումը հատկացնելու մասին:
08:51 03.04.2018
Հեղեղի պատճառով Վոլգոգրադում հազարավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց բնակավայրերից
16:07 30.03.2018
ՌԴ ԱԳՆ-ն այսօր ռուս դիվանագետներին արտաքսած երկրների դեսպաններին բողոքի նոտա կհանձնի, ինչպես նաև կհայտարարի պատասխան միջոցների մասին, հաղորդում է ТАСС-ը:
«Մարտի 30-ին ՌԴ ԱԳՆ են կանչվել այն երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, որոնք ոչ բարեկամական գործողություններ են ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ ի նշան «Սկրիպալի գործիե հետ կապված Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության: Դեսպաններին կհանձնվեն բողոքի նոտաներ, ինչպես նաև կհայտարարվեն ռուսական կողմի պատասխան միջոցների մասինե,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սմոլենսկի հրապարակում ԱԳՆ-ի կենտրոնական շենք են արդեն ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Իտալիայի դեսպանները, ինչպես նաև Նիդերլանդների, Ալբանիայի և Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
12:25 30.03.2018
Չինաստանի նման կոչի համար հիմք են դարձել ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումները Արևմուտքի երկրներից: Մասնավորապես, Global Times պարբերականը, որը համարվում է Չինաստանի կառավարության խոսափողը, աղմկոտ հրապարակում է արել:
11:35 30.03.2018
«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը կառուցվել է առանց շինարարական թույլտվության: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
09:19 30.03.2018
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Թայլանդում: 20 մարդ է զոհվել ավտոբուսում բռնկված հրդեհից:
08:46 30.03.2018
Ձերբակալվել է այն ընկերության տնօրենը, որին պատկանում էր նաև «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը: