18:34 04.07.2018
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել, հիմնադրամի անվամբ բացված վարկային գծի բանկային քարտից կատարել են վճարումներ, այդ թվում՝ Ա. Վարդանյանի անձնական կարիքների համար, որոնք սահմանված ժամկետում իր իսկ միջոցներից վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին, ու ոչ հիմա, այլ հենց […]
10:56 03.07.2018
Թաիլանդում ողջ-առողջ են գտել քարանձավում կորած բոլոր 12 դեռահասներին: Նրանք կորած էին համարվում արդեն 9 օր: Խոսքը դեռահասների ֆուտբոլային թիմի մասին է։ Դեռահասներն իրենց մարզչի հետ միասին անհետացել էին քարանձավում: Նրանց առաջինը հայտնաբերել են բրիտանացի երեք դայվերներ: Նրանցից մեկի մոտ տեսախցիկ է եղել, որով նկարահանել են իրենց հանդիպման պահը: Դրանից հետո փրկարարական խումբը երկու տարբերակ […]
13:22 30.06.2018
էստոնիայում ԱՄՆ դեսպանը Ջեյմս Մելավիլը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ անհամաձայնության պատճառով հրաժարական է տալիս: Պատճառը Թրամփի՝ եվրոպական դաշնակիցների հետ ԱՄՆ նախագահի հայտարարություններն են: Այդ մասին գրել է Foreign Policy ամսագիրը: «Նախագահի համար ասել, որ ԵՄ-ն ստեղծվել է, որ շահույթ ստանա ԱՄՆ-ից և հարվածի մեր գանձարանը, իսկ ՆԱՏՕ-ն նորից վատն է, ինչպես ՆԱՖՏԱՆ, ոչ […]
15:51 29.06.2018
Մերիլենդում Capital gazette թերթի խմբագրությունում տեղի ունեցած զինված հարձակումից հրաշքով փրկված աշխատողներից մեկը թվիթերյան էջում գրառում է կատարել՝ պատմելով հարձակման ու իր ապրումների մասին: Նա թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Չկա ավելի սարսափելի բան, քան լսել, թե ինչպես են կրակում մարդկանց վրա, երբ դու սեղանի տակ նստած ես, և հետո լսել, թե ինչպես է հրաձիգը […]
12:25 29.06.2018
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգ Նավալնին, այսօր ազատ է արձակվել: Նա 3․5 տարվա ազատազրկման էր դատապարտվել «Իվ Ռոշե»-ի գործով»: Ավելի վաղ՝ Ալեքսեյ Նավալնին Ինտագրամի իր էջում գրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անօրինական է ճանաչել եղբոր դատավճիռը, իսկ ամբողջ գործը՝ կեղծ: Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին ռուսաստանյան դատարանը Օլեգ Նավալնիին մեղավոր էր ճանաչել […]
12:20 29.06.2018
Մոսկվան դեմ է արտահայտվել Քիմիական զենքի արգելման կազմակերպության սահմանած նոր մեխանիզմներին: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով` դրանք անօրինական են: Խոսքն այն մեխանիզմների մասին է, համաձայն որոնց՝ պետք է բացահայտվեն քիմիական հարձակումների համար պատասխանատու անձինք: Նոր մեխանիզմները ընդունվել են հունիսի 27-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում մեծամասնության քվեով: Նման քննարկում ծավալելու և որոշում կայացնելու անհրաժեշտություն առաջացավ […]
12:20 29.06.2018
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ու իր տարածաշրջանային դաշնակիցները պետք է ուժեղ պաշտպանական դիրքորոշում որդեգրեն Հյուսիսային Կորեայի հարցում: Նա այդ մասին ասել է Ճապոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ Ճապոնիան ԱՄՆ-ի համար մնում է տարածաշրջանային կայունության անկյունաքարը: Նա այս հավաստիացումն արել է՝ ի պատասխան Ճապոնիայի այն մտավախության, որ Թրամփի՝ […]
16:26 28.06.2018
ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը մանրամասներ է հայտնել Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին: Նրա խոսքերով՝ նախագահները կքննարկեն ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Նախկինում նման քննարկում եղել է, և նրանք նորից կքննարկեն: Ընդհանուր առմամբ կքննարկվեն նաև Ուկրաինային և Սիրիային վերաբերող հարցեր: Փոխնախագահը, սակայն, խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք անհնար է համարում Ռուսաստանի վերադարձը Մեծ […]
21:00 27.06.2018
ՄԻԵԴ վճիռներն ընդգրկված են Հայաստանի իրավական տեղեկատվական միասնական փնտրողական համակարգում՝ բոլոր նորմատիվ իրակական ակտերի, Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների որոշումների հետ միասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ կարճ ժամանակում ձեռնարկված աշխատանքների արդյունքում հնարավոր դարձավ ևս մեկ հարթակի միջոցով հասանելի դարձնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված […]
14:56 23.06.2018
ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ամերիկյան ուղղաթիռների՝ Ադրբեջանին հնարավոր վաճառքի մասին մտահոգությունը հայտնել է հայ- ամերիկյան բարեկամության խմբին: Նա մասնավորապես գրել է. «Ես իմ մտահոգությունն եմ հայտնում հրապարակված այն հաղորդագրությունների առնչությամբ, ըստ որոնց հունիսի 26-ին կայանալիք ռազմական շքերթի ժամանակ ադրբեջանական զինուժը պետք է ցուցադրի ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ: Այս տեղեկատվությունը բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ […]
11:41 23.06.2018
Բրեքզիթի պատճառով ավտոմոբիլային BMW և ֆրանսիական Airbus ավիաընկերությունները սպառնում են հեռանալ Մեծ Բրիտանիայից: Նրանք սպառնում են դուրս հանել բիզնեսը, եթե մոտակա ժամանակում Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ համաձայնության չգա դուրս գալու պայմանների շուրջ: Ընկերությունները պատրաստ են սպասել մինչև ամառվա վերջ: Հայտնի է, որ BMW-ի բրիտանական մասնաճյուղում աշխատում է 8000 մարդ, իսկ Airbus-ում՝ 14.000:
18:25 22.06.2018
Վենեսուելայի անվտանգության ուժերը հարյուրավոր կամայական սպանություններ են կատարել հանցավորության դեմ պայքարի պատրվակով։ Հաղորդել է BBC-ին։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մարմինն ասում է՝ կան հավաստի տեղեկություններ, որ անվտանգության ուժերը ներխուժում են աղքատ թաղամասեր և սպանում երիտասարդ տղամարդկանց։ Մի շարք մարդիկ էլ սպանվել են հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ղեկավար Զեիդ Ռաադ Հուսեինը ասել է, որ […]
18:16 22.06.2018
Իրանը, հնարավոր է, դուրս գա Համատեղ գործողությունների ծրագրից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արագչին՝ նշելով, որ Իրանի համբերության բաժակը արդեն լցվել է, և մոտակա շաբաթների ընթացքում Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից։ Հաղորդում է TASS լրատվական գործակալությունը։ Արագչին նաև ասել է, որ «եվրոպացիների հետ բանակցությունների հեռանկարը մնում է անորոշ» և հավելել, որ […]
18:10 22.06.2018
«Ընթացիկ տարվա մարտի վերջին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո՝ վերջին 2 ամսում, Եգիպտոսի իշխանությունները շուրջ 1 տասնյակ որոշումներ են ընդունել՝ մի շարք ապրանքատեսակների և ծառայություններւ արժեքներն ավելացնելու վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում Եգիպտոսին վերաբերող իրավիճակին է անդրադարձել արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա կանխատեսմամբ՝ Եգիպտոսում իրավիճակի սրացում է հնարավոր: Ըստ արաբագետի՝ մետրոյով երթևեկության արժեքն աճել է 250%-ով, խմելու ջրի […]
17:56 22.06.2018
Մինսկում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ԱլԳ անդամ պետությունների արտգործնախարարների լիագումար նիստի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդես եկավ ելույթով, որում, կարևորելով ԱլԳ շրջանակներում ներգրավվածությունը, ընդգծեց, որ այն շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ համագործակցության ոգին առաջ մղելու համար: «Մենք կշարունակենք հաստատակամ քայլեր ձեռնարկել մեր […]
15:04 22.06.2018
Այսօրվանից ուժի մեջ են մտնում ամերիկյան որոշ ապրանքների նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները: Դա կատարվում է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի: Ընդամենը որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ն բարձր մաքսատուրքեր սահմանեց պողպատի և ալյումինի համար: Այժմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները վերաբերելու են ԱՄՆ-ին:
14:46 22.06.2018
Ինդոնեզիայի դատարանը մահապատժի է ենթարկել իսլամական քարոզիչ Աման Աբդուրահմանին։ Նա համարվում է ԻՊ խմբավորման գաղափարական առաջնորդը և 2016-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների պատվիրատուն։ Հաղորդվում է, որ բանտում գտնվելու ընթացքում նա հանդիպումներ է կազմակերպել մարդկանց հետ, ովքեր այս տարվա մայիսին Սուրաբայա քաղաքում եկեղեցիների և ոստիկանական բաժանմունքների մոտ պայթյուններ են իրականացրել:
14:21 22.06.2018
Գվատեմալայում աղետի է ենթարկվել 55 ուսանողների փոխադրող ավտոբուսը: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ. յոթը մահացել են տեղում, ևս մեկը՝ հիվանդանոցում: 35 հոգու ծանր վնասվածքներով տեղափոխել են Սան Մարկոսի հոսպիտալ: Ավտոբուսի ուղևորները գնում էին մասնակցելու սպորտային մրցումների, ավտոբուսը 70-մետրանոց անդունդն է ընկել Սան Մարկոս մունիցիպալիտետ ուղևորության ժամանակ: Տեղում շարունակում են աշխատել փրկարարները: Տեղեկությունների համաձայն՝ վարորդը […]
13:34 22.06.2018
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի բաճկոնը խիստ քննադատությունների տեղիք է տվել: Բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Ինձ չի հետաքրքրում, իսկ ձե՞զ»: Նա այդ բաճկոնով Տեխաս է մեկնել՝ այցելելու ապօրինի ներգաղթյալներին: Մելանյա Թրամփի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հագուստի ընտրությունը թաքնված իմաստ չի ունեցել, բայց և այնպես, դա մեծ աղմուկ է […]
12:52 22.06.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մատակարարման արգելքի մասին ԱՄՆ-ի Սենատի որոշումը: Նա հայտարարել է, որ Թուրքիան 800 միլիոն դոլար է վճարել ամերիկյան «F-35» կործանիչ-ռմբակոծիչի մատակարարման համար: «Չեմ կարծում, որ կլինի այնպես, ինչպես ԱՄՆ-ի Սենատն է ցանկանում, հավատում եմ, որ պարոն Թրամփը կկանխի արգելքը»,- ասել է Էրդողանը: Նա նշել է, […]
17:03 20.06.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ րոպեներ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում: Կարկուտից տուժել են նաև հարևան Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքները: Տևողությունը եղել է մոտ 10 րոպե: Կարկուտի հարվածներն այնքան ուժգին էին, որ վնասվել են նաև տանիքները: Կարկուտը գետնին է հավասարեցրել ցանքատարածությունները, վնասել պտուղն ու […]
12:10 20.06.2018
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է առաջնագծում առկա իրավիճակին. «1. Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով: 2. Մոտ […]
11:12 20.06.2018
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմամբ: Այդ մասին գրված է ՀՀ ԱԳ նախարուրթյան ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրերը և գործունեությունը՝ ուղղված հետևողական բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ այդ նպատակին հասնելու […]
10:21 20.06.2018
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննի հետ: Այդ մասին թվիթերյան իր գրառման մեջ տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Սա նրանց առաջին հանդիպումն է, որի ժամանակ նրանք մտքեր են փոխանակել կառավարության բարեփոխման և ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտաքին քաղաքական հարցերի […]
14:31 19.06.2018
Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը, նախնական տվյալներով՝ հասել է երեքի: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր երկու զոհի՝ 18-ամյա և 29-ամյա երիտասարդների մասին: Փողոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 6 տուժած: Ձերբակալվածների մասին տեղեկություններ դեռևս չկան, և կրակոցների դրդապատճառները անհայտ են: Թերթի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի […]
11:40 19.06.2018
Արդեն երկրորդ գիշերը հարյուրավոր ցուցարարներ երթի են դուրս եկել Մակեդոնիայում։ Ազգայնականները շարունակում են բոյկոտել երկրի անվանափոխման համաձայնագիրը: Հիշեցնենք` Մակեդոնիայի և Հունաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն, Մակեդոնիան այսուհետ կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Փոխարենն, Աթենքը խոստանում է վերջ տալ Մակեդոնիայի` Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունների արգելափակմանը: Սակայն Մակեդոնիայի ազգայնականները դեմ են արտահայտվում և նույնիսկ ընթացող […]
14:16 15.06.2018
McDonald’s-ը հրաժարվում է պլաստիկե ձողիկներից: Դրանք փոխարինվելու են թղթե ձողիկներով: Սննդի ցանցը այդ փոփոխությունն անելու է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի 1․361 կետերում: Թղթե ձողիկների անցումը տեղի կունենա սեպտեմբերից: Այժմ մրցույթ է հայտարարվել, թե ով կարող է առաջարկել չափանիշներին համապատասխանող ձողիկները: McDonald’s-ը վերջինն է ցանցային այս ընկերություններից, որը հրաժարվում է պլաստիկե ձողիկներից: