TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցը

22:17 15.04.2025

Օրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անթալիայի դիվանագիտական ֆորումում: Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայասատնի Սահմանադրության հարցն առաջ քաշեց: Դեռ ավելին՝ խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

23:54 12.04.2025

Վերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Հայաստան-Ադրբեջան. որո՞նք էին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ուղերձները

22:29 12.04.2025

Անթալիայում ընթացքի մեջ է դիվանագիտական ֆորումը: Դրան արդեն երրորդ անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ֆորումի շրջանակում առանձին պանելային քննարկում նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին: Դրանք քննարկվում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի՝ ֆորումում առաջ քաշած հարցերին և այլ թեմաների անդրադարձել է Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար […]

̰
Գերմանիայի նախագահի և Իրանի ԱԳ նախարարի հայաստանյան այցերի արդյունքներն է ամփոփել Հրանտ Միքայելյանը

22:34 01.04.2025

Ադրբեջանը Հայաստանին մեղադրող հերթական ապատեղեկատվությունը տարածեց: Դա այն ժամանակ էր, երբ մեր երկրում էր Գերմանիայի նախագահը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի ԱԳ նախարարը: Եվ այս ամենը տեղի է ունենում Երևանի և Բաքվի այն հայտարարություններից հետո, թե կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ […]

̰
Հայաստան-Իրան. երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների համատեքստը

23:44 25.03.2025

Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարը: Ընդհանրապես որոնք են Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ Ղևոնդյան

22:39 15.03.2025

Այս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:  

̰
ՀՀ տնտեսական համակարգը դիմակայուն է, բայց կառուցվածքային առումով՝ խոցելի. Ատոմ Մարգարյանի հարցազրույցը

22:19 11.03.2025

Ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներն այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրանից զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները, ուստի Հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի ու հնարավորությունների հարցերին: Հարցերին պատասխանել է տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
ՀՀ-ում էլիտաները սկսեցին քաղաքական կապիտալ շահել՝ գեներացնելով վախերը. Աղասի Թադևոսյան

21:00 01.03.2025

Այսօր մարտի մեկն է: Վաղուց արդեն այս ամսաթիվը ասոցացվում է ոչ միայն գարնան առաջին օրվա հետ՝ դառնալով ջրբաժան հասարակական ու քաղաքական կյանքում: Բայց նույն այդ տիրույթում նոր բաժանարար դարձավ 44-օրյա պատերազմը՝ սահման դնելով անցյալի ու ներկայի ընկալումների միջև: Այդ ընկալումների, հասարակական միջավայրի ու ուշադրության արժանի առանձնահատկություններին անդրադարձել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ […]

̰
Ինչո՞ւ է ոչ բլոկային կարգավիճակը նախընտրելի ՀՀ-ի համար. Արմինե Մարգարյանի հարցազրույցը

23:06 19.02.2025

Մյունխենյան անվտանգության համաժողովը դարձավ ամենաքննարկվածը: Սաուդյան Արաբիայում էլ մեկնարկեցին ռուս – ամերիկյան բանակցությունները: Ի՞նչ հնարավոր զարգացումներ են նախանշվում: Ինչպե՞ս դրանք կազդեն մեր տարածաշրջանի վրա: Այս ու այլ հարցերի անդչադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»:

̰
Մյունխենի ուղերձները, փոփոխվող աշխարհն ու Հայաստանը. Նարեկ Մինասյանի հարցազրույցը

21:00 15.02.2025

Այս շաբաթը շատ ակտիվ էր արտաքին քաղաքական ոլորտում։ Թերեւս, ամենակարեւոր իրադարձությունը Մյունխենի անվտանգության համաժողովն էր, որին մասնակցում է նաեւ Հայաստանը՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի մակարդակով։ Այս և Հայաստանին առնչվող շաբաթվա կարևոր թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ Նարեկ Մինասյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:  

̰
Ինչո՞վ են առանձնահատուկ ՀՀ-Հնդկաստան հարաբերությունները. Նվարդ Չալիկյանի հետ հարցազրույցը

09:37 15.02.2025

Այս շաբաթ Հնդկաստանում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները վերաբերում են ոչ միայն ռազմական ոլորտին: Ընդանրապես ինչպե՞ս են բնորոշվում դրանք: Այս ու այլ հարցերի անդրադարձել է APRI Armenia-ի գիտաշխատող Նվարդ Չալիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Բաքվի շինծու դատավարությունը, միջազգային իրավունքն ու պրակտիկան. Սիրանուշ Սահակյանի հարցազրույցը

21:00 08.02.2025

Բաքվում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը, իսկ այդ ընթացքում սահմանին հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի գերիների, պատանդների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովները։ Ի՞նչ եզրակացնել այս ամենից։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ղարաբաղյան բանակցությունների առանձնահատկությունները. Լարիսա Ալավերդյան

20:31 04.02.2025

Այս տարի՝ հենց այս ամսին, լրանում է Ղարաբաղյան շարժման 37-րդ տարին։ Այդ ժամանակահատվածը առանձնացավ բազմաթիվ շրջադարձերով։ Հենց այդ շրջադարձերի համատեքստում նաեւ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների այն տարբեր փուլերն են, որոնք վերջին շրջանում քննարկման առարկա դարձան։ Երբ այժմ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործընթացներ են, իրադարձությունների ընդհանուր համատեքստը հասկանալու համար ուշադրության են արժանանում տարբեր իրողություններ։ Հենց այս […]

̰
Մեղրիի տարբերակը. ի՞նչն ուշադրություն գրավեց Պետքարտուղարության փաստաթղթերում

21:00 01.02.2025

Այս շաբաթ առավել ակտիվ դարձավ Մեղրիի տարբերակի մասին խոսակցությունը: Վարչապետն ասուլիսում առավել հրապարակային խոսեց Ադրբեջանին ուղղված ապաշրջափակման առաջարկի մասին։ Է՞լ ինչով առանձնացավ շաբաթը. այս հարցերին անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Բաքվի գործը. ինչո՞ւ է Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը

21:00 18.01.2025

Երեկ Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը: Դեռ դրանից առաջ արդեն իսկ ստացված տեղեկությունները մտահոգություններ էին առաջացնում: Այս գործերի ու ընդհանրապես, ադրբեջանական նարատիվների մասին հարցերին անդրադարձել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:            

̰
Ի՞նչ կտա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

21:51 14.01.2025

Հայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության մակարդակից անցում է  կատարում ռազմավարական գործընկերության մակարդակի: Ի՞նչ նշանակություն ունի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Հարաբերությունների ի՞նչ զարգացումներ կարող է այն ենթադրել: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ինչպի՞սի ռիսկերի առջև է կանգնած Հայաստանը. ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հարցազրույցը

21:05 24.12.2024

Ի՞նչ մարտահրավերներ ունի Հայաստանը այսօրվա աշխարհաքաղաքական բարդ միջավայրում, ի՞նչ լուծումներ են հնարավոր, ինչի՞ վրա է հիմնված երկրի շահերի պաշտպանությունը։ Այս և այլ հարցերի է անդրադարձել  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ են նշանակում Փաշինյանի ու Ալիևի հայտարարությունները. Տիգրան Գրիգորյանի հետ հարցազրույցը

21:40 21.12.2024

Այս շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հարցով հայտարարություններ արեցին թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը: Միաժամանակ նոր տեղեկություններ հնչեցին հայ-թուրքական օրակարգի վերաբերյալ: Ի՞նչ են նշանակում այդ հայտարարությունները. այս ու այլ հարցերի անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ կարևորություն ունի Սիրիայի հայ համայնքը. Ազատ Արշակյանի հարցազրույցը

23:16 17.12.2024

Հայտնի դարձավ, որ Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքները: Արդեն իսկ տեղեկություն կա, որ Սիրիայի նոր ղեկավարները կոչ են արել հայ համայնքին շարունակել նորմալ կյանքով ապրել: Սիրիայի և ընդհանրապես արտաքին քաղաքական զարգացումների՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:

̰
Սիրիան` նոր փորձադաշտ. արդյո՞ք կհաջողվի լուծել սիրիական կոնֆլիկտը

23:45 10.12.2024

Սիրիայում իրավիճակը լարված է մնում: Սիրիական ընդդիմությունը անցումային կառավարություն է ձևավորում: Սիրիան նոր հարձակումների է ենթարկվում այս անգամ Իսրայելի կողմից: Սիրիայում տիրող իրավիճակն ու հնարավոր ազդեցությունները քննարկվել են «Հեռանկարի» տաղավարում՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների  բաժնի ղեկավար Արաքս Փաշայանի հետ:

̰
Հրդեհից հետո պաշտոնապես բացվում է Փարիզի Աստվածամոր տաճարը

21:32 07.12.2024

2019 թվականի հրդեհից 5 տարի անց պաշտոնապես բացվում է վերանորոգված Փարիզի Աստվածամոր տաճարը: Այդ արարողությանը մասնակցելու համար Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հրավերով Փարիզում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ: Լրատվամիջոցները գրում են՝ բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և բազմաթիվ այլ […]

̰
Վրացական ճգնաժամ. Հասմիկ Մելիքսեթյանի հարցազրույցը

23:12 03.12.2024

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները վաղուց դուրս են զուտ վրացական շրջանակից: Արդեն քանի օր է իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ի՞նչ բնույթ ունեն իրադարձությունները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։ Այս հարցերին անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

11:30 27.11.2024

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ:

̰
Ի՞նչ զարգացումներ սպասել պաշտոնանկություններից հետո

22:40 19.11.2024

Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունների շարքը հայաստանյան լրահոսի առաջին տեղերում է: Այն քննարկում են հասարակական գրեթե բոլոր շերտերը: Ինչպիսի՞ նոր զարգացումներ այն կբերի ներքաղաքական օրակարգում: Այս և այլ հարցերի անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ խնդիր պիտի լուծի պաշտպանության ու անվտանգության համակարգը

22:08 16.11.2024

Այս շաբաթ Երևանն ու Բաքուն փոխադարձ հայտարարություններ արեցին։ Դեկտեմբերին կշարունակվեն բանակցությունները, իսկ ապաշրջափակման մասին Երևանը նոր առաջարկներ արեց Բաքվին։ Դրան զուգահեռ ընթանում են գործընթացները պաշտպանության բնագավառում: Այս և այլ հարցերի անդրադարձել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Հեռանկարում»:

̰
COP29-ից հեղափոխական փոփոխություն ակնկալելու հիմք չկա. Գոռ Պետրոսյանի հարցազրույցը

12:05 13.11.2024

ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններն ու Բաքվում ընթացող կլիմայական հարցերի համաժողովն այս օրերին ամենից շատ քննարկվող թեմաներն են: Ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ հայ-ադրբեջանական գործընթացների վրա: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը:

̰
Ինչո՞ւ ամերիկացիները նախապատվություն տվեցին Թրամփին. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը

21:44 08.11.2024

Ի՞նչ կլինի Թրամփի ընտրությունից հետո: Այս հարցն ամենից հաճախ էր տրվում դեռ ընտրություններից առաջ: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, որում ակտիվորեն ներգրավված էր Թրամփը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում:

̰
Իրանն ու Հայաստանը փորձում են առավել լավ հասկանալ միմյանց շահերը. Մեհդի Թաբրիզի

11:24 06.11.2024

Իրանի հետ մեր երկրի կապերը արտահայտվում են տարբեր ձևաչափերում՝ երկկողմ համագործակցությունից մինչև տարածաշրջանային իրողություններ: Փոխայցելությունները մշտական բնույթ են կրում: Եվ այդ շրջանակում Հայաստանում է Իրանի Ուրբաթօրյա աղոթքի քաղաքականության խորհրդի ավագ փորձագետ, IRNA լրատվական գործակալության միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Թաբրիզին: Նա հարցազրույց է տվել «Հեռանկարում»:

̰
Հետագա սահմանազատումը պետք է սկսել մինչև COP29-ը. Ռուբեն Գալչյան

20:09 02.11.2024

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մտավ ուժի մեջ։ Երեկ հանձնաժողովները փոխանակեցին կարգը ուժի մեջ մտնելու ընթացակարգերի մասին ծանուցումները։ Դա տեղի էր ունեցել սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը։ Այս թեման մանրամասնել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հեռանկարի» տաղավարում:

̰
Ի՞նչ ընտրություն կատարեցին վրացիները. Սերգեյ Մինասյանի հարցազրույցը

21:28 29.10.2024

Վրաստանում «Վրացական երազանքը» խոսում է հաղթանակի մասին, բայց ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Այս սցենարը անկանխատեսելի չէր՝ նկատի առնելով նախընտրական շրջանի իրողությունները: Այդ ընտրություններն ի՞նչ հետևանքներ կունենան ընդհանրապես տարածաշրջանի վրա: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը «Հեռանկարում»:

̰
BACK_TO_TOP