12:34 16.04.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով խորհրդարանական համակարգի անցմանը, նշել է, որ վատագույն դեպքում անգամ, մինևնույն է, Հայաստանը ընթանալու է առավել հավասարակշռված իշխանություն ունենալու ճանապարհով: Ըստ նրա՝ սա այն դեպքում, եթե նորից հետ չպտտեն և նորից նախագահական համակարգի չտանեն:
15:43 14.04.2018
Թերեզա Մեյը չի ստացել խորհրդարանի հավանությունը Սիրիային հարված հասցնելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինը: Նա քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գործողությունը: «Ռումբերը կյանքեր չեն փրկի և հանգստություն չեն բերի: Այդ ապօրինի գործողությունը նոր էսկալացիայի կբերի»,- ասել է Կորբինը:
15:30 14.04.2018
Դոնալդ Թրամփը առաջին գրառումն է կատարել գիշերվա հարվածից հետո: Դրանում ամսնավորապես գրված է. «Կատարյալ իրականացվա հարված: Շնորհակալություն Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային իրենց իմաստնության և իրենց հրաշալի զինուժերի ուժի համար: Ավելի լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունը կատարված է»:
14:50 14.04.2018
«ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես Ռուսաստանին ու Իրանին, օգտագործել իրենց ազդեցությունը՝ կանխելու քիմիական զենքի հետագա օգտագործումը, հատկապես սիրիական վարչակարգի կողմից»,- նշված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կողմ է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը, կոչ է արել կրակի դադարեցման մասին բոլոր համաձայնագրերի իրականացմանը և հնարավոր է համարել պատժամիջոցների խստացումը: «2017–ի հուլիսին և 2018 –ի մարտին ԵՄ –ն սահմանափակող լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց քիմիկան զենքի կիրառման հետ կապ ունեցող սիրիացի չինովնիկների և գիտնականների նկատմամբ, և միշտ պատրաստ է դիտարկել այդ պատժամիջոցների խստացումը»,- ասված է հայտարարությունում:
10:43 14.04.2018
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը թվիթերյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ռազմանավից Սիրիայի ուղղությամբ հրթիռի արձակման պահը: Նա նշել է, որ թիրախը եղել է քիմիական զենքի արտադրման գործարանը: Դա այն երեք թիրախներից մեկն է, որին հարված են հասցրել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
09:32 14.04.2018
Մեծ Բրիտանիան ՊՆ-ն թվիթերյան իր էջում հրապարակել է այն ինքնաթիռների լուսանկարները, որոնք մասնակցել են հարվածային գործողություններին:
08:05 14.04.2018
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարված են հասցրել Սիրիային: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ կա 3 տուժած: Հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուսատեսությամբ ելույթ է ունեցել: Նույն այդ ժամանակ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտնել են, որ իրենք եևս միացել են: Բավական լավ է աշխտաել սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը: Արձակված մոտ 30 հրթիռներից՝ խոցելով մոտ 10-ը:
17:39 12.04.2018
Ռուսական լրատվամիջոցներում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է բուժքույրը հրում, նետում 8 ամսական որբ աղջկան:
17:20 12.04.2018
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութով: Ըստ այդմ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ճիշտ եզրահանգման են եկել:
09:07 12.04.2018
Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանում նախագահ է վերընտրվել Իլհամ Ալիևը: Նախնական արդյունքներով՝ նա ստացել է ընտրողների ձայների 86 տոկոսը: Ղեկավարման 15 տարիների ընթացքում նա առաջին անգամ ընտրվել է 7 տարի ժամկետով:
12:52 11.04.2018
Դատապարտելով 26 տարի առաջ Մարաղայում կատարվածը՝ մարտակերտցիները եկեղեցուց ջահերթով քայլել են դեպի հուշահամալիր: Մարտակերտում կազմակերպված ջահերթին մասնակցել են նաև Նոր Մարաղայի դպրոցականները: Սերունդ, որ հասակ է առնում ջարդերից մազապուրծ մարաղեցիների ընտանիքներում:
17:46 10.04.2018
50-ամյա Թեմի Դակուորտը երկու ոտքը կորցրել է Իրաքի պատերազմի ժամանակ: 2012-ին նա առաջին հաշմանդամ կինն էր, որ ընտրվեց որպես սենատոր: Իսկ հիմա նա ԱՄՆ պատմության ընթացքում այն 10 կանանցից մեկն է, որ ծննդաբերել է՝ լինելով ընտրովի պաշտոնում: Երեխային անվանել են Մեյլի Պերլ Բոուլսբի:
17:11 10.04.2018
20 տարվա որոնումից հետո Դաղստանում ապրող Խադիջա Հայբուալևան գտել է դստերը՝ Խալիմա Իսագուլովային:
11:30 10.04.2018
Լոնդոնում թունավորված ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալի դստերը՝ Յուլյա Սկրիպալին, դուրս են գրել հիվանդանոցից: Ըստ BBC-ի՝ նրան դուրս են գրել երեկ, սակայն տեղեկատվությունը գաղտնի էր պահվում: Նրա հայրը՝ Սերգեյ Սկրիպալը, առայժմ մնում է հիվանդանոցում: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նա դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից և այժմ ապաքինվում է:
11:02 10.04.2018
Թաիլանդում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 6 մարդ, 44-ը վիրավոր է: Ավտոբուսը աշխատանքային միգրանտների էր տեղափոխում Մյանմայից: Ավտոբուսը մեծ արագությամբ դուրս է եկել ճանապարհից ու գլորվել 5 մետր խորությամբ ձորը: 28 տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Նախնական վարկածով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ այն, որ վարորդը քնել է ղեկին:
09:26 10.04.2018
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ԱՄՆ-ը խիստ քննադատություն է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ պատասխանատու համարելով Սիրիայում քիմիական զենքի կիրառման համար: Արտահերթ նիստը հրավիրվել է կազմակերպության 9 անդամների կողմից:
11:40 06.04.2018
ՄԱԿ -ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք ԱՄՆ-ի բարեկամը չի դառնա: Նա այդ մասին հայըարարել է Հյուսիսային Կարոլինայում գտնվող Դյուկի համալսարանում: «Մեր երկրում քաղաքական բանավեճեր են սկսվել, թե արդյոք Ռուսաստանը մեր բարեկամը կդառնա: Բայց դա իրականում ճիշտ հարց չէ, քանի որ Ռուսաստանը երբեք մեր բարեկամը չի դառնա: Բայց դա չի նշանակում, […]
11:29 06.04.2018
Սեուլի կենտրոնական դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին դատարապարտել է 24 տարվա ազատազրկման:
09:03 06.04.2018
Մեքսիկայի սահմանին հսկողությունը ուժեղացնելու մասին ԱՄՆ նախագահի հանձնարարությունից և կոշտ հայտարարություններից հետո Մեքսիկայի նախագահը պատասխան հայտարարություն է արել: