21:15 29.08.2018
Միջադեպ իսրայելցի զինվորականների և լրագրողների միջև: Կադրերը հրապարակել է «Ամերիկայի ձայնը» ուղեկցող հետևյալ գրառմամբ՝ «Իսրայելական բանակի բռնի գործողությունները լրագրողների հանդեպ»: https://www.facebook.com/amerikayidzayn/videos/1196789500471916/
21:04 29.08.2018
«Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային նվիրված երկու նամականիշների մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը, Հնդկաստանի փոստի ֆիլատելիայի գծով փոխտնօրեն Շրի Աբհինավ Պրատապ Սինքխը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Առաջին […]
21:00 25.08.2018
Ռոբերտ Նազարյանը, ում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազարությունները ավարտվել են հուլիսի 26-ին, մեկնաբանել է կաշառք ստանալու մասին մեղադրանքները: Նա մասնավորապես նշել է. «Եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել։ Նա այդ մասին ասել է «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ոստիկանության հայտարարությունը ՀԾԿՀ նախկին նախագահի և յոթ անդամների կողմից […]
20:49 25.08.2018
Երկօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսօր նա Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ շրջել է Մեղրի, Քաջարան եւ Կապան համայնքներում: Այդ մասին տեղկացնում է Սյունիքի մարզպետարանը: Ըստ տարածած հաղորդագրության՝ նախարարը նախ եղել է Մեղրու բժշկական կենտրոնում, որը նորակառույց է եւ լիովին կահավորված, բայց այստեղ դեռևս ջեռուցման խնդիր կա, քանի որ բնական […]
20:28 25.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում է: Այդ մասին տեսանյութը ստորև: https://www.facebook.com/RealArtsakh/videos/2102785896717242/
20:06 25.08.2018
Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները՝ յուրաքանչյուր օր մասնակից դարձնելով տվյալ մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, ուսուցիչների։ Այս մասին գրված է Կրթության ու գիտության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Ըստ այդմ՝ օգոստոսի 25-ին, օրվա առաջին կեսին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանում, որտեղ ներկայացրել է 2018-2019 ուսումնական […]
17:06 25.08.2018
Google-ը միացրել է ինքնաոչնչացող նամակների ֆունկցիան Gmail-ի բոլոր օգտատերերի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Ըստ գործակալության՝ այժմ Gmail-ով էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելիս օգտատերերը կարող են ժամանակահտված նշել, թե երբ պետք է այն ջնջվի ստացողի էլ. փոստից։ Ժամանակահատվածը կարելի է ընտրել 1 օրից մինչև 5 տարի։ Google-ը նաև առաջարկել է օգտատերերին ֆունկցիա, […]
16:29 25.08.2018
Հրազդանում այսօր տեղի է ունեցել Արցախյան հերոսամարտում և Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա է եղել կառավարական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ: Ներկա են եղել նաև ԱԺ պատգամավորներ, մշակութային և հասարակական գործիչներ։
20:46 23.08.2018
Ռուս ֆերմեր Անդրեյ Գուսևը 500 կգ կշռող դդում է աճեցրել, ինչը ռեկորդ է համարվում: Ստարոխոդկինո գյուղում ապրող ֆերմերի դուստրը՝ Ալինան, դդմին անվանում է տվել՝ Դուսյա: Գուսևի համար նման հսկա դդում աճեցնելու դրդապատճառ է դարձել այն, որ մի ամերիկացի 400 կգ-անոց դդում է աճեցրել: Տղամարդն էլ որոշել է գերազանցել ռեկորդը:
16:11 23.08.2018
Ժնևում է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը, որտեղ այսօր հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում տեղակայված պետական ամառանոցում գումարել է անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավումը խոչընդոտող հարցեր: Նա նշել է, որ ռուս-ամերիկյան […]
10:32 22.08.2018
«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն երեկ հանդիպել է նաև «Ремдизель» ընկերության գլխավոր տնօրեն Ֆայիզ Խաֆիզովի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական նշանակության տարատեսակ բեռնատար մեքենաների ձեռքբերման, նորոգման և կատարելագործման հեռանկարները։ https://www.facebook.com/arcrun/posts/1888038114565121?__xts__[0]=68.ARCcGt2cV5Aie1fskrcEOYR7xKXR6QwpOICs_9ZXZaV-KCDFvA5gf5O2qcihmm-Ysjno5r32kSg9WqGy5_pcJ8VKmilDQHKCyBj2v3eJYpXBDWbk2BkyL-FVN4rh77lzOCIH6ofLbjuO&__tn__=-R
15:32 21.08.2018
«Կուբինկա» օդանավակայանում ավիացիայի ցուցադրական թռիչքներ են տեղի ունենում: Դրանք տեղի են ունենում «Արմիա-2018» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում: https://www.facebook.com/RTRussian/videos/vb.240228462761886/839860182870497/?type=2&theater Հիշեցնենք, որ Մոսկվայում մեկնարկել է «Արմիա 2018» ռազմատեխնիկական միջազգային ֆորումը: Գլխավոր միջոցառումները տեղի կունենան «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում, «Կուբինկա» օդանավակայանում և «Ալաբինո» զորավարժարանում: Նախատեսվում է առաջատար տեխնոլոգիաների ու զենքերի ցուցադրություն: Ֆորումին մասնակցում է զենքի ու զինամթերքի արտադրության ռուսական […]
12:44 21.08.2018
Այսoր «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում «Կալաշնիկով»-ի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
20:49 18.08.2018
«Այն, որ ասեց՝ բոլոր ոճրագործները պետք է նստեն ամբաստանյալի աթոռին, լիարժեք համամիտ եմ՝ լավ է ասված»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի մեկի գործի առնչությամբ երեկվա հայտարարությանը, թե բոլոր մարդասպաններն ու ոճրագործները պետք է «նստեն», ասել է Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Ինչ վերաբերում […]
20:15 18.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում հողեր հանձնել-չհանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Նա մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չգիտեմ, թե հողերը ազատագրելու և պահելու գործում ի՞նչ ներդրում ունի Փաշինյան Նիկոլը, բայց աշխարհն էլ փուլ գա, միևնույնն է` փաստը մնում է փաստ, որ այդ հողերը ազատագրելու […]
19:48 18.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ […]
18:10 18.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երեկվա հանրավահավաքում հնարծ նոր երգը՝ ուղեկցող երկտողով. «Բայց կարեւորը ոչ թե վարչապետն է, այլ ժողովուրդը, Քաղաքացին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2133669880286729?__xts__[0]=68.ARCffHUGxxxBpBiYv9bhdHC3UFB3LMkI9V1RoMr3y7bUKNu0C2KG_t6M8Kr2qrED3CqiizN9IBvPBkj1maKIPcHbhKxNl7McyBZB0oGqyjd4HwYWbUVQEcRmcj-CukeL75qEkhDwDIaO&__tn__=-R
21:58 16.08.2018
Անդրադառնալով մոնոպոլիաների խնդրին՝ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Համենայն դեպս՝ մոնոպոլիզացման այսպիսի աստիճան չի եղել, վառելիքը բերում էին 16-17 ընկերություն, գազը, հոսանքը բնական մենաշնորհ է: Չես կարող այլ բան անել, բայց այլ ոլորտներում որևէ մեկը մենաշնորհային իրավունք չի ունեցել, եթե խոսքը տնտեսության մեջ վերջին տարիներին մենաշնորհի ձևավորման մասին է` թող քանդեն, ով […]
21:34 16.08.2018
«Իմ դեմ հարուցված գործը եկեք չկապենք Ռուսաստանի հետ, բայց ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին: Դա ասվում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել. մեր ստրատեգիական գործընկերն է, առանց այդ գործընկերության մեր պաշտպանության հարցը վտանգի տակ […]
21:30 16.08.2018
Միացյալ Նահանգներում ավելի քան 300 լրատվամիջոց արշավ է սկսել՝ պաշտապանելու ազատ մամուլի իրավունքը: Այդ կերպ նրանք բողոք են արտահայտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: «Բոստոն Գլոբ»-ը նախորդ շաբաթ կոչ էր արել իր գործընկերներին` դատապարտել նախագահի պատերազմը լրատվամիջոցների դեմ՝ գրելով հոդվածներ` լրատվամիջոցների դեմ ուղղված նախագահի վարչակազմի քայլերի վտանգների մասին: Կոչին արձագանքել են 350 ամերիկյան լրատվամիջոցներ, նաև միջազգային լրատվամիջոցներ, […]
20:35 16.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել նաև 5-րդ և 6-րդ պահաբաժինների անտառապահներին: 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է […]
20:18 16.08.2018
Օգոստոսի 16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
20:15 16.08.2018
ԱԻՆ-ը հայտնում է, որ «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բենզատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 4 շենքի դիմաց բախվել են […]
20:12 16.08.2018
Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին: «Մենք գիտենք, որ ծառայության ընթացքում կարող են տարբեր պարգևատրումներ լինել: Բայց կոչումն, ինչ խոսք, ծառայողին էլ ավելի է պարտավորեցնում »,- ասաց ոստիկանության պետը: Շնորհավորելով ոստիկաններին` Վալերիյ Օսիպյանը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատրաստակամ ու […]
12:15 16.08.2018
Եվրամիությունը բրիտանական հետախուզությանը մեղադրում է Brexit-ի վերաբերող բանակցությունների մասին գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու ակտիվ գործունեություն ծավալելու մեջ: Այդ մասին գրել է «Դեյլի Թելեգրաֆ» թերթը՝ հղում անելով եվրոպացի չինովնիկների: Նա, մասնավորապես, ասել է, որ Լոնդոնը ԵՄ գաղտնի փաստաթղթերին տիրապետում է դրանց հրապարակումից ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Այդ հարցը մեծ անհանգստություն է առաջացրել և բարձրացվել է հուլիսի […]
10:03 16.08.2018
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարը զրկվել է գաղտնի տեղեկատվությանը հասանելիության իրավունքից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը՝ հրապարակելով Թրամփի կարգադրությունը: Ջոն Բրենանի պահվածքն ԱՄՆ նախագահն անվանել է էքսցենտրիկ: Բրենանը համարվում է Թրամփի վարչակազմի խիստ քննադատներից մեկը: Հելսինկիում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո Բրենանը Թրամփին մեղադրել էր պետական դավաճանության մեջ: Ավելին՝ նա հայտարարել […]
21:51 15.08.2018
Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև` չեզոք գոտում, հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: Ըստ հանձնաժողովի՝ «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի […]
20:45 15.08.2018
Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Բերդի բժշկական կենտրոնից, որտեղ ծանոթացել է բուժհիմնարկում իրականացվող ծառայություններին, ունեցած ցուցանիշներին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց խնդիրները, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով: Այցելություններ են եղել նաև Բերդի տարածաշրջանի գյուղական բժշկական ամբուլատորիաներ և […]
17:59 15.08.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ օգոստոսի 15-ին տեղի է ունեցել ԵՄ աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում: Հանդիպմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նախարար Զեյնալյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ արդարադատության նախարարությունը մշտապես բաց է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության համար: Նախարարի խոսքերով՝ […]
14:36 15.08.2018
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը ֆեյսբուքյան ընդարձակ գրառմամբ անդրադարձել է իրեն հասցեագրվող մեղադրանքներին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ: Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ֆարմանյանի հայտարարությունը ՄԱՍ 1 Հարգելի՛ հայրենակիցներ, Շիրակի պետական համալսարանի և հայաստանյան բուհական համայնքի հարգարժա՛ն գործընկերներ, իմ շատ սիրելի՛ ուսանողներ, օրինականության ու արդարադատության ապահովմանը կոչված հաստատությունների մեծարգո՛ […]