12:43 19.11.2020
Ermenihaber.am-ը գրում է, որ աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, մասնակցելով Թուրքիայի «Որակի ասոցիացիայի» կազմակերպած 29-րդ կոնգրեսին, Թուրքիայի տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով է հանդես եկել, խոսել Թուրքիայում տնտեսական ճգնաժամի առկայության մասին, որի հաղթահարման համար առաջարկել է ուժեղացնել ժողովրդավարության հիմքերը։ Ըստ Տարոն Աճեմօղլու՝ Թուրքիայի ներկայիս կառավարությունը դժվարանում է գումար գտնել երկրի ներսում և արտասահմանում, որի պատճառը փոխառության […]
12:27 19.11.2020
Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ հայտնաբերվել է վարակի ավելի քան 23 հազար դեպք (23 610), 25․7 տոկոսի մոտ չեն եղել հիվանդության կլինիկական դրսևորումներ: Այս մասին հայտնում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մոնիթորինգի օպերատիվ շտաբը։ Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել են Մոսկվայում (6438), Սանկտ Պետերբուրգում (2312), Մոսկվայի մարզում (880), Նիժնի […]
11:52 19.11.2020
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է դառնալ տարվա ամենավաճառվող գրքի հեղինակը։ Նրա հուշագրությունների առաջին հատորը ՝ «Ավետյաց Երկիր»-ը, ռեկորդ է սահմանել վաճառքի առաջին օրը՝ նոյեմբերի 18-ին. այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: ԶԼՄ-ները մեջբերում են Penguin Random House հրատարակության հայտարարությունը, որի համաձայն՝ երեքշաբթի ԱՄՆ-ում և Կանադայում վաճառել են 887 հազար օրինակ, ներառյալ նախնական պատվերով […]
21:38 18.11.2020
«Ծառայողներ են եղել, որոնք մոբիլիզացվել են: Սեպտեմբերի 27-ից առ այսօր գտնվում են ծառայության մեջ: Արդյո՞ք չի նախատեսվում, որ իրենց արդեն հետ ուղարկեն կամ արձակուրդ տան, որովհետև այն մարդիկ, ովքեր մասնակցել կամ մասնակցում են սեպտեմբերի 27-ից, դեռևս գտնվում են զինվորական ծառայության մեջ»,- այսօր խորհրդարանում պաշտպանության նախարարից հետաքրքրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նախարարն ասել է, […]
21:30 18.11.2020
Խորհրդարանում պատգամավորներից Արթուր Մանուկյանը հետաքրքրվել է կառավարությունից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծառայեցի՞ն իրենց նպատակին, թե՞ ոչ: Արդյո՞ք դրանք ուղղվում են վիրավորներին, փախստականներին, ո՞վ կամ ովքե՞ր են հավաքված միջոցների հասցեատերերը։ «Հիմնադրամի միջոցների մի մասը, բնականաբար, ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, ասեմ՝ ի՞նչ նպատակով և ո՞րն է հիմնադրամի հետ մեր համագործակցության տրամաբանությունը: Այս իրավիճակում, […]
20:35 18.11.2020
«Կարծում եմ, որ ակնհայտ է, որ ՀՀ կանգնած է Արցախի Հանրապետության գործընկերների թիկունքում, և ջանք ու եռանդ չենք խնայելու՝ օր առաջ մեր բնակավայրերը վերականգնելու,այնտեղ կրկին կյանքն աշխուժացնելու ուղղությամբ», – այսօր խորհրդարանում ասել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք ՀՀ-ն աջակցելու է Արցախին բնակարանաշինության ու ենթակառուցվածքների վերականգնման […]
19:56 18.11.2020
Ի՞նչ ազդեցություն է թողել պատերազմը կապիտալ շինարարության ոլորտի վրա: Հարցի վերաբերյալ այսօր խորհրդարանում պարզաբանումներ է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը. «Պատերազմի օրերին, առաջին տասնօրյակում շինարարության տեմպերը որոշակիորեն ընկել էին, բայց մեր աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ և այն տեխնիկական միջոցները, որոնք մնացել էին ու նրանց միջոցով հնարավոր է շարունակել շինարարությունը, և այն […]
19:30 18.11.2020
ՀՀ վարչապետն այսօր խորհրդարանում ևս ասել է, որ բանակցային գործընթացը պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք ԼՂ բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակավայրեր՝ խոսքը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի մասին է, և ի՞նչ է արվում, որ այդ վերադարձը անվտանգ լինի: ՀՀ վարչապետն ասել է, որ իրավունքը նախատեսված […]
18:55 18.11.2020
Խորհրդարանում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերթագրվել է 7 պատգամավոր: Ընդդիմությունը նիստին չի մասնակցել, հարցեր տվողները «Իմ քայլը» խմբակցության և անկախ պատգամավորներն էին: Արդյո՞ք վարչապետը հնարավոր է համարում ազգային համաձայնության կառավարության ստեղծումը․ Նիկոլ Փաշինյանն այս հարցին պատասխանելիս անդրադարձել է նաև ճանապարհային այն քարտեզին, որն ավելի վաղ է հրապարակել․ «ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն […]
18:31 18.11.2020
Ի՞նչ է արվում, որպեսզի լիարժեք աջակցություն ստանան նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել կամ որևէ առողջական խնդիր են ձեռք բերել պատերազմական գործողություններին մասնակցելու հետևանքով: Հարցն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ուղղվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ «3 հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք, որպեսզի վերադարձնենք մեր զինծառայողներին իրենց լիիրավ ու ամբողջական կյանքին: Մեկը՝ եղած […]
17:39 18.11.2020
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց է հնչել նաև անհետ կորածների վերաբերյալ: Հայտնի է, որ նրանցից շատերը ընտանիքի միակ կերակրողն են: Արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր նաև նրանց ընտանիքներին աջակցելու համար. «Ինչպես գիտեք, ՊՆ-ում ստեղծված է հանձնաժողով, որը շատ սերտ աշխատում է միջազգային Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ: Լայնածավալ աշխատանքներ են […]
17:30 17.11.2020
BioNTech-ի համահիմնադիրն ու աշխարհում ամենահեռանկարային կորոնավիրուսային պատվաստանյութ մշակողներից մեկը՝ պրոֆեսոր Ուգուր Սահինը, մատնանշել է համաճարակի ավարտի մոտավոր ժամկետը: Նա համարում է, որ մոլորակը կկարողանա նորմալ վիճակի վերադառնալ 2021 թվականի վերջին, գրում է BBC- ն: «Համոզված եմ, որ վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն կկրճատվի նման արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ: Գուցե նվազումը կլինի ոչ թե 90, այլ 50 տոկոս, […]