TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Իսրայելն ավարտել է Հորդանանի հետ սահմանին արգելապատնեշի մի մասի կառուցումը

14:54 18.05.2018

Իսրայելն ավարտել է արգելապատնեշի՝ ռազմավարական նշանակություն ունեցող տեղամասի կառուցումը Հորդանանի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է Al-Quds Al-Arabi թերթը:

̰
Հյուսիսային Կորեայի դեպքում «Լիբիայի մոդելը» չի կիրառվի. Դոնալդ Թրամփ

13:01 18.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ մոտեցումը ոչ մի կապ չունի, այսպես ասած, «Լիբիայի մոդելը» կիրառելու հետ: Նրա խոսքերով՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չին Ինը շատ երջանիկ կլինի, եթե համաձայնի իրեն առաջարկվող համաձայնագրին:

̰
Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

12:53 18.05.2018

Նրա դուստր Յուլյան, որը ավելի քիչ էր վնասվել թույնից, հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլին:

̰
Պորոշենկոն ռուս գործարարների դեմ պատժամիջոցների հրամանագիր է ստորագրել

12:53 18.05.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ որոշումը ընդունվել էր երկրի Ազգային անվտանգության խորհրդի կողմից: Խորհուրդը մայիսի 2-ին ընդլայնել էր Ռուսաստանի քաղաքացիների և իրավանական անձանց վերաբերող պատժամիջոցների ցանկում ընդգրկվածների ցուցակը: Բացի դրանից երկարացվել էր նաև նախորդ տարիներին սահմանափակող միջոցների գործողության ժամկետը:

Ըստ հաղորդագրության՝ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, ովքեր «մասնակցություն ունեն Ուկրաինայի դեմ ինֆորմացիոն և կիբերագրեսիային»:

̰
Գերմանիայում պտտահողմ է գրանցվել. կա 2 տուժած

09:00 18.05.2018

Գերմանիայի Հյուսիսային հատվածով հզոր պտտահողմ է անցել, ինչի հետևանքով տուժել են բնակիչներ:

̰
ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2» նախագծին մասնակցող ընկերությունների նկատմամբ

08:57 18.05.2018

«Հյուսիսային հոսք-2» գազատարը, որը պետք է միացնի Ռուսաստանն ու Գերմանիան, դժգոհությունների տեղիք է տվել ԱՄՆ-ում:

̰
Ջինա Հասպելը՝ ԿՀՎ ղեկավար

08:51 18.05.2018

ԱՄՆ սենատը հաստատել է Ջինա Հասպելի թեկնածությունը ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 61-ամյա Ջինա Հասպելը կփոխարինի Մայք Պոմպեոյին, ով նշանակվեց ԱՄՆ պետքարտուղար: Ջինան հայտնի է դեռ Վիետնամի պատերազմից: Նա ակտիվ մասնակցություն ուներ, և հայտնի է դարձել «Արյունոտ Ջինա» մականվամբ:

̰
ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի կնքման ժամկետը կապ չունի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հետ. իրանագետ

16:33 17.05.2018

Ազատ առևտրի մասին ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրումը կապ չունի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սահմանման հետ:

̰
3 տարի ժամանակ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները հստակեցնելու համար

15:57 17.05.2018

«Իրանը մինչ այս ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ուներ և այդ կերպ էր համագործակցում: Այսօր արդեն Աստանայում կնքվել է ժամանակավոր պայմանագիր»,- այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

̰
ԵԱՏՄ-Իրան համագործակցությամբ կարող են հույս ունենալ, որ իրանական շուկան կբացվի Հայաստանի համար. Գոհար Իսկանդարյան

15:14 17.05.2018

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը ձեռնտու է Հայաստանին, քանի որ մենք տարիներ շարունակ հայտարարում էինք, որ լինելով դրացի երկիր՝ Իրանը պետք է որոշակի ապրանքների նկատմամբ իջեցված հարկեր դնի, որպեսզի Հայաստանը կարողանա մուտք գործել ԻԻՀ շուկա: Սակայն մինչ այժմ դա անարդյունավետ էր: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
«Այսօր մենք ունենք մի իրողություն, երբ ինտեգրված լինելով ԵԱՏՄ-ի մեջ, Իրանը ևս ինտեգրված լինելով մենք կարող ենք շատ լավ առևտրաշրջանառություն իրականացնել: Իրանի և Հայաստանի սահմանին արդեն գոյություն ունի ազատ առևտրի շուկան, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ոլորտում կարողանանք լավագույնս համագործակցել: Ինչ վերաբերում է Հայաստան- Իրան համագործակցությանը, ապա անցյալ տարի մեր առևտրաշրջանառությունը կազմել է 260 մլն, և հիմա տնտեսագետները փաստում են, որ 3 անգամ կբազմապատկվի սա: Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը արդյունավետ կլինի Հայաստանի համար, այն առումով, որ իրանական շուկան կբացվի, և մենք կարող ենք մտնել իրանական շուկա»,-ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

̰
Ռազմավարական համագործակցության նոր դարաշրջան. Սպիտակ տունը Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպման մասին

11:50 17.05.2018

Նոր դարաշրջան ԱՄՆ-ի և Ուզբեկստանի հարաբերություններում: Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևին:

̰
2000 մարդ է տարհանվել Ուդմուրդիայում զինանոցի հրեդհի պատճառով

09:25 17.05.2018

Ռուսաստանում՝ զորամասի զինանոցում տեղի ունեցած պայթյունների պատճառով ավելի քան 2000 մարդ է տարհանվել: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի կազմի մեջ մտնող Ուդմուրտիայի Հանրապետության Պուգաչևո բնակավայրի մոտակայքում գտնվող նախկին զորամասի տարածքում: Արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել:

̰
Սիրիական բանակը 1200 քկմ տարածք է ազատագրել Հոմսում

09:07 17.05.2018

Քաղաքում բարձրացվել է սիրիական պետական դրոշը: Մինչ այժմ այն գտնվում էր հակակառավարական ուժերից Սիրիայի ազատ բանակի ձեռքում: Լրատվամիջոցները նշում են, որ սիրիական բանակի մուտքը քաղաք մեծ ոգևորությամբ է ընդունվել:

̰
ԿԸՀ-Ն նիստ է գումարել

11:06 16.05.2018

ԿԸՀ-Ն նիստ է գումարել, որտեղ մանդատներ կտրվեն ԵԼՔ խմբակցության այն անդամներին, որոնք կփոխարինեն խորհրդարանից գործադիր գնացած պատգամավորներին:

̰
Քաղաքապետարանի ցուցարարները գնացել են Բ-26

10:55 16.05.2018

Քաղաքապետարանի ցուցարարները գնացել են Բ-26

̰
ԱԺ տնտեսական հանձնաժողովը նիստ է գումարում

10:30 16.05.2018

ԱԺ -ը անցել է իր բնականոն աշխատանքին:

̰
Պուտինը, КамАЗ-ի ղեկին նստած, անցել է Կերչի կամուրջը

16:52 15.05.2018

Ավարտվել են Ղրիմի կամրջի կառուցման աշխատանքները: Բացման արարողությանը ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա առաջինն է անցել կամրջով՝ «КамАЗ»-ի ղեկին նստած: Հենց նրա քշած բեռնատարն է առաջնորդել մեքենաների շարասյունը: Դրանով նրանք փորձարկել են կամրջի ամրությունը: Ճանապարհի բացման ժամանակ անվտանգությունը ապահովել են ԱԻՆ-ի մոտ 600 աշխատակիցներ:

̰
ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան բարձր մակարդակի նոր բանակցություններ կանցկացնեն

11:58 15.05.2018

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան բարձր մակարդակի նոր բանակցություններ կանցկացնեն մայիսի 16-ին: Այդ ժամանակ պետք է քննարկվեն հետագա այն քայլերը, որոնք անհրաժեշտ Է ձեռնարկել երկու երկրների ղեկավարների միջեւ ապրիլի 27-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում:

̰
Մելանիան լավ է զգում. Դոնալդ Թրամփ

11:02 15.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե առողջական ինչ վիճակում է կինը վիրահատությունից հետո: Երիկամների վիրահատությունը հաջող է անցել,- ասել է Թրամփը թվիթերյան իր էջում:

̰
Անկարան հետ է կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին

10:52 15.05.2018

Գազայում բախումների պատճառով պաշտոնական Անկարան որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

̰
Սիրիայի հրադադարի երաշխավորները կշարունակեն պայքարը Ջաբհաթ Ալ-Նուսրայի դեմ

10:34 15.05.2018

Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համաձայնել են, որ պետք է շարունակվի պայքարը Ջաբհաթ Ալ-Նուսրա ռազմական խմբավորման դեմ:

̰
59 զոհ.  Գազայի հատվածում բախումներն ավելի են սրվել

10:13 15.05.2018

ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ նոր արյունահեղության պատճառ է դարձել: Գազայի հատվածում իսրայելցի իրավապահների և պաղեստինցի ցուցարարների բախման հետևանքով 59 պաղեստինցի է զոհվել, 2700 մարդ դիմել է բուժօգնության: Իսրայելական կողմից վիրավոր չկա: Իրավապաշտպանները մեղադրանքներ են հնչեցրել իսրայելական կողմի հասցեին ցուցարարների նկատմամբ մարտական զենք կիրառելու համար:

̰
Իրանում սպառնացել են հողին հավասարեցնել Թել Ավիվն ու Հայֆան

18:00 11.05.2018

«Եթե Իսրայելը խոհեմ չգործի, ապա Թել Ավիվը և Հայֆան հողին կհավասարեցվեն»,- հայտարարել է Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին:

̰
Թրամփը նամակ է գրել Պարսից ծոցի իր դաշնակիցներին. Ալի Խամենեի

16:26 11.05.2018

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին ուղղված նամակների մասին:

̰
Նիկոլ Փաշինյանի հայտարարության թուրքավարի արձագանքը

16:23 11.05.2018

Եվ այդ հայտարարության մեջ թուրքական մտածողությանը հատուկ այսպիսի ձևակերպումներ է տվել, թե «Նախ տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության հանդեպ ունեցած սխալ դիրքորոշումներից հրաժարվի․․․ Եթե այդ ամենից հրաժարվի ու ցանկանա նոր էջ բացել՝ մենք կուսումնասիրենք հարցի մանրամասներն ու համարժեք պատասխան կտանք»: Ապա ավելացրել, թե իբր իրենք ոչ մեկի ու հատկապես իրենց հարևանների հետ թշնամանքի մեջ լինել չեն ցանկանում:

̰
Իրանը «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է օգտագործել իսրայական դիրքերին հարվածելիս. ՑԱԽԱԼ

14:56 11.05.2018

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրանցի զինվորականներն Իսրայելի տարածքը հրթիռակոծելու համար օգտագործել են խորհրդային արտադրության «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը:

̰
Գուտերեշը կոչ է արել դադարեցնել Իսրայելի մասնակցությամբ թշնամական գործողությունները

14:32 11.05.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անմիջապես դադարեցնել «բոլոր թշնամական գործողությունները» Մերձավոր Արևելքում:

̰
Իրանական գործարքից դուրս գալը Թուրքիան քննարկել է ՌԴ-ի և Իրանի հետ

13:15 11.05.2018

Մայիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ:

̰
Նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել 100 դոլարի

12:40 11.05.2018

Առաջիկա մեկ տարվա ընթացքում նավթի մեկ բարելի գինը կհասնի մոտ 100 դոլարի:

̰
Հեղեղումներ Գերմանիայում

12:32 11.05.2018

Եվրոպայում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել: Համբուրգից ոչ շատ հեռու գտնվող Բերգեդորֆ քաղաքում հեղեղումների հետևանքով քաոսային իրավիճակ է:

̰
BACK_TO_TOP