TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Ինչպիսի՞ն էր տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը 44-օրյա պատերազմի նախօրեին. Գոհար Իսկանդարյանի վերլուծությունը

22:49 08.10.2024

Ինչպիսի՞ն էր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում 2020-ին, և ինչպիսի՞ ազդեցություն այն ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում: Տարածաշրջանի երկրների առանձնահատկությունները ներկայացված են «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքում: Այս գրքի և տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը:

̰
Որքանո՞վ է հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը

21:30 01.10.2024

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միանշանակ ընդունվեց: Միաժամանակ անցյալ շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հանդիպումներում դարձյալ նշվեց հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին: Բայց որքանով են պայմանները նպաստում դրան: Այս ու այլ թեմաներ այս անգամ քննարկել ենք Ղարաբաղ Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ  Գագիկ Սաֆարյանի […]

̰
Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը. Սամվել Բաբայանի առաջարկը

17:00 28.09.2024

44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումը գործնականում շրջադարձային կետ դարձան Հայաստանի պատմության համար: Արդյո՞ք հնարավոր է եղել ամբողջությամբ վերլուծել դրա պատճառները, թողած ազդեցությունը, դժվար է ասել, բայց տարածաշրջանում պատերազմի վտանգը դեռ չի անցել: Միաժամանակ Հարավային Կովկասը դարձել է մի վայր, որտեղ խաչվում են տարբեր շահեր: Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է […]

̰
Տեքստից ձայն. SHANTNEWS-ը կիրառում է արհեստական բանականության գործիքները

21:47 26.09.2024

Տեխնոլոգիան ու դրա հետ կապված նորարարությունները հիմնովին փոխում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ մեդիան։ Արհեստական բանականության կիրառմամբ ծրագիր է իրականացվում shantnews.am կայքում «Շանթ» ՀԸ-ի և «Վիրտուալ սոլուշընս» ընկերության համագործակցությամբ: Այդ մասին տեղեկությունները ներկայացրել է «Վիրտուալ սոլուշընս» ընկերության տնօրեն Ղևոնդ Ղազարյանը: Հայերեն տեքստի փողակերպում ձայնի կարող եք կատարել Armenain text to speach կայքի […]

̰
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը 15 տարեկան է

11:22 24.09.2024

Ճիշտ 15 տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ հիմնվեց Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը: Նպատակը հստակ էր՝ կադրեր պատրաստել Արտաքին գործերի նախարարության համակարգի համար: Տարիների ընթացքում ձևավորվեց մի միջավայր, որը հնարավորություն տվեց ընդլայնել ծրագրերը և կարևոր ներդրում ունենալ Հայաստանի դիվանագիտական ոլորտում: Ինչո՞վ է առանձնահատուկ դպրոցը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը՝ […]

̰
Մյուռոնօրհնեք և Մայր Տաճարի վերաօծում. Հայ առաքելական Եկեղեցու Սրբազան արարողությունները

21:16 20.09.2024

Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար հաջորդ շաբաթը կնշանավորվի երկու կարեւոր իրադարձությամբ՝ Մայր Աթոռի վերաօծմամբ եւ Մյուռոնօրհնության արարողությամբ։ Թե ինչով  են դրանք առանձնահատուկ պատմել է Մայր Աթոռի Գեւորգյան ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` «Հորիզոնում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ արդյունք ակնկալել, եթե Նյու Յորքում հայ-ադրբեջանական հանդիպում լինի

16:40 18.09.2024

Վաշինգտոնը միշտ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին ընդառաջ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երբ նրան հարցրել էին՝ հնարավո՞ր է արդյոք հայ-ադրբեջանական հանդիպում Նյու Յորքում: Դրանից բացի, Հայաստանում էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Վերջին շրջանի գրեթե բոլոր հանդիպումներում գերակայողը Խաղաղության պայմանագրի մասին խոսակցություններն են: […]

̰
Խաղաղության պայմանագրի ամենակարևոր մասերը խոշոր պետությունների բախման կետում են. Արտակ Զաքարյան

19:08 07.09.2024

Այս շաբաթ թե՛ Երեւանից, թե՛ Բաքվից հայտարարեցին, թե խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասը համաձայնեցված է։ Օրեր առաջ ստորագրվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգը։ Այս և այլ թեմաների անդրադարձել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Արցախի ՄԻՊ

21:02 03.09.2024

Արցախի ու արցախցիների հարցը տարբեր համատեքստերում գրեթե ամենօրյա լրահոսում է: Այդ մասին խոսելու առիթ նաև սեպտեմբերի 2-ն էր. 1991թ-ի այդ օրն էր, որ Արցախն անկախություն հռչակեց: Ներկա պայմանները, սակայն, ստիպել են հարցերն այլ կերպ քննարկել: Ինչպե՞ս, ի՞նչ առաջնահերթություններ են դրված:  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պատասխանել է «Հեռանկարի» հարցերին: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Արդյո՞ք շոշափելի արդյունքներ կան ՀՀ-ի շուրջ զարգացումներում. Կարեն Սարգսյանի վերլուծությունը

20:48 31.08.2024

Հայ-ադրբեջանական հարաբերությունները և դրանց շուրջ ծավալվող իրադարձությունները գերակայող էին անգամ ամառային այս շրջանում: Ստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Նախորդող օրերին էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները քննարկվեցին ամենատարբեր մակարդակներում: Բայց արդյո՞ք նկատելի են շոշափելի արդյունքներ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Արցախի մշակութային ժառանգությունը՝ ոչնչացման վտանգի առջև. Ռոբերտ Ղազարյանի հարցազրույցը

20:43 30.08.2024

Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում. այսպես է կոչվում գիտաժողովը, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում: Թե ինչ առաջնահերթություններ են դրված գիտաժողովի օրակարգում և ինչ հարցեր են շոշափվում, քննարկել ենք «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի հետ:

̰
Տաքսիները պարտավոր են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել. ՊԵԿ-ը պատասխանում է հարցերին

19:53 24.08.2024

Սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդները պարտավոր են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել: Այս որոշումը շատ հարցեր առաջացրեց: Հենց այդ հարցերի պատասխաններին անդրադարձել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Անկախանալու որոշում. ստիպված քա՞յլ, թե՞ գիտակցաբար կատարված ընտրություն

13:16 24.08.2024

34 տարի առաջ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեր պետությունը ստացավ իր ծննդյան վկայականը, որը մեկ տարի անց փոխարինվեց անձնագրով: Հասարակական ու պետական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Ազատ Արշակյանը և Դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Արամ Սարգսյանը 1990-ին ընդդիմախոս էին: Նրանք բանավիճել են անկախացման շրջանում մեր թույլ տված սխալների […]

̰
Ադրբեջանի հռետորաբանությունը, Պուտինի այցը Բաքու.  Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունը

21:43 19.08.2024

Վերջին օրերին Ադրբեջանը դարձյալ ապատեղեկություն է տարածում Հայաստանի վերաբերյալ: Միաժամանակ Ադրբեջանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի՞նչ նշանակություն ունեն Ադրբեջանի գործողություններն ու Պուտինի այցը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Արցախում Ադրբեջանը վերացնում է բնակավայրերը. Հայկուհի Մուրադյանի հարցազրույցը

20:13 17.08.2024

Այս շաբաթ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեց, որ Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Այն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հետևանքով։ Պաշտպանի գրասենյակը նաև արբանյակային լուսանկարներ էր հրապարակել: Բայց սա միակ դեպքը չէ: Այդ մասին առավել մանրամասն անդրադարձել է  Monument Watch ծրագրի գործառնական պատասխանատու, «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան  Հայկուհի […]

̰
Իրան-Իսրայել դիմակայությունը՝ մարտահրավեր Հայաստանի համար. Վահրամ Պետրոսյանի հարցազրույցը

21:37 16.08.2024

Իրան-Իսրայել վերջին զարգացումները նոր լարվածությունների և նոր հաշվարկների տեղիք տվեցին: Ի վերջո ի՞նչ սցենարներ են հնարավոր: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում:

̰
Ինչո՞վ են առանձնանում ՀՀ-ի շուրջ զարգացումները. Լևոն Զուրաբյանի հարցազրույցը

19:25 13.08.2024

Նախորդ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: Այդ մասին նախ հայտարարություն էր արել Բաքուն, ապա, հաստատեց Երևանը: Անկախ դրանից, չնայած ամառային այս ժամանակահատվածին, արտաքին քաղաքական առումով պասիվ չեն Հայաստանի շուրջ զարգացումները: Ինչո՞վ են դրանք արտահայտվում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն […]

̰
Ի՞նչ սպասել Երևանի ու Անկարայի վերսկսված բանակցություններից. Հեռանկար-բանավեճ

20:50 10.08.2024

Անցած շաբաթ հայ-թուրքական սահմանին կայացավ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Թեև կայացրած կոնկրետ որևե որոշման մասին հանդիպման ավարտից հետո չի հայտարարվել, երկխոսության վերսկսումը այս ձևաչափով ինքնին շատ բան է նշանակում: Ի՞նչ արժե սպասել Երևանի ու Անկարայի միջև վերսկսված բանակցություններից: Այս հարցի շուրջ այսօր բանավիճել […]

̰
Ի՞նչ սպասել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից

22:15 29.07.2024

Հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կհանդիպեն հայ-թուրքական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները: Սա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի՝ այս ձևաչափում արդեն 5-րդ հանդիպումն է: Այս ընթացքում Թուրքիայից էլ բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որոնք վերաբերում են հայկական թեմաներին: Այս ու այլ հարցերի անդրադարձել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Բաքուն դժգոհ է Օլիմպիական խաղերի բացման արարողության ֆրանսիացիների լուսաբանումից

21:39 29.07.2024

Բաքվում հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայի դեմ բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտեին: Պատճառը ֆրանսիական հեռուստաընկերությունում հայամետ ու հակաադրբեջանական մեկնաբանություններն են, որոնք, իբր, հնչել են Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: Թեման մանրամասնել է Արտյոմ Երկանյանը:

̰
Հարիսի ու Թրամփի պատկերացրած Ամերիկան. ինչո՞վ են տարբերվում պատկերացումները

22:44 27.07.2024

Ջո Բայդենը բացատրեց նախագահական մրցավազքից դուրս գալու իր որոշումը: Քամալա Հարիսն էլ ամրապնդում է իր դիրքերը: Բայց վերլուծաբանները դեռ դժվարանում են կանխատեսումներ անել: Ինչպիսի՞ առանձահատկություններ ունի ամերիկյան քաղաքականությունը: Այս ու այլ հարցերի պատասխանել է «ԱՊՐԻ-ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Բենյամին Պողոսյանը:

̰
Ի՞նչն է «անհանգստացրել»  ադրբեջանցիներին Ռուբեն Գալչյանի գրքում

22:15 27.07.2024

Հայկական թեմաներով ստահոդ տեղեկությունները ադրբեջանական լրատվամիջոցների գրեթե ամենօրյա լրահոսում են։ Բայց այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում քարտեզագետ Ռուբեն Գալչյանն է եղել, իսկ առիթը՝ այն գիրքը, որում քարտեզագետը հիմնավորում, փաստականորեն ապացուցում է ադրբեջանական կեղծիքները։ Այդ կեղծիքներին եւ այլ հարցերին անդրադարձել է Ռուբեն Գալչյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդին նոր խոստումներ է տալիս հայերին

13:55 24.07.2024

ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը կրկին հայամետ հայտարարությամբ է հանդես եկել: Նա խոստացել է ընտրվելու դեպքում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Արցախյան խնդրի արդար լուծմանը հասնելու համար: Սոցհարցումները ցույց են տվել, որ նրան կողմ է արտահայտվել հարցվածների մինչև 17 տոկոսը, ինչը աննախադեպ է անկախ թեկնածուի համար: Եվ նրա մասնակցությունը կարող է վճռորոշ դառնալ նախագահական […]

̰
Ի՞նչ հարց է փորձում լուծել Ադրբեջանը՝ սուտ տեղեկություններ տարածելով

21:40 23.07.2024

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ հերթական հայտարարությունների ֆոնին Հայաստանը դարձյալ հաստատեց, որ պատրաստ է հետաքննության մեխանիզմ ստեղծել: Միաժամանակ Ադրբեջանի կողմից շարունակում են պահանջներ հնչեցվել Հայաստանի հասցեին: Այս և այլ հարցերը քննարկվել են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ չհանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները. ամփոփում է Աղասի Ենոքյանը

21:55 20.07.2024

Այս շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում Միացյալ Թագավորությունում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումն էր: Բայց դրա տապալման մեջ Երևանն ու Բաքուն իրար մեղադրեցին: Գործնականում ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում: Այս և այլ հարցերի անդրադարձել է  միջազգայնագետ Աղասի Ենոքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս նախընտրական կրակոցը կփոխի ամերիկյան քաղաքականությունը

21:05 16.07.2024

Շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ կապված միջադեպը մեծ քննարկումների տեղիք տվեց թե՛ Միացյալ նահագներում, թե՛ դրանից դուրս: Ինչպե՞ս այս ամենը կազդի ԱՄՆ քաղաքականության վրա եւ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Այս ու այլ թեմաներ քաղաքագետ Գոռ Պետրոսյանի մեկնաբանությամբ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:    

̰
Հայաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին. ծուղա՞կ, թե փրկօղակ

19:11 13.07.2024

Վաշինգտոնում ավարտել է աշխատանքը ՆԱՏO-ի գագաթնաժողովը: Դրան մասնակցել է նաև Հայաստանը՝ որպես դաշինքի գործընկեր: Մեր երկիրը շարունակում է զարգացնել համագործակցությունը ՆԱՏO-ի հետ՝ ՀԱՊԿ-ում իր դերի նվազեցմանը զուգահեռ: Դա լա՞վ է, թե վատ: Այս թեման քննարկել են անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը և դիվանագետ, Նիդերլանդներում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

̰
Միրզոյան- Բլինքեն-Բայրամով. ո՞րն է եռակողմ հանդիպման գլխավոր արդյունքը

18:47 13.07.2024

Այս շաբաթը Վաշինգոնում տեղի ունեցավ Միրզոյան- Բլինքեն- Բայրամով հանդիպումը: Դրանից հետո տարածված հաղորդագրությունը շատ համեստ էր: Ի վերջո, ինչո՞վ առանձնացավ այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Զսպող ո՞ւժ, թե հրահրող. ի՞նչ դերակատարում ունի Ռուսաստանը

15:40 06.07.2024

Ռուսաստանը հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել Ադրբեջանին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այս արտահայտությունը բուռն արձագանք առաջացրեց հատկապես Ռուսաստանում: Մոսկվայից անգամ վիրավորանքներով պատասխանեցին: Փաստն այժմ այն է, որ Արցախը հիմա Ադրբեջանի լիակատար վերահսկողության ներքո է՝ առանց հայերի: Ի՞նչ ազդեցություն ունի Ռուսաստանը Արցախի ու ոչ միայն Արցախի հարցում: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են ներկայացրել […]

̰
Սահմանազատում, ՆԱՏՕ-ի հետ կապեր, աշխարհաքաղաքական խնդիրներ. Հայկ Մամիջանյանի հարցազրույցը

19:19 04.07.2024

Հայաստանում է ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովը, որի հետ հանդիպել են նաև ԱԺ քաղաքական ուժերը։ Այդ հանդիպմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Միաժամանակ գործընթացներ ընթանում են նաև հայ-ադրբեջանական տիրույթում: Այս և այլ հարցեր Հեռանկարի տաղավարում քննարկվել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP