TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC
Կարինե Կազարովա

Կարինե Կազարովա

Շիրակի մարզում այս տարի ավելի քան 700 աշխատատեղ բացելու ձեռնարկն արդյո՞ք կիրագործվի

16:30 16.10.2018

Շիրակի մարզում միայն այս տարի նախատեսվում է ավելի քան 700 նոր աշխատատեղ բացել: Սա տարեսկզբին ներկայացված ներդրումային ծրագրերի խոստումներից է, բայց տարեվերջին արդեն պարզ կդառնա, որ նշված քանակը դժվար թե ապահովվի: Սպասվող կամ արդեն եղած ներդրումները մարզում հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում են։ Շիրակի մարզում այս ճյուղն է համարվում զարգացող, իսկ արտադրողները հիմա ներկրվող հումքով են աշխատում, […]

̰
Գյումրիում այսօր շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը

15:40 16.10.2018

Այսօր Գյումրիում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը։ Դատարանը ստացել է նաև «Հավերժ հիշատակ»  ընկերության նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանի մեղադրանքով քրեական գործի նյութերը, որոնք միացվեցին ընթացող դատաքննությանը: Միացյալ 2 քրեական գործերով կա արդեն 5 ամբաստանյալ։ Նշենք, որ Կոստիկ Ավետիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ […]

̰
Անիի համայնքապետի թույլ տված խախտումները․ բարձրաձայնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի օգնականը

22:41 12.10.2018

Գյումրիի մեդիա կենտրոնում ևս քննարկման թեման Անի համայնքում ստեղծված իրավիճակն էր: Երկխոսության էին հրավիրվել Անի համայնքի բնակիչները, համայնքապետը և տարածքային կառավարման նախարարի օգնականը: Անիի համայնքապետը հանդիպմանը հայտնի պատճառներով չէր կարողացել գալ, Մարալիկում էր պետական վերահսկողական ծառայության պետը: Երկխոսությանը ներկա բնակիչները դարձյալ պնդում էին, որ համայնքի ղեկավարն ու ավագանին բնակչությունից անջատ գործունեություն են վարում։ Համայնքի բնակիչների […]

̰
Արթիկի բժշկական կենտրոնը վերջապես կվերանորոգվի

14:25 12.10.2018

Շիրակի մարզում 450 մլն դրամի ծրագիր է իրականացվելու պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Գումարն ուղղվելու է հրատապ խնդիրների լուծմանը: Դրանց թվում են դպրոցական շենքերի, հիվանդանոցների, մարզադպրոցների վերանորոգումը, գյուղերի սելավատարների մաքրումը։ Պետբյուջեից ֆինանսավորվելու են միայն ծրագրերի շինարարական աշխատանքները, իսկ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համար գումարներ հատկացվել են համայնքային բյուջեներից: Վերջապես ծրագրում ընդգրկվել է Արթիկի բժշկական կենտրոնը, որի շենքային պայմանները և […]

̰
Տղաների և աղջիկների անհամամասնորեն ծնունդները ժողովրդագրական լուրջ խնդիրների պատճառ Շիրակի մարզում

00:15 10.10.2018

Տղա երեխաների ծննդին նախապատվություն տալու հնուց եկած հայկական ավանդույթը Հայաստանում ժողովրդագրական լուրջ խնդիրներ է ստեղծել: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Ախուրյանի մոր ու մանկան կենտրոնի հետ համատեղ երիտասարդ մայրերի շրջանում իրականացնում են հանրային իրազեկման ծրագիր՝ փորձելով նրանց ազատել աղջիկների թերարժևորման բարդույթից։ Հայաստանը աշխարհում 3-րդ երկիրն է Չինաստանից ու Ադրբեջանից հետո, որտեղ ծննդաբերության արհեստական ընդհատումները պայմանավորված են […]

̰
«Հուզված եմ՝ տեսնելու իմ արձանս հայկական հողի վրա, ուր իմ արմատներս կան». Շառլ Ազնավուր, Գյումրի 2001թ․

23:52 05.10.2018

Շառլ Ազնավուրը աշխարհի այն եզակի հայերից է, ում պատվին կենդանության օրոք քանդակ տեղադրվեց։ Այդ նվերը նրան տվեց երախտապարտ քաղաքը: 17 տարի առաջ, հենց իր արձանի բացմանը Գյումրի եկավ աշխարհահռչակ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հազարավոր գյումրեցիներ քաղաքի մուտքից սկսած մինչև Աստղի՝ այժմ Շառլի հրապարակ, կանգնել էին փողոցներում` տեսնելու մեծ հային: Շառլ Ազնավուրով աշխարհը ճանաչեց հային ու […]

̰
Շիրակի մարզի գյուղատնտեսությունն առանց ոռոգման ցանցերի կառուցման հեռանկարներ չունի. քննարկում

17:06 03.10.2018

Գիտության, տեխնիկայի և արվեստի համադրմամբ ստանալ նոր տեխնոլոգիաներ և դրանք կիրառել հանրապետության համայնքներում՝ որպես զարգացման ծրագրեր։ Նման նպատակներ ունի «3 կետ» ասոցիացիան, որի ղեկավարները նախագծողներ ու ճարտարապետներ են։ Նրանք Շիրակի մարզի համայնքապետերի հետ են հանդիպել, առաջարկել են ժամանակակից պոմպակայանների ներդրմամբ մարզում ոռոգման ջրի բարելավման հարցը լուծել, բայց քննարկումն այլ ընթացք է ունեցել, երբ գյուղապետերը դժգոհել […]

̰
Գյումրիի քաղաքապետարանում սգո մատյան է բացվել

20:40 02.10.2018

Գյումրիի քաղաքապետարանում այսօր սգո մատյան է բացվել, որտեղ ֆրանսահայ սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրին ուղղված իրենց երախտիքի խոսքերը, գրառումները կարող են թողնել գյումրեցիները։ Մատյանում առաջին գրառումը կատարեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այնուհետ նա իր խոնարհումը բերեց մեծ հայի հիշատակին։ Գյումրեցիները սգում են Շառլ Ազնավուրի կորուստը, մի մարդու, ով քաղաքի կողքին կանգնեց իր ամենադժվարին պահին՝ 1988-ի երկրաշարժի […]

̰
Շիրակի մարզի ամենատարեց բնակիչը 102 տարեկան է

16:35 01.10.2018

Այսօր Տարեցների միջազգային օրն է։ Այս առիթով Շիրակի մարզպետարանի աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի ամենատարեց բնակչի՝ Ազատան գյուղում ապրող 102-ամյա Վարվարա Մոսոյանի տուն ու շնորհավորել նրան։102-ամյա Վարվարան այս տարիքում էլ դեռ չի դժգոհում ո՛չ հիշողությունից, ո՛չ էլ տեսողությունից: Միայն թե մի քիչ լսողությունն է սկսել դավաճանել: Ապրում է կրտսեր որդու ընտանիքի հետ, ով արդեն 76 […]

̰
Վարկերի վերադարձման պահանջով բանկերից ավելի քան 5 հազար գործ կա դատարաններում

13:20 29.09.2018

Բանկերում քաղաքացիների՝ տարիներով չվճարված վարկերի տույժ ու տուգանքների զիջումը, պարզվում է, վերաբերում է ոչ բոլորին: Կառավարության որոշմամբ` չեղյալ են համարվելու միայն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ անհուսալի դասակարգված վարկերի տույժերը, իսկ դրանք 271 և ավելի օր ուշացումներ գրանցած վարկերն են: Նշված պայմանի պատճառով ժամկետանց վարկեր ունեցող շատ վարկառուներ տույժերի համաներման ծրագրից դուրս են մնացել: Նրանցից […]

̰
Գյումրիում 45-ամյա բազմազավակ մայրիկը մինչև ծննդաբերելը չի իմացել հղիության մասին

17:53 28.09.2018

Գյումրեցի 45-ամյա Մարգարիտ Գրիգորյանը 7-րդ երեխան է ունեցել: 2 կգ 900 գրամ քաշով, 50 սմ հասակով նորածինը տղա է, ընտանիքի 3-րդ արու զավակն է։ Բազմազավակ ընտանիքում մեծ երեխան 25, իսկ փոքրը հինգուկես տարեկան է։ 3 չափահասներից 2-ն ամուսնացած են։ Բազմազավակ մայրիկին այսօր շնորհավորելու էր եկել Շիրակի մարզպետը: Իսկ արտառոցն այն է, որ կինը չի էլ […]

̰
Գյումրիում գերեզմանի անարգման գործի դատավարությունը նոր ընթացք է ստանում

21:39 27.09.2018

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հիշեցնենք՝ այս գործով կա 4 ամբաստանյալ: Նրանցից 1-ը` Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցի տարածքը վաճառելու և 1600 դոլար գումար ստանալու մեջ: Մյուս 3-ը՝ գերեզմանափորներն ու գերեզմանոցի աշխատակիցը, մեղադրվում են հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի դին անարգելու մեջ: Դատավարությունը վկաների […]

̰
Շիրակի մարզում ստացված ցորենի բերքը որակով ոչ թե հացամթերքի հումք է, այլ անասնակեր

14:53 25.09.2018

Շիրակի մարզում այս տարի հացահատիկի առատ բերք է ստացվել, բայց ոչ ցանքերի ավելացման, այլ 1 հեկտարից ստացված բերքատվության հաշվին: 2016 թվականի համեմատ, անցած տարի 6300 հեկտարով մարզում պակաս հացահատիկ էր ցանվել, ցանածից 5000 հեկտարն էլ կարկուտն էր վնասել։ Հիմա մարզում աշնանացան է։ Սպասվում է, որ մոտ 1000 հեկտարով ցորենի ցանքերը կավելանան անցած տարվա համեմատ, բայց […]

̰
Ինքնասպանության դրդապատճառներն ու դրանց կանխարգելումը․ քննարկում Շիրակի կայազորի զորամասում

22:06 24.09.2018

Շիրակի կայազորի զորամասում այսօր անցկացվել է ինքնասպանության և դրան հասցնող պատճառների կանխարգելման թեմայով քննարկում, որին մասնակցել են ոչ միայն բանակի զինծառայողները, հոգևոր սպասավորը, նաև հոգեբանները: Վերջին տարիներին, ըստ բանախոսների, զորամասերում ինքնասպանության դեպքերը նվազել են, բայց խնդիրը մտահոգիչ է։ Բանակում ինքնասպանությունները, ըստ մասնագետների, զինծառայողների՝ բանակին հարմարվելու բարդ հոգեվիճակներով ու նրանց ընտանեկան խնդիրներով են պայմանավորված։ Գյումրիի ռազմական […]

̰
Անկախության տոնի առթիվ Գյումրիում պարգևատրվել են բանվորն ու մեխանիկը, ուսուցիչն ու զինվորը

16:49 21.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանն ամենամյա պարգևատրումների արարողություն են անցկացրել: Պատվոգրերի և հուշանվերների են արժանացել գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, սպորտի ոլորտներում իրենց աշխատանքով աչքի ընկած անձինք: 1991 թվականին երկիրը պատերազմի մեջ էր ու անկախությունն ամրապնդելու գործում, լուրջ փորձության պահին, հենց ազատամարտիկները եղան երկրի առաջին պաշտպանները։ Գյումրեցի ազատամարտիկ Արա-Գեղեցիկ Հայրիկյանն […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջին աշխատանքային այցը Շիրակի մարզ

17:15 19.09.2018

Այսօր Շիրակի մարզ է այցելել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սա առաջին աշխատանքային այցն է, ինչպես փոխվարչապետը բնորոշեց, ամենաշատ խնդիրներն ունեցող մարզ: Շիրակի մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն մարզպետարանի վարչության պետերի, մարզի ուժային կառույցների ղեկավարների և համայնքապետերի հետ: Փոխվարչապետը խոսել է Շիրակի մարզում 1 շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքից, որը հանրապետական միջին ցուցանիշի 52 տոկոսն է […]

̰
Գյումրիում ավելի քան 11 փողոց կոյուղատար համակարգ չունի

20:50 18.09.2018

Ջրամատակարարման համակարգում տարվող բարեփոխումները Գյումրիում տարիներ շարունակ վերաբերել են հիմնականում խմելու ջրագծերի նորացմանն ու այդպես էլ կոյուղատար համակարգին չեն հասել: Քաղաքում դեռևս կան թաղամասեր ու ավելի քան 11 փողոցներ, որտեղ կոյուղիներ չեն անցկացվել: Նորավան թաղամասի Բաղրամյան և Հունան Ավետիսյան փողոցների տներում դրանք 30 տարի է՝ բացակայում են: 100 -ից ավելի ընտանիք նման պայմաններում է ապրում: […]

̰
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները կանգ են առել

14:19 14.09.2018

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները կանգ են առել: Բոլոր շինկազմակերպությունների համար պատճառները նույնն են: Դրանք նախագծային անհամապատասխանություններն են: Ստորգետնյա ենթակառուցվածքները փաստաթղթերով այլ խորությունների վրա են, իսկ իրականում, ինչը փորելուց հետո է պարզվում՝ մեկ այլ: Շինարարական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով: Կազմակերպությունները սպասում են նախագծային փոփոխությունների: Աշխատանքային գրաֆիկից արդեն հետ են ընկել: Լավագույն դեպքում, եթե աշխատանքներ տարվում են, […]

̰
Շիրակի մարզի 25 համայնք չի կարողանում օգտվել պետական սուբվենցիաներից

20:09 13.09.2018

Շիրակի մարզի համայնքներին հնարավորություն է ընձեռվել տնտեսական և սոցիալական ուղղվածության մի շարք ծրագրեր իրականացնել տեղական և պետական բյուջեների համաֆինանսավորմամբ։ Դրանք բնակավայրերի զարգացման նպատակ ունեն, բայց ծրագրից օգտվելու պահանջներն այնպիսին են, որ մարզի համայնքների կեսից ավելին դրանց չի կարողացել բավարարել և ծրագրում չեն ընդգրկվել։ Արդյունքում՝ պետբյուջեի նպատակային միջոցներից՝ սուբվենցիաներից, օգտվել են հիմնականում խոշոր ու խոշորացված համայնքներն […]

̰
Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրենի մրցույթում թեկնածուների աննախադեպ ակտիվություն է

23:37 11.09.2018

Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցում անցկացվել է տնօրենի արտահերթ մրցույթ: Նախկին տնօրեն Արսեն Ալեքսանյանի հեռանալուց հետո արդեն 3 ամիս է` դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է։ Հիշեցնենք`Արսեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու վերաբերյալ, ինչի հետևանքով պետությանը հասցվել է 11 […]

̰
Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագիրը որոշ հատվածներում կանգ է առել նախագծային թերությունների պատճառով

13:48 08.09.2018

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները որոշ հատվածներում կանգ են առել։ Երկրաշարժից հետո անկանոն եղանակով անցկացված ստորգետնյա ենթակառուցվածքները խնդրներ են ստեղծել շինարարների համար: Փորման աշխատանքների ընթացքում  պարզվում են, որ էլեկտրամալուխների ու ջրակոյուղատարների խորությունները չեն համապատասխանում նախագծերին՝ որոշ տեղերում էլ դրանք կան, բայց նախագծում չկան: Նախագծային ու ենթակառուցվածքային թերությունները շինարարության ավարտի ժամկետների հետաձգման պատճառ կարող են դառանալ: Սա Գյումրիում […]

̰
Աշոցքի Կոճոռ թաղամասի 164 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է տնակների սեփականաշնորհմամբ

14:46 05.09.2018

Աշոցքի հայտնի Կոճոռ թաղամասում, որը երկհարկանի տնակային շինություններից է բաղկացած, 164 ընտանիք է ապրում: Տնակները ժամանակին ռուս շինարարների համար էին կառուցվել, որոնք հետո քանդվելու էին, բայց դրանք ոչ թե քանդվեցին, այլ 2-րդ կյանք ստացան՝ Աշոցքի անօթևանների համար որպես բնակարան ծառայելով: Մարզի ցուրտ բնակավայրում այս տնակները ռեկորդային երկարակեցություն են գրանցել։ Բնակիչների մշտական նորոգումների շնորհիվ դրանք 30 տարի […]

̰
Երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը երգեհոն է նվիրել Գյումրիին

13:23 04.09.2018

Ֆրանսաբնակ ճանաչված երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը նորից Գյումրիում է, բայց ոչ համերգային ծրագրով: Գյումրեցի երգեհոնահարուհին իր քաղաքին երգեհոն է նվիրել: Երաժշտական գործիքը տեղադրվում է Սուրբ Նշան եկեղեցում: Նարինեն 29 տարի է՝ Ֆրանսիայում է բնակվում: Դաշնամուրային և երգեհոնային համերգներով աշխարհի շատ երկրներում է եղել, Ամերիկայի, Շվեյցարիայի, նաև Փարիզի Աստվածամոր տաճարի լավագույն երգեհոններով է նվագել: Իսկ քաղաքի միակ […]

̰
Շիրակի մարզում կեղծ ժանտախտից ընտանի թռչունների անկման դեպքեր են գրանցվել

13:22 31.08.2018

Շիրակի մարզի որոշ համայնքներում մի քանի օր առաջ ընտանի թռչունների անկման դեպք է գրանցվել։ Սատկած թռչունների թիվն առանձին տնտեսություններում տասնյակների է հասնում։ Անասնաբույժները հաստատում են թռչունների կեղծ ժանտախտ հիվանդության փաստը, իսկ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնում չեն հաստատում։ Վարակիչ հիվանդությունը հայտնաբերվել է Այգաբաց, Բասեն, Շիրակ, Կրասար համայնքներում, ընդհանուր հաշվով, սատկել է ավելի քան […]

̰
Շիրակի մարզի 4 գյուղում արոտների ջրարբիացման ծրագիրը ձգձգվում է

15:09 29.08.2018

Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքներում ծրագրեր են սառեցվել, մի քանիսի մեկնարկն էլ ուշանում է: Ղազանչի, Մեծ Սեպասար, Հարթաշեն, Զույգաղբյուր բնակավայրերի արոտավայրերի ջրարբիացման ծրագիրը 2 տարի է՝ գործնական փուլ չի հասնում, որը, ի դեպ, դեռևս համայնքների միավորումից առաջ պետք էր մեկնարկվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Նախապատրաստական աշխատանքներ տարվել էին, իսկ երբ գործը հասել էր համայնքների՝ 5 […]

̰
Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի աշխատանքները ձգձգվում են

20:10 28.08.2018

KFW բանկի վարկային միջոցներով Շիրակի մարզում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի 3-րդ փուլի աշխատանքներն արդեն 3 տարի է՝ ձգձգվում են։ Խնդիրը նախագծային փաստաթղթերի հետ անընդհատ կատարվող փոփոխություններն են։ Ծրագրի պատվիրատուն «Հայգյուղշիննախագիծ» ընկերությունն է: Այսօր Բնապահպանության նախարարության հետ համատեղ հերթական հանրային քննարկումն է անցկացվել Շիրակի մարզպետարանում։ Ծրագրով նախատեսվում է Ախուրյանի տարածաշրջանի 12 բնակավայրերում նոր ջրագծեր անցկացնել, ընդհանուր […]

̰
Գյումրիում շարունակվել է գերեզմանի պղծման գործով դատավարությունը

12:08 22.08.2018

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը։ Հիշեցնենք` քրեական այս գործով կա 4 ամբաստանյալ, նրանցից մեկը՝ Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Հակոբյանների ընտանեկան գերեզմանը վաճառելու մեջ։ Իսկ մյուս 3-ը մեղադրվում են Հենրիկ Հակոբյանի դին թիվ 2 գերեզմանատնից հանելու և մասնատված վիճակում անհայտ ուղղությամբ տեղափոխելու համար։ Դատավարությունը վկաների քննության փուլում է: Հերթական դատական […]

̰
Շիրակի մարզում նորակառույց հրշեջ հիդրանտները ավելի քան 2 տարի է՝ չեն շահագործվում

15:33 16.07.2018

Հրշեջ հիդրանտները, որոնք կառուցվում են հատուկ դիտահորերում, կարևոր նշանակություն ունեն հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, բայց Շիրակի մարզում ունեցած հիդրանտների մեծ մասը չի շահագործվում: Ավելի քան 250 նոր հիդրանտ է կառուցվել, բայց դրանք չեն աշխատում թերությունների պատճառով։ Հրշեջները չաշխատող հիդրանտների խնդրին բախվում են, երբ հրդեհաշիջման աշխատանքների թեժ պահին ջրի վերալիցքավորման խիստ անհրաժեշտություն է առաջանում, իսկ ջրամատակարարը՝ «Վեոլիա […]

̰
BACK_TO_TOP