19:20 24.11.2018
«Մասնակցային կառավարումը երեկ, այսօր և վաղը» թեմայով քննարկում է այսօր անցկացրել շահերի պաշտպանության մասնագետ Տիգրան Պետրոսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Մասնակցային կառավարումը հասարակության մասնակցությունն է երկրի կառավարմանը։ Որոշում կայացնելը մարդու իրավունքն է, բայց, ըստ բանախոսի, Հայաստանի բնակիչները բավական երկար ժամանակ կաշկանդված են եղել այդ հարցում։ Մասնագետի կարծիքով՝ դա այդպես է եղել 70 տարի շարունակ: […]
20:08 23.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակները, որոնք փակցված են ընտրատեղամասերում, դեռևս համարվում են նախնական: Ըստ ոստիկանության տվյալների՝ նախնական ընտրացուցակներով, Գյումրին ունի 124.523 ընտրող, իսկ քաղաքի մշտական բնակիչների թիվը 117.000-ն է, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Ինչպես նախորդ ընտրություններին, հիմա էլ ընտրողների ցուցակային թիվն ավելին է քաղաքի մշտական բնակիչների թվից: Սա բացատրվում է նրանով, որ […]
19:32 22.11.2018
Եթե թիկունքն ուժեղ է, բանակն էլ այդպիսին կլինի, համոզված է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով՝ հասարակության հետ կապը փորձում են ամրապնդել նաև զորամասեր դպրոցականների և ուսանողների այցերով: Արտակ Դավթյանը փարատում է բանակի մասին քաղաքացիական անձանց մոտ ձևավորված բացասական կարծիքը՝ ասելով, որ հագուստ չունենալը, ինչպես այդ մասին խոսվում էր Ապրիլյան […]
18:29 22.11.2018
Այսօր Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ է հանդիպել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջնագծում տիրող իրավիճակին, բանակին հագուստով, սննդով և զինամթերքով ապահովվելու խնդիրներին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Բուհի ուսանողների ու դասախոսների հարցերի շրջանակը լայն էր, անպատասխան չի մնացել ոչ մի հարց, չեն շրջանցվել նաև երկրի սպառազինությանը, […]
17:22 21.11.2018
Այսօր անավարտ տեսքով Գյումրիում բացվել է Անի և Մուշ թաղամասերն իրար միացնող ճանապարհը: Որպես նոր ձևավորված ենթակառուցվածք՝ ավարտված է միայն երթևեկելի հատվածի շինարարությունը: Մայթերի աշխատանքները կիսատ կմնան մինչև հաջորդ տարի: Նորաբաց փողոցը դեռ անվանում չունի. այն քաղաքի գլխավոր հատակագծում էլ չկա։ Հողային ճանապարհը Մուշի բնակիչներն են բացել, որը 2 թաղամասերը կապող ամենակարճ ուղին է. մոտ […]
14:29 21.11.2018
Շիրակի մարզում անշարժ գույքի առք ու վաճառքի, նվիրատվության և այլ գործարքների աճ է գրանցվել: Մասնագետները փաստում են, որ կադաստրային գործարքների նման ակտիվություն մարզում 2009 թվականից հետո չէր գրանցվել: Կադաստրի մարզային ստորաբաժանումում այս տարվա 3-րդ եռամսյակում միայն բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվը 20 տոկոսով ավելին է երկրորդ եռամսյակի համեմատ։ Մասնագետները սովորաբար սա պայմանավորում են 2 […]
23:50 20.11.2018
«Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով» … Lույս է տեսել երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի գիրքը, որը 88-ի երկրաշարժի վերաբերյալ հեղինակի 30 տարիների հավաքած գիտական տվյալների ամփոփումն է։ Գրքում զետեղվել են երկրաշարժի մասին մինչ այժմ անհայտ շատ մանրամասներ։ Օրինակ այն, որ Լենինականը հիմնականում ավերվել է ոչ թե առաջին, այլ 2-րդ ցնցման հետևանքով, […]
18:00 19.11.2018
23 ու 8 միլիոն եվրո արժողության փողոցաշինական ծրագրով Գյումրիում շահագործվել է առաջին փողոցը՝ Կոմիտասը: Փողոցի հիմնանորոգումը քաղաքապետարանի աշխատակիցները նշանավորեցին քայլերթով: 900 մետր երկարություն ունեցող փողոցի շինարարությունը 6 ամիս է տևել ու պահանջել մոտ 325 մլն դրամ: Վերակառուցումը ավարտին հասցնել հաջողվել է ավելի քան 70 մլն դրամ հավելյալ ֆինանսավորմամբ: Դրա անհրաժեշտությունն առաջ էր եկել նախագծային թերությունների […]
23:35 16.11.2018
«Շիրակ» հայրենակցական միությունը և Մշակույթի նախարարությունը համատեղ կազմակերպել են Հայաստանի վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Գեղանկարչի ստեղծագործական ներկապնակը տարբեր թեմաներով է՝ սկսած Աստվածաշնչյան սյուժեներից, հայ ազգային գորգապատումից, մինչև հարազատ քաղաքի տեսարանները: Նկարիչը 22 տարի ապրել ու ստեղծագործել է Ամերիկայում, 3 տարի է, որ հայրենիք է վերադարձել: Իր վարպետությունը փոխանցում է ապագա նկարիչներին, դասավանդում է […]
00:09 16.11.2018
Վերջապես Գյումրիում տնակների փաստացի թիվ է հայտարարվում՝ 2826: Սա քաղաքապետարանի կատարած վերջին փաստագրման տվյալներն են: 30 տարի անց հաջողվել է ստանալ տնակների ճշգրիտ պատկերը և անձնագրային բաժանմունքներում դադարեցնել տնակային հասցեներում նոր հաշվառումները: Փաստագրման արդյունքները որոշ ճշտումներից հետո կներկայացվեն կառավարություն: Նոր փաստագրումը հնարավոր է դառնա կարևոր փաստաթուղթ՝ բնակարանային որևէ ծրագիր կազմելու համար: Գյումրիում տնակները ժամանակավորից վերածվել […]
19:37 15.11.2018
Այսօր Շիրակի մարզի Արևիկ գյուղի միջնակարգ դպրոցում ներկայացվել են բանաստեղծ, արձակագիր Գևորգ Քրիստինյանի գրքերը: Նա ծնունդով Արևիկ գյուղից է: 84-ամյա բանաստեղծն արդեն 30 տարի է, ինչ ապրում ու ստեղծագործում է Ամերիկայում: Հրատարակել է 20-ից ավելի գիրք: Իր ստեղծագործություններում Գևորգ Քրիստինյանն աղքատ բնություն ունեցող Արևիկ գյուղին բանաստեղծական նոր շունչ է տվել: Իր ստեղծագործություններում գրողը նաև ներկայացրել […]
18:50 12.11.2018
Տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 23 հարց: Ներկաները նախ՝ 1 րոպե լռությամբ հարգել են լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի հիշատակը, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Առաջնահերթ ներկայացվել են Գյումրիում երկրաշարժից 30 տարի անց բնակարանային ապահովման չլուծված հարցերը և այդ ուղղությամբ կառավարությանն ուղերձ հղելու առաջարկը, իսկ […]
00:12 10.11.2018
Շիրակի մարզի բուժհաստատությունների մեծ մասը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս որոշ ծառայությունների պետպատվերի ֆինանսավորումը տարվա կեսին սպառել է: Հիվանդանոցների տնօրենները վերահաշվարկ կատարելու և հավելյալ ֆինանսավորվելու խնդիրը ներկայացրել էին Առողջապահության նախարարություն: Արդյունքը դրական է, լրացուցիչ ֆինասնավորում եղել է, գումարի մի մասը հիվանդանոցներում ուղղել են որոշ բուժծառայությունների մասով պետպատվերի գերակատարմանը, մնացածը պետք է սպառեն մինչև տարեվերջ: […]
23:27 08.11.2018
Երկրի նախագահը Գյումրի կատարած այցի ժամանակ, ապագա երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգմանը վերաբերող հարցերը քննարկելուց հետո խոսել է նաև շենքի արտաքին տեսքը փոխելու մասին: Դրա համար մրցույթ է հայտարարվելու: Շենքի վերակառուցման ֆինանսական աղբյուրները հստակեցված չեն, նույնիսկ հայտնի չէ՝ հաջորդ տարվա պետական բյուջեից հատկացումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ: Արմեն Սարգսյանը հայտարարեց առաջին լուրջ ներդրման մասին: Նա, որպես […]
18:22 08.11.2018
Գյումրի կատարած այցի ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե նա որքանով է կարևորում երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Նախագահը պատասխանել է, որ երբ իրեն առաջարկվում էր նախագահի պաշտոնը, ինքը կարդացել է Սահմանադրությունը, իսկ թե հավանե՞լ է, թե՞ ոչ, Արմեն Սարգսյանը չի բարձրաձայնել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Նրա խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունները նախագահի […]
15:44 07.11.2018
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հերթական նիստում որպես վկա հարցաքննվել է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը: Հիշեցնենք, որ Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցը որպես ազատ տարածք վաճառվել էր, որտեղ էլ հուղարկավորվել էր Կարեն Շահբազյանի մայրը՝ Կիմա Բոջուկյանը: Նախկին դատախազի հարցաքննությունը տևել է 3 ժամ: Կարեն Շահբազյանը դատարանին նոր մանրամասներ […]
13:54 03.11.2018
Մուլտֆիլմերի հայտնի հերոսները գյումրեցի Զավեն Մանուկյանի արհեստանոցում նոր տեսք են առնում սովորական եղևնու կոներից: Նախասիրությո՞ւն, զբաղմո՞ւնք, թե՞ տիկնիկագործության նոր տեսակ. Զավեն Մանուկյանը դժվարանում է բնութագրել մուլտֆիլմերի հերոսների նկատմամբ իր հետաքրքրությունը: Վարպետը հեքիաթների հերոսներին ստեղծում է ուրույն կերպարներով, որոնք արված են մեծ հմտությամբ ու վարպետին վայել նրբագեղությամբ: Նրա աշխատանքների հիմնական հումքը կոնն է, որը հեղինակը բերում […]
00:07 03.11.2018
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը նոյեմբերի 2-ին Գյումրիում նշել է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության ղեկավարները, Ֆրանսիայից ու Բրյուսելից ժամանած բժիշկներ ու բուժաշխատողներ, որոնք առաջիններից էին, որ 1988-ի երկրաշարժից հետո հասան Հայաստան ու աղետյալ Լենինականին ոչ միայն բժշկական, այլև հումանիտար մեծ օգնություն ցուցաբերեցին: 1988-ի երկրաշարժն իր ավերածությունների, զոհերի ու տուժածների մասշտաբներով […]
20:44 31.10.2018
Առաջին անգամ Գյումրիում անցկացվել է բարբառային հեքիաթասացության «Կէղնի, չի էղնի» խորագրով փառատոն, որի ժամանակ հնչել են հին հայկական հեքիաթներ Հայաստանի տարբեր գավառների ժողովուրդների բարբառներով։ Մասնակիցները ոչ միայն դպրոցականներ են եղել, նաև նրանք, որոնք հանրությանը քիչ հայտնի հեքիաթները հանրայնացնելու նպատակ ունեն։ Ներկայացված հեքիաթների մեծ մասը ժողովրդական է: Փառատոնի ընթացքում հնչել են նաև Հայաստանի նախագահի տիկնոջ՝ Նունե […]
20:00 31.10.2018
Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի շենքերում տարիներով չի հաջողվում ջրակոյուղատար համակարգերն անխափան շահագործել: Խցանված, ջարդված ու չգործող կոյուղատարների պատճառով ջրերը կուտակվում են նկուղներում: Հերթական բողոքը Տիգրան Մեծ 28 շենքից է: Բնակիչները 2 տարի է՝ սպասում են ջրմուղի բրիգադներին, որ իրենց իսկ վնասած կոյուղագիծը վերականգնեն: 1926 թվականին կառուցված շենքերի արտաքին տեսքը նորմալ է՝ ամեն տարի դրսից պատերը […]
20:20 29.10.2018
1988 թվականի դեկտեմբերի 7-ը վերհիշում են Լենինականի թիվ 23 միջնակարգ դպրոցի 4-րդ Դ դասարանի աշակերտները: «Դասամատյան 4-րդ «Դ» դասարան». համադասարանցիներն այս վերնագրով գիրք են հրատարակել։ Տեքստերի հեղինակներն իրենք են՝ այդ օրվա ապրումների պատմություններով։ 10 տարեկան դպրոցականներն արդեն 40 տարեկան են՝ ընտանիքներ կազմած, մեծ մասն այս քաղաքից հեռացած: Բայց նրանց շարունակում է միավորել մեկ բան՝ 88-ի […]
19:04 29.10.2018
ՕԵԿ, այնուհետ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր՝ «Արժանապատիվ ուղի» կուսակցությունն է ստեղծում: Վերջին մեկուկես տարում քաղաքական ակտիվ գործունեություն չի ունեցել նախ առողջական խնդիրների պատճառով, իսկ հետո հեռացել է կուսակցությունից ու քաղաքականությունից և հիմնել է հասարակական կազմակերպություն։ Բայց երկրի ներքաղաքական իրադարձությունները փոխել են նրա ծրագրերը։ ՕԵԿ չի վերադարձել՝ ակնարկելով, թե իր […]
22:37 27.10.2018
Հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու որոշման կատարումը հետաձգվել է մինչև հունվարի 1-ը: Մինչ այս, սահմանվել էր ժամկետ մինչև հուլիսի 1-ը: Այդ ընթացքում Շիրակի մարզում թեև 2 սպանդանոց է կառուցվել ու կահավորվել, բայց մորթ կատարելու թույլտվություն չկար: Պատճառը սպանդանոցային շենքերի անհամապատասխանությունն է սահմանված նորմերին: Սպանդանոցային մորթը պարտադիր է մանկապարտեզներին ու խնամքի կենտրոններին մատակարարվող մսի դեպքում: Ըստ […]
00:03 27.10.2018
Շիրակի մարզի հիմնախնդիրների լուծմանը երկրի ներկայիս իշխանությունների մոտեցումներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը դեռ գնահատական չի տալիս, ասում է՝ շատ ծրագրերից տեղյակ չէ։ Որպես նախկին մարզպետ, նրանից կառավարական օղակներում չեն էլ հետաքրքրվել, թե ինչպես կարելի է մարզում եղած խնդիրները լուծել։ Ֆելիքս Ցոլակյանը հուսով է, որ դեռ կհետաքրքրվեն։ 88-ի երկրաշարժի 30-րդ տարելիցի նախաշեմին, նա […]
18:44 26.10.2018
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվել են երկրի ներքաղաքական իրավիճակին, դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Հարցեր, թե արդյո՞ք պատրաստվում է վերադառնալ խորհրդարան և հնարավո՞ր է՝ իր անունը հայտնվի «Իմ քայլը» դաշինքի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակներում, նախարարի պաշտոնակատարն ասել է, թե այդ հարցերին […]
16:50 26.10.2018
Այսօր Շիրակի մարզ էր այցելել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա ծանոթացել է մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանն ու խնդիրներին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից։ Շիրակի նախկին մարզպետի համար մարզի խնդիրները նոր չեն, նոր է աշխատանքը, որին, ինչպես ինքը խոստովանեց, դեռ չի հարմարվել։ Համակարգում էլ հիմնական խնդիրը հրշեջ մեքենաների ու դրանց սարքավորումների հնամաշ […]
00:42 26.10.2018
Ռուսաստանի պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը այցելել է Գյումրի, հանդիպել Շիրակի մարզպետի հետ: Նրանք ներկայացրել են իրենց բուհական ծրագրերը և նշել, որ նոր ուսումնական տարում ռուսաստանյան բուհերին հատկացված պետպատվերի տեղերից 10-ը պատրաստ են տրամադրել Շիրակի մարզի ուսանողներին: Պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանը, որը համարվում է շրջանային բուհ, ունի 4500 ուսանող։ Հայ ուսանողների համար անվճար կրթության հնարավորություն […]
12:08 24.10.2018
Վառելիք ստանալ գյուղատնտեսական թափոններից. այս տրամաբանությամբ տարիներ առաջ Շիրակի մարզում ներդրվեց այլընտրանքային վառելիքի արտադրություն։ Հնարավոր եղավ վառելիք ստանալ ծղոտի, չոր գոմաղբի, ծխախոտի և այլ կենսաթափոնների մնացորդներից։ Փորձացուցադրական տարածք դարձավ Բասեն գյուղը, որը արտադրությունն ընդլայնելու հեռանկարներ ուներ, բայց ծրագիրը ձախողվեց ֆինանսների բացակայության պատճառով: Բասենում, այդուհանդերձ, հնարավոր եղավ կենսաթափոններից վառելիք ստանալ։ Օրինակ՝ ծխախոտի մնացորդները մանրացված վիճակում կենսավառելիքի […]
01:24 19.10.2018
Գյումրիի երկխոսության մեդիա կենտրոնում մամուլի ասուլիս են հրավիրել Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները։ Նրանց տվյալներով՝ Հայաստանում 121 ականային վտանգավոր տարածք կա, որոնց ականազերծումը լուրջ դժվարություններ է ներկայացնում: Մասնագիտական ուսումնասիրություններով՝ Հայաստանում ականապատ 4 մարզ է առանձնացվել․ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը և Վայոց ձորը։ Դրանց թվում Շիրակի մարզը չկա։ Իսկ ականի պայթյունի հետևանքով անչափահասի մահվան վերջին […]
19:35 17.10.2018
Հոկտեմբերի 1-ին Արցախի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատները անհեթեթ են համարում ինքնասպանության վարկածը, որով Հայաստանի զինվորական քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել։ Այս դեպքով կա 2 ձերբակալված՝ վաշտի հրամանատարն ու կրտսեր սերժանտը, իսկ 3-րդ մեղադրյալի՝ պարտադիր ժամկետային զինծառայող սերժանտի հանդեպ խափանման միջոցը ոչ թե կալանքն է, այլ զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը։ Գևորգ […]