TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC
Կարինե Կազարովա

Կարինե Կազարովա

Բուժհաստատություններում դժվարամատչելի հետազոտություններն անվճար են նպաստառուների համար

19:30 02.03.2019

Շիրակի մարզի բուժհաստատությունների ֆինանսավորումն այս տարի ավելացել է: Միայն «Գյումրի» բժշկական կենտրոնում ֆինանսավորումն ավելացել է շուրջ 150 մլն դրամով, և հիվանդանոցի բյուջեն կազմել է մոտ 860 մլն դրամ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Գումարներն ավելացել են գրեթե բոլոր ծառայությունների մասով ու դա պայմանավորված չէ անվճար բուժսպասարկման ծառայություններից օգտվողների ցանկի ընդլայնմամբ: Բուժհաստատության տնօրենն էլ հավաստիացնում է` […]

̰
Ավտովթար Գյումրիում. կա տուժած

22:10 01.03.2019

Այսօր` ժամը 16-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Մովսես Խորենացի և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում: Միմյանց են բախվել «Գազ 24-10» և«BMW» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով դեմքի վնասվածքներ է ստացել «Գազ 24-10» մակնիշի մեքենայի ուղևոր, Մայիսյան գյուղի բնակիչ 75-ամյա Վեներա Ներսիսյանը: Նա տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: «Գազ 24-10» մակնիշի մեքենայի 80-ամյա վարորդ Միշա Ներսիսյանի […]

̰
Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ Գյումրիի թիվ 19 դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է

15:01 01.03.2019

Շիրակի մարզպետի որոշմամբ` այսօր աշխատանքից ազատվել է Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը։ Նրան աշխատանքից հեռացնելու հիմք է ծառայել Շիրակի մարզի դատախազի միջնորդությունն ու կրթության և գիտության նախարարի առաջարկությունը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա ամռանը Գյումրիի թիվ 19 դպրոցում քրեական գործ էր հարուցվել գումարներ յուրացնելու համար։ Ըստ այդմ` 12 […]

̰
Արթուր Ալեքսանյանի մասին ֆիլմ է նկարահանվել

19:11 28.02.2019

V.NEWS.am-ը VIVAROBET ընկերության աջակցությամբ վավերագրական ֆիլմ է նկարահանել օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մասին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը, որից առաջ ֆիլմի հեղինակները մամուլի ասուլիսով են հանդես եկել։ «Արթուրը» խորագրված ֆիլմը չեմպիոնի մարզական ուղու կարևոր էջերն է նկարագրում: Արթուր Ալեքսանյանը ֆիլմի ցուցադրությունից […]

̰
Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին հեռացվեց աշխատանքից

12:46 27.02.2019

Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում դասերը վերսկսվել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Հիշեցնենք` դպրոցի աշակերտները մի քանի օր դասադուլ էին անում: Ծնողներն ու աշակերտները պահանջում էին աշխատանքից ազատել քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Մարինե Սարգսյանին` պատճառաբանելով, որ ուսուցչուհին անհարիր պահվածք է դրսևորում, աշակերտներին վիրավորում է և տեղի-անտեղի դասարանից դուրս անում: Ըստ ծնողների` […]

̰
Շիրակի մարզի համայնքներում կարիքները մեծ են, սուբվենցիոն ծրագրերից օգտվելու հնարավորությունները՝ սահմանափակ

13:24 26.02.2019

Այս տարվա պետական սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ժամկետն ավարտվում է մարտի 10-ին: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը կառավարությունը ըստ առաջնահերթության է պատրաստ համաֆինանսավորել։ Ծրագրերի ֆինանսավորման կարգում նաև փոփոխություններ են եղել: Իջեցվել է մինչև 50 մլն դրամ բյուջե ունեցող համայնքների ներդրման նվազագույն շեմը, այն կկազմի 3 մլն դրամ` անցած տարվա 5 մլն դրամի փոխարեն, […]

̰
Գյումրիի բնակարանային շուկայում ակտիվություն է «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրի շնորհիվ

19:28 25.02.2019

Անցած տարեվերջին փոփոխություններ կատարվեցին «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրում: Նոր փոփոխություններով երիտասարդ ամուսինների տարիքային հանրագումարն է բարձրացվել` նախկին 65-ի փոխարեն սահմանվել է 70, տոկոսադրույքներն են նվազեցվել, նաև հեշտացվել են ընտանիքների համար սահմանված 30 տոկոս կանխավճարի ապահովման պայմանները: Սա հնարավորություն է ստեղծել բնակարանի գնումը Գյումրիում ավելի հասանելի դարձնել: Մկրտիչ Նախշքարյանի ընտանիքը 5 տարում վերջապես բնակարանատեր […]

̰
ԵՄ-ն Հայաստանի հյուսիսային մարզերում 31 մլն եվրոյի ներդրում է անելու

19:15 22.02.2019

Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Մարզպետը կարևորել է այն աշխատանքները, որոնք Շիրակի մարզում իրականացվում են Եվրամիության միջոցներով։ Դեսպանը նշել է, որ մարզպետարանի հետ ակնկալում է սերտ համագործակցություն։ Եվրամիությունը այս տարի 31 մլն եվրոյի ներդրումներ է կատարելու Հայաստանի հյուսիսային՝ Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում։ Գումարներն ուղղվելու են մարզերում […]

̰
Հանրապետության մի շարք դպրոցներում նյութատեխնիկական բազայով հագեցվածությունն ու ենթակառուցվածքների լիարժեքությունը լուրջ խնդիր են

12:35 22.02.2019

Հանրապետության 50 դպրոցներում տեխնիկական, նյութական, գույքային ապահովվածության ուսումնասիրություններ են կատարել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի փորձագետները: Յուրաքանչյուր մարզից ուսումնասիրվել է 5 դպրոց, որից 2-ը՝ գյուղական: Հետազոտությունների արդյունքներն այսօր քննարկվել են մարզի դպրոցների տնօրենների և մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուների հետ: Աշակերտների և ուսուցիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում մի շարք խնդիրներ են հայտնաբերել, որոնք առաջին հայացքից թվում են ոչ […]

̰
Գյումրիի Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքը կվերածվի կատարողական արվեստի փորձառնական կենտրոնի

17:54 20.02.2019

Գյումրիի քաղաքապետարանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի հետ: Ինչպես հայտնի է, հիմնադրամը նախաձեռնում է Սևյանի անվան Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքը վերականգնել ու այն վերածել կատարողական արվեստի փորձառնական կենտրոնի: Հուշագրի համաձայն` Գյումրիի քաղաքապետարանը հիմնադրամին 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման է տրամադրում նախկին ակումբի տարածքը, մոտ 1668 քառակուսի մետր մակերեսով շենքի հետ միասին: Նախագծման […]

̰
Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցում լարված վիճակ է. պատճառն ուսուցչուհին է

13:40 20.02.2019

Անի խոշորացված համայնքի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները բոյկոտում են քիմիայի և կենսաբանության դասերը` փակել են դպրոցի դռները և թույլ չեն տալիս այս առարկաների ուսուցչուհուն աշխատանքի գալ: Իսկ պատճառը, ըստ նրանց, աշակերտների նկատմամբ ուսուցչուհու ագրեսիվ ու արհամարհական պահվածքն է, որը հանդուրժել են մի քանի տարի և հիմա պահանջում են նրան աշխատանքից ազատել: Բողոքը […]

̰
Շիրակի մարզում աճել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները. մարզի դատախազի ամփոփիչ ասուլիսը

00:19 19.02.2019

Ինչպիսին է եղել Շիրակի մարզում հանցավոր դեպքերի վիճակագրությունը: Մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տվյալներն է ամփոփել հրավիրած մամուլի ասուլիսում: 2018 թվականին մարզում 26 դեպքով կամ 2 տոկոսով պակասել են հանցագործությունները, նաև սպանության դեպքերը: Արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման աճ: 2017 թվականին մարզում 43 նման գործ է հարուցված եղել, 2018-ին դրանց թիվը հասել է 138-ի: Տարբեր […]

̰
Գյումրիում մանկապարտեզների հասցեավորմամբ 90 ընտանիք է բնակվում

19:30 15.02.2019

Գյումրիում անօթևանության խնդիրը միայն տնակների բնակիչներով չի սահմանափակվում: Երկրաշարժին բնակարան կորցրած ու փոխհատուցում չստացած, նաև մասնակի փոխհատուցում ստացած և անօթևանի կարգավիճակ չունեցող բազմաթիվ ընտանիքներ բնակվում են նախկին մանկապարտեզներում ու վարչական շենքերում: 30 տարում չհստակեցվեց նաև այդ շենքերի կարգավիճակը, որոնց մեծ մասը վթարային է: Տարբեր տարիների քաղաքապետարանը շատ ընտանիքների բնակության տարածք է տվել նախկին մանկապարտեզներում՝ խոստանալով, […]

̰
Ով մեղավոր է, թող պատժվի. Գյումրիի քաղաքապետը` տնակների քանդման գործընթացներում հնարավոր չարաշահումների մասին

19:10 08.02.2019

Գյումրիում բնակբաշխման և տնակների քանդման գործընթացներում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի հայտնաբերած ենթադրյալ չարաշահումների փաստով Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նախաքննության ընթացքի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, իսկ ենթադրյալ չարաշահումները որքանո՞վ կարող են հիմնավոր ապացույցներ լինել: Ի պատասխան SHANTNEWS.am-ի հարցի` Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ասաց, որ գնահատականներ տալուց ձեռնպահ […]

̰
Գյումրիի և Պլովդիվի միջև մշակութային երկխոսության սկիզբ է դրվում

18:51 08.02.2019

Այսօր Գյումրիում էր Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան: Դեսպանին ընդունել է Գյումրիի քաղաքապետը: Հանդիպմանը նշվել է, որ քույր քաղաքներին միավորողը պատմամշակութային ընդհանրությունն է։ Պլովդիվն էլ Գյումրիի նման հին քաղաք է` հարուստ պատմական ու մշակութային հարուստ կենսագրությամբ։ Պլովդիվի գեղեցկությունը հայ լուսանկարչի աչքերով ներկայացվել է Բուլղարիայի դեսպանատան նախաձեռնած ցուցահանդեսում։ Լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանն է նշում, […]

̰
Գյումրիում մոտ 700 քարաշեն ու կիսաքարաշեն կառույց տնակի հասցեներով են ու սեփականաշնորհման ենթակա չեն

00:45 08.02.2019

Գյումրիում եղած 2800-ից ավելի տնակներից մոտ 700-ը, քաղաքապետարանի տվյալներով, քարաշեն և կիսաքարաշեն են, որոնց մեծ մասը կապիտալ շինություններ են, բայց տնակային հասցեներով: Հենց սա էլ խնդիր է ստեղծել բնակիչների համար սեփական գույքը որպես հիմնական տնօրինել: Սեփականաշնորհումից հետո է միայն հնարավոր հասցեավորում փոխել, որով տնակների թիվ կհստակեցվի, իսկ այդ ընտանիքների հանդեպ պետությունը բնակարանային ապահովման պարտավորություն չի […]

̰
Ավելի քան 55 մլն դրամի նյութական վնասի փոխհատուցման պահանջ Գյումրիի քաղաքապետարանին

00:56 06.02.2019

Գյումրիի «Դվին» ռեստորանային համալիրի սեփականատերեր Անահիտ Գրքիկյանն ու Արմեն Մովսիսյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ քաղաքապետարանի: Գյումրիի քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է նրանց հայցապահանջը: Ռեստորանային համալիրի սեփականատերերը 55 մլն 400 հազար դրամ նյութական վնասի փոխհատուցում են պահանջում քաղաքապետարանից այն հիմնավորմամբ, որ իրենց օբյեկտը 2013 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի ապրիլը […]

̰
Իշեմիկ կաթվածների բուժումը փետրվարի 1-ից անվճար է Երևանի 2 հիվանդանոցներում. Գյումրիի ԲԿ-ները պատրաստ են հիվանդներին Երևան տեղափոխել

21:55 01.02.2019

Փետրվարի 1-ից գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների, այսինքն՝ «ինսուլտ»-ների բուժումը Հայաստանում կիրականացվի անվճար: Պետպատվերով բուժումը կկատարվի Երևանի 2 հիվանդանոցներում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում և թիվ 1 համալսարանական կլինիկայում: Սա նշանակում է, որ հանրապետության բոլոր մարզերից իշեմիկ կաթված ախտորոշմամբ հիվանդները տեղափոխվելու են Երևան: Մարզերի բուժհաստատությունների դերը լինելու է միայն հիվանդին առաջին բուժօգնության ցուցաբերումը՝ Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ հասցնելուց […]

̰
Զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնում գրանցված է ավելի քան 10 հազար գործազուրկ

20:00 31.01.2019

5 տարի առաջ դադարեցվեց զբաղվածության կենտրոններում գրանցված և գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիների նպաստների վճարումը՝ նպատակով, որ ոլորտին հատկացվող գումարներն ուղղվեն գործազուրկների մասնագիտական որակավորմանն ու աշխատանքի տեղավորմանը: Նպաստ վճարողի պասիվ դերից զբաղվածության կենտրոններն անցան ակտիվ գործունեության: Այդ ծրագրերը կան, բայց գործազրկության մակարդակի նվազման շոշափելի արդյունք դեռևս չկա: Զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնում հիմա գրանցված 1 10.571 գործազուրկ: […]

̰
Չարաշահումներ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործունեության մեջ

21:30 29.01.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը Գյումրիում բնակբաշխման ժամանակ տեղի ունեցած ապօրինությունների մասին խոսելիս անսպասելիորեն հայտարարել է նաև իր ղեկավարած հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների մասին և մեղադրել նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին: Նա հայտնել է, որ 2017 թվականին Ղարիբ Հարությունյանը, լինելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն, կեղծ հաշվետվություն է ներկայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որտեղ ֆինանսական չարաշահումներ […]

̰
ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձը նշել են Գյումրիում

22:27 28.01.2019

Հայկական զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի օրը ազատամարտիկները, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Շիրակ գերեզմանատուն, ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմում և 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորների ու ազատամարտիկների հիշատակին: ՀՀ ԶՈւ-ի կազմավորման տոնը նշել են Շիրակի կայազորի զորամասերից մեկում: Լևոն Մարգարյանը Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից բազմաթիվ կամավորականների հետ մեկնել է […]

̰
Գյումրիում գիտնականի նորարարությունը 3 տարի է՝ թղթի վրա է մնացել

16:47 24.01.2019

Գյումրիում ծանր արդյունաբերության ճյուղի վերագործարկման ուղղությամբ մասնավոր ներդրումներն, ինչպես նաև պետական ծրագրերը բացակայում են: Մեքենաշինությունն անհեռանկարային է դարձել, ինժեներական ու նորարարական բոլոր նախագծերը մնում են թղթի վրա: Օրինակը Պոլիտեխնիկական ինստիտուտի և Ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքի համատեղ մշակած նախագիծն է: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվել է քար կտրող մեքենա, որն արտադրողականությամբ չի զիջում եղածներին, բայց, նախադեպերն աչքի առաջ […]

̰
Շիրակի մարզում ծնունդները դարձյալ նվազել են

23:54 23.01.2019

Շիրակի մարզի ծննդատներում 2018 թվականին ծնվել է 3082 երեխա, 39-ով պակաս 2017 թվականի համեմատ: Ծնունդների մեջ դարձյալ գերակշռողը տղաներն են: Նրանք 183-ով ավելի են աղջիկներից: Ծնելիության աճ արդեն քանի տարի է Շիրակի մարզում չի գրանցվում: 12 տարի Նանիջանյանների ընտանիքը սպասել է երեխայի ծննդին: Փոքրիկ Հասմիկը տան առաջնեկն է: Առաջին զավակն էլ 7 տարի անց ծնվել […]

̰
Գյումրիում ցուցադրվել է ֆիլմ-էսսե` նվիրված վաղամեռիկ բանաստեղծուհի Տանյա Հովհաննիսյանի 70-ամյակին

22:58 22.01.2019

Գյումրիի երիտասարդական պալատում ցուցադրվել է ֆիլմ-էսսե` նվիրված գյումրեցի բանաստեղծուհի Տանյա Հովհաննիսյանի 70-ամյակին: Բանաստեղծուհին 88-ի երկրաշարժի զոհն է դարձել, նա մահացել է 41 տարեկանում: Այդ տարիքում Տանյա Հովհաննիսյանն ուներ արդեն հրատարակված երկու գիրք՝ «Հրաբուխի ծաղիկ» և «Եվայի հեքիաթները» վերնագրերով: Մահից հետո լույս են տեսել «Բաց հրապարակ» և «Բանաստեղծություններ» գրքերը: Տանյա Հովհաննիսյանի գրական ամբողջ ժառանգությունը տպագրված է: […]

̰
Գյումրիում գործարարը 10 տարի է՝ արտադրությունը նկուղում է կազմակերպում

19:30 22.01.2019

Գյումրիում տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռներեց Ռուստամ Հակոբյանին ավելի քան 10 տարի չի հաջողվում արտադրական շենքի հարց լուծել: Ընդամենը 6 աշխատակցով արտադրությունը կազմակերպում են Անի թաղամասի շենքերից մեկի նկուղում, որտեղ պայմաններ չկան: 7 տարի առաջ բազմաթիվ դիմումներից հետո վերջապես տարածք էր հատկացվել, որտեղ անհատ ձեռներեցը նոր արտադրական շենք է կառուցել, մնում են ներքին հարդարման աշխատանքները, […]

̰
Գյումրիում բնակապահովումը պետք է զուգորդվի բնակիչների կենսապահովման բարձրացմամբ. Ալբերտ Մարգարյան

23:33 21.01.2019

Այն, որ Գյումրիում տնակների առքուվաճառքը, նաև դրանք վարձակալությամբ տրամադրելը տարիներ առաջ բնակարան ստացած կամ քաղաքից բացակայող տնակատերերի բիզնեսն է դարձել, նորություն չէ: Սա հետևանք է նաև փաստաթղթային մի շարք խախտումների: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այս խնդիրը ևս բարձրացրել է: Հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնց համաձայն՝ տնակը ապամոնտաժվել է, բայց այն իրականում […]

̰
Ինչ խախտումներ են թույլ տրվել Գյումրիի բնակբաշխման գործընթացում նախորդ 30 տարիներին

23:00 21.01.2019

Ինչ խախտումներ են թույլ տրվել Գյումրիի բնակբաշխման գործընթացում նախորդ 30 տարիների ընթացքում : Այս մասին իր ուսումնասիրությունների արդյունքներն է իրավապահ մարմիններին հանձնել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը: Մինչ խնդրի վերաբերյալ կլինեն իրավական գնահատականներ, թեմայի շուրջ կարծիք են հայտնել, բանավիճել են Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներն ու փաստաբանը: Քննարկման հիմքում եղել են […]

̰
Շիրակի մարզի գործարարներին 2 տարի առաջ խոստացված պետական աջակցությունն ուշանում է

13:04 21.01.2019

Անցած տարեսկզբին Շիրակի մարզի գործարարների ներկայացրած բիզնես ծրագրերով նախատեսվում էր բացել 1800 նոր աշխատատեղ, բայց ծրագիրն իրականացվեց կիսով չափ. 852 աշխատատեղ բացվեց, ընդ որում, դրանց մի մասը նախորդ տարիներից խոստացվածներն էին: Օրինակներն են «Սաստեքս» ընկերության կարի և Բավրայի հնդկաձավարի մշակման արտադրամասերը, որոնք դեռ 2 տարի առաջ պետք է գործարկվեին: Մի քանի ծրագրեր մարզում կա՛մ սառեցվել […]

̰
Շիրակի մարզում սուր շնչառական վարակները նահանջում են

23:08 18.01.2019

Գրիպի և սուր շնչառական մյուս վարակների տարածման առումով Շիրակի մարզում վիճակն անհանգստացնող չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել են մանկաբույժը, համաճարակաբանն ու մարզի առողջապահության վարչության պատասխանատուն: Հունվարի 1-ից մինչև 17-ը մարզում գրանցվել է սուր շնչառական վարակների 595 դեպք, որից 89-ը հոսպիտալացվել է: Բժիշկները նշել են, որ հիմա հիվանդանոցներում ավելի շատ են դուրսգրումները, քան նոր հիվանդների […]

̰
Մարալիկ-Երևան ավտոճանապարհի վթարից տուժած քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է

16:41 17.01.2019

Հունվարի 16-ի կեսգիշերին Մարալիկ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2 քաղաքացիները գտնվում են Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրանք «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն են: Վարորդը՝ 1987 թվականին ծնված Սերգո Ղուկասյանը, և ուղևորը՝ 1990 թվականին ծնված Անի Բադալյանը, Մարալիկի քաղաքացիներ են: Նրանք բժշկական կենտրոն են ընդունվել տրավմատիկ շոկով, բազմաթիվ կոտրվածքներով: Նրանց […]

̰
BACK_TO_TOP