13:24 15.06.2018
Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը հայտարարել է, որ Թրամփի և նրա հիմնադրամի դեմ հայց է ներկայացրել: Հայցի հիմքը, ըստ նրա, օրենքի մասշտաբային և համակարգային խախտումներն են: Անդերվուդը նշել է, որ բարեգործական հիմնադրամը զբաղվել է քաղաքական ապօրինի համակարգմամբ: Դա արվել է 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների համատեքստում: Հայցով նպատակ է դրվել լուծարել հիմնադրամը: Հայցում հիշատակված են […]
11:21 15.06.2018
Մակեդոնիայում արդեն երկրորդ օրն է բողոքի ցույցեր են անցկացվում՝ կապված երկրի անվանափոխության դեմ: Ազգայնականները բողոքի ցույցերն անցկացնում են խորհրդարանի շենքի մոտ: Ցույցերն սկսվեցին այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Զորան Զաևը հայտարարեց, որ Հունաստանի հետ համաձայնության են եկել փոխել երկրի անունը՝ այն անվանելով Հյուսիսային Մակեդոնիա: Դա պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով: Այդ որոշումը կայացվել […]
16:17 14.06.2018
Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայում անցած տարվա ընթացքում երկու հարձակում է տեղի ունեցել արգելված նյարդապարալիտիկ նյութի և քլորի կիրառմամբ: Ըստ կազմակերպության՝ այդ նյութերը կիրառվել են 2017 թվականի մարտի 24-ին Լաթամնե քաղաքում, սակայն առայժմ չի հաղորդվում, թե հատկապես ում կողմից: Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է օգտագործել, […]
12:15 14.06.2018
Վրաստանի վարչապետի հրաժարականից հետո երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է հրապարակել` կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման վերաբերյալ:Սա նշանակում է, որ կառավարությունը նույն կազմով կշարունակի աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է պաշտոնաթող լինելու որոշման մասին: Վրաստանի Սահմանադրությանը համաձայն՝ վարչապետի պաշտոնաթողությանը հաջորդում Է կառավարության հրաժարականը: Դրանից հետո` յոթնօրյա ժամկետում, […]
18:16 08.06.2018
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարեկամության առաջին շքանշանը հանձնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտնել է, որ նախագահ Պուտինին այդ շքանշանն առաջինն է հանձնվում Չինաստանում պետական վաստակի համար պարգևատրման համակարգի ստեղծումից հետո: Ցզինպինը մասնավորապես ասել է. «Նախագահ Պուտինը, որպես համաշխարհային ազդեցություն ունեցող մեծ տերության ղեկավար, ներկայիս ռուս-չինական հարաբերությունների հիմնադիրն է և միշտ դրանց զարգացումը […]
17:01 08.06.2018
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ներկա պահին չի կարող ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունը: Թուրքական Hurriyet պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին գերատեսչության ղեկավարը հայտնել է SVT շվեդական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Սրանով հանդերձ՝ Շվեդիայի արտգործնախարարը նշել է, որ ցեղասպանության ճանաչումն ապագայում բացառված չէ:
12:19 08.06.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն անձամբ իրեն հավաստիացրել է, որ պատրաստ է ապամիջուկայնացման: Ըստ Պոմպեոյի՝ նա հասկանում է, որ Միացյալ նահանգները այլևս չի կարող վարվել նույնկերպ, ինչպես առաջ: Պոմպեոն հույս է հայտնել, որ Սինգապուրում կայանալիք Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպման արդյունքը կլինի Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը: Նրա խոսքով՝ […]
14:23 07.06.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն մասին, թե ինչպես կարող է Արցախը վերադառնալ բանակցությունների սեղան: Նա այդ մասին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: նա պատասխանել է «Նովոյե վրեմյա» թերթի լրագրողի հարցին: Լրագրողի հարցրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին ռեզոնանսային հայտարարություն […]
12:37 07.06.2018
Մոսկվայում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա, մասնավորապես գրել է, որ հանդիպումն սկսվել է: https://www.facebook.com/photo.php?fbid=10156436805744839&set=a.428752324838.204006.685014838&type=3&theater Ի դեպ, ժամը 13։00-ին նախատեսված է երկու արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
12:11 07.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը հայտարարել է, որ Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը բառացիորեն «ձեռք ու ոտք է ընկել»՝ խնդրելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպումն իրականացնել: Ռուդի Գիլիանիի խոսքերը մեջբերել է «The Wall Street Journal»-ը: Նա, մասնավորապես, ասել է, որ Կիմ Չեն Ինն սկզբում ասել է, թե իրենք միջուկային պատերազմ կսկսեն և կհաղթեն ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ից […]
16:13 06.06.2018
2018թ հունիսի 6-ից «Яндекс»-ը Հայաստանում գործարկեց «Музыка» հավելվածը: Այժմ նաև հայաստանյան օգտատերերը կարող են լսել միլլիոնավոր երաժշտական կատարումներ և ստանալ անձնական երաժշտական խորհրդակցություն ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ համակարգչով: Ավելին, iOS և Android համակարգերի հավելվածներում առանց ինտերնետի երաժշտություն լսելու համար հարկավոր վճարովի բաժանորդագրվել: Հավելվածը գործարկելուց առաջ ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Ընդ որում, «Яндекс.Музыка»-ի խմբագրությունը […]
15:23 06.06.2018
Արցախի՝ արդեն նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը ասուլիս է տալիս։ https://www.facebook.com/Artsakhpress.am/videos/1297867177015609/?hc_ref=ARRiZ7hJKFVNMIT0Mz_IXMqviV3Xs74l7zoyDXfalFuUCnilWp04QCCe_VW9fn5mtto
14:55 05.06.2018
Սեքս-սկանդալի համար Քլինթոնը ներողություն չի խնդրել Մոնիկա Լևինսկիից: Այդ մասին ԱՄՆ 42-րդ նախագահը հայտնել է NBC-ին տված հարցազրույցում: Քլինթոնը նշել է, որ 20 տարի առաջ տեղի ունեցածից հետո երբեք չի խոսել այդ կնոջ հետ: Ես հրապարակավ հայտարարել եմ, և ոչ մեկ անգամ, որ ցավում եմ»,- ասել է Քլինթոնը: Բայց ավելացրել է, որ անհրաժեշտ չի համարում Լևինսկիից […]
12:27 05.06.2018
Ավստրիական ORF հեռուստաընկերության մեկնաբան Արմին Վոլֆը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լրագրողն այսպիսի հարց է ուղղել. «18 տարի Դուք կամ նախագահ եք, կամ վարչապետ: Ոմանք ասում են, որ երկիրը, որը ժողովրդավարության ճանապարհին էր, ավտորիտար համակարգի եք վերածել, որ Դուք, այսպես ասած, «ցար» եք: Դա ճի՞շտ է»: Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]
11:30 05.06.2018
ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանին ադրբեջանական պատվիրակությունը կներկայանա թարմացված կազմով։ Պատճառը ադրբեջանցի պատվիրակների շուրջ կոռուպցիոն սկանդալի բացահայտումներն են: Մասնավորապես, դեռ այս տարվա հունվարին հեռացան ադրբեջանցի երկու պատվիրակներ՝ Էլխան Սուլեյմանովն ու Մուսլիմ Մամեդովը: Նրանց շուրջ աղմուկից շատ չանցած՝ այս տարվա մայիսին կոռուպցիոներների ցանկում ավելացավ նաև ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի անունը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովը մայիսի […]
11:04 05.06.2018
Սուրճի «Starbucks» համաշխարհային ցանցի գործադիր տնօրեն Հովարդ Շուլցը հայտարարել է իր հրաժարականի մասին: Պաշտոնապես նա կհեռանա հունիսի 26-ին: Դրանով հանդերձ նա կպահպանի գլխավոր գործադիր տնօրենի պատվավոր կոչումը: Նրան կփոխարինի հանրախանութների JC Penney ցանցի նախկին տնօրենը: Շուլցի հեռանալուն զուգահեռ սկսել են շշուկներ տարածվել այն մասին, որ նա քաղաքական հավականություններ ունի: Շատերը կարծում են, որ Բարաք Օբամայի […]
18:36 01.06.2018
Ռուսական RT հեռուստաընկերության թղթակից Իլյա Պետրենկոն 1.5 ժամ եղել է Կիմ Չեն Ինի նստավայրում և ներսից նկարահանել այն: Պետրենկոյի պատմելով՝ սկզբում իրենց տարել են հյուրանոց, խուզարկել, վերցրել են կապի բոլոր միջոցները՝ այդ թվում հեռախոսը: Ապա լրագրողներին նստեցրել են միկրոավտոբուս՝ առանց բացատրելու, թե ուր են գնում: Ապա լրագրողներին դիմավորել է ղեկավարի քույրը, որն իրեն տանտիրուհու պես […]
17:41 01.06.2018
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունը ոչ մի դեպքում չի կարող փոխանցվել մեկ այլ քաղաքական ուժի ձեռքը: Էրդողանի կարծիքով՝ Թուրքիայի ընդդիմությունը չի կարողանա ղեկավարել երկիրն ու դրա համար բավականաչափ փորձ չունի։ «Մենք ոչ մի դեպքում չենք կարող հանձնել երկիրն ուժերի, որոնք ղեկավարման բավականաչափ փորձ չունեն ու […]
15:44 01.06.2018
Այս տարի Եվրոպա ժամանած ներգաղթյալների և փախստականների թիվը գերազանցել է 32 հազարը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը: Մասնավորապես, նրա խոսքերով՝ Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ 2018 թվականի առաջին 150 օրվա ընթացքում ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել 32 հազար 80 ներգաղթյալ ու փախստական: 2017 թվականի նույն […]
13:58 01.06.2018
«Երկու տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը կագնեցին լայնամասշտաբ պատերազմի եզրագծին: Հայասատնում կատարված քաղաքական նոր փոփոխությունները նոր հնարավորութուններ ու նոր մարտահրավերներ են ստեղծել երկու կողմերի համար»,- անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ գրել է Լոնդոնի «Chatham House» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը: Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների ընթացքում Նիկոլ Փաշինյանը զգուշորեն խուսափել է […]
12:54 01.06.2018
Հույները շարունակում են բողոքել «Մակեդոնիա» պետության անվան պատճառով: Հունաստանի Մակեդոնիա երկրամասի 13 քաղաքներում ցույցեր են կազմակերպվելու: Այս երկրամասը սահմանակից է Մակեդոնիա պետությանը։ Հայտնի է, որ Հունաստանը Մակեդոնիայի հետ երկար տարիներ բանակցում է «Մակեդոնիա» անվան շուրջ: Հաղորդվում է, որ համաձայնությունն արդեն մոտ է, և նախկինում Հարավսլավիայի մաս կազմող պետության անվանումը կլինի «Վերին Մակեդոնիա» կամ «Նոր Մակեդոնիա»։
11:20 01.06.2018
Այսօր մեկնարկում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: Համաձայնագիրը ստորագրվեց 2017 թ-ի նոյեմբերի 24-ին: Այդ մասին այսօր գրառում է կատարել ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10156422243764839&set=a.428752324838.204006.685014838&type=3&theater 2017-ի նոյեմբերին Բրյուսելում համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի […]
13:35 31.05.2018
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցն են ունեցել: ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր: Քննարկվել է նաև Ուկրաինայի և Սիրիայի պատերազմական իրավիճակը: Ուկրաինայի խնդրում կողմերը քննարկել են 2015 թվականի Մինսկի համաձայնագրի շրջանակում Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու խնդիրը: Պետքարտուղարության խոսնակի հաղորդմամբ՝ Պոմպեոն վերահաստատել է, որ Վաշինգտոնը […]
13:18 31.05.2018
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ եթե արտաքին միջամտությունը չլինի, ապա մեկ տարի էլ չի տևի Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար: Նա այդ մասին ասել է Դամասկոսում «Russia Today»-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ պատերազմը լավագույն ընտրությունը չէ, սակայն երբեմն ստիպված ես լինում այդ ընտրությունը կատարել, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, «Ալ-Քաիդա»-ին կամ «Իսլամական […]
11:25 31.05.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեային առաջարկել է հստակեցնել, թե ԱՄՆ-ի կողմից որ երաշխիքներ են բավարար պայմանավորվածությունների համար: Փհենյանում իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ իրավունք չի վերապահում միջամտել Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, սակայն պատրաստ է ողջունել կորեական հարցի կարգավորման կոնկրետ պայմանավորվածությունները, որոնք կհամապատասխանեն բոլոր երկրների շահերին: Նա […]
10:01 31.05.2018
ՄԱԿ-ում քննարկվել է Գազայից Իսրայելի նկատմամբ հրթիռակոծության հարցը: Մասնավորապես Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը դատապարտել է Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակուծությունը: Նա Անվտանգության խորհրդին է դիմել Երուսաղեմից տեսակոնֆերանսի միջոցով: Նա ասել է, որ նման հարվածները անընդունելի են: Քաղաքացիական բնակչության հանդեպ hրթիռներ ու ականներ արձակելն ոչ մի պարագայում չի կարող արդարացվել: Դա […]
09:35 31.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկյան շուուբիզնեսի աստղ հայազգի Քիմ Քարդաշյանին: Այդ մասին հայտնել է անձամբ Դոնալդ Թրամփը՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նա մասնավորապես գրել է. «Ես այսօր հրաշալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսել ենք բանտային բարեփոխումների և դատավճիռների կայացման մասին»: Ավելի վաղ հաղորդվել էր,ո ր Թրամփն ու Քարդաշյանը պետք է հանդիպեն […]
21:33 30.05.2018
Կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի Վրաստան կատարած այցի արդյունքներին: Նա մասնավորապես գրել է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան […]