11:01 20.04.2018
Երևանում տեղի ունեցող ակցիաների շրջանակում Թումանյան – Մաշտոց խաչմերուկում պարում են:
09:45 20.04.2018
Իրաքյան ավիացիան սկսել է հարվածել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Այդ մասին նշվում է Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Ինչպես նշվում է, հարվածները հասցվե; են սահմանային դիրքերին:
22:16 19.04.2018
«Եթե մենք ունենայինք այլ ճանապարհ՝ առանց զիջումների ասելու՝ ամբողջը մերն է, և վերջ, միգուցե կարելի էր դրան գնալ»,- խոսելով Արցախի խնդրի մասին՝ ասել է Սերժ Սարգսյանը «Շանթ»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ չունենք այդպիսի ճանապարհ:
22:11 19.04.2018
«Փաստարկներից մեկը, որ ես այսօր վարչապետ եմ, Արցախի հարցի հետ է կապված»: Այս մասին ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, թե Արցախի չլուծված հարցը թողնում ենք հաջորդ սերնդին, և գուցե սերնդափոխություն լինի, գան ուրիշները և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ուրիշ ձևով նայեն այդ հարցին և գտնեն հարցի լուծումը:
10:00 19.04.2018
Բրիտանական մեդիադաշտը կարգավորող Ofcom պետական ընկերությունը միաժամանակ յոթ հետաքննություն է նախաձեռնել Կրեմլի կողմից ֆինանսավորվող ռուսական RT հեռուստաընկերության նկատմամբ:
09:07 19.04.2018
Կյանքից հեռացել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն։
08:52 19.04.2018
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
18:42 18.04.2018
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գլխավոր խորհրդական է նշանակել: Ըստ որոշման՝ այդ պաշտոնում նշանակվել է Արամ Ղարիբյանը:
17:33 18.04.2018
Նա անդրադարձել է նաև նախորդ օրը ուշ երեկոյան Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին՝ այն որակելով որպես «զանգվածային անկարգություններ»:
12:55 18.04.2018
Թևան Պողոսյանը վերջին զարգացումների վերաբերյալ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Իմ սիրելի՛ լրագրողներ։ Վստահ եմ՝ բոլորդ զարմացած եք, թե հարցազրույց տալու հարցում երբեք ոչ մի լրատվամիջոցի «ոչ» չասած Թևան Պողոսյանն ինչու է այս օրերին անպատասխան թողնում հարյուրավոր զանգեր։ Ներողություն եմ խնդրում։
10:18 18.04.2018
ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին:
09:40 18.04.2018
Ցուցարարները շրջանաձև փակում են Ֆրանսիայի հրապարակը: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սերժ Թանկյանի և Շառլ Ազնավուրի հետ են կապ հաստատում, որպեսզի գան և միանան իրենց: Նա հստակ չի նշում, թե որքան են պատրաստվում պայքարել:
09:17 18.04.2018
Ամերիկայի Ձայն-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
«Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կամակերպությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զրագացումներին և բողոքի ցույցերին: Ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների և խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու և ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատմություն, ինչը կրկնվեց նաև այս անգամ:
08:37 18.04.2018
Ոստիկանությունը երեկ ուշ երեկոյան հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ երեքշաբթի օրը ժամը 13-ին «Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքի որոշ մասնակիցներ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում կառավարական շենքեր, պետական մարմիններ և այլ գերատեսչություններ շրջափակելու և պահելու ընթացքում կտրող-ծակող գործիքներով վնասել են փողոցում կայանված քաղաքացիների և հանրային ծառայողների ավտոմեքենաների անվադողերը, վնասել ավտոմեքենաները, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշները»:
«Նշված փաստը ակնհայտ վկայությունն է նաև նրա, որ հավաքի որոշ մասնակիցների մոտ առկա են կտրող-ծակող գործիքներ, ինչն ակնհայտորեն հակասում է հավաքի կազմակերպիչների այն հրապարակային հավաստիացումներին, թե հավաքը խաղաղ է և ընթանում է առանց բռնության և այլ իրավախախտումների: Ավելին, ձեռք բերված օբյեկտիվ տվյալները վկայում են, որ այդ գործողությունները կատարվում են հավաքի կազմակերպիչների աչքի առաջ», – ասված է հաղորդագրությունում:
«Եթե հավաքի կազմակերպիչների նշված հավաստիացումներն անկեղծ են, ապա նման իրավիճակը հստակ իրավական կարգավորում ունի և հավաքի կազմակերպիչը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավունք ուներ դիմելու ոստիկանության ծառայողներին՝ հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, մինչդեռ Ոստիկանությունը կազմակերպչից որևէ նման դիմում չի ստացել», – հայտարարում է Ոստիկանությունը՝ հայտնելով, որ միջոցառումներ է ձեռնարկում նշված իրավախախտումները կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
08:30 18.04.2018
Փաշինյանը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը սադրանք է որակել Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է երեկ ուշ գիշերը տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք որակելով որպես սադրանք։
17:44 17.04.2018
Հյուսիսային ու Հարավային Կորեաները պատրաստվում են պաշտոնապես հայտարարել պատերազմի ավարտի մասին: Դա, ըստ Daily mail-ի, տեղի կունենա հաջորդ շաբաթ պլանավորվող Կորեայի երկու հատվածների նախագահների հանդիպման ժամանակ: Ֆորմալ առումով երկու Կորեաները դեռևս պատերազմի մեջ են 1950-53 թթ-ի զինված հակամարտությունից հետո, որն ավարտվեց հրադադարով, բայց ոչ խաղաղության պայմանագրի կնքմամբ:
16:13 17.04.2018
Սկրիպալների թունավորման համար թույնը Սոլսբերի է բերվել հեղուկ վիճակում: Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, արտադրության և գյուղատնտեսության կառավարական դեպարտամենտը: Գերատեսչության տվյալներով՝ թունավորման համար օգտագործվել է «Նովիչոկ» տեսակի նյութի փոքր դոզա։
12:32 17.04.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը BBC-ի Hard talk հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կորցրել է արևմտյան գործընկերների նկատմամբ վստահությունը:
12:23 17.04.2018
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսները, առաջինը մտնելով Արևելյան Ղութա, ոչնչացրել են քիմիական զենքի հետքերը:
08:40 17.04.2018
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը անցած գիշեր պատասխանել է Հոմս նահանգում տեղի ունեցած հրթիռակոծությանը: Այդ մասին հայտնել է պետական «Սանա» գործակալությունը: Հրթիռների թիրախը եղել է «Շայրաթ» ավիաբազան: Նկարահանումը կատարվել է Դամասկոսից: Այս հրթիռակոծությունը իրականացվում է Դումայի քիմիական հարձակմանն ի պատասխան արևմտյան եռյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինուժի համատեղ հրթիռակոծությունից հետո:
12:57 16.04.2018
«Ի՞նչ է նշանակում վայրը փոխել: Սրանից լավ վա՞յր: Պրակտիկա կա միայն ինաուգուրացիայի դեպքում»,- հայտարարել է Ռուստամյանը: