TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC
Կարինե Կազարովա

Կարինե Կազարովա

Հանրապետության համայնքների միայն 44 տոկոսն է հաշվետու աշխատում. Լևոն Բարսեղյանի զեկույցը

20:00 19.09.2019

Հանրապետության համայնքների ղեկավարներն ինչքանով են թափանցիկ և հրապարակային աշխատում, արդյո՞ք կատարում են տեղական ինքնակառավարման և տեղեկատվության ազատության մասին օրենքներով սահմանված պարտավորությունները: Միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 4 տարի ուսումնասիրություններ է կատարել համայնքներում, որոնց արդյունքներն այսօր ներկայացվել են նախնական զեկույցով: Հանրապետության 502 համայնքներից միայն 216-ի, այսինքն՝ 44 տոկոսի ղեկավարներն են տեղեկություններ տրամադրել համայնքային բյուջեների, հաստիքացուցակների, […]

̰
Գյումրիում եռօրյա ռոք փառատոն կանցկացվի. ռոքը կհնչի կամարների տակ

14:30 19.09.2019

Սեպտեմբերի 22-24-ն առաջին անգամ Գյումրիում կանցկացվի «Դալան ֆեստ» ռոք փառատոնը: Ներկայացվելու է լենինականյան ռոք երաժշտության պատմությունը, որը սկիզբ է առել 1960-ականներին ու հնչել շենքերի դալանների՝ կամարների տակ: Խորհրդային միությունում ռոք երաժշտությունը թեև արգելված էր, այնուամենայնիվ, քաղաքային մշակույթի անբաժանելի մասն էր: Այդ երաժշտությունը հնչեցնում էր հայտնի «Բամբիռ» խումբը: Փառատոնը կազմակերպել են մշակույթի նախարարությունը, Գյումրիի քաղաքապետարանը, «Մանուկյան» […]

̰
Միգրացիոն քաղաքականության խստացում Եվրամիության երկրներում. Հայաստանի քաղաքացիներին արտաքսում են

19:58 17.09.2019

Հայաստանից քաղաքացիների անկանոն միգրացիան շարունակվում է: Մարդիկ եվրոպական տարբեր երկրներում ապաստան են հայցում, բայց քչերին է հաջողվում փախստականի կարգավիճակ ստանալ ու հաստատվել: Վերջին շրջանում Հայաստանի շատ քաղաքացիների են արտաքսում, նրանց գերակշիռ մասը՝ Գերմանիայից: Ինչպես կրճատել Հայաստանից դեպի եվրոպական երկրներ ուղղվող անկանոն միգրացիայի հոսքերը: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետները համոզված են, որ դա հնարավոր է մարդկանց […]

̰
Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի բերքը քիչ կլինի

22:04 16.09.2019

Այս տարի Շիրակի մարզում կարտոֆիլի բերքը սպասվածից քիչ կլինի։ Սա պայմանավորված է մի քանի գործոններով. նախ՝ կարտոֆիլի ցանքատարածքներն են քիչ, հետո՝ եղանակն էր անբարենպաստ լավ բերք ստանալու համար: Մարզի առանձին հատվածներում ամռանը երաշտ էր, կարկտահարությունից էլ կարտոֆիլի բավականին շատ ցանքեր են վնասվել: Բացի դրանից՝ կարտոֆիլն այն մշակաբույսն է, որը արտադրողից մինչև սպառողին հասնելը մի քանի […]

̰
Հայաստանի ամենամեծ բերքի տոնին Շիրակի մարզի Հայկավան համայնքի թիմը ճանաչվեց լավագույն ֆերմերային խումբ

19:57 16.09.2019

Գյուղական կյանքի և ավանդույթների «Բերքի տոն» փառատոնն այս տարի առանձնակի շուքով է անցկացվել: Երևանի Անգլիական այգին 2 օրով հյուրընկալել էր գյուղի աշխատավորներին ու գյուղմթերքի բերք ու բարիքով լցրել ամենուր: Այս տոնը 6-րդ անգամ միավորեց ֆերմերների, ձեռներեցների ոչ միայն Հայաստանից, այլև Արցախից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Ալժիրից: Հայաստանի ամենամեծ բերքի տոնն այս տարի ավելի քան 200 […]

̰
Քաղաքականություն և արվեստ. եվրոպական 5 երկրների լուսանկարիչների ցուցահանդես Գյումրիում

19:57 13.09.2019

«Մարդիկ, վայրեր, գործընթացներ»՝ այսպիսի խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես է անցկացվել Գյումրու «Բեռլին արտ հոթելում», որի կազմակերպիչը «Ֆրիդրիխ Էբերտ» գերմանական հիմնադրամն է։ Հայաստանի, Վրասատանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի լուսանկարիչների աշխատանքներում մարդկանց առօրյան է՝ նրանց երկրներում կատարվող սոցիալական փոփոխությունների համատեքստում։ Ցուցադրությանը հաջորդել է քննարկում «Գյումրին թռիչքի նախաշեմի՞ն» հարցադրմամբ թեմայով: Այս լուսանկարչական աշխատանքների հեղինակները Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, […]

̰
Որն է Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան պատճառը․ մանրամասներ

19:29 11.09.2019

Երեկ՝ ժամը 11։55-ին, Գյումրու շտապբուժօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մուշ 2/2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մուշի բաժնի, նաև մարզի քննչական վարչության աշխատակիցները: Պարզվել է, որ մահացածը 23-ամյա Ալեքսանդր Նիկոլայի Բաբուշկինն է, ՌԴ քաղաքացի, որ ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ […]

̰
Աշխատանքային խումբն ավարտել է աղետի գոտու բնակավայրերում բնակապահովման մասին մշակված ծրագրի համար առաջարկությունների փաթեթի կազմումը

19:59 10.09.2019

Աղետի գոտու բնակավայրերում տնակների հաշվառման աշխատանքային խումբն, ըստ էության, ավարտել է ուսումնասիրությունները, քարտեզագրել բոլոր ժամանակավոր կացարանները և պարզել դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակը, հերթն արդեն, ըստ առաջարկությունների, գործողությունների փուլին է հասել: Բնակարանային խնդրի լուծման ինչ ռեալ տարբերակներ կան օրակարգում և բնակարան ստանալու առաջնահերթությունները ինչ կարգով են սահմանվելու: Աշխատանքային խումբն առաջարկությունների փաթեթն արդեն պատրաստել է: 8 ամիս […]

̰
Ֆենոմե՞ն, թե՞ հիվանդություն. Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ապրող երիտասարդ կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում

16:08 09.09.2019

SHANTNEWS-ը բացառիկ նկարահանումներ է արել Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում: Երկու ամիս առաջ Միքայելյանների ընտանիքի 22-ամյա հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի մոտ տարօրինակ երևույթներ են ի հայտ եկել: Երևույթն այնքան անհավանական ու զարմանահրաշ էր ընտանիքի բոլոր անդամների համար, որ բոլորի մոտ շոկ էր առաջացրել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ: […]

̰
Գյումրու ուսումնարաններում և քոլեջներում այս տարի ընդունելությունը մրցույթով էր

20:19 07.09.2019

Գյումրու նախնական և միջին մասնագիտական ուսումնական մի քանի հաստատություններում այս տարի դիմորդների մեծ հոսք է եղել, որը հաստատությունների համար անսպասելի էր՝ հաշվի առնելով նաև դիմումների ընդունման սահմանված կարճ ժամկետները: Արդյունքում՝ ունեցել են աննախադեպ մի իրավիճակ, երբ ստիպված են եղել հիմնական դպրոցն ավարտած աշակերտներին ուսումնարան ու քոլեջ ընդունել մրցույթով՝ հիմք ընդունելով դպրոցների տված ավարտական վկայականի գնահատականները: […]

̰
Ինչո՞ւ է հետաձգվել Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական առաջին նիստը

12:54 07.09.2019

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, տեղի էր ունենալու Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատավարությունը, որը ինչպես հայտնել էինք, չէր կայացել: Այսօր արդեն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղեկատվություն է տեղադրվել դատավարությունը տեղի չունենալու պատճառի մասին: Ըստ այդ տեղեկատվության` նիստից 1 օր առաջ 5.09.2019թ. դատարանի գրասենյակ է մուտքագրվել թիվ Մ-12459/19 գրությունը, որի համաձայն՝ Շիրակի […]

̰
Գյումրիում մայրուղու գազատարի վնասվելու պատճառով քաղաքի գազամատակարարումը դադարեցված է

21:54 06.09.2019

Գյումրու բոլոր թաղամասերում, բացի Անի թաղամասից, գազամատակարարումը դադարեցված է։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազամատակարարման, գազաբաշխման մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը SHANTNEWS-ին փոխանցեց, որ տեղի է ունեցել վթար Գյումրի քաղաքը սնուցող մայրուղու գազատարի վրա, Խրիմյան Հայրիկ փողոցի հատվածում, ինչի հետևանքով կա գազի արտահոսք։ Ըստ ընկերության պատասխանատուի՝ գազատարը վնասվել է, ինչը կոռոզիայի հետևանք է։ Այժմ վթարավերացման աշխատանքներ են տարվում։

̰
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատավարությունն այսօր չի կայացել

17:53 06.09.2019

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված էր Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Առաջին դատական նիստը չի կայացել։ Դատարանի աշխատակազմից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ դատական նիստը հետաձգվում է, իսկ պատճառների մասին տեղեկատվություն խոստացան հրապարակել ավելի ուշ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։ Հետաձգման մասին նախօրոք տեղյակ եղել էին դատավարության կողմերը, դրա […]

̰
Շիրակի մարզի գյուղական համայնքների 15 ընտանիքների այսօր բնակարանների գնման վկայագրեր են հանձնվել

19:55 05.09.2019

Շիրակի մարզի Ախուրյան, Հացիկ, Գետք, Քեթի բնակավայրերից 15 ընտանիքների այսօր Շիրակի մարզպետարանում բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել։ Նրանք քաղաքաշինության նախարարության որոշմամբ՝ մարզի գյուղական համայնքներից 2012-2013 թվականներին շահառու ճանաչված 163 ընտանիքների թվում էին։ Ընտրվել են այն համայնքները, որտեղ շահառուների թիվը 10-ից պակաս է։ Պետական բյուջեից այդ նպատակին 75 մլն դրամ է հատկացվել։ Բնակարանների գնման վկայագիր ծրագրի […]

̰
Շիրակի մարզի Բարձրաշեն՝ Բաբըռլու լուծարված գյուղի խնդիրները 1 ցուցահանդեսում

19:40 05.09.2019

Շիրակի մարզի Բարձրաշեն՝ նախկին Բաբըռլու գյուղի կյանքը հայ, ռուս և ամերիկացի լուսանկարիչների աշխատանքներում: «Վերջին ելք» խորագրով ցուցահանդեսում տեղ են գտել 1980-ականներին լուծարված գյուղի նախկինն ու ներկան: Նախաձեռնությունը լուսանկարիչ Գերման Ավագյանինն է: Նա օտարազգի լուսանկարիչների հետ բացահայտել է դատարկված գյուղի կյանքը: Հետաքրքիր պատմություններով բնակավայրը հայտնի դարձնել նաև իր հողին ամուր կառչած բնակիչներով, ովքեր, չնայած կենսական վատ […]

̰
Գյումրիում ավտոմաքսատան շինարարության տեմպերն ավելացնելու անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան

15:50 04.09.2019

Գյումրիում ավտոմաքսատան շինարարությունը 1 ամսում լայն թափ է ստացել, բայց հոկտեմբերի 11-ին այն շահագործման հանձնելու համար տեմպերը գոհացնող չեն: Այս մասին այսօր շինհրապարակում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և նշել, որ շինաշխատանքների ծանրաբեռնված ռեժիմի անցնելու անհրաժեշտություն կա: Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը համալիր ծրագրի միայն առաջին փուլն է, 2-րդ փուլը նախատեսված է հաջորդ տարի.  […]

̰
Երեխային աղբանոց նետած գյումրեցի կինն օրեր առաջ դիմել էր Շիրակի մարզպետարան՝ երեխային մանկատուն հանձնելու նպատակով

15:28 01.09.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ երեկ Գյումրիի աղբանոց կենդանի վիճակում երեխային նետած մայրը օգոստոսի 15-ին մոտեցել է Շիրակի մարզպետարանի կանանց, երեխաների պաշտպանության բաժին ու ասել, որ ինքը խնդիրներ ունի և երեխային ցանկանում է հանձնել մանկատուն։ Ըստ մարզպետի՝ բաժնի աշխատակիցները մի քանի օր շարունակ նրա հետ հետևողական աշխատանք են տարել, հրավիրել […]

̰
Գյումրիի որոշ բուհերում պետպատվերի տեղերը չեն համալրվել, իսկ ուսումնարաններում լրացուցիչ տեղերի անհրաժեշտություն է առաջացել

18:15 31.08.2019

Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններից 2-ում այս տարի չեն համալրվել պետպատվերով նախատեսված տեղերը: Խնդիրը ոչ միայն դիմորդների պակասն է, այլև միասնական քննություններից կտրվածների մեծ թիվը: Արդեն օրինաչափություն է դարձել այն, որ ամեն տարի մարզի դիմորդների մոտ կեսը դիմում է երևանյան բուհեր, մյուսները նախընտրում են ոչ միայն տեղի բուհերը, նաև քոլեջներն ու արհեստագործական ուսումնարանները: Միջին և նախնական […]

̰
Գյումրիի թիվ 6 դպրոցում այսօր տնօրեն չի ընտրվել

18:51 30.08.2019

Այսօր Գյումրիի թիվ 6 հիմնական դպրոցում տնօրենի մրցույթ է անցկացվել, որտեղ տնօրենի պաշտոնը թափուր էր մնում 2 ամիս նախկին տնօրեն Արտաշես Սարգսյանի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով, որը դպրոցը ղեկավարել է 31 տարի։ Տնօրենի մրցույթը 1 թեկնածուով էր: Նա թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սիլվա Սահակյանն էր: Այս մեկ թեկնածուին, սակայն, դպրոցի կառավարման խորհուրդը չընտրեց` […]

̰
Գյումրիի լուծարվող գիշերօթիկ դպրոցների սաներից 60-ը կվերադառնան ընտանիքներ

00:00 30.08.2019

Խնամքի կենտրոնների լուծարումից հետո սաներին ընտանիք վերադարձնելու համար ինչպիսի՞ պայմաններ են ապահովվելու ընտանիքներում: Այսօր հերթական քննարկումն է անցկացվել խնդիրները հստակեցնելու շուրջ: Գիշերօթիկ հաստատությունների, երեխաների սոցիալական պաշտպանությամբ զբաղվող կառույցների պատասխանատուների հետ է հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: Նշենք, որ Գյումրիի խնամքի 2 կենտրոնների 132 երեխաներից 72-ն այս ուսումնական տարում կշարունակեն հաճախել հաստատություններ՝ մինչև դեկտեմբեր: […]

̰
Կումայրի արգելոցի շինությունների վերականգնման պետական ծրագրեր չկան, մասնավորն էլ ֆինանսավորման խնդիրներ ունի

00:00 27.08.2019

Գյումրիի Կումայրի արգելոցի պատմաճարտարապետական շինությունների վերականգնման ռեալ հնարավորություն կստեղծվի, եթե դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն ճանաչվեն: Քաղաքապետարանի պատասխանատուներն այս կարծիքն են հնչեցնում արդեն 2 տարի, իսկ այս ուղղությամբ գործնական քայլերը նոր են սկսվում: Քաղաքի պատմական շինությունների մեծ մասը վթարային է, տանտերերից շատերն են լքել տները կամ վաճառել, բայց նոր սեփականատերերն էլ վերականգնման ուղղությամբ ոչինչ չեն արել: […]

̰
Գյումրու օրը՝ յուրօրինակ հարթակ պատանի ստեղծագործողների համար

18:40 25.08.2019

Քաղաքի օրն ամեն տարի լավ առիթ է դառնում անցորդներին ու հյուրերին ներկայացնելու նաև պատանի ստեղծագործողների աշխատանքները։ Գյումրու գեղագիտական կենտրոնի սաների նկարները ոչ միայն բազմերանգ ու գունեղ են, նաև բազմատեսակ են՝ օգտագործված նկարչական նյութերով, որոնք գեղագիտական նոր ճաշակ են ձևավորում։ Իսկ երիտասարդական պալատի նախաձեռնությամբ «Վարպետների քաղաք Գյումրի» կտավը հենց տեղում էլ ստեղծվեց, ոչ միայն գյումրեցիների, նաև […]

̰
Կույրերի միավորման Գյումրիի արտադրական ձեռնարկությունն իր ներկերը մոտ 1 ամսից վաճառքի կհանի

23:52 24.08.2019

Կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկության արտադրած ներկերը մոտ 1 ամսից մուտք կգործեն շուկա։ Հայաստանի բնական քարերի փոշուց ներկանյութ ստանալու գաղափարն ընկերությանը հաջողվեց արտադրության վերածել 1․5 տարի առաջ։ Տեսողական խնդիրներ ունեցող անձինք փորձնական արտադրանք են տալիս, գեղանկարչության մեջ կիրառվող ներկերի նոր որակներ են ստանում։ Հայաստանի լեռների ու ժայռերի քարերի փոշուց բնական ներկեր ստանալու տեխնոլոգիային տիրապետելու համար […]

̰
Գյումրիում պարգևատրվել են բանակից զորացրված զինծառայողները

21:00 23.08.2019

Այսօր Գյումրիում պատվոգրերի ու հուշանվերների են արժանացել պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած զինվորները, դպրոցների զինղեկներն ու ծանուցման տեղամասերի պետերը։ Հայրենիքի սահմաների պաշտպանության առաքելությունը պատվով կատարելու համար զինվորներին պարգևատրել են Գյումրիի զինկոմիսարը, Շիրակի մարզպետի տեղակալը, համայնքների ղեկավարները։ Հայրենիքը սկսվում է սահմաններից․ այս սկզբունքին հավատարիմ, զինծառայությունը վաղուց կյանքի ու պատվի հարց է դարձել հայ զինվորի համար, իսկ բանակում […]

̰
Շիրակի մարզում զբոսաշրջիկների մեծ ակտիվություն է դիտվում

19:30 12.08.2019

Տարեցտարի մեծանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրակի մարզ։ Թեև հիմա զբոսաշրջիկներ ընդունելու ամենապիկ սեզոնը չէ, բայց մեծ է արտերկրից և հանրապետության մյուս մարզերից Գյումրիում հանգիստ փնտրողների ու մարզի գրավչությունը գնահատողների թիվը, ու սա այն պարագայում, երբ մարզի զբոսաշրջային ամբողջ ներուժը դեռ բացահայտված չէ: Տուրիզմը զարգացման առաջին քայլերն է անում մարզում, ու դա շնորհիվ ոչ միայն […]

̰
Շիրակի մարզի գյուղերում հուշարձանների տարածքներ են բարեկարգվում

23:00 11.08.2019

Շիրակի մարզի գյուղական տասնյակ բնակավայրերում կառուցված հուշարձաններն ու հարակից տարածքները անխնամ վիճակում են: 1960-ականներին գյուղերում համատարած տեղադրվում էին Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի հուշակոթողներ: Ժամանակի քարոզչությունն այդպես էր թելադրում: Ավելի քան կես դար առաջ կառուցված հուշարձանները վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով մարզի մի քանի համայքներում վերականգնվում են, բարեկարգվում են նաև հարակից տարածքները: Մարմաշեն գյուղի պուրակի 3 հուշարձանները […]

̰
Գյումրիի փողոցաշինական աշխատանքներում տեսչական մարմինը լուրջ թերություններ է հայտնաբերել

23:04 08.08.2019

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել Գյումրիի Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում: Տեսուչները խախտումներ են արձանագրել լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, բացակայում են հենասյուների հողանցումները: Նաև պարզվել է, որ էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի: Գյումրիի պատմական միջուկում, գրեթե բոլոր փողոցներում շինարարությունն […]

̰
Հայաստանի մարզերում ձևավորվելու է հիփոթեքային շուկա․ Վահագն Վերմիշյան

18:48 03.08.2019

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Գյումրիում խոսել է հաջորդ տարվանից մեկնարկող քաղաքաշինական նոր ծրագրի մասին: Նախատեսվում է Երևանից դուրս, հանրապետության մյուս քաղաքներում, իսկ աղետի գոտում՝առաջնահերթ, բազմաբնակարան շենքեր կառուցել՝ հիփոթեքային շուկա ձևավորելու համար։ Հիփոթեքային վարկավորման համար սահմանված արտոնությունները, այն է՝ ֆիզիկական անձի վճարած եկամտահարկի չափով վարկային տոկոսների փակում, գործում են միայն Երևանում, քանի որ մյուս քաղաքները […]

̰
Պետական սուբվենցիոն ծրագրով Շիրակի մարզում հաստատվել է 47 ծրագիր

18:12 03.08.2019

Շիրակի մարզի 25 համայնքների ներկայացրած 49 սուբվենցիոն ծրագրերից 47-ը հաստատվել են։ Ավտոճանապարհների, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, ոռոգման ցանցերի կառուցում, մեքենասարքավորումների ձեռքբերում, հակակարկտային կայանների տեղադրում և այլն։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս ծրագրերի ֆինանսավորման մի մասը պետբյուջեից է, մյուսը՝ համայնքային բյուջեից։ Իսկ պահանջվող նվազագույն 3 մլն դրամ ներդրումն ապահովել տեղական բյուջեներից, կարողացել են ոչ բոլոր […]

̰
Տնակների հաշվառման աշխատանքային խումբը նախատեսում է մինչև տարեվերջ աղետի գոտին ազատել մոտ 800 տնակից

16:58 03.08.2019

Աղետի գոտում տնակների հաշվառման աշխատանքային խումբն այսօր հերթական նիստն է անցկացրել Գյումրիում։ Ներկայացվել են տնակների ազատման վերաբերյալ կազմված առաջարկների ուղղությամբ անելիքները։ Աշխատանքային խումբը նորից քննարկել է, թե որ տարբերակն է արդյունավետ՝ բնակարանաշինությո՞ւնը, թե՞ բնակարանների գնման վկայականների տրամադրումը։ Դրա համար նոր ուսումնասիրություններ են պետք ոչ միայն բնակարանային շուկայում, նաև եղած բնակֆոնդի տեխնիկական վիճակը գնահատելու համար: Ինչպես […]

̰
BACK_TO_TOP