23:08 16.01.2019
Շրջակա միջավայրի թափոններն ինչպես վերածել ամենօրյա օգտագործման իրերի: Գյումրիի «Փոքրիկ իշխան» ցերեկային կենտրոնի սաները «Հայաստանի ծառատունկ» ծրագրի հետ համատեղ այս խնդրի լուծումը գտել են: Կենտրոնի սաները համապատասխան գիտելիքներ ստանալուց հետո արդեն գիտեն, թե ինչպես կարելի է բնության մեջ ոչ պիտանի նյութերին 2-րդ կյանք տալ: Ավելի քան 90 երեխաներ միայն սոցիալ-հոգեբանական աջակցություն չէ, որ ստանում են: […]
17:22 14.01.2019
Գյումրիի թիվ 18 դպրոցում 2 օր առաջ տեղի ունեցած գողությունը, այնուամենայնիվ, չխանգարեց, որ մոտ 2 ամսվա հարկադիր արձակուրդից հետո դասերը հունվարի 14-ից վերջապես վերսկսվեին: Նոյեմբերի 17-ից մինչև հիմա չջեռուցվելու հետևանքով դասասենյակներում ջերմաստիճանը նորմայից դեռ ցածր է, իսկ մարզադահլիճում ջեռուցման համակարգի անցկացումն անավարտ է մնում, քանի որ մարզադահլիճի համար նախատեսված ջեռուցման մարտկոցները գողացվել են: Երկու ամսվա […]
13:01 11.01.2019
Ամանորյա տոները Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում անցկացնել այս տարի նախընտրել են շատ զբոսաշրջիկներ: Հիմնականում ներգնա տուրիզմն է զարգանում: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարի Շիրակի մարզ ավելի քան 40.000 զբոսաշրջիկ է այցելել: Նոր տարին Գյումրիում անցկացրել են նաև ռուսաստանցի շատ զբոսաշրջիկներ, միայն թե այդ օրերին մեծ խնդիր է եղել սպասարկման կազմակերպումը: Տոնական օրերին սպասարկման և այլ […]
23:51 08.01.2019
Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարը համապետական է, բայց մասնակիցները միայն հանրապետության 3 համայնքներից են՝ Աշոցքից, Գյումրիից և Վանաձորից: Դահուկային սպորտը կորցրել է մասսայականությունը: Սա հաստատում են ոչ միայն ֆեդերացիայի պատասխանատուները, այլև մարզիչները: Տարիներ շարունակ մարզադպրոցներ են փակվել, վերջինն էլ անցած տարի՝ Կոտայքի մարզում: Հիմա փորձ է արվում վերականգնել ձմեռային սպորտաձևի ավանդույթները ոչ միայն […]
19:44 08.01.2019
Այսօր Գյումրիում անցկացվել է պարտադիր զինծառայության 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչը: Շիրակի մարզի զինկոմիսարիատների օպտիմալացումից հետո առաջին անգամ բոլոր համայնքների նորակոչիկները բանակ մեկնեցին Գյումրիից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Զորակոչի առաջին օրը հանդիսավորությունն ապահովված էր, նախորդ տարիների նման պատանիները բանակ մեկնեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից: Նրանց ճանապարհեցին համերգով, աղոթքով ու բարեմաղթանքներով: Շիրակի մարզային զինկոմիսարիատի բակը նորից […]
18:10 07.01.2019
Տեղացած ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Աշոցքի հատվածը: Մառախուղի պատճառով առավոտյան տեսանելիությունը գրեթե զրոյական էր, իսկ Վարդաղբյուր գյուղի մոտ գլխավոր մայրուղին փակել էր Բավրայից Երևան ուղևորվող վրացական բեռնատարը, որը 20 տոննա ծխախոտի հումքով էր բեռնված, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մերկասառույցի պատճառով բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայրուղու մեջտեղում: Բեռնատարը ճանապարհից […]
19:30 29.12.2018
Հանրապետության անտառածածկ տարածքներում խստացվել է հսկողությունը: Ամանորին տանը ոչ թե արհեստական, այլ բնական եղևնի կամ սոճենի ունենալու ցանկությունը շատերին է այս օրերին ծառահատման մղում: Շիրակի մարզի սակավաթիվ անտառներից մեկն Արթիկում է: Առանց զենքի ու արտահագուստի, բայց միշտ զգոն՝ անտառը հսկելու գործում: Անտառապահներն այսպես են պայքարում ապօրինի ծառահատումների դեմ, իսկ ամենատարեց անտառապահն հենց անտառում էլ ապրում […]
22:38 28.12.2018
Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հանրույթի հետ հանդիպման ժամանակ խոսել է կրթության ոլորտում սպասվող բարեփոխումներից: Նա նշել է, որ դրանք լինելու են տարաբնույթ՝ հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն է շուտով շրջանառության մեջ դրվելու, որով նախատեսվում է ուժեղացնել բուհական ինքնավարությունը և բարձրագույն ուսումնական հաստատությունները զերծ պահել […]
20:15 27.12.2018
Շիրակի մարզի այն համայնքները, որոնք այս տարի տուժել էին կարկտահարությունից, կառավարության որոշմամբ դրամական փոխհատուցում են ստանում: Փոխհատուցումը վերաբերում է 50 տոկոսից ավելի վնաս կրած ցանքերին: Մարզում կարկտից տուժել է 5000 հա ցանքատարածք, վնասը գնահատվել է 3 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումը ընդամենը 125 մլն դրամ է կազմում: Առափի գյուղի բնակիչ Ռաֆիկ Ղարաքեշիշյանի տնամերձում դեռևս երևում են […]
20:17 24.12.2018
Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ծրագրով Շիրակի մարզի 16 շինություններում և ենթակառուցվածքներում վերանորոգման աշխատանքներ են տարվելու: Ցանկը հաստատվել էր 3 ամիս առաջ, բայց գործը շինարարական փուլին այդպես էլ չհասավ: Պատասխանատուները ձգձգումների պատճառ են բերում նախագծային շտկումները: Այս ծրագրով, թերևս, ժամանակին միայն լուծում է ստացել մարզի 3 ընտանիքների բնակարանային խնդիրը: Առափի, Ջրառատ և Պեմզաշեն գյուղերի 3 ընտանիքի […]
11:08 20.12.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում պատասխանել է լրագրողների հարցերին: Արդյո՞ք նա պատգամավորի մանդատը կվերցնի ու կգնա խորհրդարան, թե կշարունակի պաշտոնավարել: Սուրեն Պապիկյանն ասել է, որ տրամադրված է աշխատել կառավարությունում, բայցև չի մերժի օրենսդիրում աշխատելու իր գործընկերների որոշումը, եթե այն կայացվի: Պարզ չէ նաև, թե որ մարզպետները պատգամավորի մանդատ կվերցնեն և ովքեր […]
11:05 20.12.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում անդրադարձել է աղետի գոտու խնդիրներին: Նա նշել է, որ կառավարությունը «աղետի գոտի» տերմինը շրջանառությունից դուրս բերելու խնդիր է դրել, ինչը կլինի միայն մեկ բանի արդյունքում, երբ չենք ունենա երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անօթևաններ: «Պիտի տարանջատենք երկրաշարժին բնակարան կորցրածների և չկորցրածների խնդիրները: Դրա համար էլ երկրի վարչապետի […]
23:37 19.12.2018
Գյումրիի Անի թաղամասում շահագործման են հանձնվել «Առդա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կառուցված 12 սոցիալական բնակարանները: Ծրագիրը մոտ 100 մլն դրամ է արժեցել, որի 15 տոկոսի ներդրումը եղել է քաղաքապետարանինը: Քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցվել է մեկ մանկապարտեզ, ևս մեկն էլ վերանորոգվել է։ Այսօր բացման արարողությունն էր։ Շինարարությունն իրականացվել է տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով: Միջոցառումներին ներկա է գտնվել տարածքային […]
15:30 18.12.2018
Գյումրիի քաղաքապետարանում այսօր պարգևատրել են տարվա լավագույն մարզիկներին ու նրանց մարզիչներին: 2018 թվականը ևս Գյումրիի համար մարզական նվաճումների տարի էր, թեև անցած տարվա համեմատ միջազգային մրցաշարերից ստացված մեդալները պակաս էին: Իսկ լավագույն մարզիկների ընտրությունը դարձյալ դժվարություն է ստեղծել: Միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած բազմաթիվ մարզիկներ լավագույն տասնյակից դուրս են մնացել: Տարվա լավագույն արդյունքը ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն […]
20:25 14.12.2018
Գյումրիի թիվ 41 դպրոցում այսօր տնօրեն էին ընտրում։ Պաշտոնն արդեն 3 ամիս է՝ թափուր է նախկին տնօրենի՝ Անահիտ Աթոյանի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանալուց հետո։ 6 թեկնածու էր հայտ ներկայացրել, նրանցից մեկը՝ նույն դպրոցի փոխտնօրեն Արմինե Գևորգյանը, ինքնաբացարկ է հայտարարել մրցույթից 2 օր առաջ։ Մյուս թեկնածուները հիմնականում մարզի տարբեր դպրոցներից են, ոմանք հասցրել էին արդեն 2 […]
13:58 14.12.2018
Արդեն մի քանի օր է, ինչ Շիրակի մարզում ակտիվորեն քննարկվում է ինչպես Կապսի ջրամբարի կառուցման համալիր ծրագիրը, նույն ակտիվությամբ էլ ջրամբարին մոտ գտնվող Ջրաձոր գյուղի տեղափոխել-չտեղափոխելու հարցը: Ժամանակ առ ժամանակ այն դառնում է արդիական, ինչը միշտ խոչընդոտել է գյուղի զարգացմանը: Գյուղի տեղափոխման հարցը գերմանացի փորձագետների ուշադրության կենտրոնում է: Կապսի ջրամբարի կառուցմամբ շահագրգիռ է ոչ միայն Հայաստանի […]
23:54 11.12.2018
Գլխավոր հատակագիծն է գերակա փաստաթուղթ, թե կադաստրային քարտեզը: Այս հարցը պարզվում է, վիճարկելի է Գյումրիի քաղաքապետարանի համար: Եվ որպեսզի գլխավոր հատակագիծը դառնա գերակա, քաղաքապետարանը ավագանու որոշմանն էր սպասում: Հողհատկացումների ժամանակ, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, խնդիրներ են առաջանում կադաստրի տված փաստաթղթերի և գլխավոր հատակագծի անհամապատասխանության պատճառով: Պարզվեց, որ 2006 թվականին կադաստրային կոմիտեն համայնքների քարտեզագրումը […]
22:31 11.12.2018
Գյումրիի ավագանին հերթական նիստն է անցկացրել՝ օրակարգում ունենալով 27 հարց: Հիմնական քննարկումները վերաբերել են տարեվերջին այս տարվա բյուջեի ավելացմանը, ինչպես նաև աղբահանության խնդիրներին: Ամանորի նախաշեմին էլ դրամական օգնությունների տրամադրման կոնտինգենտն է փոխվել, նրանք լինելու են զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներն ու Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Դրամական պարգևներ կհատկացվեն նաև այս տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային […]
18:38 10.12.2018
ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզի բնակիչների մասնակցությունը հանրապետական միջին ցուցանիշից ցածր է եղել: Այնինչ, 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցության ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել: Թվերի համեմատականով՝ 1.5 տարի առաջ Շիրակի մարզից քվեարկությանը մասնակցել է 30.400-ով ավելի ընտրող, քան այս ընտրություններին: Ամբողջ քվեարկության ընթացքում, ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների, որևէ լուրջ ընտրախախտում չի գրանցվել: Բայց Ընտրական […]
19:18 09.12.2018
Շիրակի մարզում և Գյումրիում ընտրողների թվի էական աճ է գրանցվել։ Եթե ժամը 14.00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը Գյումրիում 18,22 տոկոս էր, ապա ժամը 17.00-ի դրությամբ այն ավելացավ և դարձավ 31,29 տոկոս։ Հիշեցնենք, որ Գյումրիում ցուցակային ըտնտրողների թիվը 124․461 է, իսկ Շիրակի մարզում՝ 229․798։ Շիրակի մարզում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը ժամը 17.00-ի դրությամբ կազմել է մոտ 37 […]
18:58 09.12.2018
Գյումրիի Ալաբոդկա թաղամասի թիվ 1 ավագ դպրոցում, որտեղ տեղակայված է 31/46 տեղամասը, կեսօրից հետո ընտրողների մեծ հոսք է եղել։ Այս տեղամասում, ինչպես նախորդ ընտրություններին, այնպես էլ այս, ընտրողների ակտիվության պակաս չկա, թեև ոստիկանները վերահսկում էին, որ տեղամասի դռան մոտ կուտակումներ չլինեն: Տեղամասում մի քաղաքացի փորձել է կրկնակի քվեարկություն կատարել: Հանձնաժողովի անդամները SHANTNEWS.am-ի նկարահանող խմբի ներկայությամբ […]
18:28 08.12.2018
Վաղը կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ Գյումրիում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները տարածքային հանձնաժողովներից ստանում են քվեարկության համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեխնիկական սարքավորումները։ 2017 թվականի համապետական ընտրությունների համեմատ բուն քվեարկության ընթացքը, ըստ պատասխանատուների, փոփոխություն չի կրել, բայց տեղամասային հանձնաժողովներում նոր անձինք են ընդգրկվել, նրանք նաև անցել են դասընթացների փուլ: Գյումրիի […]
17:24 08.12.2018
Վերջնական ընտրացուցակներով` Շիրակի մարզն ունի 234 հազար 4 ընտրող, ինչը 2017 թվականի ԱԺ ընտրությունների համեմատ ավել է մոտ 4000-ով: Գյումրիում ընտրողների վերջնական թիվը, ըստ Գյումրիի անձնագրային բաժանմունքներից ստացված տվյալների, 123 հազար 932 է: Ընտրողների թիվը Գյումրիում 2017 թվականի համեմատ պակասել է. պատճառը, ըստ անձնագրային բաժանմունքների, ցուցակներից մահացածների անունները դուրս բերելն է, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու […]
18:55 07.12.2018
Գյումրիում այսօր բացվել է «Սաստեքս» ընկերության արտադրական մասնաշենքերից մեկը՝ 150 աշխատատեղով: Հիշեցնենք, որ ավելի քան 3 տարվա ձգձգումից հետո վերջապես արտադրությունը գործարկվել է: Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ներդրումներով այս արտադրությունում բանվորական հագուստ է թողարկվելու արտասահմանյան պատվերներով: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Գելեջիի՝ այժմ իրենք շատ պատվերներ ունեն, որոնք չեն հասցնում կատարել: Գործարարը խոստացել էր լուծել […]
18:58 06.12.2018
Շիրակի մարզի ընտրողների հետ է հանդիպել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԱԺ պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը, ներկայացրել կուսակցության ծրագրային մոտեցումները սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական ուղղություններում: Հայաստանում տնտեսության, գյուղատնտեսության զարգացման, Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում կուսակցությունը կարևորում է համերաշխ հասարակության դերը: Տնտեսական հեղափոխությունից խոսելիս բանախոսը շեշտում է, որ միայն մասնավորից մեծաթիվ աշխատատեղեր ակնկալելն անիմաստ է, պետական աջակցությունը դրանում մեծ […]
21:16 05.12.2018
Երկրի նախագահը Գյումրիում հանդիպել է նաև լրագրողների հետ, այն ոչ թե պաշտոնական, այլ բարեկամական հանդիպում է որակել և ցանկությունն էր մտքերով կիսվել լրագրողների հետ, նաև նրանցից առաջարկներ լսել Գյումրիի զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Բայց հանդիպումը քիչ անց վերածվել է մամուլի ասուլիսի: Իսկ հարցերն աղետի գոտու չիրականացված ծրագրերից մինչև քաղաքի զարգացման ոլորտային հնարավորություններ, նախագահի սահմանադրական լիազորություններից մինչև […]
14:46 04.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Հայաստանի զինված ուժերին պատկանող ՍՈՒ 25 մարտական ինքնաթիռը: Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մովսես Մանուկյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Բարձրաշեն գյուղի (նախկին Ղըրըխ) տարածքում: Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող խումբը փորձում է մոտենալ վթարի […]
21:37 01.12.2018
«Շիրակի մարզի արդյունաբերությունը երկրաշարժից 30 տարի անց». Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքն այս թեմայով գիտաժողով է անցկացրել: 30 տարում իշխանություններին չհաջողվեց Գյումրիում արդյունաբերությունը ոտքի կանգնեցնել, թեև դրա համար հնարավորություններ կային,համոզված են գիտաժողովի մասնակիցները: Բայց սխալ ու թալանի միտված մասնավորեցումը, պետական աջակցության բացակայությունը, հարկային ծանր բեռը մարզում տնտեսության առաջխաղացումը դարձրին անհնարին: Ըստ ներկաների՝ արտադրական ձեռնարկությունների մասնավորեցումից […]
14:32 29.11.2018
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Խրիմյան Հայրիկ և Մազմանյան փողոցների խաչմերուկում: Միմյանց է բախվել 3 մեքենա: «ՎԱԶ 21-703» մակնիշի սև գույնի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ հարվածել է «ՈւԱԶ» մակնիշի մեքենային, վերջինս էլ կայանած Մերսեդես մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով տուժել են «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի 2 ուղևորներն ու վարորդը: «ՈւԱԶ»-ը պատկանում է հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի […]
14:10 28.11.2018
Շիրակի մարզում ականապատ տարածքներ չկան, բայց ականային վտանգներն առկա են: Սա Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայմամբ է պայմանավորված, նաև Շիրակի մարզում է գտնվում «Կամխուտ» զինավարժարանը: Ռուսական զորամիավորումն այստեղ ոչ միայն զինավարժանքներ է իրականացնում, նաև ժամկետանց զինամթերք է ոչնչացնում: Զորավարժարանը հարակից է Ախուրյանի տարածաշրջանի 6 գյուղի: Այդ տարածքում 2013 թվականին ականի պայթյունի հետևանքով Վահրամաբերդ գյուղից 2 […]