11:38 26.11.2020
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք իրականացնում ենք նորացված կազմով առաջին նիստը: Այս ընթացում տեղի է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, կրթության, գիտության մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն։ Առաջիկայում մեզ սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն», – այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը ևս մեկ անգամ […]
17:30 25.11.2020
Որքանո՞վ է հավանական սցենարը, որ 30 տարի հետո էլ Հայաստանը ռևանշի գնա և վերադարձնի Արցախը. հարցն այսօր ուղղվել է ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին, որը լուսաբանել է մարտական գործողությունները: Պեգովն ասել է, որ հնարավոր է, բայց դա նոր սերնդի հրամանատարների անելիքը պետք է լինի: Պատերազմները փոխվում են, Արցախում այս անգամ էլ այն պատերազմը չէր, որին պատրաստվել […]
17:00 25.11.2020
Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե ինչ ծրագրեր ունի Թուրքիան Կովկասում, մասնավորապես՝ Արցախում: «Արդեն կան կոնկրետ ազդանշաններ նաև Սիրիայից: Սիրիացի գործընկերներն էլ են մոնիթորինգի ենթարկում այդ հարցը: Խոսքը գնում է Ադրբեջանին, այդ թվում՝ առանց մարտերի անցած տարածքները թուրքերին էթնիկապես մոտ ազգերի ներկայացուցիչներով վերաբնակեցնելու մասով: Այդ թվում՝ թուրքմեններով, որոնք […]
16:09 25.11.2020
Այսօր ասուլիսի ժամանակ ռազմական լրագրող WarGonzo ծրագրի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին հարցրել են, թե ինչն է նրան հատկապես հիացրել Արցախում: Պատմել է մի ռուս տարեց կնոջ մասին, որը մանկատանն է մեծացել ու ժամանակին որդեգրվել է արցախցիների կողմից, որի թոռնիկները նույնպես առաջնագծում են եղել։ «Ես առաջին հերթին հիացել եմ քաղաքացիներով, արցախցի կանանցով: Այսպիսի մի պատկեր […]
15:37 25.11.2020
«Ինչ վերաբերում է Շուշիին, ապա ասում և հաստատում եմ, որ ավելի շատ քաղաքական որոշում է եղել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է WarGonzo ծրագրի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ անդրադառնալով Շուշիի՝ ադրբեջանական կողմին անցնելուն: Պեգովն ասել է, որ իր այս պնդումը հիմնավորում է հետևյալ կերպ՝ համաձայնության ստորագրման պահին Շուշիում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ կային: Պեգովն ասել […]
15:22 25.11.2020
Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն տեսակետին, թե հայկական բանակի մարտական ոգին բարձր էր այս պատերազմում, բայց մարտունակությունը բավարար չէր, և արագ զարգացող իրադարձությունների նկատմամբ կար դանդաղ կողմնորոշմամբ արձագանք: Սեմյոն Պեգովն ասել է, որ, իր կարծիքով, հիմնականում երկու գործոն է դերակատարություն ունեցել՝ ոչ այնքան սեփական ուժերի գերագնահատումը, որքան հակառակորդի ուժի թերագնահատումը, […]
14:53 25.11.2020
«Ես մտածում եմ, որ Հադրութում որոշակի բացթողումներ, սխալներ են եղել՝ ոչ այնքան հետախուզության, որքան անվտանգության գծի ամրապնդման հարցերում»,- ասել է WarGonzo նախագծի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ խոսելով Հադրութում կատարվածի մասին: Ըստ Պեգովի՝ ամենաքիչն է սպասվել այն, որ դիվերսանտները Հադրութ կմտնեն անտառային այն ճանապարհով, որի մասին հայտնի էր։ «Ինչ վերաբերում է Հադրութին, ապա ես մտածում […]
13:48 25.11.2020
«Ես դեռ այդպիսի պատերազմում չէի եղել: Դա աննախադեպ էր իմ մասնագիտական ոչ երկար, կարճ՝ 7 տարվա կյանքի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է WarGonzo նախագծի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ պատասխանելով հարցին, թե որն էր իր աշխատանքի առանձնահատկությունն արցախյան այս պատերազմում: Պեգովն ասել է, որ ինքն օրինակ չի բերում անգամ շփման գծից, խոսել է այն […]
13:15 25.11.2020
«WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե ինչու է պատերազմը ներկայացրել հայկական կողմից. «Որովհետև ես եղել եմ Արցախում մինչև պատերազմի ակտիվ փուլի մեկնարկը: Ես միշտ մասնագիտական հետաքրքրություն եմ ունեցել չճանաչված պետությունների նկատմամբ, Աբխազիայում եմ ապրել 4 տարի՝ 2008-ից-2012 թվականներին»,- ասել է Պեգովը՝ հավելելով, որ Արցախ է գնացել ոչ […]
17:51 24.11.2020
«Ես հասկանում եմ, որ հասարակության մոտ դժգոհություն կա, որ շները շատ են, կամ հաչում են, կամ նմանատիպ տարբեր բաներ, բայց այդ ՀՈԱԿ-ի հիմնական գործառույթը եղել է շների ստերջացում իրականացնելը, որպեսզի դրանով սահմանափակեն բազմացումը»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքի հետ կապված դժգոհություններին: […]
17:22 24.11.2020
Ի ՞նչ եղավ Մոնումենտի լանջի կանաչապատման հարցը. հարցն այսօր հնչել է Երևանի ավագանու նիստի ժամանակ: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է պատասխանել հարցին՝ ասելով, որ Սարալանջի ոռոգման ցանցն ամբողջությամբ անցկացված է: Մրցույթ էր հայտարարվել ծառատնկման աշխատանքներ կատարելու համար, պայմանագիրը համատեղ համաձայնությամբ չեղարկվել է՝ ռազմական դրության ու պատերազմական իրավիճակով պայմանավորված: Մանրամասները՝ տեսանյութում:
17:10 24.11.2020
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն «Իմ քայլ»-ին մեղադրել է Երևանում տրանսպորտի խնդիրն այդպես էլ չլուծելու մեջ: «Միջազգային մրցույթ էր հայտարարվել, որպեսզի ավտոբուսներ ձեռք բերվեր, երկու կազմակերպություն էր մասնակցել, մի կազմակերպության տեխնիկական բնութագրերը չէին համապատասխանել, երկրորդ կազմակերպությունը շատ կարևոր փաստաթղթեր չէր ներկայացրել և այդ մրցույթը չեղյալ եղավ: Դրանից հետո իրականացվեցին տարբեր […]
17:04 24.11.2020
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներն իրենց ելույթներում խոսել են այն մասին, թե արդյոք հնարավոր է մի կողմ դնել տարաձայնություններն ու համատեղ աշխատանք իրականացնել: Համատեղ աշխատանքի հորդոր է հնչեցրել հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ ասել է, որ իշխանությունն է սևի և սպիտակի […]
16:26 24.11.2020
Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն ասել է, որ նոյեմբերի 10-ի՝ Երևանի անկարգություններին մասնակցել են նաև ավագանու անդամներ՝ նրանց քայլը խուլիգանական որակելով ու անուններ չհնչեցնելով. «Տղե՛րք, դուք սովորական խուլիգաններ եք և ձեր ժամանակներն այլևս հետ չեն գալու»,- ասել է Զաքարյանը՝ հավելելով, որ ժողովուրդը պետք է պահանջի իշխանության հրաժարականը, իրենք կառչած […]
16:19 24.11.2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից Լևոն Զաքարյանն այսօր ավագանու նիստի ժամանակ ասել է, որ Երևանի բնակիչները լուսավորության հետ կապված դժգոհություններ ունեն: Ստացված ահազանգերը մասնավորապես Սարի թաղին են վերաբերում: «Երևան համայնքում 63 հազար հատ լուսատու կա: Որ ասում ենք շատ վատ է, այնքան էլ այդպես չէ: Միայն Էրեբունի վարչական շրջանում 34 փողոց, որոնք ընդհանրապես լուսավորություն […]
16:09 24.11.2020
Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ Արման Անտոնյանը խոսել է Երևանում թաքստոցների անհրաժեշտ քանակ չունենալու մասին։ «Մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ ապաստարանները դարձան փող աշխատելու և ուտելու վայրեր»,- ասել է Անտոնյանը՝ հավելելով, որ ապաստարանները սեփականաշնորհածներն իրենց բաժին պատասխանատվությունը դեռ չեն կրել: Երևանի քաղաքապետարանից տարիներ շարունակ փաստաթղթեր են ներկայացվել այն մասին, որ բնակչության 90 տոկոսը կարող է […]
15:25 24.11.2020
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն անդրադարձել է չարված աշխատանքին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը խոսել է այն մասին, թե ինչ է արվել ու ինչ է ծրագրվում։ «Ես առաջարկում եմ ավելի ակտիվ քննարկումներ անել՝ ապագա բյուջեի հետ կապված: Մենք պետք է արտացոլած լինենք այս իրականությունը և էնտեղ պետք է հստակ […]